վիքիէթիկետի խախտումԽմբագրել

Հարգելի՛ Gardmanahay, կապված Ձեր այս գրածի հետ, խնդրում եմ այլևս նման կարգի նյութեր չգրեք, դա հակասում է վիքիպեդիայի կանոններին։ Մեծ հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 17։04, 4 Հունվարի 2014 (UTC)

Պարզա Երջանիկ ջան։--Գարդմանահայ (քննարկում) 17:08, 4 Հունվարի 2014 (UTC)

Քվեարկություն. տարվա հոդվածԽմբագրել

Cscr-featuredtopic gold.svg Տարվա հոդված
Հարգելի Gardmanahay,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։

Ջնջումների, չեզոք տեսակետի և անվանափոխության հետ կապվածԽմբագրել

Բարի երեկո Գրադմանահայ, մի քանի խնդիրներ կան, որոնց խնդրում եմ ուշադրություն դարձնես։ Նախ՝ խիստ անցանկալի է հոդվածից ջնջումներ անել առանց որևէ բացատրության (ինչպես օրինակ այստեղ կամ այստեղ)։ Հաշվի առ, որ այլ մասնակիցներ ժամանակ են ներդրել այդ ամեն գրելու համար, հետևաբար պետք է լուրջ հիմնավորում ջնջելու համար, հակառակ դեպքում շատ հավանական է, որ այլ մասնակից քո խմբագրումները հետ կշրջի։

Երկրորդ, խնդրում եմ զերծ մնա, զգացմունքային, որևէ տեսակետ, հատկապես չճշտված տեսակետ ներկայացնող արտահայտություններ ավելացնելուց։ Հիշիր, որ Հայերեն Վիքիպեդիայի շահերից է բխում, որ հոդվծաները լինեն չեզոք ու ճշգրիտ՝ անկախ նրանից թե մեր անձնական վերաբերմունքը կամ տեսակետները ինչպիսին են։

Եվ վերջապես անվանափոխության մասին․ Վիքիպեդիայում շատ կարևոր է հոդվածի պատմությունը։ Մենք հոդվածը որպես կանոն անվանափոխում ենք «Տեղափոխել այս էջը» հղումի վրա սեղմելով։ Ձեռքով անելու դեպքում (նոր էջ ստեղծելով և հինը վերահղելով), կորում է նախկին պատմությունը, դրա համար այդպես երբեք երբեք չպետք է անել։ Բացի այդ խնդրում եմ այնպիսի անվանափոխություն, որի դեպքում տարածված անվանումը փոխարինվում է ոչ այնքան տարածված, բայց կոնկրետ տեսակետ արտահայտող անվանումով, պետք է անպայման նախապես քննարկել ու հիմնավորել՝ հաշվի առնելով, որ Վիքիպեդիայում ավելի ընդունված է տարածված ու հնարավորինս չեզոք վերնագրեր օգտագործել։ --vacio 18։00, 11 Հունվարի 2014 (UTC)

Ողջույն Vacio, ջնջումներից հետո երբեմն, կարելի է ասել մոռանում եմ ջնջման պատճառը ներկայացնել, բայց կաշխատեմ այսուհետ ուղղել այդ բացթողումը։
Հոդվածների չեզոքության մասով ասեմ, որ ես առավել նախընտրում եմ ճշմարտությունը, իսկ չեզոքությունը երբեմն հակասում է դրան։ Որպես օրինակ՝ Ադրբեջանը պետական մակարդակով պնդում է, որ Մոնթե Մելքոնյանին սպանել ու գլխատել է ադրբեջանցի սպա Իբադ Հուսեյնովը, սակայն դա պարզապես հիմարություն է և ապատեղեկատվություն։ Այսինքն եթե չեզոք լինենք, ապա պետք է Մոնթեյի մասին հոդվածում նշենք այդ տեղեկատվությունը, ինչը անհեթեթություն է։ Ինչևէ, կփորձեմ պահպանել չեզոքություն։
Հոդվածների անվանափոխության կարգը հասկանալի է, իսկ ինչ վերաբերվում է Սումգայիթի ջարդեր հոդվածին, ապա այդ հոդվածի անվանափոխման համար քննարկումը կարծում եմ անիմաստ է, քանի, որ Հայերեն Վիքիպեդիայում Հայաստան, Հայոց պատմություն, Արցախի պատմություն, Հայկական հարց և նմանատիպ այլ թեմատիկա ունեցող քննարկումները հիմնականում չեն արժանանում մասնակիցների ուշադրությանը, իսկ արժանանալու դեպքում էլ մեկ կամ երկու մասնակցի ոչ կառուցողական քննարկման պատճառով փակուղում են հայտնվում՝ չստանալով վերջնական լուծում։ Այնպես որ իմ փորձը ցույց է տալիս, որ չարժի քննարկման դնել այսպիսի հարցեր։ Իսկ հոդվածը արժի անվանափոխել՝ կարդալով ՄԱԿ–ի կողմից ձևակերպված Ցեղասպանությունը բնութագրող հոդվածը։--Գարդմանահայ (քննարկում) 18:19, 11 Հունվարի 2014 (UTC)

Ջնջվել է. Ժիրայր–Սեֆիլյան.jpgԽմբագրել

Հարգելի՛ Gardmanahay։ Ձեր բեռնած Ժիրայր–Սեֆիլյան.jpg պատկերը ջնջվել է քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չէին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։--ERJANIK քննարկում: 11։49, 19 Հունվարի 2014 (UTC)

ԽնդրանքԽմբագրել

Հարգելի՛ Gardmanahay, ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ Վիքիպեդիա:Գնահատում/Լևոն Արոնյան էջում մասնակցել քվեարկությանը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 16։28, 30 Հունվարի 2014 (UTC)

Խնդրանք՝ Էստոնիայի Վիքիհավաքին մասնակցելու առիթովԽմբագրել

Նախ շնորհավորանքներ նաև իմ կողմից, հարգելի Գարդմանահայ, մրցույթում հաղթող ճանաչվելու և օգոստոսին Էստոնիայի Վիքիհավաքին մասնակցելու առիթով։ և քանի որ գնալու եք Էստոնիա, ապա խնդրանք ունեմ։ Գտեք խնդրում եմ Իվո Մանֆրեդ Ռեբանեին և պարզեք նրանից Էստոնիայի Հելմե շրջանի զինանշանի ծագման (ստեղծման) պատմությունը։ Անհայտ մարդ չի, պետական ծառայող է ու երևի դժվար չի լինի նրա հետ գոնե հեռախոսով զրուցել (հաստատ ռուսերեն լավ գիտի)։ Ես իրենց Վիքիխորհրդարանում սրա մասին հարցրել եմ, սակայն ջանք չթափեցին նրան գտնելու և հարցնելու այդ մասին։ Կանխավ շնորհակալ եմ, ամենայն հաջողություններ։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 00։26, 31 Հունվարի 2014 (UTC)

Ողջո՜ւյն հարգելի Վահրամ, Ձեր խնդրանքը կներառեմ Էստոնիայի համար նախատեսված իմ պլան-օրացույցի մեջ և կփորձեմ գտնել նրան, կամ էլ կփորձեմ գտնել այդ տեղեկատվությունը:--Գարդմանահայ (քննարկում) 05:55, 31 Հունվարի 2014 (UTC)
Մի հավելում ևս հարգելի Գարդմանահայ։ Եղեռնի օրերին մի հրապարակում հանդիպեցի, որը կարող է կապված լինել Հելմեյի զինզնշանի ծագման հետ՝ հայկական հետք է.Վահրամ Մխիթարեան (քննարկում) 09:24, 26 Ապրիլի 2014 (UTC)
Майрик, Эдгар Погосян. Из книги В. Григоряна «Хедвиг Бюль, эстонский друг армянского народа».

"В немецком селе Вальдвиммерсбах, в Доме для престарелых, проводили последние годы своей жизни сотни людей. Персонал уже наизусть знал все привычки, особенности, капризы своих обитателей. И только одна женщина не переставала их удивлять. Ей приходили письма и подарки со всего света. Каждый раз, когда она распечатывала конверт или бандероль, ее лицо озарялось улыбкой. Однако со временем окружающие перестали ее понимать — женщина, прекрасно знавшая несколько европейских языков, забыла их и стала разговаривать с окружающими на непонятном языке. Как выяснилось позже, на армянском. На том, который давно уже стал языком ее чувств. Она выучила его, живя вдали от родины, среди армян, которые называли ее Бюлль-майрик — матушка Бюлль."

Հետաքրքիր պատմություն է: Հաշվի կառնեմ:--Գարդմանահայ (քննարկում) 15:28, 26 Ապրիլի 2014 (UTC)

Ազատամարտիկների համագործակցության շաբաթԽմբագրել

Հարգելի Գարդմանահայ, Ազատամարտիկների համագործակցության շաբաթը արդյունավետ ընթացք ունենալու համար կարծում եմ սկզբնական աղբյուրների և ազատամարտիկների լուսանկարների անհրաժեշտություն կլինի։ Եթե դեմ չեք, ի մի բերենք այդ աղբյուրները, որպեսզի նախագծին մասնակցել ցանկացողները կարողանան օգտվել այդ աղբյուրներից։ Առաջարկում եմ հանդիպել Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում համագործակցությունն ավելի արդյունավետ կազմակերպելու մտահոգությամբ։--SusikMkr (քննարկում) 07։55, 8 Փետրվարի 2014 (UTC)

Համաձայն եմ, տեղեկատվական աղբյուրները կավելացնեմ, իսկ գրասենյակ իմ այցելությունը հավանաբար կլինի երկուշաբթի կեսօրից հետո:--Գարդմանահայ (քննարկում) 08:13, 8 Փետրվարի 2014 (UTC)
Գարդմանահայ ջան, բոլորին տեղյակ պահելու համար կա խորհրդարանը, և պարտադիր և ցանկալի չէ բոլորին էջ առ էջ տեղեկացնել։--Beko (քննարկում) 08:35, 8 Փետրվարի 2014 (UTC)
Բեկո ջան գիտեմ, ուղղակի մտածեցի, որ շատերը Խորհրդարանի տեղը չգիտեն :) --Գարդմանահայ (քննարկում) 08:47, 8 Փետրվարի 2014 (UTC)
Ողջո՜ւյն, Գարդմանահայ ջան։ Խմբագրման պատուհանի ներքևի հատվածում տեղադրված կաղապարներ բաժնում ավելացվեց նաև «Ղարաբաղի ազատագրական պատերազմ» հանրագիտարանի կաղապարը, որը պետք է դրվի այն հոդվածների վերջում, որոնք այդ հանրագիտարանից են գրվել։ Կաղապարը՝ {{ՂԱՊ}} --Lilitik22 (քննարկում) 10:48, 8 Փետրվարի 2014 (UTC)
Բարև Լիլիթ ջան, արդեն տեսել եմ: Շատ լավ է, որ նման բան կա:--Գարդմանահայ (քննարկում) 10:50, 8 Փետրվարի 2014 (UTC)

Կատեգորիա ավելացնելու մասինԽմբագրել

Ողջույն, տեսա, որ կատեգորիաներ ես ավելացնում։ Եթե ունես ցուցակները, թե որ հոդվածներում պետք է ավելացնես, կարելի է բոտով արագ և առանց չարչարվելու անել։ Եթե այդ հարցում օգնելու բան կա, իմաց տուր։--Beko (քննարկում) 08։29, 12 Փետրվարի 2014 (UTC)

Ողջույն, Կատեգորիա:Խորհրդային Միության հերոսներ-ից ուզում եմ հայազգի հերոսներին տեղափոխեմ Կատեգորիա:ԽՍՀՄ հայազգի հերոսներ:--Գարդմանահայ (քննարկում) 08:35, 12 Փետրվարի 2014 (UTC)
Gardmanahay ջան, այդպիսի գործերը բոտով շատ արագ են լինում, նախապես ասա՝ կանեմ։ Եթե այս դեպքում էլ շատ կա՝ ասա։--Beko (քննարկում) 08:43, 12 Փետրվարի 2014 (UTC)
Իմ նշած կատեգորիաներում տեղափոխությունները արդեն վերջացնում եմ, հետագայում այս հարցով կդիմեմ քեզ, շնորհակալություն:--Գարդմանահայ (քննարկում) 08:46, 12 Փետրվարի 2014 (UTC)

Սերգեյ ԿարապետյանԽմբագրել

Գարդմանահայ ջան, նույն պահին էլ ես էի գրում այդ հոդվածը։ Խմբագրման ընդհարում ստացվեց։ Հետաքրքիր է և զարմանալի։ Face-smile.svg --֎ Պանդուխտ 14։13, 16 Փետրվարի 2014 (UTC)

