Արխիվացում

խմբագրել

Ողջույն, Գարդմանահայ ջան։ Շնորհավորում եմ ամանորդ :) Ուրախ եմ, որ այս տարվա առաջին քննարկումը քո հետ եմ բացում ։Ճ Արխիվացնել կարելի է միայն այն քննարկումները, որոնց ավարտից անցնել է առնվազն մեկ ամիս։ Նորայրի բացած քննարկումը մոտավորապես մեկ շաբաթվա է։ Կխնդրեի հետ բերել այն։ Շնորհակալ եմ։ --@ջեօ (քնն․) 09:42, 1 Հունվարի 2018 (UTC)

Բարև Ջեո ջան, շնորհավորանքներս: Այո իհարկե, հետ կվերականգնեմ: Մեխանիկորեն ստացվեց ջնջումը:--Գարդմանահայ (քննարկում) 09:44, 1 Հունվարի 2018 (UTC)
 

Հարգելի՛ Gardmanahay, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Վիեննական նիզակ» հոդվածն ընտրվել է 2018 թվականի հունվարի 26-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Սիգմա (քննարկում) 19:14, 25 Հունվարի 2018 (UTC)

 

Հարգելի՛ Gardmanahay, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Հյուսիսային բևեռ» հոդվածն ընտրվել է 2018 թվականի փետրվարի 16-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Սիգմա (քննարկում) 18:01, 14 Փետրվարի 2018 (UTC)

Շնորհակալ եմ:--Գարդմանահայ (քննարկում) 18:02, 14 Փետրվարի 2018 (UTC)

«Մոլորակի շուրջը» նախագիծ

խմբագրել
Հարգելի՛ Gardmanahay
 
«Մոլորակի շուրջը» հետազոտական վիքի-նախագծի համակարգող անձնակազմը ի սրտե շնորհակալություն է հայտնում Հայերեն Վիքիպեդիայի կայացման գործում Ձեր անգնահատելի ներդրման, միամսյակների թեմատիկ հոդվածներով մեր հանրագիտարանի հարստացման անշահախնդիր գործի համար։ Մեր նպատակն է համացանցային ազատ բովանդակությունը հասանելի դարձնել հայ ընթերցողի համար և այս նպատակի իրագործման ճանապարհին մեր առջևի ծառացած և առկախված խնդիրներից է որակյալ բովանդակության ստեղծման երաշխիքների ապահովումը։ Գնահատելով նախորդ միամսյակների ընթացքում Ձեր կողմից կատարված որակյալ խմբագրումները՝ սիրով հրավիրում ենք մայիսի 10-ից հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ստեղծել և զարգացնել Իտալիայի թեմատիկային (պատմություն, աշխարհագրություն, մշակույթ, պետական կարգ, քաղաքականություն և այլն) վերաբերվող կարևորագույն հոդվածները։ Իտալիայի թեմատիկ հոդվածների վերաբերյալ բովանդակալից ցանկը տեսնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով։ Նախքան աշխատանքի սկսելը, խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել նախագծի կանոնները, ինչպես նաև Հայերեն Վիքիպեդիայի հոդվածի շափանիշների վերաբերյալ կանոնակարգը։ Անկախ հանգամանքներից և իրողությունից (բացառությամբ վերոնշյալ հղման մեջ նշված դեպքերի)՝ հոդվածը պետք է ունենա 3000 բայթ որակական ծավալ, ներքին և արտաքին հղումներ, ինչպես նաև ծանոթագրությունների կամ գրականության կարգավիճակ ներկայացված վստահելի աղբյուրներ։ Միացե՛ք մեզ և հարստացրե՛ք մեր հանրագիտարանը Իտալիայի թեմատիկ հոդվածներով։

Հ․գ․, որպես համաձայնության նշան, մայիսի 10-ից հետո ստորև տեղադրեք Ձեր կողմից նախագծի շրջանակներում Իտալիայի թեմատիկ ցանկից ստեղծված առաջին հոդվածը։ Շնորհակալություն ևս մեկ անգամ:

Շնորհակալություն հրավերի համար: Կփորձեմ աջակցել նախագծի զարգացմանը:--Գարդմանահայ (քննարկում) 08:28, 8 Մայիսի 2018 (UTC)

