Մասնակից:GgGevorg/ավազարկղ Գ
Սա GgGevorg մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
C Լյարդաբորբը (Հեպատիտ C) վարակիչ հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Հիվանդության հարուցիչը C լյարդաբորբի վիրուսն (HCV) է։ [1] Հաճախ C լյարդաբորբն ընթանում է առանց ախտանիշերի, սակայն խրոնիկական ընթացաը կարող է սպիական փոփոխություններ առաջացնել լյարդում և տարիներ անց՝ լյարդի ցիռոզի պատճառ դառնալ։ Շատ դեպքերում լյարդի ցիռոզով տառապողներն ունենում են նաև լյարդային անբավարարություն, լյարդի քաղցկեղ կամ կերակրափողի և ստամոքսի երակների լայնացումներ, որը կարող է արյունահոսություն առաջացնել և մահվան պատճառ դառնալ։[1]
C լյարդաբորբը հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։ Ամբողջ աշխարհում շուրջ 130–170 միլիոն մարդ վարակված է C լյարդաբորբով։ HCV-ի առկայությունը (նախապես անվանվել է «ոչ-A ոչ-B լյարդաբորբ») հաստատվել է 1970-ականներին և ապացուցվել է 1989թ.-ին։[2] C լյարդաբորբը հանդիպում է միայն մարդկանց և շիմպանզեների մոտ։[3]
Վարակված մարդկանց 85%-ի մոտ վիրուսը պահպանվում է։ Այս մշտակայող վարակը կարող է բուժվել դեղերի միջոցով - տիպօրինակ (ստանդարտ) բուժումն իրենից ներկայացնում է պեգինտերֆերոնի և ռիբավիրինի համակացությունը, որոշ դեպքերում բոկոպրևիրի կամ տելապրևվիրի հետ միասին։ Բուժում ստացածների 50-ից 80 տոկոսը բուժվում է։ Լյարդի ցիռոզ կամ քաղցկեղ ունեցողների մոտ առաջանում է լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն և C լյարդաբորբը լյարդի փոխպատվաստման պատճառների մեջ գրավում է առաջին տեղը, սակայն փոխպատվաստումից հետո սովորաբար վիրուսը կրկին հայտնվում է։[4] Ներկայումս C լյարդաբորբի դեմ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի։
Նշանները և ախտանիշերը
խմբագրելՍուր ընթացք
խմբագրելC լյարդաբորբը միայն 15% դեպքերում է սուր ախտանշաններով արտահայտվում։[5] Ավելի հաճախ ախտանշանները մեղմ ու անորոշ են լինում, ինչպես՝ ախորժակի կորուստը, ընդհանուր թուլությունը, սրտխառնոցը, ցավը մկաններում կամ հոդերում և քաշի կորուստը։[6] Սուր ընթացքով դեպքերի մեծամասնությունը չեն ուղեկցվում դեղնուկով։[7] 10-50%-ի դեպքում վարակն անցնում է առանց բուժման, ինչն ավելի հաճախ դիտվում երիտասարդների և իգական սեռի ներկայացուցիչների մոտ։[7]
Խրոնիկական ընթացք
խմբագրելԱյս վիրուսով վարակվողների ութսուն տոկոսի մոտ խրոնիկական վարակ է առաջանում։[8] Վարակման առաջին տասը տարվա ընթացքում վարակվածների մեծ մասի մոտ ախտանշանները շատ թույլ են լինում կամ ընդհանրապես չեն լինում,[9] չնայած խրոնիկական C լյարդաբորբը կարող է հոգնածության զգացում առաջացնել։[10] C լյարդաբորբը լյարդի ցիռոզի և լյարդի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է երկար տարիներ վարակված անձանց մոտ։[4] Շուրջ 10–30% դեպքերում ցիռոզը զարգանում է 30 և ավելի տարի անց։[4][6] Ցիռոզն ավելի հաճախ է դիտվում միաժամանակ նաև B լյարդաբորբ-ով կամ ՄԻԱՎ-ով վարակվածների, ալկոհոլամոլների և արական սեռի ներկայացուցիչների մոտ։[6] Լյարդի ցիռոզ ունեցողների մոտ լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը քսան անգամ ավելի մեծ է՝ տարեկան 1-3% տոկոս։[4][6] Ալկոհոլը չարաշահողների իկների համար այդ վտանգը 100 անգամ մեծ է։[11] Լյարդի ցիռոզի դեպքերի 27%-ը, և լյարդի քաղցկեղի դեպքերի 25%-ը C լյարդաբորբի հետևանք է։[12]
Լյարդի ցիռոզի հետևանքով կարող են առաջանալ՝ բարձր արյան ճնշումը դռներակային համակարգում, ասցիտ (հեղուկ որովայնի խոռոչում), կապտուկի կամ արյունահոսության առաջացման հեշտացում, ստամոքսի և կերակրափողի երակների լայնացում, դեղնուկ և լյարդային ուղեղախտ (էնցեֆալոպաթիա)։[13]
Ազդեցությունն այլ օրգանների վրա