Նժդեհ կարդացած կլինես...Այնտեղ հստակ ասվում է, որ մարդկանց մի խումբ կա, ովքեր, անկախ տարածությունից և այլ խոչընդոտներից, մշտապես հոգևոր կապի մեջ են լինում: Face-smile.svg --Գարդմանահայ (քննարկում) 14:18, 16 Փետրվարի 2014 (UTC)
Ես ավելի կլայնացնեմ այդ խոսքը՝ մենք ամբողջ ազգով ենք հոգևոր կապի մեջ: =))) --֎ Պանդուխտ 14:21, 16 Փետրվարի 2014 (UTC)
Պանդուխտ ջան, հոդվածը գրելիս ի՞նչ աղբյուրներից էիր օգտվում:--Գարդմանահայ (քննարկում) 14:25, 16 Փետրվարի 2014 (UTC)
«Արցախը, Գարդմանքը և Նախիջևանը՝ Արևելյան Հայաստանի տարածքային ամբողջականության եռամիասնական բանաձև» գրքից:--֎ Պանդուխտ 14:25, 16 Փետրվարի 2014 (UTC)
Պարզ է:--Գարդմանահայ (քննարկում) 14:27, 16 Փետրվարի 2014 (UTC)

Շենաթաղ / ԼորագետԽմբագրել

Ողջույն, Գարդմանահայ ջան։ Կարո՞ղ ես նայել քո ստեղծած Շենաթաղ (գետ)ը նույն Լորագե՞տն է։ Hielo-azul.svg ջեօ 17։00, 16 Փետրվարի 2014 (UTC)

Ողջու՜յն Գեո ջան, Շենաթաղը, ինչպես հոդվածում նշված է, հայտնի է նաև Լեռնաշեն, Լծեն, Լորաձոր անուններով, բայց նշված չի Լորագետը: Լորագետ անունով մի գետ կա, բայց Շիրակի մարզում: Կարծում եմ, որ Լորագետ անվանումը Լորաձորից է առաջացել. երևի ձորում բնակվում են բազմաթիվ լորեր, այդ իսկ պատճառով այն անվանել են Լորաձոր, իսկ այդտեղով անցնող գետը՝ Լորագետ:--Գարդմանահայ (քննարկում) 18:32, 16 Փետրվարի 2014 (UTC)
Այդ պարագայում դեմ չես լինի՞, եթե հոդվածները միացնենք իրար։ Hielo-azul.svg ջեօ 19:38, 16 Փետրվարի 2014 (UTC)
Իհարկե դեմ չեմ լինի, քանի որ այդպես ճիշտ է: Ուղղակի մի դիտարկում. պետության կողմից հաշվառված ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների մեջ չկար Լորագետ անվանումը, առաջարկում եմ Հիմնական անվանումը Շենաթաղը թողնել՝ որպես պետության կողմից ը նդունված անվանում: Այս անվանումը նաև օգտագործվում է այլ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտները նկարագրելիս:--Գարդմանահայ (քննարկում) 19:41, 16 Փետրվարի 2014 (UTC)
Խնդիր չեմ տեսնում, Գարդմանահայ ջան։ Ստեղծածդ հոդվածի պարունակությունը կտեղափոխենք Լորագետ հոդված, ու կանվանափոխենք Շենաթաղ՝ ՎՊ֊ի կանոններին համապատասխան, որպեսզի հոդվածի պատմությունը մնա էլի։ Լա՞վ, Գարդմանահայ ջան։ Ես հիմա նոթով եմ, ինձ այդքան էլ հարմար չի միացնելը, եթե կարող ես ինքդ արա, եթե ոչ, վաղն առավոտյան ես կմիացնեմ իրար։ Hielo-azul.svg ջեօ 20:00, 16 Փետրվարի 2014 (UTC)
Կմիացնեմ:--Գարդմանահայ (քննարկում) 20:09, 16 Փետրվարի 2014 (UTC)

ՀարցԽմբագրել

Ողջո՜ւյն, Գարդմանահայ ջան։ Մի հարց ունեմ, չեմ կողմնորոշվում։ Արաբո կամավորական ջոկատը դա հանրագիտարանում գրված ջոկատներից ո՞րն է (էջ 86-87)։ Մեկը կազմավորվել է 1988 թվականին, մյուսը 1989 թվականին։ Կարո՞ղ ես նայել։ --Lilitik22 (քննարկում) 19։28, 17 Փետրվարի 2014 (UTC)

Բարի երեկո Լիլիթ ջան, քո նշած հոդվածը վերաբերում է հանրահայտ Արաբոյին, որը ստեղծվել է Երևանում, այսինքն՝ գրքում երկրորդ հոդվածը: Մի հարց էլ ես տամ քեզ. իսկ ինչպե՞ս անենք, որ նախագծին հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն:--Գարդմանահայ (քննարկում) 19:34, 17 Փետրվարի 2014 (UTC)
Առաջարկում եմ այստեղ նշված հոդվածի վերնագիրը նույնը թողնել, իսկ մյուսի վերջում ավելացնել (Արարատ):--Գարդմանահայ (քննարկում) 19:35, 17 Փետրվարի 2014 (UTC)
Լավ, շատ շնորհակալություն։ Ինձ թվում է, եթե այս հանրագիտարանն էլ տեսածրած ու տառաճանաչած ունենայինք վիքիդարանում, ապա ավելի շատ մարդ կմասնակցեր, որովհետև այդպես գործը հեշտանում է․ բազում հոդվածներ, որը ուզես գրի։ Ես Ֆեյսբուքում երեկ կրկին տարածել եմ, սակայն ինչպես երևում է նոր մարդ չավելացավ։ --Lilitik22 (քննարկում) 19:39, 17 Փետրվարի 2014 (UTC)
Իսկ ինչն է խանգարում, որ Հայերեն Վիքիպեդիայի հիմնական էջի վերևում տեղադրվի (թեկուզ մի քանի օրով), ինչպես որ Հայ-էստոնական համագործակցությունն էր:--Գարդմանահայ (քննարկում) 19:45, 17 Փետրվարի 2014 (UTC)
Ճիշտ ես, դա էլ է հնարավոր, վաղը կկազմակերպեմ։ --Lilitik22 (քննարկում) 19:57, 17 Փետրվարի 2014 (UTC)
Այդպես յուրաքանչյուր այցելու կտեսնի, ու հետևաբար նախագծին տվյալ մարդու ներգրավելու հավանականությունը ավելի մեծ կլինի: Շնորհակալություն:)--Գարդմանահայ (քննարկում) 20:13, 17 Փետրվարի 2014 (UTC)
Խնդրեմ, մտքիցս թռել էր այդ հնարավորությունը :) --Lilitik22 (քննարկում) 20:28, 17 Փետրվարի 2014 (UTC)
Ողջո՜ւյն, Գարդմանահայ ջան։ Ինչպես երևի տեսել ես sitenotice-ը դրել եմ վերևում։ Այսօր նաև Արմնյուզից հարցազրույց վերցրեցին Սուսաննայից, Ազատամարտիկների նախագծի մասին էլ ասեց Սուսաննան, կոչ արեց, որ միանան նախագծին :) --Lilitik22 (քննարկում) 14:05, 18 Փետրվարի 2014 (UTC)
Տեսա Լիլիթ ջան, շատ գեղեցիկ է, ապրես:--Գարդմանահայ (քննարկում) 15:20, 18 Փետրվարի 2014 (UTC)

110 000-րդ հոդվածԽմբագրել

Ողջո՜ւյն, Գարդմանահայ ջան։ Չգիտեմ, նկատել ես, թե ոչ, բայց 3 հոդված է մնացել, որ 110 000 հոդված ունենանք։ Կարծում եմ լավ կլինի, որ 110 000-րդ հոդվածը «Ազատամարտիկներ» նախագծից լինի ;) --Lilitik22 (քննարկում) 13։23, 20 Փետրվարի 2014 (UTC)

Ի դեպ, հոդվածների մեջ պետք է գոնե մեկ կապույտ հղում լինի, որ քանակ հաշվվի։ --Lilitik22 (քննարկում) 13:26, 20 Փետրվարի 2014 (UTC)
Ստացվեց, 110 000-րդ հոդվածը Թովուզ կամավորական ջոկատն է :) --Lilitik22 (քննարկում) 13:28, 20 Փետրվարի 2014 (UTC)
Տեսնո՜՜՜ւմ ես, թե մերօրյա ազատամարտիկներն ինչեր են անում: Պանդուխտը կուրախանա, ինքը ծագումով Թովուզի շրջանից է:) Գարդմանահայ (քննարկում) 13:29, 20 Փետրվարի 2014 (UTC)
Տատիկս էլ կուրախանա, ինքն էլ Թովուզ գյուղից է :) --Lilitik22 (քննարկում) 13:31, 20 Փետրվարի 2014 (UTC)
Face-smile.svg --Գարդմանահայ (քննարկում) 13:33, 20 Փետրվարի 2014 (UTC)
Կեցցե Face-smile.svg --֎ Պանդուխտ 13:51, 20 Փետրվարի 2014 (UTC)
Ասեմ, որ ես էլ ուրախացա, թեև Թովուզի հետ կապ չունեմ։ Face-smile.svg Ապրեն բոլորը։--Beko (քննարկում) 13:57, 20 Փետրվարի 2014 (UTC)

Ազատագրական բանակԽմբագրել

Ողջո՜ւյն, Գարդմանահայ ջան։ Կարո՞ղ է իմանաս, թե ուր է կորել Ազատագրական բանակ հոդվածը, որ գրել էի ։( Նախագծի էջի ցանկում կարմիր է դարձել։ --Lilitik22 (քննարկում) 17։39, 21 Փետրվարի 2014 (UTC)

Ողջույն, ես էլ եմ նկատել, որ չկա։ Մտածեցի, թե դու ես տեղափոխել կամ անվանափոխել։ Ձեռք չտվեցի, որովհետև չիմացա, թե ինչ է կատարվել ու սպասում էի, որ ուղղես։ --Գարդմանահայ (քննարկում) 17:49, 21 Փետրվարի 2014 (UTC)
Ինչ-որ մեկը վերանվանել է՝ Ազատագրական բանակ (կամավորական ջոկատ) --Lilitik22 (քննարկում) 18:00, 21 Փետրվարի 2014 (UTC)
Արաբկիրի կամավորական ջոկատ–ը նույնպես չկա։--Գարդմանահայ (քննարկում) 18:04, 21 Փետրվարի 2014 (UTC)
OptiYes check.svg Արված է՝ Արաբկիր կամավորական զորամիավորում --Lilitik22 (քննարկում) 18:16, 21 Փետրվարի 2014 (UTC)

Ջնջվել է. Gexama lerner 21-22.06 Akner lij (23).JPGԽմբագրել

Հարգելի՛ Gardmanahay։ Ձեր բեռնած Gexama lerner 21-22.06 Akner lij (23).JPG պատկերը ջնջվել է քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չէին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։

==Խմբագրել

Ողջույն Գարդմանահայ, դու բեռնել ես այս պատկերը նշելով, որ այն քո աշխատանքն է։ Եթե պատկերը ազատ արտոնագրի ներքո է, պետք է բեռնել Վիքիպահեստում, ոչ ՀՎՊ-ում։ Կարո՞ղ ես բեռնել այնտեղ, ես այստեղինը ջնջեմ։ Կանխավ շնորհակալ եմ։ --vacio 16։13, 22 Փետրվարի 2014 (UTC)

Դու ջնջի, ես նկարը վիքիպահեստ կբեռնեմ։--Գարդմանահայ (քննարկում) 16:15, 22 Փետրվարի 2014 (UTC)
Միայն թե այնտեղ բեռնելուց առաջ քարտեզի լեգենդում տառասխալ կա՝ Վրաց. թագավոնությունները, խնդրեմ ուղղիր։--Beko (քննարկում) 16:25, 22 Փետրվարի 2014 (UTC)
Կշտկեմ Բեկո ջան։ Ճիշտն ասած, այս քարտեզը ես վերցրել եմ Վիքիպեդիայից, Սևանա լիճը ավելացրել ու մի քանի անվանում, և կրկին բեռնել նույն տեղում։--Գարդմանահայ (քննարկում) 16:27, 22 Փետրվարի 2014 (UTC)
Իդեպ, եթե հնարավոր է բեռնել վեկտորային տարբերակը (․svg) շատ ավելի լավ կլինի, իսկ եթե ոչ՝ նախընտրելի է գոնե .png ֆորմատով։ --vacio 16:37, 22 Փետրվարի 2014 (UTC)
Ցավոք, ես վեկտորային քարտեզ ստեղծելու ձևը չգիտեմ։--Գարդմանահայ (քննարկում) 16:45, 22 Փետրվարի 2014 (UTC)
Հարգելի Մասնակից:Vacio, Գարդմանահայը ներբեռնել է իմ հեղինակային աշխատանքը, խնդրում եմ վերականգնել հեղինակային իրավունքներս --Hayk 08:22, 15 Մարտի 2014 (UTC)
Հայկ, չէի նկատել ձեր գրածը։ Վիքիպահեստում համապատասխան ուղղումն արված է։ --vacio 13:53, 18 Մարտի 2014 (UTC)

Սումգայիթի ջարդեր, էջի փոխադրումԽմբագրել

Ողջույն Գարդմանահայ, այստեղ արդեն բացատրել եմ ինչու չի կարելի հոդվածը տեղափոխել՝ պատճենել-փակցնելով տեքստը։ Եթե հոդվածը հնարավոր չէ ավտոմատ փոխադրել, ապա պետք է խնդրել ադմիններից որևէ մեկին դա անել (կամ գրել [[Վիքիպեդիա:Անվանափոխման ենթակա հոդվածներ|այստեղ)։