Անվերնագիր հաղորդագրություն

խմբագրել

Հարգելի Մասնակից:Gardmanahay։ Չորրորդ Հանրապետություն հասկացությունը տասնամյակներ առաջ է մտել հայկական քաղաքական տերմինաբանության մեջ։ Այդ թվում՝ «Հայկական ժամանակ» թերթի նախկին խմբագիր, ներկայիս Չորրորդ Հանրապետությնա վարչապեետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Չորորդ Հանրապետության տերմինը շատ հստակ կիրառել են նաև ներկայիս այլ հայտնի քաղաքական գործիչներ ու քաղաքագետ գիտնականներ։ Այդ թվում՝ ՀՀ ներկայիս նախագահ՝ Արմեն Սարգսյանը։ Ահա․ «Ընտրվելու դեպքում կլինեմ չորրորդ հանրապետության առաջին նախագահը. Արմեն Սարգսյան։ 17:03, 9 Փետրվար, 2018։ ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը կարծում է, որ նախագահի պաշտոնում առաջադրվելու և ընտրվելու դեպքում կլինի ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը, պատասխանելով հարցին՝ չի նեղանա, եթե ընտրվի նախագահ և իր նստավայրը չլինի Բաղրամյան 26-ում, պատասխանեց. «Ընդհակառակը, ես արդեն ասել եմ, որ իմ կարծիքով, եթե ես առաջադրվեմ և ընտրվեմ, ես պետք է լինեմ ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահը»:[1] Հարգանքով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 09:10, 12 Մայիսի 2018 (UTC)

Ողջույն հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ներողություն եմ խնդրում Ձեր հաղորդագրությանը ուշ պատասխանել համար: Ես լուրջ վերապահումներ ունեմ Հայաստանի Չորրորդ Հանրապետություն հոդվածի հետ կապված: Այստեղ չեմ ուզում քննարկում ծավալել, բայց հակիրճ մի քանի դիտարկում անեմ: Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլ ոչ թե Հայաստանի Չորրորդ Հանրապետության: Այդպիսի հանրապետություն չկա (համենայն դեպս ես չունեմ նման տեղեկություններ): Եթե խոսքը վերաբերում է տերմինին, ապա Հայաստանի Չորրորդ Հանրապետություն հոդվածի բովանդակությունը պետք է ենթարկել լուրջ փոփոխություններ: Հոդվածից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս գոյություն չունի և վերջինին փոխարինելու է եկել Հայաստանի Չորրորդ Հանրապետություն անվանումով պետություն: ՀՀ-ն ո՛չ փոխել է իր անվանումը, ո՛չ էլ ներկա իշխանությունները հայտարարել են, որ իրենք չեն հանդիսանում նախորդ իշխանությունների ժառանգորդը և սկսում են նոր պետության կառուցում: Այնպես որ վաղ թե ուշ այդ հոդվածը քննարկումների առարկա է դառնալու:

Կուսակցական գործիչ

խմբագրել

Ողջույն, հարգելի Gardmanahay: Չե՞ք կարծում, որ «կուսակցական գործիչ» հասկացությունը խորհրդային անախրոնիզմ է, որը բնորոշ է հենց խորհրդային բռնապետության ժամանակաշրջանին: Արդյո՞ք մեր ժամանակակից գործիչները, ինչպես, օրինակ, փոխվարչապետ Ավինյանը, առաջին հերթին «կուսակցական» գործիչներ են, դրանից հետո միայն՝ պետական-քաղաքական:--Ben Men Lyun (քննարկում) 20:32, 28 Մայիսի 2018 (UTC)

Ողջո՜ւյն հարգելի Ben Men Lyun, իմ կարծիքով կուսակցական գործիչ հասկացությունը ժամանակագրական սխալ չէ. մինչև ԽՍՀՄ-ը եղել է այդպիսի հասկացություն, այդ թվում՝ հայ իրականության մեջ (օրինակ՝ ՀՅԴ-ական գործիչներ, Հնչակյան գործիչներ և այլն) և բնականաբար այդ արտահայտությունը կապել միայն ԽՍՀՄ-ի հետ սխալ եմ համարում: Կուսակցական գործունեություն իրականացնող մարդը համարվում է կուսակցական գործիչ: Ներկայիս փոխվարչապետ Ավինյանը նախքան փոխվարչապետ դառնալն ու հետևաբար պետական գործիչ դառնալը եղել է կուսակցական գործիչ: Եթե Ձեր կարծիքով կուսակցական գործիչ արտահայտությունը պետք է հաջորդի պետական-քաղաքական գործիչ արտահայտությանը, ապա այդ հանգամանքը քննարկման այլ թեմա է: --Գարդմանահայ (քննարկում) 08:06, 29 Մայիսի 2018 (UTC)
Հասկանալի է, հարգելի Gardmanahay: Ընդհանուր առմամբ ընդունում եմ Ձեր փաստարկները: --Ben Men Lyun (քննարկում) 16:15, 5 Հունիսի 2018 (UTC)

Հոդվածի վիքիֆիկացում

խմբագրել

Գարդմանահայ ջան, ողջույն: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել այս հոդվածի մասին: Ինքնին կարևոր և դիտվող հոդված է, ուստի պետք է ունենանք նորմալ տեսք՝ վիքիֆիկացում, աղբյուրներ (ընդ որում յություբյան ուղիղ եթերներին հղումներ) և այլն: Կանխավ շնորհակալություն: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 21:07, 5 Հունիսի 2018 (UTC)