խմբագրելC լյարդաբորբը հազվադեպ առնչվում է նաև Շեգրենի հիվանդության (ինքնաիմունային հիվանդություն), արյան մեջ թրոմբոցիտների քանակի կրճատման (թրոմբոցիպոպենիայի), տափակ որքինի, շաքարային դիաբետի և B բջջային լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների հետ։[14] Թրոմբոցիպոպենիա ի հայտ է գալիս խրոնիկական C լյարդաբորբի 0.16-45.4% դեպքերում[15] C լյարդաբորբը նաև կապվում է խառը կրիոգլոբուլինեմիա կոչվող վիճակի հետ, որն իրենից ներկայացնում է փոքր և միջին չափսերի արյունատար անոթների բորբոքում․ այն զարգանում է կրիոգլոբուլինների մասնակցությամբ ձևավորված իմուն համալիրների նստեցման հետևանքով։[16]
Պատճառը
խմբագրելC լյարդաբորբի վիրուսը փոքր, պատիճավոր, միաշղթա, դրական բևեռացում ունեցող ՌՆԹ վիրուս է։[4] Այն Flaviviridae ընտանիքի hepacivirus խմբի անդամ է։[10] HCV-ի յոթ խոշոր գենոտիպ գոյություն ունի։[17] Միացյալ Նահանգներում դեպքերի 70%-ը հարուցվում է 1-ին գենոտիպով վիրուսը, 20%-ը՝ 2-րդ գենոտիպովը, իսկ մյուս գենոտիպերով վիրուսները հարուցում են դեպքերի 1-ական տոկոսը։ [6] 1-ին գենոտիպն ամենատարածվածն է նաև Հարավային Ամերիկայում և Եվրոպայում։[4]
Փոխանցումը
խմբագրելԶարգացած երկրներում վիրուսի փոխանցման գլխավոր ճանապարհը թմրադեղերի ներերակային ներարկումն (IDU) է։ Զարգացող երկրներում գլխավոր ճանապարհը արյան փոխներարկումն է և անապահով բժշկական գործողությունները[18] Դեպքերի 20%-ում վարակման պատճառն անհայտ է մնում,[19] բայց դրանց մեծ մասը հավանաբար IDU-ի հետևանք է։[7]
Թրմադեղերի ներերակային ներարկումը
խմբագրելԱշխարհի տարբեր երկրներում IDU-ն C լյարդաբորբի առաջացման տարածված գործոն է։[20] Այս առումով ուսումնասիրվել է 77 երկիր, որի արդյունքում պարզվել է, որ դրանցից 25-ում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, C լյարդաբորբի առաջացման դեպքերի 60%-ից 80%-ը թմրադեղերի ներերակային ներարկումով է պայմանավորված։[8] Տասներկու երկրում այդ տոկոսը 80-ից բարձր է եղել։[8] Ներերակային ներարկումով թմրադեղեր ընդունող տասը միլիոն մարդ վարակված է C լյարդաբորբով. ամենամեծ թվով վարակվածները գտնվում են Չինաստանում (1.6 միլիոն), Միացյալ Նահանգներում (1.5 միլիոն) և Ռուսաստանում (1.3 միլիոն)։[8] Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Միացյալ Նահանգներում ազատազրկման վայրերում գտնվողների մոտ C լյարդաբորբով վարակվածների թիվը տասից քսան անգամ ավելին է, քան ընդհանուր բնակչության շրջանում, որը վերագրվում է բարձր ռիսկի վարքին, ինչպիսիք են նույն ներարկիչներով թմրադեղեր ընդունելը և չախտահանված գործիքներով դաջվածքներ անելը։[21][22]
Վարակումը բժշկական գործողությունների ժամանակ
խմբագրելԱռանց HCV-ի առկայությունը ստուգելու արյան կամ նր աբաղադրիչների փոխներարկումը և օրգանների փոխպատվաստումը վարակման զգալի վտանգ են ներկայացնում։[6] 1992 թ. Միացյալ Նահանգներում դրանց համընդհանուր ստուգումը պարտադիր դարձավ։ Դրանից հետո վարակումների տոկոսն ընկել է արյան մեկ միավորի հաշվարկով մեկի դիմաց 200-ից[23] մինչև արյան մեկ միավորի հաշվարկով մեկի դիմաց 10 000-ից 10 000 000 դեպքի։[7][19] Բայց այնուամենայնիվ այս փոքր վտանգը մնում է, քանի որ եթե արյան դոնորը C լյարդաբորբով վարակված լինի, ստուգումը վարակումից միայն 11-ից 70 օր անց դրական արդյունք ցույց կտա։[19] Ստուգման բարձր արժեքի պատճառով որոշ երկրներում արյան մեջ HCV-ի առկայությունը դեռ չի ստուգվում։[12]
HCV-ով վարակված անձի կողմից օգտագործված ասեղից վնասվածք ստացած անձի համար վարակվելու հավանականությունը 1.8% է կազմում։[6] Վտանգն ավելի մեծ է, եթե օգտագործված ասեղը սնամեջ է, և դրանից ստացած վերքը խորն է։[12] Վարակման վտանգ կա նաև եթե վարակված անձի արյունը շփման մեջ է մտնում մեկ այլ անձի լորձաթաղանթի հետ, բայց այս դեպքում այն շատ փոքր է, իսկ եթե արյունը չվնասված մաշկի հետ է շփվում, վտանգ ընդհանրապես չկա։[12]