Այս դեպքում ես էջը չեմ վերանվանում, քանի որ առաջարկված տարբերակ բավարար հիմնավորված չեմ համարում, ամեն դեպքում եթե համաձայն չես, կարող ես դիմել այլ ադմինի կամ անվանափոխման էջ, ինչպես նշել եմ վերևում։ --vacio 19։36, 23 Փետրվարի 2014 (UTC)

Շքանշաններ 2014, փետրվարԽմբագրել

  Վարդան Մամիկոնյանի անվան շքանշան
Հարգելի՛ Gardmanahay, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիայում Արցախի պատերազմին նվիրված հոդվածների շարքի համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16։48, 25 Փետրվարի 2014 (UTC)

Շնորհակալություն Արման ջան, զգացված եմ ։) Գարդմանահայ (քննարկում) 18։27, 25 Փետրվարի 2014 (UTC)

ԽնդրանքԽմբագրել

Եղբայր, իմ էջի վրա խնդրում եմ ավելացնել, որ «Այս մասնակիցը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառից է, սիրում է աշխարհագրությունը, պատմությունը, լեզվաբանությունը, ստեղծած հոդվածների տոկոսի պատկերումը, հարգում է Գարեգին Նժդեհին կողմ է Միացյալ Հայաստանի վերականգնմանը, Գյումրեցի է»։ Շնորհակալ եմ։--Ռոբերտ Գրիգորյան (քննարկում) 11։14, 1 Մարտի 2014 (UTC)

Ռոբերտ ջան, արված է: Եթե ուզում ես որևէ փոփոխություն անել, ասա:--Գարդմանահայ (քննարկում) 15:03, 1 Մարտի 2014 (UTC)

խնդիրներ պատկերների հետԽմբագրել

ողջույն Հարգելի՛ Gardmanahay, Ձեր բեռնած Antitapor.png պատկերի համար խախտված է պատկերներ կանոնակարգի այն կետը, համաձայն որի ոչ ազատ պատկերները կարող են բեռբվել մինչև 600 px թույլատվությամբ, խնդրեմ կատարեք համապատասխան ուղղում, որպեսզի պատկերները չջնջվեն, հարցերի դեպքում գրեք։ --ERJANIK քննարկում: 10։28, 10 Մարտի 2014 (UTC)

Բարև Երջանիկ ջա, մոռացել էի այդ սահմանափակման մասին, հիմա կուղղեմ:--Գարդմանահայ (քննարկում) 15:34, 10 Մարտի 2014 (UTC)
Հարգելի՛ Gardmanahay, Ձեր բեռնած Anastas Mikoyan namak.jpg պատկերում կրկին խախտված է չափերի հետ կապնված պահանջը, խնդրեմ ուղղեք: --ERJANIK քննարկում: 11:24, 4 Մայիսի 2014 (UTC)
Հարգելի՛ Gardmanahay, նույն խնդիրն է Khanjyani amaranoc.JPG պատկերի հետ, խնդրեմ ուղղեք և ուշադիր եղեք, եթե կան էլի նման պատկերներ, ուղղեք դրանք: --ERJANIK քննարկում: 11:42, 4 Մայիսի 2014 (UTC)
  Արված է--Գարդմանահայ (քննարկում) 14:58, 4 Մայիսի 2014 (UTC)

խնդիրներ խմբագրումների հետԽմբագրել

Հարգելի խմբագիր, Ձեզ կխնդրեի զբաղվել մաքրագործման խմբագրումներով՝ տառասխալների ուղղում, կետադրություն և այլն։ Մնացած հարցերում որը գրում եմ ես իմ մասնագիտության շրջանաակներում, ակնկալում եմ միայն մասնագետի ուղղումներ։ Խոսքս վերաբերում է մանավանդ այս ձևակերպանը՝ փաստ, հրեաների պետություն եղել է, որ մի հատ էլ ուզեցել են վերականգնեն։ Հրեաների պետության մասին եթե չեք հիշում պատմության դասագրքից, ապա մի արեք այդպիսի փոփոխություններ։ Առաջին անգամը չէ, որ պատմական կեղծարարություններ եք ներառում։ --Hayk 08։18, 15 Մարտի 2014 (UTC)

Ստիպված եմ հիշեցնել, որ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է և յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի Վիքիպեդիայի կանոններին համապատասխան խմբագրումներ կատարել։ Սիոնականություն հոդվածը ո՛չ Ձեր սեփականությունն է, ո՛չ էլ մենաշնորհը։ Նաև ներկայացրեք, թե Սիոնականություն հոդվածում ինչ պատմական կեղծարարություն եմ արել, ինչպես նաև նախկինում արածս Ձեր բառերով ասած «իմ կողմից կատարված պատմական կեղծարարությունները»։--Գարդմանահայ (քննարկում) 08:28, 15 Մարտի 2014 (UTC)
Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որը պետք է վեերահսկվի մասնագետների կողմից, ինչ վերաբերում է Սիոնականությանը, ապա այստեղ մեջբերումը բառացի ՝ https://hy.wikipedia.org/w/index.php?title=Սիոնականություն&diff=2206702&oldid=2206632։ Պատմական կեղծարարությունների հետ կապված, մի քանի անգամ նշվեց, որ Աղվանքը Գարդմանք եք ներկայացնում, Մեսրոպ Մաշտոցին՝ այբուբենի վերականգնող, և այլն, որին պատասխան չեղավ։ Սիոնականության մասին եթե փաստեր պետք են, կարդացեք օգտագործված գրականության ցանկում։ --Hayk 08:39, 15 Մարտի 2014 (UTC)
Մասնագետների կողմից վերահսկելու առումով երկու ձեռքով կողմ եմ, բայց եթե մարդ արաբագետ չի, դեռ չի նշանակում, որ չի կարող կարծիք հայտնի սիոնականություն հոդվածի մասին կամ էլ բարելավի այն։ Ես երբեք ոչ ցանկացել եմ և ոչ էլ ցանկանում եմ զբաղվել պատմական զեղծարարությամբ։ Դա իմ պրոֆիլը չի։ Ինձ մեղադրում եք պատմական զեղծարարության մեջ, բայց դեռ չեք ներկայացրել հիմքերը։ Ես երբեք չեմ ասել, որ Աղվանքը նույն Գարդմանքն է։ Իսկ Մեսրոպ Մաշտոցի պահով՝ մի քանի դիտարկում․
Ինչու՞ է Մաշտոցը արտասահման մեկնել այբուբեն հորինելու համար, ինչու՞ էր նա ճանապարհորդում մի խումբ աշակերտների հետ, երբ կարող էր նստել տանը և անել իր գյուտը։
Հարցին հիմնականում տրվում է հետևյալ պատասխանը․ Նա մեկնեց արտասահմանյան խոշոր քաղաքներ, որտեղ կային մեծ գրադարաններ՝ Էդեսյա և այլն։ Այնտեղ նա ուսումնասիրեց հունական, ասորական և այլ այբուբեններ ու քաղելով նրանցից լավագույն հատկանիշները, ստեղծեց հայոց այբուբենը։ Ինչը կարելի է ասել հիմարություն է, որովհետև Մաշտոցը և շատ ուրիշներ Հայաստանում շատ լավ գիտեին այդ լեզուներն ու այբուբենները։ Հայաստանում կային հունական դպրոցներ, և Մաշտոցը ավարտել էր դրանցից մեկը։ Մաշտոցի աշակերտ Կորյունը ասում է՝ «Հարյուր տարի չորս հարյուր հույն և սիրիացի եպիսկոպոսներ կարդում էին իրենց գրքերը Հայաստանում իրենց լեզուներով»։ Այնպես որ անհրաժեշտություն չկար արտասահման գնալու, այն էլ աշակերտների խմբով, որպեսզի ուսումնասիրեն այդ այբուբենները։
Մաշտոցը մեկնեց արտասահման, որովհետև ուզում էր իմանալ, թե ինչպե՞ս են հնչում հայկական բոլոր տառերը ու դրանց համար ուզում էր գտնել գոնե մի հայերեն գիրք։ Հայաստանում նա չէր կարողացել գտնել որևէ հայերեն գիրք, քանի որ երբ քրիստոնեությունը պետական կրոն դարձավ, հայերի հին մշակույթը Հայաստանում գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց, այդ թվում՝ գրքերը։ Մաշտոցը թագավորի և կաթողիկոսի որոշմամբ մեկնեց արտասահման աշակերտների հետ, որ հայերեն որևէ գիրք գտնի մեծ գրադարաններում, քանի որ այնտեղ հայկական գրքերը չէին այրվել, ինչպես Հայաստանում։ Ու նա այդպիսի գիրք գտավ Սամոսատ քաղաքում։ Ամենայն հավանականությամբ նա գտել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն» գիրքը։ Այդ գիրքը կարևոր և հռչակավոր գիրք է Հայաստանում քրիստոնեությունը ընդունելու մասին։ Սա է պատճառը երևի, թե ինչու Հայ Առաքելական եկեղեցին ավելի քան է 1700 տարի պահում է այն՝ արտագրելով մոտ հարյուր տարին մեկ անգամ։
Կորյունը գրում է, որ Սամոսատում Մաշտոցն իր երազում տեսնում է հայոց տառերը փորագրված ժայռերի վրա (ամենայն հավանականությամբ նա տեսել է հայոց տառերը Հայաստանում ժայռերի և քարանձավների պատերի վրա)։ Հետո Սամոսատում նա տառերը տվեց գեղագրության մի վարպետի, որպեսզի նա թեթևակի շտկի դրանք։
Երբ Մաշտոցը 406թ․–ին վերադառնում է Հայաստան, թագավորը, կաթողիկոսն ու ժողովուրդը նրան մեծ հանդիսությամբ են դիմավորում։ Հայաստանում բացվում են դպրոցներ, թարգմանվում են բազմաթիվ գրքեր, այդ թվում՝ Աստվածաշունչը։ Հետո 4–րդ 5–րդ դարերում «անգրագետ» Հայաստանում, որ «չկար» որևէ գիտնական մինչև Մաշտոցը, հանկարծ ծագում են բազմաթիվ հայտնի և ականավոր գիտնականներ։
Դուք իրո՞ք կարծում եք, որ Մեսրոպ Մաշտոցը այբուբենը երազում է տեսել կամ էլ հրեշտակն է նրան երկնքից ուղարկել։--Գարդմանահայ (քննարկում) 09:25, 15 Մարտի 2014 (UTC)
Գարդմանքի վերաբերյալ ես հարց եմ տվել, պատասխան չի եղել, մանրամասն՝

https://hy.wikipedia.org/wiki/Վիքիպեդիա:Ջնջման_ենթակա_հոդվածներ#.D4.BF.D5.A1.D5.BF.D5.A5.D5.A3.D5.B8.D6.80.D5.AB.D5.A1:.D5.84.D5.B8.D6.82.D5.BD.D5.B8.D6.82.D5.AC.D5.B4.D5.A1.D5.B6.D5.B8.D6.82.D5.A9.D5.B5.D5.B8.D6.82.D5.B6 Ինչ վերաբերում է նրան, արաբագետ եք թե չէ, համաձայն եմ, սիրողական զբաղվողներն էլ կարող հետաքրքիր մտքեր առաջարկել, բայց սա այդ դեպքը չի․ կասկածի տակ է դրվում՝ եղել է հրեական պետություն թե ոչ։ Սա կեղծարարություն է։ Հայկական այբուբենի մասին կան պատմականորեն ապացուցված կամ համատարած ընդոնվող տեսակետ։ Եթե դրան դեմ եք՝ կարող եք ընթերցել գրականություն և բանավեճի մեջ մտնել ԵՊՀ պատմության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ գիտնականների հետ։ Իսկ եթե դա ինչ–որ վարկած է, այն էլ՝ անհիմն կարծիք, ապա չպետք է հրապարակվի հանրագիտարանում։ Դա ազդում է հանրագիտարանի հեղինակության վրա։ Առաջին անգամը չի, երբ խանգարվում է նորմալ աշխատաանքը, խախտվում հեղինակային իրավունք, խմբագրվում ու ավելացվում անհիմն ու վիքիպեդիայի էթիկայից դուրս մտքեր, ու նմանատիպ այլ օրինակներ։ Ազատ հանրագիտարանի մասով ես երբեք դեմ չեմ սխալների ուղղմանը ցանկացած խմբագրի կողմից։ Իմ հոդվածներում մասնագիտական խմբագրումները տեքստի հետ անելու է միայն դրա մասնագետը։--Hayk 09։50, 15 Մարտի 2014 (UTC)