Ողջույն Սիգմա ջան, շնորհակալ եմ հիշեցման համար: Շնորհակալություն մաղթանքների համար, փոխադարձ:--Գարդմանահայ (քննարկում) 05:48, 6 Հունիսի 2018 (UTC)

Contribution

խմբագրել

Hello Gardmanahay, would you please to contribute your help to create Armenian version of this page https://en.wikipedia.org/wiki/Elguja_Khintibidze Best regards, --SunnyMagnus (քննարկում) 19:19, 19 Հունիսի 2018 (UTC)

Hello SunnyMagnus, of course I will create that article.--Գարդմանահայ (քննարկում) 13:42, 20 Հունիսի 2018 (UTC)

Արգելափակում – 1 ամիս

խմբագրել
 

Հարգելի՛ Gardmanahay, Ձեր մասնակցային հաշիվը արգելափակվել է 1 ամիս։ Պատճառը՝ Հայերեն Վիքիպեդիայի հոդվածները ոչ հանրագիտարանային նշանակություն ունեցող, բամբասանք ու դեղին մամուլ հիշեցնող նյութերով լցնելու, նման գործելաոճի համար նախկին զգուշացումներն ու քննարկումներն անտեսելու համար։ Արգելափակման ժամկետի լրանալուց հետո հրավիրում ենք Ձեզ կատարել կառուցողական խմբագրումներ։

Եթե դեմ եք այս արգելափակմանը կամ այն արդարացի չեք համարում, կարող եք արգելափակումից հանելու դիմում ներկայացնել այս գրառման ներքևում։--Լիլիթ (քննարկում) 06:51, 23 Հուլիսի 2018 (UTC)