C լյարդաբորբը կարող է տարածվել նաև հիվանդանոցային սարքավորումների, օրինակ՝ մեկից ավելի անգամ օգտագործվող ասեղների և ներարկիչների, դեղերի բազմակի օգտագործման սրվակների, ներարկման տոպրակների և ոչ բավարար ախտահանված վիրաբուժական գործիքների միջոցով։[12] Բժշկական և ատամնաբուժական հիմնարկություններում գործող վատ սանիտարահիգիենիկ վիճակը HCV-ի տարածման հիմնական պատճառն է Եգիպտոսում՝ աշխարհում վարակման ամենաբարձր տոկոսն ունեցող երկրում։[24]
Սեռական հարաբերությունները
խմբագրելՀայտնի չէ, թե արդյոք C լյարդաբորբը կարող է փոխանցվել սեռական հարաբերությունների հետևանքով։[25] Չնայած որոշակի կապ է նկատվել բարձր ռիսկ պարունակող սեռական հարաբերությունների և C լյարդաբորբի միջև, պարզ չէ, թե արդյոք հիվանդության փոխանցումը թմրադեղերի օգտագործման հետևանքո՞վ է եղել, որը գաղտնի է պահվել, թե՞ սեռական հարաբերություններ ունենալու։[6] Փորձը ցույց է տալիս, որ վարակման վտանգ չկա այն հետերոսեքսուալ զույգերի համար, ովքեր սեռական հարաբերություններ չեն ունենում այլ անձանց հետ։[25] Այնպիսի սեռական հարաբերությունները, որոնք կարող են վնասել հետանցքի լորձաթաղանթը, կամ երբ առկա է նաև սեռավարակ, ինչպես՝ ՄԻԱՎ կամ սեռական օրգանների խոցոտումներ, իրենց մեջ վտանգ պարունակում են։[25] Միացյալ Նահանգների կառավարությունը C լյարդաբորբով վարակումը կանխելու համար միայն մեկից ավելի զուգընկեր ունեցող անձանց է խորհուրդ տալիս պահպահակ օգտագործել։[26]
Դաջվածքները
խմբագրելԴաջվածք կատարելիս C լյարդաբորբով վարակվելու հավանականությունը երկուսից երեք անգամ մեծանում է։[27] Պատճառը կարող է լինել ոչ ախտահանված սարքավորումը կամ վարակված ներկերը։[27] Դաջվածքները կամ պիրսինգը, որոնք կատարվում են մինչև 80-ականները կիրառվող եղանակով կամ ոչ-պրոֆեսիոնալ անձանց կողմից, հատկապես վտանգավոր են, քանի որ նման դեպքերում սարքավորումները կարող են վատ ախտահանված լինել։ Բացի այդ, վտանգը մեծ է խոշոր դաջվածքների դեպքում։[27] Բանտարկյալների մոտ կեսը դաջվածքներ կատարելիս օգտվում է նույն, չախտահանված սարքավորումներից։[27] Թույլատրագրված հաստատություններում HCV-ի վարակում ստանալու հավանականությունը շատ փոքր է։[28]
Անձնական իրերի համատեղ օգտագործումը
խմբագրելԱնձնական հիգիենայի առարկաները, օրինակ՝ ածելիները, ատամի խոզանակները և ոտքի կամ ձեռքի եղունգները մշակելու սարքերը կարող են արյան հետ շփվել։ Նման առարկաների միջոցով կարող է փոխանցվել HCV-ն։[29][30] Հարկավոր է զգույշ լինել կտրվածքների, վերքերի և արյունահոսող այլ վնասվածքների հետ։[30] HCV-ն չի փոխանցվում առօրյա շփման, օրինակ գրկախառնվելու, համբուրվելու կամ նույն սննդի կամ եփելու սպասքն օգտագործելու միջոցով։[30]
Վարակի փոխանցումը մորից երեխային
խմբագրելՀղիության ժամանակ վարակված մորից C լյարդաբորբի փոխանցումը երեխային տեղի է ունենում 10%-ից պակաս դեպքերում։[31] Այդ վտանգը փոփոխող միջոցներ գոյություն չունեն։[31] Վարակումը կարող է տեղի ունենալ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ։[19] Երկարատև ծննդաբերության ժամանակ վարակման վտանգն ավելի մեծ է։[12] Կրծքով կերակրման միջոցով HCV-ի փոխանցման դեպքեր չեն նկատվել, բայց վարակված մայրերը չպետք է կրծքով կերակրեն իրենց մանկանը, եթե պտուկները ճաքճքված են և արյունահոսում են,[32] կամ եթե բարձր վիրուսային ծանրաբեռնվածություն ունեն։[19]
Ախտորոումը
խմբագրել
C լյարդաբորբի ախտորոշման նպատակով կատարվող հետազոտություններն են՝ HCV-ի հանդեպ հակամարմինների որոշումը իմունոֆերմենտային վերլուծության միջոցով (ELISA)-ն, ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտությունը և քանակական HCV-ի ՌՆԹ պոլիմերազայի շղթայական ռեակցիան (PCR կամ ՊՇՌ)։[6] Պոլիմերեզային շղթայական ռեակցիան (ՊՇՌ) կարող է հայտնաբերել HCV-ի ՌՆԹ-ն վարակումից մեկից երկու շաբաթ անց, իսկ հակամարմինների հայտնաբերման համար կարող է զգալիորեն ավելի երկար ժամանակ պահանջվել։[13]