Այն, որ տրված հարցին պատասխան չի եղել, դեռ չի նշանակում, որ ես զեղծարարությամբ եմ զբաղվում։ Պատասխան չի եղել, որովհետև ես չեմ կարդացել այդ տողերը։ Հետաքրքիր է, թե ինչպես է որոշվում այս կամ այն դեպքը լինելը, այսինքն՝ ինչի՞ Սիոնականություն հոդվածում մտքեր կարող են ավելացնել միայն մասնագետները(դիպլոմ ստացածները), իսկ ոչ մասնագետները՝ ոչ։ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, այսինքն՝ յուրաքանչյուր ոք կարող է խմբագրել։ Մինչ օրս Վիքիպեդիայի կանոնագրքերում ոչ մի տեղ չեմ նկատել, որ գրված լինի, թե իբր այս կամ այն հոդվածը պետք է կառուցեն մասնագետները, իսկ ոչ մասնագետները՝ պարզապես կետադրությունը ստուգեն։ Այնպես, որ ես շարունակելու եմ խմբագրումները, այդ թվում՝ սիոնականություն հոդվածում։ Ռուսները այս դեպքում դիպուկ միտք ունեն՝ «какой привет такой ответ»։ Ինչ վերաբերվում է հայոց գրերի ստեղծելուն և ԵՊՀ դասախոսների հետ բանավիճելուն, ապա նախ ԵՊՀ պատմության ֆակուլտետի որոշ դասախոսները ինձ մոտ այնքան են վարկաբեկված, որ ինձ համար զզվելի կլինի նրանց հետ բանավիճել(իհարկե ասածս ոչ բոլորի մասին է)։ Ես հասկանում եմ, որ դասական պատմություն կրողների համար դժվար է ընդունել այլ տեսակետներ, այնպիսի տեսակետներ, որոնք մի քանի հարցով կարող են ցիրուցան անել դասական, վաղուց համընդհանուր համարվող տեսակետները։ --Գարդմանահայ (քննարկում) 18:17, 15 Մարտի 2014 (UTC)
Նախևառաջ, վիքիպեդիան խմբագրումների դաշտ չէ, որ ամեն մարդ արտահայտի իր կարծիքը, որի մասին կարող ես կարդալ այստեղ։ ԵՊՀ մասնագետների հետ լավ հարաբերությունների մեջ ես, թե ոչ, դա քո խնդիրն է, դրանից չպիտի տուժի վիքիպեդիան ու իր ընթերցողը։

Երկրորդ՝ Սիոնիզմի և իմ գրած մնացած հոդվածներում, որոնք հանրային սեփականություն եմ դարձրել, իրավունք ունեն խմբագրելու բոլորը, ես դրանք ստուգում եմ մասնագետների հետ։ Ինչ վերաբերում է կոնկրետ ձեզ, ապա «какой привет такой ответ», այլևս որևէ փոփոխություն, որ կկատարվի ձեր կողմից, ուղղակի կջնջվի ու վերջ։ Ձեր քննարկման էջում տեսնում եմ իմ նկարը, որը ներկայացրել եք որպես ձերը՝ խախտելով իմ հեղինակային իրավունքը։

Եվ վերջին՝ երրորդ, այլևս ձեր գրածներին ես չեմ պատասխանելու, և չեմ հետևելու, մինչև ադմինները չհսկեն Ձեր վարքագիծը։ Քննարկման էջի դիտողությունները կարդալը արդեն բավական է ձեր՝ որպես խմբագրի մասին պատկերացում ունենալու համար։

Մնացեք խաղաղությամբ, հարգանքներով՝ --Hayk 18։50, 15 Մարտի 2014 (UTC)

Լավ․․․ ուրեմն այսպիսի միջամտում․․․ քանի որ քննարկումները քանի գնում թեժանում են, իսկ վիքիպեդիան օրիգինալ հետազոտությունների տեղ չի, որի հղումը վերևում ներկայացրեց Հայկը, ապա տվյալ հոդվածներում, ցանկացած փոփոխություն անելիս՝ կլինի դա ինչ-որ ինֆորմացիայի ջնջում, թե հավելում, պարտադիր պետք է ներկայացվի աղբյուր, հակառակ դեպքում, ձեր խմբագրումներն ինքս հետ կշրջեմ։
Հարգելի Գարդմանահայ, քանի որ Հայկը իր հոդվածները գրելիս նշում է համապատասխան աղբյուր, ապա կոչ եմ անում, որ դու էլ, եթե համաձայն չես հոդվածում առկա որևէ մտքի հետ, որի համար կարող ես ներկայացնել աղբյուր, ապա միայն այդ դեպքում կարող ես փոփոխություն անել հոդվածում։
Կարծում եմ պարզ և հասկանալի արտահայտվեցի։ Խնդրում եմ մեկ անգամ ևս խորհել, թե ինչի ենք խմբագրում վիքիպեդիայում և թե ինչ կարևորություն ունի այն մեր հասարակության կյանքում և այսուհետ կփորձեք հարթել ձեր տարաձայնությունները առանց բուռն զգացմունքների և կխմբագրեք բարիդրացիական մթնոլորտում։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 19:25, 15 Մարտի 2014 (UTC)

Արցախ և Լեռնային ՂարաբաղԽմբագրել

Քելբաջարի կամ Քարվաճառի շրջանը երբեք չի մտել ԼՂԻՄ կազմի մեջ, ուստի հետ եմ ուղղում։ Եթե առարկում եք՝ ապա հղման եմ սպասում։ Ինչ վերաբերում է այսօրվա Արցախին, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է կոչվում պատմաքաղաքական, տնտեսագիտական, միջազգային դիվանագիտական ու իրավաբանական տեքստերում, Արցախի հանրապետություն չկա --Hayk 15։49, 16 Մարտի 2014 (UTC)

Գիտեմ, որ Քելբաջարի շրջանը ԼՂԻՄ–ի մեջ չի եղել, սխալ անվանափոխություն էի արել, երբ Ադրբեջանական ԽՍՀ–ն փոխել էի ԼՂԻՄ–ի, դա հետ եմ շրջել։ Բայց Ադրբեջանական ԽՍՀ–ի ժամանակ Քարվաճառ չի եղել, այլ եղել է Քելբաջար, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հոդվածի անվանման սկզբի հատվածը փոխել և վերանվանել Քելբաջար։ Իսկ Արցախ և Ղարաբաղ անվանումների մասով կարդա ստորև․
Ցանկալի է, որ ԼՂՀ, Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ անվանումների փոխարեն գործածվեն Արցախ և Արցախի Հանրապետություն անվանումները։ Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են»։ Այնպես որ իրավական խնդիր չկա, պարզապես ցանկալի է օտարածին անվանման փոխարեն օգտագործել հայկական անվանումը։

--Գարդմանահայ (քննարկում) 16։09, 16 Մարտի 2014 (UTC)

Զգուշացում՝ Խմբագրական պատերազմԽմբագրել

Հարգելի մասնակից Gardmanahay դուք ներքշավել եք խմբագրական պատերազմի մեջ Լաչինի շրջան էջում և խախտել եք 3 հետ շրջման կանոնը։ 24 ժամվա մեջ, 3 անգամից ավելի հետ շրջում անել արգելված է։ Խնդրում եմ անցեք քննարկումների և մինչև քննարկմնա միջոցով համաձայնության հասնելը, ոորևէ հետ շրջում մի արեք, այլապես դա կհանգեցնի արգելափակման։ Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 16։32, 16 Մարտի 2014 (UTC)

Հարգելի Xelgen ջան, քննարկմանը երկու ձեռքով կողմ եմ և համարում եմ, որ դա է հակասությունները հարթելու հարթակը․ Վիքիպեդիայի ստեղծողները նաև դրա համար են ստեղծել քննարկման էջը։ Բայց երբ ես իմ քայլերը պարզապանում եմ (նաև իմ քննարկման էջում) ինչպես իմ հետ այսպես ասած բանավիճելու դուրս եկած Հայկը պահանջեց, բայց իր կողմից հիմնավոր գնահատական չտեսա։ Ես համարում եմ, որ իմ զգուշացման պատճառը ոչ թե ես եմ, այլ Հայկը։--Գարդմանահայ (քննարկում) 16:40, 16 Մարտի 2014 (UTC)

Առաջին անգամն եմ տեսնում, որ հղում է դրվում խմբագրմանը, միշտ՝ առանց զգուշացման , ու հիմնականում անտեղի ու սխալ, վերևում բացատրել եմ ավելի մանրամասն։ Իսկ այս մեկում հղումը հայտնվեց, որովհետև ես անձամբ պահանջեցի։ Ամեն դեպքում, չկա տող, որտեղ գրած է որ ԼՂՀ սխալ է, որ ուղղում ես --Hayk 16։43, 16 Մարտի 2014 (UTC)

Հայկ ջան, Լաչինի շրջան–ի քննարկման էջում արդեն ասել եմ, բայց ինչպես հասկացա, երկու տեղ ենք քննարկում, ուրեմն այստեղ էլ կնշեմ։ Ես չեմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ ԼՂՀ անվանումները սխալ են։ Ինչպես Արցախի Հանրապետության բարձրագույն իրավական փաստաթուղթը՝ Սահմանադրությունն է ասում, Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են։ Այսինքն մենք պետք է քննարկումների միջոցով որոշենք, թե որ անվանումը ընտրել։ Նման քննարկումներ եղել է նաև Խորհրդարանում։ Ես մշտապես ներկայացրել եմ, թե ինչի է անհրաժեշտ ընտրել Արցախի Հանրապետություն անվանումը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի անվանումը։ Ինչ վերաբերում է հղումին (եթե չեմ սխալվում, նկատի ունեք հոդվածում փոփոխություն անելուց առաջ պատճառաբանում գրելը), ապա ամենասկզբից չեմ պարզաբանել, որովհետև հարկ չեմ համարել, իսկ հարկ չեմ համարել, քանզի այս մասին բազմիցս քննարկվել է ու պարզաբանություն տրվել։--Գարդմանահայ (քննարկում) 16:55, 16 Մարտի 2014 (UTC)
Հարգելի Գարդմանահայ, խնդրում եմ դադարեցնել հոդվածներում ԼՂՀ-ն Արցախ սարքել մինչև քննարկումները չավարտվեն։ Սա վերջին զգուշացումն է։ Ձեր խմբագրումները հետ եմ շրջում։ --Lilitik22 (քննարկում) 17:34, 16 Մարտի 2014 (UTC)
Լիլիթ ջան, իսկ ե՞րբ է եղել այս թեմայով առաջին զգուշացումը, որ սա էլ վերջինը դառավ։ Դադարեցնելը կդադարեցնեմ, բայց հեսա մի քանի ամիսա քննարկում ենք ու եթե այս ձևով լինի, այդպես էլ երևի չենք վերջացինի։ --Գարդմանահայ (քննարկում) 17:37, 16 Մարտի 2014 (UTC)
Ի դեպ, հետ ջնջելու պահը չհասկացա, այսինքն ինչի համար եք հետ շրջում։--Գարդմանահայ (քննարկում) 17:39, 16 Մարտի 2014 (UTC)
Գարդմանահայ, իսկ ինչի՞ մասին ենք այսքան խոսում արդեն մի քանի ժամ է, ինչ՞ պատճառով եք դու և Հայկը զգուշացում ստացել՝ խմբագրական պատերազմի, որ հետ եք շրջում ԼՂՀ-Արցախ տարբերակները․․․ --Lilitik22 (քննարկում) 17:41, 16 Մարտի 2014 (UTC)
Հ․Գ․ Հետ եմ շրջում, որովհետև ընթացիկ քննարկում է գնում դրա վերաբերյալ․․․․ ու ոչ մի հայտարարի չեք եկել․․․ --Lilitik22 (քննարկում) 17:41, 16 Մարտի 2014 (UTC)
Որքանով որ ես հասկանում եմ, հոդվածի ընթացիկ տարբերակը հետ շրջելն ու հոդվածի մեջ բառ փոխելը նույն բանը չեն։ Իսկ եթէե Դուք մտածում եք, որ նույն բանն է, ապա թող այդպես լինի։--Գարդմանահայ (քննարկում) 17:45, 16 Մարտի 2014 (UTC)

Կրկին զգուշացում մի քանի խնդիրների վերաբերյալԽմբագրել

Հարգելի Գարդմանահայ, խնդրում եմ ուշադրություն դարձնել հետևյալ խնդիրներին․

  • Ձեր տեղափոխած Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հոդվածը վերադարձրել եմ նախորդ տարբերակին։ Նման ձևով հոդվածը վերանվանելու մասին դուք արդեն զգուշացվել եք այստեղ, այստեղ և այստեղ։ Խնդրում եմ հաշվի առեք, որ կրկին զգուշացումները անտեսելու դեպքում ադմինները ստիպված կլինեն ժամանակավորապես արգելափակել ձեր մասնակցային հաշիվը։

Շորհակալություն ուշադրությամ համար և հույս ունեմ, որ ձեր ժամանակը Վիքիպեդիայում կօգտագործեք կառուցողական և հավաստի աղբյուրների վրա հիմնված խմբագրումներով կատարելով։ --vacio 11։31, 17 Մարտի 2014 (UTC)