Ողջույն հարգելի Lilitik22, պահանջում եմ հստակ ներկայացնել արգելափակման բուն պատճառը, այսինքն՝ նշել և ապացուցել, թե որն է իմ կողմից ավելացված «ոչ հանրագիտարանային նշանակություն ունեցող, բամբասանք պարունակող» տեղեկությունները, ո՞ր աղբյուրներն եք համարում դեղին մամուլ, որոնց ավելացումն իմ կողմից համարում եք խախտում, նշեք նախկինում իմ կողմից նման «գործելաոճի համար զգուշացումները» և այդ ո՞ր քննարկումն եմ անտեսել: Օրինակ՝ նշել իմ կատարած x գործողությունն ու ըստ կանոնակարգի հիմնավորել, թե ինչու է այն համարվում խախտում: Ես բացարձակապես չեմ ընդունում այս արգելափակման օրինականությունը ու համարում եմ անհիմն (քանի նոր չկա ներկայացված հստակ հիմնավորում բացի ընդհանրական ինչ-որ մտքերից): Քանի որ արգելափակման գործիքակազմին տիրապետում են ադմինիստրատորներն, ու ես այս քննարկման էջից բացի ՀՎ-ի այլ էջում չեմ կարող գրել, ապա նշում եմ ադմիններին և ակնկալում անաչառ արձագանք (23artashes, Azniv Stepanian, Beko, Emptyfear, GeoO, Nimeru23, Samo04, Sigma'am, Xelgen, ԱշոտՏՆՂ): Հարգանքներով Գարդմանահայ (քննարկում) 07:31, 23 Հուլիսի 2018 (UTC)
Գարդմանահայ ջան, ունենք ՎՊ:ԱԱԿ կանոն և ադմինները պարտավոր են խստագույնս հետևել, որպեսզի կանոնը պահպանվի, հիմա կհարցնես «կանոնի ո՞ր կետն եմ ես խախտել», պատասխանեմ-կանոնով հատակ գրված է «Հոդվածը պետք է գրված լինի ճիշտ: Պետք է օգտագործել հնարավորինս բարձր որակի աղբյուրներ: Բոլոր մեջբերումները և ցանկացած նյութ, որը կասկածելի է և կարող է կասկածի տեղիք տալ, պետք է ունենա աղբյուրներին հղումներ: Ապրող մարդկանց մասին այն հոդվածները, որոնք չունեն աղբյուրներ կամ աղբյուրները բավարար չեն, անկախ նրանից գրված է չեզոք տեսանկյունից թե ոչ, անհրաժեշտ է հեռացնել անմիջապես՝ առանց քննարկման[2]: Մասնակիցները, ովքեր կանտեսեն այս կանոնը, կարող են արգելափակվել:», հիմա, ես նայում Արարատ Միրզոյանի մասին նյութ ես ավելացրել, որտեղ լրագրողական ենթադրությունների վրա մարդուն քննադատում են բյուջեի միջոցները վատնելու համար: Արդյոք ըստ քեզ դա ՎՊ:ԱԱԿ-ի խախտում չէ՞, նույն տրամաբանությամբ ես կարող եմ նյութեր տեղադրել օրինակ shame.am կայքից, որտեղ գրեթե բոլոր քաղաքական գործիչների հասցեներին վիրավորանքներ են տեղում, արդյո՞ք Վիքիպեդիան դրա համար է, ախր նույն կանոնով գրված է «Վիքիպեդիան հանրագիտարան է, ոչ թե լրագրողական կայք, խմբագիրների գործը սենսացիոն տեղեկություն տալը չէ կամ չստուգված առաջին ձեռքի վարկաբեկող տեղեկատվության տարածումը»: Իսկ նախկինում զգուշացումների վերաբերյալ կարող ես քո արխիվում ման գալ, ես արդեն մեկ-երկու հատ նման բնույթի զգուշացում-արգելափակում գտել եմ: Այսպիսով Լիլիթի գործողությունները համարում եմ լիովին արդարացված:--Սամվելքննարկում 07:51, 23 Հուլիսի 2018 (UTC)
Հարգելի Սամվել, կնշե՞ս քո գտած «նախկին զգուշացում-արգելափակումները», ե՞րբ են դրանք տրվել: Կներես, բայց shame.am կայքի վերաբերյալ ներկայացրածդ օրինակը կարծես թե տեղին չէ, քանի որ ես Արարատ Միրզոյանի հոդվածում չեմ ավելացրել աղբյուր այդ կայքից այլ օրինակ այնպիսի կայքերից, որոնք բազմիցս որպես աղբյուր օգտագործվել են Հայերեն Վիքիպեդիայում:--Գարդմանահայ (քննարկում) 08:49, 23 Հուլիսի 2018 (UTC)
Սամվել ջան, շնորհակալ եմ, որ կանոնակարգից մեջբերում ես այն հատվածը, որի խախտման համար, ըստ քեզ, ես պետք է արգելափակվեմ: «Ապրող անձանց կենսագրություններ» կանոնակարգից կատարել ես հետևյալ մեջբերումը՝ «Հոդվածը պետք է գրված լինի ճիշտ: Պետք է օգտագործել հնարավորինս բարձր որակի աղբյուրներ: Բոլոր մեջբերումները և ցանկացած նյութ, որը կասկածելի է և կարող է կասկածի տեղիք տալ, պետք է ունենա աղբյուրներին հղումներ: Ապրող մարդկանց մասին այն հոդվածները, որոնք չունեն աղբյուրներ կամ աղբյուրները բավարար չեն, անկախ նրանից գրված