C լյարդաբորբի խրոնիկական ձև համարվում է HCV-ի առկայությունը արյան մեջ վեց ամսից ավելի, որը հաստատված է ՌՆԹ-ի որոշման միջոցով։[9] Քանի որ խրոնիկական ձևը տասնամյակներ շարունակ ախտանշաններ չի ունենում,[9] սովորաբար բժիշկները հայտնաբերում են այն լյարդային ֆերմենտների բարձր ցուցանիշերի դեպքում մանրակրկիտ ուսումնասիրության կամ բարձր ռիսկի խմբի անձանց ընթացիկ ստուգումների միջոցով։ Ստուգումը ցույց չի տալիս տարբերությունը սուր և քրոնիկական վարակման միջև։[12]
Արյան ուսումնասիրություն
խմբագրելC լյարդաբորբի դեպքում սովորաբար սկսում են արյան հետազոտությունից` իմունոֆերմենտային վերլուծության միջոցով HCV-ի հանդեպ հակամարմիններ հայտնաբերելու նպատակով։[6] Եթե այս հետազոտության արդյունքները դրական են, ապա կատարվում է երկրորդ հետազոտությունը՝ իմունոֆերմենտային վերլուծության արդյունքները հաստատելու և բարդության աստիճանը գնահատելու նպատակով։[6] Ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտությունը ճշգրտում է իմունոֆերմենտային հետազոտությունը, իսկ HCV-ի ՌՆԹ պոլիմերազայի շղթայական ռեակցիան (PCR) որոշակիացնում է բարդության աստիճանը[6] ՌՆԹ-ի բացասական, իսկ իմունոբլոտ հետազոտության դրական արդյունքները նշանակում են, որ հետազոտվողը ունեցել է վարակ, սակայն բուժման կամ ինքնաապաքինման արդյունքում տվյալ պահին այն բացակայում է։ Եթե իմունոբլոտ հետազոտությունը տալիս է բացասական արդյունք, ապա իմունոֆերմենտային հետազոտության արդյունքը եղել է կեղծ[6] Իմունոֆերմենտային հետազոտությունը վարակվելուց միայն վեցից ութ շաբաթ անց է տալիս դրական արդյունք[10]
Լյարդային ֆերմենտների պարունակությունը տատանվում է վարակի սկզբնական շրջանում․[9] միջինում նրանց պարունակությունը սկսում է բարձրանալ վարակվելուց հետո յոթ շաբաթների ընթացքում։[10] Լյարդային ֆերմենտների պարունակությունը քիչ չափով է արտահայտում հիվանդության ընթացքի ծանրությունը։[10]
Կենսազննում
խմբագրելԼյարդի կենսազննումը (բիոպսիան) կատարվում է լյարդի վնասման աստիճանը որոշելու նպատակով, սակայն այս միջամտությունը վտանգավոր է։[4] Լյարդի հյուսվածքում՝ լիմֆոցիտների, դրունքային եռյակներում՝ ավշային բշտիկների առկայությունը և փոփոխությունները լեղածորաններում հանդիսանում են կենսազննման ժամանակ հայտնաբերվող բնորոշ փոփոխություններ[4] Կան արյան վերլուծության տարբեր եղանակներ, որոնք որոշակիացնում են լյարդի վնասման աստիճանը և փոքրացնում են կենսազննման անհրաժեշտությունը։[4]
Սկրինինգ
խմբագրելՄիացյալ Նահանգներում և Կանադայում վարակվածների 5–50% գիտի իր վիճակի մասին։[27] Բարձր վտանգվածության խմբերի անձանց, որոնց թվում են նաև դաջվածքներ ունեցող մարդիկ, խորհուրդ է տրվում հետազոտվել։[27] Լյարդային ֆերմենտների բարձր պարունակությամբ անձանց ևս խորհուրդ է տրվում հետազոտվել, քանի որ շատ հաճախ սա խրոնիկական C լյարդաբորբի միակ նշանն է լինում։[33] Միացյալ Նահանգներում ծրագրավորված համատարած սկրինինգի կատարումը հիմնավորված չի համարվում։[6]
Կանխարգելումը
խմբագրել2011 թ․-ի դրությամբ C լյարդաբորբի դեմ պատվաստանյութ դեռևս մշակված չէ։ Պատվաստանյութերի մշակումն ընթացքի մեջ է և դրանցից մի քանիսը ցույց են տվել հուսադրող արդյունքներ։[34] Կանխարգելիչ տարբեր միջոցառումների համատեղ իրականացումը, ինչպիսիք են օրինակ ասեղների միանգամյա օգտագործմանն ուղղված ծրագրերը և թմրանյութերի չարաշահման բուժումը, ներերակային թմրանյութեր օգտագործողների մոտ իջեցնում են C լյարդաբորբով վարակվելու վտանգը 75%-ով։[35] Արյան դոնորների սկրինինգը կարևոր է ամբողջ բնակչության մակարդակով՝ որպես բուժհաստատություններում համապիտանի կանխարգալիչ միջոցառումների կատարում։[10] Այն երկրներում, որտեղ մանրէազերծ ներարկիչների քանակը բավարար չէ, առողջապահության մասնագետները պետք է գերադասեն դեղամիջոցները նշանակել բերանային և ոչ թե ներակման եղանակով։[12]
Բուժումը
