Մասնակից:Gevorg Ghazaryan/Կամիլլո Ռիպամոնտի

Կամիլլո Ռիպամոնտի
իտալ.՝ Camillo Ripamonti
Դրոշ
Դրոշ
Իտալիայի զբոսաշրջության և դիտարժան միջոցառումների նախարար
1974 թվականի մարտի 14 - 1974 թվականի նոյեմբերի 23
Նախորդող Նիկոլա Սիգնորելլո
Հաջորդող Ադոլֆո Սարտի
Դրոշ
Դրոշ
Իտալիայի արտաքին առևտրի նախարար[1]
1972 թվականի փետրվարի 17 - 1972 թվականի հունիսի 26
Նախորդող Մարիո Ձագարի
Հաջորդող Մատեո Մատեոտի
Դրոշ
Դրոշ
Իտալիայի առողջապահության նախարար[2]
1968 թվականի դեկտեմբերի 21 - 1970 թվականի մարտի 27
Նախորդող Էննիո Ձելիոլի Լանցինի
Հաջորդող Լուիջի Մարիոտի
 
Կուսակցություն՝ Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Միլանի պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Քաղաքականություն
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկություն

Կամիլլո Ռիպամոնտի (իտալ.՝ Camillo Ripamonti, ), իտալացի պետական գործիչ, 1968-1970 թվականներին Իտալիայի առողջապահության նախարար[2]:

Կենսագրություն խմբագրել

Կամիլլո Ռիպամոնտին ծնվել է 1919 թվականի մայիսի 25-ին Գոռգոնձոլա կոմունայում, Միլան: Բարձրագույն ինժեներական կրթություն է ստացել Միլանի պոլիտեխնիկական համալսարանում, աշխատել է մասնագիտությամբ: 1946 թվականին դարձել է Գոռգոնձոլա կոմունայի քաղաքապետ, այդ պաշտոնը զբաղեցրել է 34 տարի՝ մինչև 1980 թվականը: Հանդիսացել է քաղաքային պլանավորման ազգային ինստիտուտի նախագահ և Լոմբարդիայի տնտեսական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի նախագահ: ILSES հասարակական գիտություններ (Istituto lombardo di studi economici e sociali): Նա նաև ընտանիքի սոցիալական ծառայությունների ինստիտուտի (Istituto servizio sociale familiare) ժամանակավոր նախագահն է եղել։

1958-1968 թվականներին Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցությունից ընտրվել է պատգամավորների պալատ, որտեղ մտել էհասարակական աշխատանքների հարցերով կոմիտեի կազմում։

1968-1983 թվականներին Լոմբարդիայի նահանգից եղել է Սենատի անդամ: Մտել է հանրային աշխատանքների, տրանսպորտի, փոստային կապի, հեռահաղորդակցության և առևտրային նավատորմի (1968-1972) և Սենատի առողջապահության և հիգիենայի հարցերի մշտական (1971-1972) կոմիտեների կազմում։ Ընտրվել է Սենատի արդյունաբերության, առևւտրի և զբոսաշրջության մշտական կոմիտեի նախագահ (1972-1973), միաժամանակ եղել է Սենատի հանրային աշխատանքների և հաղորդակցության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1974-1983 թվականներին հանդիսացել է բյուջեի մշտական կոմիտեի անդամ և եվրոպական համայնքի հարցերով կոմիտեի անդամ (1979-1983):

Բազմիցս ընդգրկվել է երկրի կառավարության կազմում՝

  • 1968-1970 թվականներին եղել է առողջապահության նախարար[2] ,
  • 1970 թվականից մինչև 1972 թվականը հանդիսացել է գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների նախաձեռնությունների համակարգման առանց պորտֆելի նախարար[2] ,
  • 1972 թվականի փետրվարից մինչև հունիսը զբաղեցրել է Իտալիայի արտաքին առևտրի նախարարի պաշտոնը[1] :
  • 1973-1974 թվականներին՝ մշակութային ժառանգության հարցերով առանց պորտֆելի նախարար[1] ,
  • 1974 թվականի մարտից մինչև նոյեմբերը եղել է զբոսաշրջության և դիտարժան միջոցառումների նախարար[1] :

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

  • Մեդալ «Մշակույթի և արվեստի զարգացման մեջ վաստակի համար» (1980):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Scheda di attività Camillo RIPAMONTI - VI Legislatura». Senato.it. Վերցված է 20 March 2016-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Scheda di attività Camillo RIPAMONTI V Legislatura – Dati anagrafici e incarichi». Senate of the Republic (Italy). Վերցված է 20 March 2016-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «anni68-72» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Կատեգորիա:Իտալացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Իտալիայի սենատորներ Կատեգորիա:«Իտալական մշակույթի և արվեստի զարգացման մեջ ունեցած ավանդի համար» մեդալակիրներ Կատեգորիա:Իտալիայի քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության անդամներ Կատեգորիա:Պետական գործիչներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