է չեզոք տեսանկյունից թե ոչ, անհրաժեշտ է հեռացնել անմիջապես՝ առանց քննարկման[2]: Մասնակիցները, ովքեր կանտեսեն այս կանոնը, կարող են արգելափակվել»: Խնդրում եմ նշես, թե իմ ավելացրած տեղեկատվությունը ինչո՞ւ չի համապատասխանում «Հոդվածը պետք է գրված լինի ճիշտ» դրույթին: Կանոնը պահանջում է, որ «Պետք է օգտագործել հնարավորինս բարձր որակի աղբյուրներ»: Ես օգտագործել եմ հնարավորինս բարձր որակի աղբյուրներ (panorama.am, aravot.am, hetq.am, shantnews.am, news.am, armtimes.com, hraparak.am և այլն): Պահանջում է, որ «Բոլոր մեջբերումները և ցանկացած նյութ, որը կասկածելի է և կարող է կասկածի տեղիք տալ, պետք է ունենա աղբյուրներին հղումներ»: Իմ գրած բովանդակությանը կցված են եղել բազմաթիվ աղբյուրներ: Այդ դեպքում ի՞նչն է խնդիրը:--Գարդմանահայ (քննարկում) 08:49, 23 Հուլիսի 2018 (UTC)
«Արգելափակման կանոնակարգում» նշված է «Արգելափակելիս ադմինիստրատորը պետք է համոզվի, որ մասնակիցը գիտեր այն մասին, որ իր գործողությունները հակասում են նախագծի կանոններին և սովորույթներին: Հակառակ դեպքում պետք է սկզբում զգուշացնել մասնակցին՝ ցույց տալով սխալները, առաջարկել դադարեցնել նախագծի կանոններին հակասող գործողությունները և համապատասխան հղումներ տալ դեպի համապատասխան կանոնակարգերը: Ակնհայտ դեպքերում (օրինակ՝ զանգվածային վանդալութուն, միանշանակ սպառնալիքներ և վիրավորանքներ, արգելափակման ակնհայտ շրջանցում) կամ արտակարգ իրավիճակներում ադմինիստրատորն իրավասու է արգելափակել առանց նախապես խնդրելու դադարեցնել ապակառուցողական գործունեությունը»: Ես չեմ կատարել « զանգվածային վանդալութուն, միանշանակ սպառնալիքներ և/կամ վիրավորանքներ», ապա այդ դեպքում ինչո՞ւ արգելափակող ադմինիստրատորը չի նախազգուշացրել իմ կատարած «խախտման» համար: Կանոնակարգում նշված է, որ «Արգելափակելիս ադմինիստրատորը պետք է վերլուծի, թե որքանո՞վ արգելափակումը կհամապատասխանի այս կամ այլ կանոնակարգերին, առաջիկա խնդիրների քչացմանը որքանո՞վ կնպաստի և հնարավո՞ր է տվյալ դեպքում սահմանափակվել նախազգուշացմամբ կամ այլ միջոցներով»: Ի՞նչ պատճառաբանությամբ արգելափակող ադմինիստրատորը չի սահմանափակվել նախազգուշացմամբ կամ ավելի քիչ ժամկետով արգելափակման: «Արգելափակման» կանոնակարգում նշված է, որ «Ընդ որում պետք չէ մեծացնել այն մասնակիցների արգելափակման ժամկետը, որոնք վերջին արգելափակումից հետո զգալի ժամանակահատվածում թույլ չեն տվել լուրջ խախտումներ (այլ կերպ, պետք չէ ի գիտություն ընդունել վաղ անցյալի արգելափակումները)»: Հարգելի Սամվել և Լիլիթ, խնդրում եմ ասե՞ք, թե վերջին անգամ ե՞րբ եմ արգելափակվել և ինչո՞ւ կանոնակարգի մեջբերված հատվածը հաշվի չի առնվել: Նույն այդ կանոնակարգում նշված է, «Ադմինիստրատորը պարտավոր է արգելափակված մասնակցի քննարկման էջում ցույց տալ արգելափակման հիմքերը: Այդ հիմքերը պետք է լինեն առավելագույնը պարզ և միանշանակ: Ընդ որում պետք է ներկայացվեն խախտման հղումները կամ այլ կերպ հստակ նկարագրված լինեն մասնակցի այն գործողությունները, որոնք անհանդուրժելի են: Պետք է նշվի, թե մասնակցի քայլերը ո՛ր կանոնակարգերին են հակասում կամ պետք է տրվեն հղումներ, որոնք ապացուցում են մասնակցի գործողությունների անհամատեղելիությունը նախագծի կանոններին»: Ինձ արգելափակող ադմինիստրատորի կողմից չի պահպանվել կանոնակարգի այս դրույթը: Նաև պետք է հաշվի առնել, որ «Բացատրությունների արդյունքում մասնակցին պետք է պարզ լինի, թե ինչպես պետք է ապագայում խուսափել նմանատիպ խախտումից: Նաև անհրաժեշտ է նշել պայմանները, որոնց դեպքում մասնակիցը կարող է վաղաժամ ապաարգելափակվել...»: Արգելափակման բացատրությունից ինչպես արդեն նշեցի, ինձ համար պարզ չէ, թե ինչպե՞ս ապագայում խուսափեմ այդպիսի խախտումներից, ինչպես նաև նշված չէ այն պայմանները, որոնց իրականացման դեպքում ես