խմբագրելՎարակվածների 50–80% մոտ ընթացքը լինում է խրոնիկական։ Այս դեպքերի 40-80% ապաքինվում են բուժման արդյունքում։[36][37] Ավելի հազվադեպ ապաքինումը տեղի է ունենում առանց բուժման։[7] C լյարդաբորբի խրոնիկական ձևի դեպքում հիվանդը պետք է խուսափի ալկոհոլ և լյարդի վրա թունահար ազդեցություն ունեցող դեղամիջոցներ օգտագործելուց[6] և պետք է պատվաստվի A լյարդաբորբի և B լյարդաբորբի դեմ։[6] Ցիռոզի առկայության դեպքում պետք է կատարվի գերձայնային հետազոտություն՝ լյարդի քաղցկեղի հայտնաբերման նպատակով։[6]
Դեղորայքային բուժում
խմբագրելՀաստատված HCV վարակի դեպքում անձը պետք է դիմի համապատասխան բուժհաստատություն` բուժում ստանալու նպատակով։[6] Ներկայումս բուժումն իրենից ներկայացնում է պեգիլացված ինտերֆերոնի և ռաբիվիրին հակավիրուսային դեղամիջոցի համակցված օգտագործումը` 24 կամ 48 շաբաթվա ընթացքում` կախված HCV-ի տեսակից։[6] Բուժում ստացածներից 50-60%-ը ունենում են բարելավված արդյունքներ։[6] Բոցեպրեվիրի կամ տելապրեվիրի զուգակցումը ռիբավիրինի և ալֆա պեգինտերֆերոնի հետ HCV-ի 1-ին գենոտիպի դեպքում ուժգնացնում է հակավիրուսային ազդեցությունը։[38][39][40] Բուժման ժամանակ կողմնակի ազդեցությունները բավականին հաճախ են. բուժում ստացածներից կեսի մոտ նկատվում են գրիպանման ախտանիշեր, իսկ շուրջ մեկ երրորդն ունենում են հուզական խնդիրներ։[6] Առաջին վեց ամիսների ընթացքում բուժումն ավելի արդյունավետ է, քան ավելի հետո իրականացված բուժումը, երբ C լյարդաբորբը վերածվում է խրոնիկական ձևի։[13] Եթե վարակը թարմ է և այն չի անցնում 8-12 շաբաթների ընթացքում, խորհուրդ է տրվում նշանակել պեգիլացված ինտերֆերոն` 24 շաբաթ տևողությամբ։[13] Թալասեմիայով տառապող անձանց դեպքում ռաբիվիրին կարելի է օգտագործել, սակայն ավելանում է տրանսֆուզիաներ կատարելու կարիքը։[41]
Այլընտրանքային միջոցներ
խմբագրելԲուժման այլընտրանքային եղանակների կողմնակիցների կողմից առաջարկվում են մի շարք միջոցներ, որոնք, ըստ իրենց պնդման, արդյունավետ են C լյարդաբորբի դեպքում, մասնավորապես` կաթնափուշ (ռուս.՝ расторопша), ժենշեն և կոլլոիդային արծաթ։[42] Սակայն այս միջոցների օգտագործման դեպքում C լյարդաբորբի ելքի բարելավվում չի նկատվել, նաև չկան ապացույցներ` վիրուսի վրա ունեցած ազդեցությունների վերաբերյալ։[42][43][44]
Ելքը
խմբագրելԲուժման արդյունքը լինում տարբեր` կախված գենոտիպից։ HCV-ի 1-ին գենոտիպի դեպքում 48 շաբաթ տևողությամբ բուժումը տալիս է կայուն արդյունք մոտ 40-50% դեպքերում։[4] 2-րդ և 3-րդ գենոտիպի դեպքում 24 շաբաթ տևողությամբ բուժումը կայուն արդյունք է տալիս 70-80% դեպքերում։[4] 48 շաբաթյա բուժումը 65% կայուն արդյունք է տալիս 4-րդ գենոտիպով վարակված անձանց մոտ։ 6-րդ գենոտիպի դեպքում բուժման արդյունքի մասին վկայող ապացույցներն աղքատիկ են, իսկ առկա տվյալներով այն մոտ է 1-ին գենոտիպի արդյունքներին։[45]
Տարածվածությունը
խմբագրել no data <10 10-15 15-20 20-25 25-30 30-35 | 35-40 40-45 45-50 50-75 75–100 >100 |
130-ից 170 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության մոտ 3%-ը ապրում է խրոնիկական C լյարդաբորբով։[46] Ամեն տարի 3–4 միլիոն մարդ է վարակվում HCV-ով և ավելի քան 350,000 մարդ մահանում է C լյարդաբորբի հետ կապված հիվանդություններից։[46] Դեպքերի հաճախականությունը էականորեն ավելացավ քսաներորդ դարի ընթացքում՝ ներարկման միջոցով թմրանյութերի և դեղամիջոցների, ինչպես նաև ոչ ախտահանված բժշկական սարքավորումների օգտագործման արդյունքում։[12]
Միացյալ Նահանգներում բնակչության շուրջ 2%-ի մոտ առկա է C լյարդաբորբ՝[6] տարեկան 35,000-ից 185,000 նոր դեպքերով։ Նոր դեպքերի հաճախականությունը նվազել է 1990-ական թվականներից սկսած՝ փոխներարկումից առաջ արյան ավելի մանրակրկրիտ ստուգման արդյունքում։[13] Միացյալ նահանգներում HCV-ի հետ կապված տարեկան մահացությունը կազմում է 8 - 10 հազար։[47]