Խելգենի զգուշացումը հասկանալի էր, ընդունելի և կարծում եմ նույն հարցի վերաբերյալ երկու անգամ իրար հետևից զգուշացնելու կարիք չկար։ Իսկ կարող եք ներկայացնել այն հիմքերը, թե ինչու ես չպետք է երկու իրար համարժեք բառերից մեկը որևէ հոդվածում փոխարինեմ մյուսով։ Հիմնավորումը ներկայացրեք, որ Ձեր ասածը ընդունելի լինի, թե չէ խնդրանքով որ լինի, ես էլ Ձեզ կխնդրեմ, որ այլևս ինձ չզգուշացնեք։ Այդպես չի լինի չէ՞։ Թող այնպիսի տպավորություն չլինի, թե ես ցանկանում եմ միտումնավոր հակասություններ ստեղծել կամ էլ դիտավորյալ հակադրվել որևէ մեկին։
Իսկ ընդհանրապես էտ արգելափակումը կարծես դարձրել եք ոստիկանական մահակ, ոնցոր հատուկ մի բան ման գաք, որ ասեք «տես հաաա՜՜՜, քեզ խելոք պահի, ուղեղդ անջատած հոդված գրի ու ուրիշ ոչ մի բան, թե չէ կարգելափակենք»։ --Գարդմանահայ (քննարկում) 18:45, 17 Մարտի 2014 (UTC)
«ոնց որ հատուկ մի բան ման գաք» հավատա, դա այստեղ բոլոր ադմինների, ու այլ ադմինների տեղերի 98% ամենա չսիրած զբաղմունքն է։ Բոլորս այստեղ այլ նպատակով ենք եկել, և ունենք մեր նախընտրությունները և անելիքների պլաններ։ Այնպես որ ոչ մեկին չի ուրախացնում ադմինական միջամտությունները։ Ինչ վերաբերվում է մահակին, դա մահակ չէ, դա ժամանակավոր մոտենալու արգելք է։ Եթե նախազգուշացումները որպես ինչ–որ սպառնալիք ես տեսնում, ապա պարզաբանեմ, նախ խախտումների դեպքում արգելափակում էինք առանց զգուշացման, այդ ժամանակ մարդիկ ասում էին, «բա մենք չգիտեինք, թե չէ չէինք անի», սկսեցինք զգուշացնել, մարդիկ ասում էին «հա ասեցիք որ չի կարելի, բայց չասացիք որ կարգելափակեք սրա համար», այնպես որ հիմա զգուշացնում ենք, որ հաջորդ քայլը դա կարող է լինել, և դա հենց զգուշացում է, և ոչ սպառնալիք։
Եվ նկարագրածիս լուսո տակ, հուսով եմ կհամաձայնվես որ տոնդ անտեղի էր։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 18:13, 18 Մարտի 2014 (UTC)
Գարդմանահայ, ցանկացած բան կարելի է քննարկել ու փորձել համաձայնության հասնել Վիքիհամայնքում։ Կան բաներ, որոնք որոշում է Վիքիհամայնքը, կան բաներ, որոնք արդեն ամրագրված են Վիքիպեդիայի կանոնակարգերում և հիմնարար սկզբունքներում։ Եվ, ոչ, մեր ցանկությունը չի, «ուղեղը անջատած» խմբագիրներ։Ճ Ադմինները դրա համար խնդիրներ մատնանշելիս սովորաբար փորձում են բացատրել պատճառը, կամ էլ ասում են, որ նման փոփոխություն պետք է անել միայն Վիքիհամայքնի որոշմամբ։
Տվյալ դեպքում՝ տերմինների/անվանատարբերակները չփոփոխելու մասին բացատրություն տրված է Քննարկում:Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), սա այնպիսի հարց է, որը միշտ էլ քննարկել Խորհրդարանում և գալ համաձայնության՝ հատկապես եթե վիճելի է՝ արդյոք անվանտարբերակները իրո՞ք համարժեք են, թե՞ դրանցից մեկը սխալ է կամ այլ պատճառով ոչ ցանկալի (ըստ որում այդ «պատճառը» պետք է լինի լեզբաբանական, տերմինաբանական կամ այլ գիտական հիմնավորում, և ոչ որևէ մեկիս քաղաքական հայացքները)։
Երկրորդը՝ պատճենել-փակցնելով հոդվածների անվանափոխման մասին՝ արդեն մի քանի անգամ բացատրել եմ, կարծում եմ հարկ չկա նորից նույնը կրկնելու (եթե պետք է՝ տես վերը տրված 3 հղումները)։--vacio 19:10, 18 Մարտի 2014 (UTC)
Հասկանալի է բոլորիդ ասածը։ Որպես եզափակում ցանկանում եմ ասել, որ եթե իմ ասածներում Ձեր հասցեին ուղղված վիրավորանք եք նկատել, ապա ներող կլինեք։ Ինչպես Vacio–ն է ասում, ես փոքր ինչ զգացմունքային եմ արտահայտվում։ --Գարդմանահայ (քննարկում) 06:24, 19 Մարտի 2014 (UTC)

Նավթի մասին հիշատակումները Շիրակացու մոտԽմբագրել

Հարգելի Գարդմանահայ, Նավթ հոդվածում դուք հղվելով «Հայերը և Բաքուն» աշխատության վրա, գրում եք, որ «Նավթի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է Անանիա Շիրակացու (7–րդ դար) «Աշխարհացույցում» », մինչդեռ այդ գրքի 7–8 էջերում գրված է հետևյալը․ «Նավթի մասին կա ևս մեկ, չգիտես ինչու անուշադրության մատնված, բայց վերին աստիճանի հետաքրքրական հիշատակություն։ Անանիա Շիրակացին (VII դ.) իր հռչակավոր «Աշխարհացոյցում» նշում է Մեծ Հայքի օգտակար հանածոները և բնական հարստությունները։…» և հաջորդ պարբերություններում, նույնպես որևէ պնդում չգտա առ այն, որ դա _առաջին_ հիշատակությունն է։ Չի խոսվում անգամ հայկական աղբյուրներում հիշատակությունների առաջին լինելու մասին։ Կարող է ինչ-որ բան բա՞ց եմ թողել։ եթե այո, նշիր խնդրում եմ։
Նաև նշեմ, որ սա 3-րդական աղբյուր է (հղվում է 2-րդկական աղբյուր՝ «Ռ․ Աբրահամյան, Բ. Թումանյան, Թ. Հակոբյան, Ս. Մելիք - Բախշյան, Անանիա Շիրակացի, Ե., 1958 թ.,էջ 112», որն հետազոտում է առաջնային «Աշխարհացույցը»), և նման «աղմկահարույց» պնդումների համար, այն բավարար վստհալի չէր լինի, եթե անգամ սևը սպիտակով դա գրված լիներ։ Նույն հոդվածում, 1 պարբերություն ցաց, խոսվում է Հին Աշխրահում գործածման մասին (Բաբելոն, Եգիպտոս, Չինաստան)։ Պետք չէ փորձել ինչ–որ բան ծաղկացնել, դա միայն նվազեցնում է տեղացի և միջազգային ընթերղոցների վստահությունը հայկական պատմության իրոք ուշագրավ դեպքերի հանդեպ։ Եվ ամենից անկախ, վստահելի հանրագիտարան լինելու նպատակ ունեցող Վիքիպեդիայում թույլատրելի չէ։ Հարգանքներով։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19։11, 18 Մարտի 2014 (UTC)

Հարգելի Xelgen, «Հայերը և Բաքուն» գիրքը կարդալիս հանդիպեցի այդ մտքին և մտածեցի, որ օգտակար կլինի Վիքիպեդիայի նավթ հոդվածում ավելացնելը։ Բացեցի հոդվածը ու տեսա, որ այնտեղ գրված է, թե նավթի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են XV և XVII դարերի ձեռագրերում։ Տրամաբանական համարեցի, որ եթե Շիրակացու գրքում յութերորդ դարում է հանդիպում, ապա հենց դա է առաջինը համաձայն հոդվածում եղած տեղեկատվության։ Եթե գտնում ես, որ այդ գիրքը վստահելի աղբյուր չէ, ապա ինչ ասեմ, ետ շրջիր։ Իմ կատարածը պարզապես հոդվածը բարելավելու բարի ցանկություն էր։--Գարդմանահայ (քննարկում) 20:24, 18 Մարտի 2014 (UTC)
Գարդմանահայ ջան, վստահ լինելու համար նման դեպքերում պետք է բացել սկզբնական աղբյուրը:)) Ուստի բացելով Շիրակացու Աշխարհացույցը գտնում ենք.

Երրորդ՝ Աղձնիս առ Տիգրիս գետոյ կայ. և գաւառս ունի տասն. զԱրզն, զՆփրկերտ, զՔեղ, զԿեղթիկ, զՏատիկ, Սաղու, Վանաց ձոր, զԽերհեթս, զԳզեղ, զՍալնոյ ձոր, զՍանասուն։ Ունի նաւթ և երկաթ, առաւել և գղթոր, և հաւ՝ զդեղհուկ։

Չորրորդ՝ Տուրուբերան յելից կայ Չորրորդ Հայոց։ Գաւառք են նորա վեշտասան. Խոյթ, Ասպակունիք, Տարաւն, Արշամունիք, Մարդաղի, Դաստարաւորք, Մուրածատափ, Դալառ, Հարք, Վարաժնունիք, Բզնունիք, Երևարք, Աղիովիտ, Ապահունիք, Կորի, Խորխորունիք։ Ունի և ծովն Բզնունեաց երկայն հարիւր մղոն և ի լայն՝ վաթսուն։ Ունի և գազպեն, և մեղր և մա/179a/շկամիրգ և պիստակ, և երկաթ, և նաւթ։

--֎ Պանդուխտ 20։59, 18 Մարտի 2014 (UTC)

Բաժինների հեռացում հոդվածիցԽմբագրել

Ողջույն, Գարդմանահայ։ Խնդրում եմ այլևս չպատճառաբանված հեռացումներ չանես Հայերը Ադրբեջանում հոդվածում։ Կոնկրետ այդ բաժինները ինքս եմ գրել Հայ սփյուռք հանրագիտարանից, այնպես որ որևէ խնդիր չի կարող լինել․․․ Իսկ ինչ վերաբերվում է տեղեկաքարտին, ապա կարող ես նայել այս քննարկումը։ --Lilitik22 (քննարկում) 21։42, 19 Մարտի 2014 (UTC)

Ողջույն, ճիշտն ասած չհասկացա, թե ինչ կաղապարի մասին է խոսքը, բաժնի մասով էլ։ Ի՞նչն եմ հեռացրել։ Ես ընդամենը երկու թիվ եմ հեռացրել, որը չի համապատասխանում իրականությանը՝ 100.000 և 3000։--Գարդմանահայ (քննարկում) 21:51, 19 Մարտի 2014 (UTC)
20092 բայթ էիր հեռացրել հոդվածից + էթնիկ խումբ տեղեկաքարտն էիր ավելացրել, որը Պանդուխտն էր հանել։ --Lilitik22 (քննարկում) 21:55, 19 Մարտի 2014 (UTC)
Փաստորեն սա ես եմ արել հա, սա պարզապես սխալմունք է եղել, երևի սխալ կոճակ եմ սեղմել կամ էլ․․․, հա բայց ոոնց կարող է սխալ կոճակ սեղմեմ ու ինչ–որ կաղապար ավելացնեմ։ Բան չեմ հասկանում։ Համարենք, որ պատահաբար է ստացվել։ --Գարդմանահայ (քննարկում) 21:57, 19 Մարտի 2014 (UTC)
Ես էլ չգիտեմ, խնդրում եմ այսուհետ ավելի ուշադիր լինել․․․ --Lilitik22 (քննարկում) 21:59, 19 Մարտի 2014 (UTC)

ՇքանշանԽմբագրել

  Ռազմական շքանշան
Գարդմանահայ ջան, նվիրում եմ քեզ այս ռազմական շքանշանը Ազատամարտիկների ամիս նախագծի ընթացքում հայ ազատամարտիների մասին հոդվածները գրելու համար։--֎ Պանդուխտ 19։11, 20 Մարտի 2014 (UTC)

էթիկետի խախտումԽմբագրել

Հարգելի՛ Gardmanahay ողջույն, ինչպես ես?, գիտես հասկանում եմ Քեզ որ կապված այլ ազգի խմբագրի գործողությունները կարող են քեզ բարկացնել, բայց պետք է զուսպ լինել, խնդրեմ էլ ավելի համբերատար լինես այս հարցում, հավատա դրանից միայն բոլորս օգուտ կունենանք, կարծում եմ հասկանալի է թե ինչի մասին է խոսքս, էլ չեմ մանրանում, հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 05։00, 23 Մարտի 2014 (UTC)

Ողջույն Երջանիկ ջան, լավ եմ, շնորհակալություն։ Այո՛, դու իրավացի ես, փոքր ինչ անցա Վիքիպեդիաում ընդունված էթիկայի նորմերը։ Ընդունում եմ դիտողությունդ։--Գարդմանահայ (քննարկում) 05:58, 23 Մարտի 2014 (UTC)

ՆախագիծԽմբագրել

Գարդմանահայ ջան, «Մեծ Եղեռնի և Հայկական հարց» նախագիծը վաղն է մեկնարկում։ @ջեօ 08։07, 23 Մարտի 2014 (UTC)