ապակարգելափակվեմ: Տվյալ կանոնակարգում նշված է «Արտակարգ չհամարվող (սովորաբար փորձառու մասնակիցների երկարատև և անժամկետ արգելափակումը) վիճելի արգելափակումները պետք է նախապես քննարկվեն ԱՏ-ում (ադմինիստրատորների տեղելկատախտակում), որպեսզի լրացուցիչ փաստարկումներ լինեն արգելափակելու կամ չարգելափակելու համար. փաստարկված դեմ կարծիքների դեպքում նման արգելափակում իրականացնելն անցանկալի է»: Ինչո՞ւ քննարկում չի եղել ադմինիստրատորների տեղեկատախտակում: Եթե չի եղել, ապա կարելի՞ք ենթադրել, որ արգելափակող ադմինիստրատորը ինձ համարում է անփորձ մասնակից կամ իմ արգելափակման ժամկետը կարճատև: Եթե այո, ապա ի՞նչ հիմքով:--Գարդմանահայ (քննարկում) 08:32, 23 Հուլիսի 2018 (UTC)
Գարդմանահայ ջան, նախկինում եղած զգուշացում մեկ հատ գտա, եթե ժամանակս ների քննարկումները փորփրեմ երևի էլի կգտնեմ: Հիմա աղբյուրների մասին, կապ չունի դա panorama.am-ն է թե aravot.am-ը, անգամ բիբիսի-ն, պետք է տարբերել լրագրողական ենթադրությունը փաստից, լրագրողները կարող են շատ բան գրել իրենց ռեյտինգը բարձրացնելու համար, սակայն մենք պետք է տարբերեն թացը չորից, քո բերած աղբյուրներից մեկում գրված է, որ վարչապետի ինքնաթիռով են թռել, բայց չկա տեղեկություն որտեղից է տվյալ լրագրողը իմացել, կամ գրում են կառավարությանը մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրներից իմացանք և այլն: Նման նյութերը որ բերենք Վիքիպեդիա, ոչ ոք այլևս մեզ լուրջ չի ընդունի:--Սամվելքննարկում 09:25, 23 Հուլիսի 2018 (UTC)
Սամվել ջան, նշածդ զգուշացումը ինձ տրվել է 2014 թվականի հոկտեմբերի 2-ին, անցել է արդեն շուրջ 4 տարի: Ես այդ նախազգուշացումից հետո վերջին անգամ արգելափակվել եմ 2016 թվականի մայիսի 19, այսինքն՝ անցել է ավելի քան 2 տարի: Կանոնակարգը ասում է, որ «Ընդ որում պետք չէ մեծացնել այն մասնակիցների արգելափակման ժամկետը, որոնք վերջին արգելափակումից հետո զգալի ժամանակահատվածում թույլ չեն տվել լուրջ խախտումներ (այլ կերպ, պետք չէ ի գիտություն ընդունել վաղ անցյալի արգելափակումները)»: Վերջին անգամ զգուշացվել եմ 2016 թվականի մարտի 1-ին, այսինքն՝ անցել է ավելի քան 2 տարի: Վերջին արգելափակումից ու զգուշացումից հետո՝ ավելի քան 2 տարի, ես դրսևորել եմ կառուցողական վարք՝ փորձել եմ գործել վիքիկանոնների ու ուղեցույցների համաձայն, այլ մասնակիցների նկատմամբ եղել եմ հարգալից և շատ քաղաքավարի, Հայերեն Վիքիպեդիայում կատարել եմ հսկայածավալ օգտակար աշխատանք և այլն: Եթե համարենք, որ ես Լիլիթի նշած խախտումնբերը կատարել եմ, ապա ինչո՞ւ է ակնհայտ անտեսվում արդեն նշածս կանոնակարգի դրույթները:--Գարդմանահայ (քննարկում) 09:41, 23 Հուլիսի 2018 (UTC)
Հարգելի Սամվել, նշել ես, որ «...քո բերած աղբյուրներից մեկում գրված է, որ վարչապետի ինքնաթիռով են թռել, բայց չկա տեղեկություն որտեղից է տվյալ լրագրողը իմացել, կամ գրում են կառավարությանը մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրներից իմացանք և այլն...»: Իմ ավելացրած տեքստում նշված աղբյուրներից առնվազն մեկում նշված է հետևյալը՝ «Թերթը կապվել է նաև քաղավիացիայի ծառայության խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանի հետ, ով, ի պատասխան, ասել է. «Այո, թռիչքն իրականացվել է վարչապետին տրամադրված ինքնաթիռով»՝ «առաջին բորտով»։ Որով երբեք «հին Հայաստանում» որևէ փոխվարչապետ՝ ո՛չ Վաչե Գաբրիելյանը, ո՛չ Արմեն Գևորգյանը, չեն թռչել»: Այսինքն հստակ նշված է աղբյուրը:--Գարդմանահայ (քննարկում) 09:51, 23 Հուլիսի 2018 (UTC)