Նոր դեպքերի քանակն ավելի բարձր է Աֆրիկայի և Ասիայի որոշ երկրներում։[48] Այդպիսի երկրներից են՝ Եգիպտոսը (22%), Պակիստանը (4.8%) և Չինաստանը (3.2%)։[46] Եգիպտոսում հիվանդության բարձր տարածվածությունը պայմանավորված է շիստոսոմոզի դեմ կատարվող զանգվածային բուժական միջոցառումներով, որոնց ժամանակ օգտագործվում են ոչ բավարար ախտահանված ապակյա ներարկիչներ։[12]
Պատմություն
խմբագրել1970-ականների կեսերին ԱՄՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Հարվեյ Ջ․ Ալթերը իր հետազոտական խմբով ցույց տվեց, որ արյան փոխներարկումներից հետո զարգացած լյարդաբորբերի զգալի մասը պայմանավորված չէ A լյարդաբորբի կամ B լյարդաբորբի վիրուսներով։ Չնայած այս բացահայտմանը՝ միջազգային հետազոտությունները եղան ապարդյուն և հաջորդ տասնամյակի ընթացքում նոր վիրուսի հայտնաբերման բոլոր փորձերը ձախողվեցին։ 1987թ․-ին Մայքլ Հաութոնը, Քուի-Լիմ Չուն և Ջորջ Կուն՝ Չայրոն կորպորացիայում (անգլ.՝ Chiron Corporation), համագործակցելով Դ. Բրեդլիի հետ, օգտագործեցին մոլեկուլների կլոնավորման նոր մոտեցումը՝ անհայտ մանրէի նույնացման և ախտորոշման եղանակի մշակման համար։[49] 1988թ․-ին Ալթերը հաստատեց վիրուսը՝ ստուգելով նրա առկայությունը «ոչ Ա ոչ Բ լյարդաբորբի» նմուշում։ 1989թ․ ապրիլին HCV-ի հայտնաբերումը հրապարակվեց «Սայնս» (անգլ.՝ Science) ամսագրի երկու հոդվածներում։[50][51] Այս հայտնագործությունը կարևոր ճշգրտում մտցրեց ախտորոշման հարցում և բարելավեց հակավիրուսային բուժումը։[49] 2000թ․-ին Ալթերը և Հաութոնը պարգևատրվեցին կլինիկական բժշկության ոլորտում հետազոտությունների համար Լասկերի մրցանակով՝ «առաջատար հետազոտությունների համար, որոնց արդյունքը եղավ C լյարդաբորբի հարուցիչ վիրուսի հայտնագործումը և հետազոտման եղանակների մշակումը, որոնք արյան փոխներարկմամբ պայմանավորված լյարդաբորբերի հավանականությունը 1970թ․-ի 30%-ից իջեցրեցին մինչև զրո՝ 2000թ․-ին»։[52]
Չայրոնը ձեռք բերեց մի քանի արտոնագիր՝ վիրուսի ախտորոշման նկատմամբ[53]
Հասարակություն և մշակույթ
խմբագրելԼյարդաբորբի համաշխարհային դաշինքը կազմակերպում է լյարդաբորբի միջազգային օրը, որն իրականացվում է ամեն տարի հուլիսի 28-ին։[54] C լյարդաբորբի տնտեսական արժեքը զգալի է և անհատի և հասարակության համար։ Միացյալ Նահանգներում հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում հիվանդության միջին արժեքը կազմում է 33,407 ԱՄՆ դոլար՝ 2003թ․ տվյալներով,[55] իսկ լյարդի փոխպատվաստման արժեքը կազմում է շուրջ 200,000 ԱՄՆ դոլար՝ 2011 թ․-ի դրությամբ։[56] Կանադայում հակավիրուսային բուժումը կազմում է շուրջ 30,000 կանադական դոլար՝ 2003թ․-ի դրությամբ։[57] Շատ երկրներում մարդիկ չեն կարող ստանալ հակավիրուսային բուժում՝ ապահովագրության բացակայության պատճառով, կամ նրանց ապահովագրությունը չի վճարում հակավիրուսային բուժման համար[58]
Հետազոտություններ
խմբագրել2011թ․-ի դրությամբ շուրջ հարյուր դեղամիջոցներ են գտնվում մշակման փուլում՝ C լյարդաբորբի դեմ։[56] Դրանց մեջ մտնում են լյարդաբորբերի դեմ պատվաստանյութեր, իմունոմոդուլյատորներ և ցիկլոֆորինի արգելակիչներ (ինհիբիտորներ)։[59] Բուժման այսպիսի հնարավոր նոր եղանակները ի հայտ եկան C լյարդաբորբի վիրուսի մասին ավելի շատ տեղեկություններ ստալաուց հետ։[60]
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1
{{cite book}}
: Empty citation (օգնություն) - ↑ Houghton M (2009). «The long and winding road leading to the identification of the hepatitis C virus». Journal of Hepatology. 51 (5): 939–48. doi:10.1016/j.jhep.2009.08.004. PMID 19781804.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ Shors, Teri (2011-11-08). Understanding viruses (2nd ed.). Burlington, MA: Jones & Bartlett Learning. էջ 535. ISBN 9780763785536.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Rosen, HR (2011-06-23). «Clinical practice. Chronic hepatitis C infection» (PDF). The New England journal of medicine. 364 (25): 2429–38. PMID 21696309.