Գիտեմ Գեո ջան, վաղը շատ զբաղված եմ լինելու, ուզում եմ վաղվա տեղը «կոմպենսացնեմ»։ Հույսով եմ ըմբռնումով կմոտենա վիքիհամայնքը, հատկապես, որ արածս միայն զարգացնում է թե՛ «Մեծ Եղեռնի և Հայկական հարց» նախագիծը և թե՛ Հայերեն Վիքիպեդիան։--Գարդմանահայ (քննարկում) 08:18, 23 Մարտի 2014 (UTC)
Ողջո՜ւյն, միջամտեմ :) Գարդմանահայ ջան, խնդրում եմ հոդվածների վերջում ավելացնես {{ՀՀ}} կաղապարը։--Lilitik22 (քննարկում) 08:31, 23 Մարտի 2014 (UTC)
Ողջո՜ւյն, այդ կաղապարը չէի նկատել, հիմա կավելացնեմ համապատասխան հոդվածներում։--Գարդմանահայ (քննարկում) 08:38, 23 Մարտի 2014 (UTC)

ՎերանվանումԽմբագրել

Ողջո՜ւյն, Գարդմանահայ ջան։ Պոտսդամի կոնֆերանսի պարունակությունը ջնջել ու վերահղել Պոտսդամի համաժողովին սխալ է։ Նման դեպքերում ուղղակի պետք է ոչ թե վերահղել, այլ վերանվանել էջը՝ խնդրելով որևէ ադմինի ջնջել նոր ստեղծված էջը՝ վերանվանման տեղ ազատելու համար։ --Լիլիթ (քննարկում) 15։07, 26 Մարտի 2014 (UTC)

Ճիշտ ես Լիլիթ ջան, մոռացել էի այդ մասին   --Գարդմանահայ (քննարկում) 15:12, 26 Մարտի 2014 (UTC)

Վերանուանում ԼաթաքիայիԽմբագրել

Ջնջուել է շիտակ Լաթաքիա յոդուածը եւ հիմա ունինք սխալ անուանումով իբր Լաթակիա (արևմտահայերեն): Պէտք է պահել արեւմտահայերէն տարբերակը իբր Լաթաքիա։ Անիմաստ է արեւելահայերէն ուղղագրութիւն գործածել արեւմտահայերէն յոդուածներու մէջ ինղպէս ըրած էք: Տես օրինակ՝ Բեյրութ, արեւմտահայերէն յոդուածը՝ Պէյրութ (արևմտահայերեն) ոչ թէ Բեյրութ (արևմտահայերեն): Նոյնն է Լաթաքիա քաղաքի պարագան: Լաթակիա անընդունելի է։ Նոյն նշումը ըրի Լիլիթին որ վերանուանումը ըրած է Տեսէք նաեւ https://www.google.com/#q=%D4%BC%D5%A1%D5%A9%D5%A1%D6%84%D5%AB%D5%A1 ուր յստակօրէն Լաթաքիա է Werldwayd (քննարկում) 10:57, 21 Ապրիլի 2014 (UTC)

Հարգելի Werldwayd, շնորհակալություն ուշադիր լինելու համար: Ինչպես հասկացա, Դուք ուզում եք, որ Լաթակիա (արևմտահայերեն) հոդվածը վերանվանվի՞ պարզապես Լաթաքիա: Ձեր գրածը միգուցե լավ չըմբռնեցի, գրեք ավելի պարզ, որպեսզի հասկանամ, թե ինչումն է խնդիրը, և իմ հնարավորությունների սահմաններում փոխեմ: --Գարդմանահայ (քննարկում) 11:39, 21 Ապրիլի 2014 (UTC)

Այո սիրելի Gardmanahay: Պէտք է գործածել Լաթաքիա իբր յոդուածի վերնագիր ոչ թէ Լաթակիա (արևմտահայերեն) Werldwayd (քննարկում) 11:44, 21 Ապրիլի 2014 (UTC)

  Արված է --Գարդմանահայ (քննարկում) 16:01, 21 Ապրիլի 2014 (UTC)
Շնորհակալ եմ վերանվանումին համար Werldwayd (քննարկում) 18:50, 21 Ապրիլի 2014 (UTC)


ՀարցԽմբագրել

Ողջույն հարգելի Գարդմանահայ: Իսկ այդ աղբյուրները ինչ-որ գրականության տեսքով են: Շնորհակալություն:--Narek 16 (քննարկում) 19:06, 11 Մայիսի 2014 (UTC)

Ողջույն Նարեկ ջան: Յուրաքանչյուր հոդված իր մեջ տեղեկատվություն է պարունակում: Այդ տեղեկատվությունը տվյալ հոդվածը ստեղծողը վերցրել է որևէ աղբյուրից (գիրք, կայք և այլն): Այն նախադասության վերջում, որը դու վերցրել ես X գրքից, պետք է գրես այդ X գրքի տվյալները (անուն, հեղինակ, հրատարակության վայր, թվական, այն էջը, որտեղից դու վերցրել ես տեղեկատվությունը): Փորձեմ պատկերավոր ներկայացնել: Պատկերացրու, որ դու ստեղծում ես որևէ հոդված: Օրինակ

Նախադասություն առաջին[1](այսինքն՝ ավելացնում ես սա՝ <ref>Պողոս Պողոսյան, «Պողոսն ու Պետրոսը», Երևան 1989թ.:</ref>) Նախադասություն երկրորդ[2](այսինքն՝ ավելացնում ես սա՝ <ref>Մուամար Աբդիլ, «Լիբանան», Բեյրութ 1981թ.:</ref>) Նախադասություն երրորդ [3](այսինքն՝ ավելացնում ես սա՝ <ref>Մուամար Աբդիլ, «Լիբանան», Բեյրութ 1981թ.:</ref>)

Այնուհետև հոդվածի վերջում ավելացրու սա՝ == Ծանոթագրություններ == {{ծանցանկ}}

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Պողոս Պողոսյան, «Պողոսն ու Պետրոսը», Երևան 1989թ.:
  2. Մուամար Աբդիլ, «Լիբանան», Բեյրութ 1981թ.:
  3. Մուամար Աբդիլ, «Լիբանան», Բեյրութ 1981թ.:

Եթե ներկայացրածս անհասկանալի է, նշիր, թե հատկապես որ մասն է անհասկանալի:--Գարդմանահայ (քննարկում) 20:25, 11 Մայիսի 2014 (UTC)

ՎիքիհամագործակցությունԽմբագրել

Ողջո՜ւյն, Գարդմանահայ ջան։ Չգիտեի, որ ֆրանսերեն գիտես :) Շնորհակալություն Շառլ Ազնավուր հոդվածի համագործակցությանը մասնակցելու համար։ --Լիլիթ (քննարկում) 14:33, 15 Մայիսի 2014 (UTC)

Ողջո՜ւյն Լիլիթ ջան: Ֆրանսերեն չգիտեմ, բայց իմ նշած հատվածները կթարգմանեմ: Հիմա կասես, բա եթե չգիտես ոնց ես թարգմանելու: Այստեղ են ասել՝ երկար պատմություն է :) Գարդմանահայ (քննարկում) 19:32, 15 Մայիսի 2014 (UTC)
Դե կարևորն արդյունքն է այս դեպքում :) --Լիլիթ (քննարկում) 19:35, 15 Մայիսի 2014 (UTC)
Իհարկե: Բարձր մակարդակ...--Գարդմանահայ (քննարկում) 19:36, 15 Մայիսի 2014 (UTC)

«Գարեգին Խաչատրյան» էջԽմբագրել

հարգելի Gardmanahay, «Գարեգին Խաչատրյան» էջում փորձեցի ուղղում մտցնել` չստացվեց: Գրված է «Ռաֆիկ Խաչատրյանի որդին», էջի վրա բառերը իրար կպած են (Ռաֆիկ Խաչատրյանիորդին): Armenavag (քննարկում) 08:05, 16 Մայիսի 2014 (UTC)

Հիմա կուղղեմ:--Գարդմանահայ (քննարկում) 07:14, 16 Մայիսի 2014 (UTC)
Նման խնդիր լինում է, երբ տեքստը փոքր է լինում։ Իմ կարծիքով, երբ հետագայում ծավալը ավելացվի, բացատի խնդիրը կլուծվի։ --Լիլիթ (քննարկում) 07:17, 16 Մայիսի 2014 (UTC)
Տեքստում փոքր ինչ վերաձևումներ արեցի, ու ստացվեց։ Բայց իրոք որ ազատամարտիկի, այն էլ՝ քանդակագործի մասին հոդվածի համար տեքստի ծավալը քիչ է։--Գարդմանահայ (քննարկում) 07:26, 16 Մայիսի 2014 (UTC)
Հիմա էլ վերջին տողն է իրար կպած։ Ծավալից է․․․ Հարգելի Armenavag, հոդվածում էլի նյութեր ավելացնելուց հետո կուղղվի։ --Լիլիթ (քննարկում) 07:28, 16 Մայիսի 2014 (UTC)

Ալեն ՍիմոնյանԽմբագրել

Հարգելիս, հոդվածում կան մի շարք աղբյուրնենր որոնք փաստում են անձի նշանակալիության մասին: Ո՞րն է խնդիրը:

Ես ոչ մի հետաքրքրությունների կոնֆլիկտ չունեմ: Ընդամենը հետաքրքրված են հայերեն Վիքիպեդիան հարստացնելով և տվյալ անձի մասին հոդվածը բարելավելով: Խնդրում են անհիմն մեղադրանքներ չհնչեցնել: Շնորհակալ եմ: --Sencbaner (քննարկում) 18:01, 16 Մայիսի 2014 (UTC)

Ողջույն հարգելի Sencbaner: Շնորհակալություն, որ ցանկություն ունեք զարգացնել Հայերեն Վիքիպեդիան, սակայն մի մոռացեք, որ այն հանրագիտարան է, որտեղ պետք է այնպիսի մարդիկ հոդվածներ ունենան իրենց մասին, ովքեր ունեն համապատասխան արժանիքներ (նկատի ունեմ, այնպիսի գործեր, արարքներ, որոնք արժանի են հանրագիտարանում լուսաբանվելու): Ես էլ եմ թերթի խմբագիր, ունեմ քաղաքական հստակ կողմնորոշում, ծառայել եմ ՀՀ ԶՈՒ–ում, եղել եմ սցենարիստ հեռուստաընկերությունում և այլն։ Հիմա ի՞նչ, ես էլ ինձ մասին հոդված գրեմ։--Գարդմանահայ (քննարկում) 18:16, 16 Մայիսի 2014 (UTC)
Եթե ակտիվորեն մասնակցում եք քաղաքական իրադարձություններին և, ասենք, եղել եք ավագանու թեկնածու կամ որևէ քաղաքական կազմակերպության ղեկավար անդամ, ապա ինչո՞ւ ոչ: Ալեն Սիմոնյանը հանրային անձ է և նրա մասին հոդվածը շատ էլ տեղին է: Անգլերեն և ռուսերեն Վիքիներում կան այսպիսի մարդկանց շատ օրինակներ: Եթե ցանկանում եք, կարող եմ բերել օրինակներ: Ավելին, նույնիսկ միայն լրագրող լինելն է մարդում դարձնում նշանակալի, այնպես որ ձեր փաստարները անհիմն են թե նրա մասին հոդվածը տեղ չունի առցանց հանրագիտարանում: --Sencbaner (քննարկում) 18:19, 16 Մայիսի 2014 (UTC)
Դուք ունեք Ձեր տեսակետը, ես իմը։ Հայերեն Վիքիպեդիան «մեկը–մեկին անհիմն խոսքեր» ասելու հարթակ չէ։ Ինչու՞ եք ցանկանում օրինակ բերել այլ լեզուներով Վիքիպեդիաներից, արդյո՞ք դա մեզ համար հիմք է։ Նույն տրամաբանությամբ կարո՞ղ ենք Ադրբեջաներեն Վիքիպեդիայում Անահիտ աստվածուհու մասին հոդվածում առկա տեղեկությունները հիմք ընդունել և նույնությամբ կամ նմանատիպ ձևով գրել մեզ մոտ։ Իհարկե՝ ոչ։ Ստեղծեք Ալեն Սիմոնյանի մասին հոդվածը այնպես ինչպես ցանկանում եք, ես իմ դիտարկումները կանեմ (առանց քննարկումների մի հեռացրեք իմ տեղադրած կաղապարները), իսկ որոշումը կկայացվի վիքիհամայնքի կողմից՝ քննարկումից հետո։ Եվ մի ընդհանրական հարց ևս․ X թաղամասի թաղային հեղինակություն Տապոռիկի մասին կարելի է հոդված գրել։ Եթե այո, ապա ինչու՞, եթե ոչ՝ ինչու՞։ Ի դեպ, Տապոռիկը նույնպես մասնակցել է ընտրություններին (իհարկե ընտրակեղծիքներ կազմակերպելով ու կատարելով), մի քանի հազար բնակչություն ունեցող թաղամասում հայտնի անձ է, էլ չեմ ասում, որ գաղութներում նույնպես լավ ճանաչում են նրան։ Ու էլի լիքը բաներ, որ արել է Տապոռիկը։--Գարդմանահայ (քննարկում) 18:35, 16 Մայիսի 2014 (UTC)
Խնդրում եմ խոսակցությունը այլ ուղղության մի տարեք: Բոլորս էլ գիտենք ադրբեջանական Վիքիի որակի ու բնույթի մասին: Եվ այստեղ խոսքը գնում է Վիքիում հոդվածների լինել-չլինելու մասին, այլ ոչ թե այլ լեզվով «հոդվածում առկա տեղեկությունները հիմք ընդունելու» մասին: Հենց ինքը Վիքիպեդիան (ցանկացած լեզվով) չի կարելի հիմք ընդունել: Կարծում էի գիտեիք որ վստահելի և ստույգ աղբյուրներ են պետք որևէ տեղեկություն ավելացնելու հաար: Չգիտեմ թե ինչու եք հեգնում և Ալեն Սիմոնյանին համեմատում թաղային ինչ-որ հեղինակության հետ, բայց հաստատ ադեկվատ համեմատություն չէր: Եթե չեք համարում որ նա այնքան հայնի չէ որպեսզի հոդված ունենա, ապա այն ավելացրեք Վիքիպեդիա:Ջնջման ենթակա հոդվածներին և այնտեղ կտեսնենք թե ում կարծիքն է ճիշտ, հակառակ դեպքում այդ երկու tag-երը տեղ չունեն այդ հոդվածում: --Sencbaner (քննարկում) 18:51, 16 Մայիսի 2014 (UTC)
Ես էլ Ձեզ եմ խնդրում, ինձ մի մեղադրեք Ալեն Սիմոնյանին հեգնելու մեջ․ հոդվածի նշանակությունը կասկածի տակ դնելը դեռ չի նշանակում հոդվածի «հերոսին» հեգնել։ Այլ լեզուներով վիքիպեդիաների մասին իմ արտահայտած մտքերը ճիշտ չեք հասկացել (ամեն դեպքում, Ձեր գրածից այդպես եմ հասկանում)։ Եվ ի վերջո, ոչ թե Ալեն Սիմոնյանին եմ համեմատում թաղային հեղինակության հետ, այլ այդ օրինակն եմ ներկայացնում, որպեսզի հստակեցվի իմ մտահոգությունը Ալենի մասին հոդվածի հետ կապված։ Ձեր առաջարկի համար շնորհակալ եմ, բայց դեռևս համապատասխան հայտը ինձ մոտ չի ձևավորվել և դեռևս տվյալ հոդվածը ջնջման ներկայացնելու կարիք չեմ տեսնում։ Ընդամենը իմ դիտարկումները կգրեմ Ալեն Սիմոնյան հոդվածի քննարկման էջում։ Ի դեպ, ողջունելի է այն քայլը, որ հոդված ստեղծողը իր ստեղծած հոդվածի հետ կապված հետևողական է։--Գարդմանահայ (քննարկում) 19:08, 16 Մայիսի 2014 (UTC)
Մի քիչ առաջ պնդում էիք որ Ալեն Սիմոնյանը այդքան նշանակալիություն չունի: Ի՞նչ եղավ: Եթե այդպես եք կարծում, ապա միակ տրամաբանական քայլը այն ջնջելու համար առաջադրելն է: --Sencbaner (քննարկում) 19:17, 16 Մայիսի 2014 (UTC)