Թերթը կապվել է նաև քաղավիացիայի ծառայության խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանի հետ, ով, ի պատասխան, ասել է. «Այո, թռիչքն իրականացվել է վարչապետին տրամադրված ինքնաթիռով»՝ «առաջին բորտով»։ և դա պետք է համարվի փա՞ստ Վիքիպեդիայի համար, առնվազն պետք էր լինել Սաթենիկ Հովհաննիսյանի պաշտոնական մեկնաբանությունը, իսկ թե թերթը ինչ ձևով է կապնվել, նա ինչ է պատասխանել միայն երևի թերթը գիտի: Իսկ արգելափակման ժամկետի վերաբերյալ նշեմ, որ կապ չունի քանի տարի առաջ է եղել, եթե դու շարունակում ես խախտել Վիքիպեդիայի կանոնները հստակ իմանալով, որ դրանք խախտումներ են, ապա ժամկետը նույնպես հիմնավորված է:--Սամվելքննարկում 09:59, 23 Հուլիսի 2018 (UTC)
Ենթադրում եմ, եթե հատուկ նշել ես, ապա հատուկ արձագանք ես ցանկանում այն մասին, որ քո արգելափակումը ես շատ օրինաչափ եմ համարում, իսկ նկարագրված խմբագրումները պաշտոնյաների էջերում, որոնք շատ վաղուց նույն բնույթն են կրում՝ անընդունելի։ Սրա մասին քեզ բազմիցս ասել են․ ես համենայն դեպս մի քանի դեպք ու կոնֆլիկտ հիշում եմ։ Դու չես ընդունում և շարունակում ես նույնատիպ խմբագրումները արդեն շատ երկար ժամանակ։ Ես ավելի երկար էլ կարգելափակեի։ --Emptyfear (քննարկում) 09:53, 23 Հուլիսի 2018 (UTC)
Գարդմանահայ ջան, վերջին զգուշացումը ոչ թե արվել է 2014 թվականին, այլ այս թվականի մայիսին, երբ Արթուր Վանեցյանի հոդվածում ավելացրել էիր ծնողների և կնոջ վերաբերյալ զանազան ոչ հանրագիտարանային տեղեկատվություններ։ Ընդ որում, կնոջ վերաբերյալ բաժինը կազմում էր բուն հոդվածի 25%-ից ավելին։ Մենք այդ մասին առանձին քննարկում ենք ունեցել, որտեղ դու, ըստ ամենայնի, համաձայնել ես հետս, քանի որ քննարկումը չես շարունակել։ Ընդունելով էլի շարունակել ես խախտել Հայերեն Վիքիպեդիայի մի շարք կանոնակարգեր, որոնք վերևում Սամվելը նշել է։ Հետևաբար կարծում եմ, որ արգելափակումը իրավաչափ է։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 09:58, 23 Հուլիսի 2018 (UTC)
Հարգելի Emptyfear, շնորհակալություն արձագանքի համար: Նշել եմ քո անունը՝ հիմք ընդունելով «Ադմինիստրատոր» էջի «Ի՞նչ է նշանակում լինել ադմին» բաժնի վերջին դրույթը, ինչպես նաև այն պատճառով, որ ադմինիստրատորներն են որոշում ապաարգելափակման հարցը: Կարդացե՞լ ես այս քննարկման բովանդակությունը: Խնդրում եմ հստակ նշել, թե ի՞նչ խմբագրումների մասին է խոսքը և ինչո՞ւ կարգելափակեիք ավելի երկար ժամանակով: Նաև կխնդրեմ ինձ դիմելիս ավելի խիստ հետևել Հայերեն Վիքիպեդիայի «Վարվելակարգի» կանոնակարգին, մասնավորապես հետևել հետևյալին՝ «Հիշե՛ք, որ բուն տեքստը կարող է ընկալվել երկիմաստորեն և հաճախ կարող է ավելի կոպիտ ընդունվել քան նույն խոսքերը դեմ առ դեմ շփման ժամանակ»: Սա մեջբերում եմ հարգելի Emptyfear, քանի որ գրել ես «Ես ավելի երկար էլ կարգելափակեի», ինչը կարծես թե սպառնալիք լինի: Ճիշտն ասած ես քեզանից ակնկալում էի Վարվելակարգի կանոնի համաձայն՝ իրականացնել հետևյալ քայլերը՝ «Մի՛ արհամարհեք ողջամիտ հարցերը», «Եթե որևէ մեկը համաձայն չէ ձեր խմբագրման հետ, բացատրեք թե ինչու է ձեր կատարած փոփոխությունը տեղին»: Նաև ակընկալում էի մանրամասն պարզաբանում: Ամեն դեպքում շնորհակալ եմ արձագանքի համար:--Գարդմանահայ (քննարկում) 10:11, 23 Հուլիսի 2018 (UTC)
Շնորհակալություն արձագանքի համար GeoO ջան: Վերջին զգուշացում ասելով ես նկատի ունեի իմ քննարկման էջում պաշտոնապես զգուշացնելը: Կներես իհարկե, բայց քո նշած «զգուշացումը» եղել է քննարկում հոդվածի քննարկման էջում, որը բացել եմ ես: Չեմ ուզում կոպիտ «հնչի» գրածս, որովհետև ես ամենևին նման ցանկություն չունեմ, բայց կխնդրեմ առանց իմ կարծիքը հարցնելու իմ մտքերի մասին չենթադրել, քանի որ իմ լռությունը տվյալ դեպքում համաձայնության նշան չէ, այլ պարզապես ցանկացել եմ առաջնորդվել «Վարվելակարգ» կանոնի այն դրույթով, որը խորհուրդ է տալիս քննարկումը դադարեցնել և շարունակել որոշ ժամանակ անց, որպեսզի ավելի արդյունավետ լինի այն: Նաև կխնդրեմ արձագանքես «Արգելափակման կանոնակարգի» վերաբերյալ իմ բարձրաձայնածին:--Գարդմանահայ (քննարկում) 10:26, 23 Հուլիսի 2018 (UTC)