- ↑ Maheshwari, A (2008-07-26). «Acute hepatitis C.». Lancet. 372 (9635): 321–32. doi:10.1016/S0140-6736(08)61116-2. PMID 18657711.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 Wilkins, T (2010-06-01). «Hepatitis C: diagnosis and treatment». American family physician. 81 (11): 1351–7. PMID 20521755.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Chronic Hepatitis C Virus Advances in Treatment, Promise for the Future. Springer Verlag. 2011. էջ 4. ISBN 9781461411918.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Nelson, PK (2011-08-13). «Global epidemiology of hepatitis B and hepatitis C in people who inject drugs: results of systematic reviews». Lancet. 378 (9791): 571–83. doi:10.1016/S0140-6736(11)61097-0. PMID 21802134.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ 9,0 9,1 9,2 9,3 Chronic Hepatitis C Virus Advances in Treatment, Promise for the Future. Springer Verlag. 2011. էջեր 103–104. ISBN 9781461411918.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Dolin, [edited by] Gerald L. Mandell, John E. Bennett, Raphael (2010). Mandell, Douglas, and Bennett's principles and practice of infectious diseases (7th ed. ed.). Philadelphia, PA: Churchill Livingstone/Elsevier. էջեր Chapter 154. ISBN 978-0443068393.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն);|first=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Mueller, S (2009-07-28). «Alcoholic liver disease and hepatitis C: a frequently underestimated combination». World journal of gastroenterology : WJG. 15 (28): 3462–71. PMID 19630099.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 Alter, MJ (2007-05-07). «Epidemiology of hepatitis C virus infection». World journal of gastroenterology : WJG. 13 (17): 2436–41. PMID 17552026.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Ozaras, R (2009 Apr). «Acute hepatitis C: prevention and treatment». Expert review of anti-infective therapy. 7 (3): 351–61. PMID 19344247.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Zignego AL, Ferri C, Pileri SA, Caini P, Bianchi FB (2007). «Extrahepatic manifestations of Hepatitis C Virus infection: a general overview and guidelines for a clinical approach». Digestive and Liver Disease. 39 (1): 2–17. doi:10.1016/j.dld.2006.06.008. PMID 16884964.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Louie, KS (2011). «Prevalence of thrombocytopenia among patients with chronic hepatitis C: a systematic review». Journal of viral hepatitis. 18 (1): 1–7. doi:10.1111/j.1365-2893.2010.01366.x. PMID 20796208.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն); Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ Iannuzzella, F; Vaglio, A; Garini, G (2010). «Management of hepatitis C virus-related mixed cryoglobulinemia». Am. J. Med. 123 (5): 400–8. doi:10.1016/j.amjmed.2009.09.038. PMID 20399313.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ Nakano T, Lau GM, Lau GM, Sugiyama M, Mizokami M (2011). «An updated analysis of hepatitis C virus genotypes and subtypes based on the complete coding region». Liver Int. doi:10.1111/j.1478-3231.2011.02684.x. PMID 22142261.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Maheshwari, A (2010 Feb). «Management of acute hepatitis C.». Clinics in liver disease. 14 (1): 169–76, x. PMID 20123448.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 Pondé, RA (2011 Feb). «Hidden hazards of HCV transmission». Medical microbiology and immunology. 200 (1): 7–11. PMID 20461405.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Xia, X (2008 Oct). «Epidemiology of HCV infection among injection drug users in China: systematic review and meta-analysis». Public health. 122 (10): 990–1003. doi:10.1016/j.puhe.2008.01.014. PMID 18486955.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Imperial, JC (2010 Jun). «Chronic hepatitis C in the state prison system: insights into the problems and possible solutions». Expert review of gastroenterology & hepatology. 4 (3): 355–64. PMID 20528122.
- ↑ Vescio, MF (2008 Apr). «Correlates of hepatitis C virus seropositivity in prison inmates: a meta-analysis». Journal of epidemiology and community health. 62 (4): 305–13. PMID 18339822.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Marx, John (2010). Rosen's emergency medicine: concepts and clinical practice 7th edition. Philadelphia, PA: Mosby/Elsevier. էջ 1154. ISBN 9780323054720.
{{cite book}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(օգնություն) - ↑ «Highest Rates of Hepatitis C Virus Transmission Found in Egypt». Al Bawaba. 2010-08-09. Վերցված է 2010-08-27-ին.
- ↑ 25,0 25,1 25,2 Tohme RA, Holmberg SD (2010). «Is sexual contact a major mode of hepatitis C virus transmission?». Hepatology. 52 (4): 1497–505. doi:10.1002/hep.23808. PMID 20635398.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ «Hepatitis C Group Education Class». United States Department of Veteran Affairs.
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 Jafari, S (2010 Nov). «Tattooing and the risk of transmission of hepatitis C: a systematic review and meta-analysis» (PDF). International journal of infectious diseases : IJID : official publication of the International Society for Infectious Diseases. 14 (11): e928-40. PMID 20678951.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ «Hepatitis C» (PDF). Center for Disease Control and Prevention. Վերցված է 2 January 2012-ին.
- ↑ Lock G, Dirscherl M, Obermeier F, ; և այլք: (2006). «Hepatitis C —contamination of toothbrushes: myth or reality?». J. Viral Hepat. 13 (9): 571–3. doi:10.1111/j.1365-2893.2006.00735.x. PMID 16907842.
{{cite journal}}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն); Unknown parameter|month=
ignored (օգնություն); no-break space character in|author=
at position 34 (օգնություն); no-break space character in|title=
at position 12 (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 30,0 30,1 30,2 «Hepatitis C». FAQ – CDC Viral Hepatitis. Վերցված է 2 Jan 2012-ին.
{{cite web}}
: no-break space character in|work=
at position 4 (օգնություն) - ↑ 31,0 31,1 Lam, NC (2010-11-15). «Caring for pregnant women and newborns with hepatitis B or C.». American family physician. 82 (10): 1225–9. PMID 21121533.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Mast EE (2004). «Mother-to-infant hepatitis C virus transmission and breastfeeding». Advances in Experimental Medicine and Biology. 554: 211–6. PMID 15384578.
- ↑ Senadhi, V (2011 Jul). «A paradigm shift in the outpatient approach to liver function tests». Southern medical journal. 104 (7): 521–5. PMID 21886053.
- ↑ Halliday, J (2011 May). «Vaccination for hepatitis C virus: closing in on an evasive target». Expert review of vaccines. 10 (5): 659–72. doi:10.1586/erv.11.55. PMID 21604986.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Hagan, H (2011-07-01). «A systematic review and meta-analysis of interventions to prevent hepatitis C virus infection in people who inject drugs». The Journal of infectious diseases. 204 (1): 74–83. PMID 21628661.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Torresi, J (2011 Jun). «Progress in the development of preventive and therapeutic vaccines for hepatitis C virus». Journal of hepatology. 54 (6): 1273–85. doi:10.1016/j.jhep.2010.09.040. PMID 21236312.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Ilyas, JA (2011 Aug). «An overview of emerging therapies for the treatment of chronic hepatitis C.». Clinics in liver disease. 15 (3): 515–36. PMID 21867934.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑
{{cite journal}}
: Empty citation (օգնություն) - ↑ Ann Pharmacother.