Քննարկումը ընդլայնվելու միտում ունի, այդ իսկ պատճառով առաջարկում եմ այս թեմայով զրույցը շարունակեք այստեղ՝ զերծ մնալով իմ խոսքերը սխալ մեկնաբանելուց։--Գարդմանահայ (քննարկում) 19:21, 16 Մայիսի 2014 (UTC)

Ոչ նշանակալի հոդվածներԽմբագրել

Գարդմանահայ ջան, փաստորեն, ահագին ոչ նշանակալի ու ոչ հանրագիտարանային հոդվածներ ունենք, որոնք պետք է միանգամից ջնջվեին ժամանակին։ Որտեղից էլ գտնում ես դրանք․․․ :) --Լիլիթ (քննարկում) 19:57, 16 Մայիսի 2014 (UTC)

«Ուբոռկա» եմ անում Լիլիթ ջան։ :) --Գարդմանահայ (քննարկում) 19:59, 16 Մայիսի 2014 (UTC)
Զգացվում է, շատ լավ է, վաղուց էր պետք :) --Լիլիթ (քննարկում) 20:01, 16 Մայիսի 2014 (UTC)

Համագումարների միացումԽմբագրել

Համագումարների միացմանը Կոմունիստական կուսակցության հոդվածին այդքան էլ ճիշտ չեմ համարում, որովհետև դրանք կարող են առանձին հոդված ունենալ։ Կոմունիստական կուսակցության հոդվածում կարող է փոքր նշվել համագումարների մասին, սակայն հղումը պետք է գնա հիմնական հոդվածներին՝ առանձին-առանձին ծավալուն հոդվածների։ --Լիլիթ (քննարկում) 20:01, 16 Մայիսի 2014 (UTC)

Դա էլ է տարբերակ Լիլիթ ջան։ Բայց ո՞վ է փնտրելու օրինակ Հայաստանի Կոմունիստական Բանվորական կուսակցության 5–րդ համագումար։ Կամ դա նույնն է, ինչ Մոնթե Մելքոնյանի մասին հոդվածը առանձնանցնենք մի նքանի մասի (Մոնթեն ՀԱՀԳԲ անդամ, Մոնթեն Արցախյան ազատագրական պատերազմում և այլն), իսկ գլխավոր հոդվածում գրենք փոքրիկ անդրադարձ այդ առանձին հոդվածների մասին ու տեղադրենք հղումը։ Միգուցե ես եմ սխալ Լիլիթ ջան։ Լսենք այլ մասնակիցների կարծիքները։--Գարդմանահայ (քննարկում) 20:06, 16 Մայիսի 2014 (UTC)
Գարդմանահայ ջան, իմ դիրքորոշումը սա է․ եթե կարող ենք ծավալուն հոդված ունենալ մի բանի մասին, ապա պետք է ունենանք առանձին հոդված, եթե Մոնթեի մասին քո նշած թեմաներով կարող ենք առանձին հոդվածներ ունենալ, ապա ինչու ոչ։ Լսենք մյուս մասնակիցների կարծիքն իհարկե, եթե արձագանքեն :) --Լիլիթ (քննարկում) 20:14, 16 Մայիսի 2014 (UTC)

Վաստակաշատ ՎիքիպեդիացիԽմբագրել

  Վաստակաշատ Վիքիպեդիացի
Հարգելի՛ Gardmanahay, պատիվ եմ համարում ձեզ տալ այս շքանշանը Հայերեն Վիքիպեդիայում ձեր ունեցած մեծ վաստակի համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 04:02, 17 Մայիսի 2014 (UTC)
Արման ջան, ինձ համար էլ մեծ պատիվ է Ձեր գովասանքին արժանանալը, շնորհակալություն։--Գարդմանահայ (քննարկում) 07:09, 17 Մայիսի 2014 (UTC)

Այս շքանշաննը համարվում է անվավեր։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08:49, 25 Մայիսի 2014 (UTC)

ՇնորհակալությունԽմբագրել

Ողջույն, հարգելի Գարդմանահայ։ Շատ շնորհակալ եմ շքանշանի համար։ --Զաքարյան Լուսինե (քննարկում) 18:06, 17 Մայիսի 2014 (UTC)

Խնդրեմ :) Գարդմանահայ (քննարկում) 17:58, 17 Մայիսի 2014 (UTC)

ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ. ինչպե՞ս ուղղել վերնագիրըԽմբագրել

Հարգելի Gardmanahay, «ՌՈՒՍ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆ»-ով (Ա.Ս.Ղարիբյան, 1977թվ.) «За отвагу»-ն թարգմանվում է «Խիզախության համար» (էջ 676), իսկ «Արիության համար»-ը թարգմանվում է «За храбрость» (էջ 1343): Ցանկացա տեքստը ուղղել, բայց վերնագիրը չգիտեմ ինչպես է պետք...--Armenavag (քննարկում) 22:36, 17 Մայիսի 2014 (UTC)

Շնորհակալություն` արագ արձագանքելու համար: --Armenavag (քննարկում) 05:20, 18 Մայիսի 2014 (UTC)


Արգելափակում 1 շաբաթ ժամանակովԽմբագրել

Հարգելի՛ Gardmanahay դուք արգելափակվել եք 1 շաբաթ ժամանակով [[1]] բաժնում ձեր ծաված քննարկումների և մարդկանց վիրավորելու համար։ Զարհուրելի է ձեր պահվածքը և վայել չէ Վիքիպեդիացում։ Դուք նույնիսկ զրկվում եք "պատվավոր վիքիպդիացի" կոչումից։

Ինչ է նշանակում.

  1. Մենք էլ այդպիսի նախադասություններն էլ վերցնում ենք ու «էշ–էշ» նույնությամբ գրում։ Վերջին նախադասությունը վիրավորանք չընդունեք։
    1. Ոնց կարելի է մի անգամից այդքան երեխաների վիրավորել ու ասել որպես վիրավորանք չընդունեք։ Այդ երեխաները նոր-նոր են հմտանում։ Ամեն մի խոսքին պետք է ուշադիր լինել։
  2. «Քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց հետո Հայաստանում վերացվեց խավարը․․․»։ Այ քեզ բան, այ քեզ տգիտություն։
    1. Ո՞վ է քեզ իրավունք տվել մարդկանց տգետ անվանելու։ Մի՞թե դու ամենագետ ես։

Իսկ այս շաբաթվա ընթացքում խնդրում եմ նստեք և ուշի-ուշով կարդացեք Վիքիպեդիա:Վարվելակարգ էջը։ Հասկացեք, թե ինչն է կարելի և ինչը ոչ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08:33, 25 Մայիսի 2014 (UTC)

Իրոք որ մեծ խնդիր կա Հայերեն Վիքիպեդիայում սևը սպիտակի վրա գրված նախադասությունների իմաստը ընկալելու մասով։ Ես էլ կարող եմ մի միտք վերցնեմ որևէ մասնակցի գրածից ու մեկնաբանեկ յուրովի՝ մեղադրելով տվյալ անձին վիրավորանք հասցնելու մեջ։ --Գարդմանահայ (քննարկում) 09:28, 25 Մայիսի 2014 (UTC)
Քեզ պես նման փորձառու մասնակցից նման բան չէի սպասում։ Հայհոյանքն ու վիրավորանքն աններելի են։ Իսկ դու գիտենալով հանդերձ որ այդ հոդվածների վրա երեխաներ են աշխատում, նրանց վիրավորում ես։ Քո գրածը եթե հանկարծ այդ երեխաները կարդան, մենք հսկայական խմբագիրներ կկորցնենք։ Ուղղակի լավ է, որ շատերը Խորհրդարանի տեղը դեռ չգիտեն։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09:45, 25 Մայիսի 2014 (UTC)

Արգելափակման երկարացում մինչև մեկ ամիսԽմբագրել

Ձեր արգելափակումը դառնում է մեկ ամիս [[2]] բաժնում ձեր կատարած հետևյալ խմբագրության համար.

  • Վերջերս նաև շատացել է Ադրբեջաներեն Վիքիպեդիայից կամ ադրբեջանական քարոզչամեքենայի ազդեցության աղբյուրներից տեղեկատվության ներհոսքը Հայերեն Վիքիպեդիա։ Լավա Արմենիա․ազ կայքից չեք օգտվում։ Հաճախ հանդիպում է նաև հարակից երկրի վիքիպեդիայից վերցված պատկերների կիրառություն մեզ մոտ։ Մի հատ էլ ես այստեղ տեղադրեմ, պետք կգա էլի, օգտագործեք՝ (աղջիկներ ջան կներեք նկարի համար, դուք մի նայեք)։

Նմանատիպ պահվածք դրսևորելու դեպքում դուք առհավետ կարգելափակվեք։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08:36, 25 Մայիսի 2014 (UTC)

Իբր ի՞նչ։ Ի՞նչ է նշանակում նման պահվածք--Գարդմանահայ (քննարկում) 09:32, 25 Մայիսի 2014 (UTC)
Եթե կրկին վիրավորանքներ տարածեք, հայհոյեք, թեկուզ և նկարի վրայի հղումներով, վեճեր առաջ քաշեք, դուք կարգելափակվեք։ Վիքիպեդիան ստեղծագործական հարթակ է, այլ ոչ թե ինքնահաստատման։ Դա մեկնդմիշտ իմացեք։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09:49, 25 Մայիսի 2014 (UTC)

Է՜՜՜՜խ Հայկ–ՀայկԽմբագրել

Հայկ ջան, մի քիչ արագ կատարիր հակագարդմանյան արշավդ, որ հասցնես մեկ ամսվա ընթացքում։ Շատ կհարգեի, եթե ասպետորեն սպասեիր մինչև արգելափակումիս ավարտ ու հետո փոփոխություններդ կատարեիր։ Ամոթ է, հենց արգելափակեցին, ՎՌԱԶ–ՎՌԱԶ անցար գործի։ Իսկ մինչ այդ ինչի՞ էիր սպասում։--Գարդմանահայ (քննարկում) 09:39, 25 Մայիսի 2014 (UTC)

Հայկին ես եմ ասել, որ հոդվածները կարգի բերի։ Եվ ի՞նչ է նշանակում "հակագարդմանյան արշավ"։ Ամեն մի հոդված պետք է լինի ճշգրիտ և փաստերով հիմնավորված։ Հարգելի Գարդմանահայ դու նույնիսկ Ղարաբաղի կեսը Գարդմանք ես սարքել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09:47, 25 Մայիսի 2014 (UTC)

Է՜՜՜՜խ Գարդմանահայ, Գարդմանքիդ դեմ ոչինչ չունեմ, ուղղակի սկզբից սկսած խմբագրում եմ քո արած սխալները, առաջին հոդվածներդ Գարդմանք են։ Գարդմանքի ասպետ․․․ ինչ եմ ուղղել, տեսե՞լ ես։ Նույն ձև, ոնց ուզում ես՝ ասպետաբար ասա՝ որն է սխալը իմ ուղղածների մեջ։ Որ թվականներն եմ ուղղել, թե որ այսպես կոչված Ադրբեջան–ը դարձրել եմ ուղղակի Ադրբեջան։--Hayk.arabaget (քննարկում) 09:49, 25 Մայիսի 2014 (UTC)

Արգելափակման ժամանակի հնարավոր կրճատումԽմբագրել

Ողջույն, Հարգելի՛ Gardmanahay։ Հայերեն Վիքիպեդիայում ունեցած ձեր ավանդի համար ես կարող եմ կրճատել ձեր արգելափակման ժամանակը` այն դարձնելով մեկ ամիս, բայց ինձ խոստացեք.