Հարգելի ադմինիստրատորներ, ես կարող եմ 1 ամից ընդհանրապես չմտնել Հայերեն Վիքիպեդիա (պետք չի ընդւոնել ասածս որպես մեծամտություն կամ հեգնանք), և իմ վիքիպատմության մեջ թողնել այն չպարզաբանված և անհասկանալի արգելափակումը, որը ինձ տվեց Լիլիթ մասնակիցը, բայց այնուամենայնիվ, չպարզաբանված են մնում բազում, այդ թվում «Արգելափակման կանոնակարգին» առնչվող իմ կողմից բարձրաձայնված հարցերը, որոնց ցավոք, առայժմ ոչ ոք հստակ չանդրադարձավ:--Գարդմանահայ (քննարկում) 10:36, 23 Հուլիսի 2018 (UTC)

 

Հարգելի Gardmanahay, Ձեր ստեղծած «Թյոյեն (մետրոյի կայարան)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք:

-- Valen1988 (քննարկում) 14:27, 16 Օգոստոսի 2018 (UTC)

 

Հարգելի Gardmanahay, Ձեր ստեղծած «Էլինգսրուդասեն (մետրոյի կայարան)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք:

-- Valen1988 (քննարկում) 14:30, 16 Օգոստոսի 2018 (UTC)

 

Հարգելի Gardmanahay, Ձեր ստեղծած «Հաուգեր (մետրոյի կայարան)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք:

-- Valen1988 (քննարկում) 14:30, 16 Օգոստոսի 2018 (UTC)

 

Հարգելի Gardmanahay, Ձեր ստեղծած «Ստորտինգեյթ (մետրոյի կայարան)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք:

-- Valen1988 (քննարկում) 14:30, 16 Օգոստոսի 2018 (UTC)

 

Հարգելի Gardmanahay, Ձեր ստեղծած «Իսպանական հագուստ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Օmıcrօn 10:54, 4 Սեպտեմբերի 2018 (UTC)

«Մոլորակի շուրջը»

խմբագրել
 
Հարգելի՛ Gardmanahay, խնդրում եմ «Մոլորակի շուրջը» նախագծին օգնել առողջ այլընտրանքային միջավայրում ընտրել նախագծի հոկտեմբեր ամսվա անդամ-երկիրը՝ հանուն Հայերեն Վիքիպեդիայի զարգացման։ Քվեարկել կարող եք այստեղ

Կատեգորիաների տեղափոխում

խմբագրել

Ողջույն։ Նկատել եմ, որ հաճախակի եք որևէ խումբ հոդվածներից կատեգորիա հեռացնում և դրան փոխարինող նոր կատեգորիա ավելացնում։ Դա կարելի է անել ավտոմատ՝ կատեգորիան տեղափոխելով։ Գործիքը՝ Կատեգորիաների վարպետ (CategoryMaster)։ --Ավետիսյան91 (քննարկում) 09:17, 6 Նոյեմբերի 2018 (UTC)

Ողջո՜ւյն, շնորհակալություն հիշեցնելու համար:--Գարդմանահայ (քննարկում) 09:19, 6 Նոյեմբերի 2018 (UTC)

Զգուշացում․ Վիքիէթիկետի խախտում

խմբագրել
 
Հարգելի՛ Gardmanahay, Դուք ստանում եք զգուշացում ՎՊ:ԱԱՀ#Կուտկաշեն էջում Վիքիէթիկետը խախտելու համար։ Հիշեցնում եմ, որ անկախ այն հարցից, թե ով է իրավացի, Դուք պարտավոր եք տարաձայնությունները լուծել Վիքիէթիկետի սահմաններում։ Վիքիէթիկետի խախտումները, այլ մասնակիցներին վիրավորելը շարունակելու դեպքում Դուք կարգելափակվեք։


«Այսուհետ խուսափեք Ձեզ իմ ուսուցչի դերակատարությունը ստանձնելուց», «Միգուցե այն Ձեզ ձեռք չի տալիս և այդ է պատճառը, որ ուզում եք քննարկմանը այլ երանգներ հաղորդե՞լ: Իզուր մի փորձեք, չի ստացվի» նախադասությունները Վարվերակարգի խախտում է, և ես խստորեն հորդորում եմ քննարկման ժամանակ չառաջնորդվել ենթադրություններով, առավել ևս, որ դրանք կարող են իրական չլինել։ Կոնկրետ այդ քննարկման գրառումներում օգտագործածդ ոճը խիստ մտահոգիչ է ինձ համար։ Սա ընդունիր որպես խիստ զգուշացում։ Եթե համաձայն չես զգուշացման հետ, գիտես, որ կարելի է դիմել մյուս ադմիններին նրանց կարծիքը հարցնելու նպատակով։ Շնորհակալություն։ --ջեօ 13:15, 14 Դեկտեմբերի 2018 (UTC)