{{cite journal}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter| author=
ignored (օգնություն); Unknown parameter| doi=
ignored (օգնություն); Unknown parameter| issue=
ignored (օգնություն); Unknown parameter| month=
ignored (օգնություն); Unknown parameter| pages=
ignored (օգնություն); Unknown parameter| pmid=
ignored (օգնություն); Unknown parameter| title=
ignored (օգնություն); Unknown parameter| volume=
ignored (օգնություն); Unknown parameter| year=
ignored (օգնություն) - ↑
{{cite journal}}
: Empty citation (օգնություն) - ↑ Alavian SM, Tabatabaei SV (2010). «Treatment of chronic hepatitis C in polytransfused thalassaemic patients: a meta-analysis». J. Viral Hepat. 17 (4): 236–44. doi:10.1111/j.1365-2893.2009.01170.x. PMID 19638104.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ 42,0 42,1 Hepatitis C and CAM: What the Science Says. NCCAM March 2011. (Retrieved 07 March 2011)
- ↑ Liu, J (2003 Mar). «Medicinal herbs for hepatitis C virus infection: a Cochrane hepatobiliary systematic review of randomized trials». The American journal of gastroenterology. 98 (3): 538–44. PMID 12650784.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Rambaldi, A (2007-10-17). «Milk thistle for alcoholic and/or hepatitis B or C virus liver diseases». Cochrane database of systematic reviews (Online) (4): CD003620. PMID 17943794.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Fung J, Lai CL, Hung I, ; և այլք: (2008). «Chronic hepatitis C virus genotype 6 infection: response to pegylated interferon and ribavirin». The Journal of Infectious Diseases. 198 (6): 808–12. doi:10.1086/591252. PMID 18657036.
{{cite journal}}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն); Unknown parameter|month=
ignored (օգնություն); no-break space character in|author=
at position 24 (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 46,0 46,1 46,2 http://www.who.int/mediacentre/factsheets/fs164/en/index.html. Վերցված է 2011-07-13-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter| title=
ignored (օգնություն); Unknown parameter| year=
ignored (օգնություն) - ↑ Colacino, ed. by J. M. (2004). Hepatitis prevention and treatment. Basel: Birkhäuser. էջ 32. ISBN 9783764359560.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն); Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ al.], edited by Gary W. Brunette ... [et. CDC health information for international travel : the Yellow Book 2012. New York: Oxford University. էջ 231. ISBN 9780199769018.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն); no-break space character in|first=
at position 28 (օգնություն) - ↑ 49,0 49,1
{{cite book}}
: Empty citation (օգնություն) - ↑ Choo QL, Kuo G, Weiner AJ, Overby LR, Bradley DW, Houghton M (1989). «Isolation of a cDNA clone derived from a blood-borne non-A, non-B viral hepatitis genome». Science. 244 (4902): 359–62. doi:10.1126/science.2523562. PMID 2523562.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Kuo G, Choo QL, Alter HJ, ; և այլք: (1989). «An assay for circulating antibodies to a major etiologic virus of human non-A, non-B hepatitis». Science. 244 (4902): 362–4. doi:10.1126/science.2496467. PMID 2496467.
{{cite journal}}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն); Unknown parameter|month=
ignored (օգնություն); no-break space character in|author=
at position 26 (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Winners Albert Lasker Award for Clinical Medical Research, The Lasker Foundation. Retrieved 20 February 2008.
- ↑ Houghton, M., Q.-L. Choo, and G. Kuo. NANBV Diagnostics and Vaccines. European Patent No. EP-0-3 18-216-A1. European Patent Office (filed 18 November 1988, published 31 May 1989).
- ↑ Eurosurveillance editorial, team (2011-07-28). «World Hepatitis Day 2011». Euro surveillance : bulletin europeen sur les maladies transmissibles = European communicable disease bulletin. 16 (30). PMID 21813077.
- ↑ Wong, JB (2006). «Hepatitis C: cost of illness and considerations for the economic evaluation of antiviral therapies». PharmacoEconomics. 24 (7): 661–72. PMID 16802842.
- ↑ 56,0 56,1 El Khoury, A. C. (1 December 2011). «Economic burden of hepatitis C-associated diseases in the United States». Journal of Viral Hepatitis. doi:10.1111/j.1365-2893.2011.01563.x.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ «Hepatitis C Prevention, Support and Research ProgramHealth Canada». Public Health Agency of Canada. 2003. Վերցված է 10 January 2012-ին.
{{cite web}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ Zuckerman, edited by Howard Thomas, Stanley Lemon, Arie (2008). Viral Hepatitis (3rd ed. ed.). Oxford: John Wiley & Sons. էջ 532. ISBN 9781405143882.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն);|first=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Ahn, J (2011 Aug). «Hepatitis C therapy: other players in the game». Clinics in liver disease. 15 (3): 641–56. doi:10.1016/j.cld.2011.05.008. PMID 21867942.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Vermehren, J (2011 Feb). «New HCV therapies on the horizon». Clinical microbiology and infection : the official publication of the European Society of Clinical Microbiology and Infectious Diseases. 17 (2): 122–34. PMID 21087349.
{{cite journal}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն)
Հղումներ
խմբագրել- Ի՞նչ պետք է իմանալ հեպատիտ C-ի մասին (What I need to know about Hepatitis C)
- «Բժշկական մանրէաբանություն, վիրուսաբանություն և իմունաբանություն» (2003) Վ.Ա. Շեկոյան
Կատեգորիա:Հիվանդություններ
Կատեգորիա:Վարակիչ հիվանդություններ