  • որ չեք վիրավորի նորեկ մասնակիցներին և դպրոցականներին
  • կլինեք ավելի համբերատար սխալների նկատմամբ։ Ինքներդ կուղղեք կամ էլ կօգնեք առավել ակտիվ նորեկներին, որ իրենք էլ սկսեն լավ հոդվածներ ստեղծել
  • Խմբագրական պատերազմներ չվարեք այլ ակտիվ մասնակիցների հետ։ Չէ որ մենք բոլորս էլ աշխատում ենք մեր և մեր ապագա սերունդների համար։ Ստեղծում ենք հայկական ամենահզոր առցանց հանրագիտարանը

Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 10:09, 26 Մայիսի 2014 (UTC)

Ողջույն Արման ջան, անկեղծ ասած շատ հիասթափված եմ վերաբերմունքի համար և մտածում էի այլևս մասնակցություն չունենամ Հայերեն Վիքիպեդիայի զարգացման աշխատանքներին։ Բայց մյուս կողմից էլ մտածում եմ, որ կարող եմ որոշակի ներդրում ունենալ, որը կարող է օգտակար լինել շատ–շատերին։ Հարգելի Արման, ես կխոստանամ հետևյալը․ յուրաքանչյուր հոդված, որը իմ հետաքրքրությունների շրջանակներում է, մանրազնին հսկել, հոդվածի յուրաքանչյուր նախադասության կամ մտքի համար ավելացնել աղբյուր կամ պահանջել այն ստեղծողից, որպեսզի ինքը ավելացնի աղբյուրը։ Կարճ ասած, խոստանում եմ լինել բծախնդիր իմ և այլոց նկատմամբ։ Նաև կխուսափեմ քննարկումներին մասնակցելուց, քանզի դրանք հիմնականում որևէ արդյունք չեն տալիս։ Հազվադեպ հանդես կգամ առաջարկություններով, քանզի դրանք հիմնականում չեն ընդունվում։ Հայկի և մյուս մասնակիցների հետ էլ կլինեմ տվյալ իրադրությանը համապատասխան։ Ինչպես նախկինում, այժմ էլ ինձ համար միաանգամայն անցանկալի է այս հարթակում տեղի ունեցած վեճերը տեղափոխել իրական կյանք։ Այնպես որ, Դուք եք արգելափակել Դուք էլ որոշեք, թե արդյոք անհրաժեշտ է կրճատել իմ արգելափակման ժամկետը, թե ոչ։ Ի դեպ, երևի սխալ եք գրել «դարձնելով մեկ ամիս», որովհետև, որքանով տեղյակ եմ, ես մեկ ամսով եմ արգելափակված։--Գարդմանահայ (քննարկում) 15:34, 26 Մայիսի 2014 (UTC)
Մեկ շաբաթ էի ուզում գրած լինել, հարգելի Գարդմանահայ։ Ի նկատի ունենալով ձեր ավանդը, ես այն կրճատեցի մինչև 3 օր։ Ուղղակի ես մեծ ցավ եմ ապրում, երբ ակտիվ մասնակիցները լքում են նախագիծը, իսկ ձեր ասածը միանգամից մի 20-30 մարդու վրա էր անրադառնում։ Նրանք երեխաներ են ուղղակի ու շատ փորձ չունեն, բայց անում են իրենց հնարավորության չափով։ Պետք է գնահատել դա։ Նրանց շնորհիվ է, որ ՀՍՀ-ի 2 հատորն արդեն ունենք Վիքիում։ Գիտես, ես որքան շատ եմ աշխատել տարբեր մասնակիցների հետ։ Հիմա նրանցից մի քանիսն արդեն հիանալի աշխատում են։ Իսկ առաջարկներից խուսափել պետք չէ։ Ուղղակի ամեն մի բան պետք է գեղեցիկ անել։

Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 17:26, 26 Մայիսի 2014 (UTC)

Շնորհակալ եմ։--Գարդմանահայ (քննարկում) 18:06, 26 Մայիսի 2014 (UTC)

։Հուսով եմ ձեզանից միայն դրական ներդրում տեսնել, հագելի Գարդմանահայ։ Հիշիր, որ մեր ամենքիս խնդիրը նույնն է` տեսնել մեր Վիքիպեդիան հնարավորինս հզոր։ --Արման Մուսիկյան (քննարկում) 03:48, 27 Մայիսի 2014 (UTC)

Գարդմանահայ ջան, անկախ ամեն ինչից մի լքիր նախագիծը, այն բոլորինս է և բոլորինն է, ամեն մեկս յուրահատուկ ենք այստեղ ու մեզ անհատապես ոչ ոք չի կարող փոխարինել, իսկ քո նման խմբագիրներ շատ շատ են պետք հայերեն վիքիպեդիային, սա անում ենք մեծամասամբ եկող սերունդների համար, մնա ու շարունակիր զարգացնել ինչով կարող ես ու ուզում ես, միայն իսկապես փորձիր անհատական հարթակ չտանել ինչ-որ բաներ, մենք մարդ ենք ու ունենք մեր կարծիքը, բայց չպիտի տարվել վեճով կամ կիսավեճով ու մոռանալ, որ դիմացինն էլ նույնպես մարդ է ու ունի իր կարծիքը, պետք է հարգել կարծիքը ու թեկուզ դժվար, բայց փորձել շարադրել քո կարծիքը, ինչևէ չերկարենք, վստահեմ ու հուսով եմ որ առիթ չի լինի քո նման ջանասեր մասնակցի արգելափակել-չարգելափակելու հարց բացվի, հարգանքներով` --ERJANIK քննարկում: 07:08, 27 Մայիսի 2014 (UTC)

խնդիր պատկյերի չափսի հետԽմբագրել

ողջույն Gardmanahay ջան, ինչպես ես?, գիտես Hay fidayinner.PNG պատկերի չափսեր մեծ էր չէր համապատասխանում ոչ ազատ պատկերի չափանիշներին, ես փոքարցրել եմ ու նոր տարբերակ բեռնել, խնդրեմ ուշադիր լինես մյուս դեպքերում թույլատրելի (մինչև 600 px) չափով բեռնես: Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 12:24, 3 Հունիսի 2014 (UTC)

ուղղեցի: --ERJANIK քննարկում: 14:52, 27 Օգոստոսի 2014 (UTC)

Բարի վերադարձԽմբագրել

  Լավ Տրամադրություն
Հարգելի՛ Gardmanahay, այս շքանշանը քեզ՝ վերադառնալու կապակցությամբ։--6AND5 (քննարկում) 18։23, 20 Օգոստոսի 2014 (UTC)
Շնորհակալ եմ 6AND5 ջան։ Հաճելի է կարդալ բարեմախթանքներ։ Տանը գրեթե չէի լինում, իսկ դրսում էլ չեմ սիրում համակարգչով աշխատել։ Դու ինչպե՞ս ես։--Գարդմանահայ (քննարկում) 18:28, 20 Օգոստոսի 2014 (UTC)
Նորմալ, Գարդմանահայ ջան...--6AND5 (քննարկում) 18:31, 20 Օգոստոսի 2014 (UTC)

Ի դեպ չգիտեմ դու ծանոթ ես նոր կանոնակարգ է ընդունվել Վիքիպեդիա:Հարցումներ/Մասնակցության կանոնակարգ և լրացուցիչ այլ պայմաններ, նայիր, որ հետագայում կարող է պետք գա...--6AND5 (քննարկում) 18։34, 20 Օգոստոսի 2014 (UTC)

Հայաստանի ներկայիս պայմաններում նորմալը արդեն լավ է։ Կնայեմ կանոնակարգը, ապրես 6AND5 ջան :) Շնորհակալ եմ աջակցության համար։--Գարդմանահայ (քննարկում) 18:38, 20 Օգոստոսի 2014 (UTC)

Ողջույն Գարդմանահայ ջան, Քոչարյանի հոդվածում դու ավելացրել ես երկու անավարտ բաժին՝ մարտի 1 և հոկտեմբերի 27, եթե դու այսօր կամ վաղը ավելավնելու ես ինֆորմացիա այդ բաժիններում ,ապա խնդիր չկա, բայց եթե դա ուղղակի «նամյոկ» անելու համար էս գրել , ապա ստիպված եմ ջնջելու...--6AND5 (քննարկում) 07:12, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)
Բարի օր։ Դա տեստ էր  ․ ես ուսումնասիրություններ եմ անում, որ տեսնեմ Վիքիպեդիայում ով ինչ քաղաքական կողմնորոշում ունի։ Բացի դա ուզում եմ մեր մեջի լրտեսին գտնեմ։ Կարծում ես, որ չկա՞։ Կարդա՛ Հայաստանի պատմությանը առնչվող հոդվածները։ Իսկ եթե լուրջ, ապա տեղադրել եմ, որ լրացնեմ այդ բաժինները։ Մոտակա մի քանի օրվա ընթացքում գրելու եմ։ Բայց գրելու ընթացքում չեմ առաջնորդվելու իմ անձնական դիրքորոշումով, այլ միայն գրելու եմ այն, ինչ որ կա՝ փաստերով ու փաստաթղթերով ։) --Գարդմանահայ (քննարկում) 15:46, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)
Ապրես, որ ուշադիր ես․ դու իսկական ադմին ես։--Գարդմանահայ (քննարկում) 15:52, 18 Սեպտեմբերի 2014 (UTC
Ցանկացած միջավայրում էլ լինում են, նամանավանդ այսպիսի խոշոր ինտերնետ ռեսուրսում , բայց նմանատիպ տարբերակով դժվար թե բացահայտվեն, դա շատ պրիմիտիվ կլիներ : Ինչ վերաբերում ինձ, ապա եթե փաստագրված օբյեկտիվ նյութ լինի , ապա ես դեմ չեմ լինի դրա ավելացմանը, լինի տվյալ հոդվածի սուբյեկտը՝ դիմադիր թե ընդդիմադիր, հրեշ թե հրեշտակ, թշնամի թե ազգական: Իսկ տվյալ հոդվածի պահով եթե այս շաբաթ սկսելու ես ավելացնել խնդիր չկա, բայց եթե պլանավորել ես հաջորդ շաբաթ, ապա ճիշտ կլինի ջնջել, հետո ավելացնել...--6AND5 (քննարկում) 16:04, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)
Այս շաբաթ կավելացնեմ։ Օրինակ այս հոդվածը ես եմ բարելավել, նայի, տես, որ ոնց կա, այդպես էլ գրել եմ   համապատասխան աղբյուրներն էլ նշել։ --Գարդմանահայ (քննարկում) 16:11, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)
Վատ չի, հետաքրքիր է այլ լեզուներով չկա՞ հոդված Կճոյանի մասին: Հոդվածում տարածված սխալ նկատեցի, ծանոթագրությունները հարկավոր է վերջակետից առաջ, ոչ թե հետո դնել: Մամուլի հրապարակումների հիման վրա գրելու առումով ասեմ, որ ցանկալի է այն լրատվական կայքերից օգտվել, որոնք տվյալ՝ ընթացիկ, ժամանակահատվածում դեղին մամուլի կարգավիճակ չունեն, ինչպես նաև քիչ լինեն վերլուծական հոդվածները տվյալ կայքում: Թե չէ հիմա շատ կայքեր կան, որոնց պարունակության կեսը երևի խմբագիրների վերլուծություններն են, դրանք ճիշտ է հետաքրքիր է կարդալ, բայց իբրև հանրագիտարանային լուրջ աղբյուր չեն կարող դիտարկվել (քանի որ հիմնականում բացահայտ պատվեր են ): Հույսով եմ ընդունեցիր...--6AND5 (քննարկում) 16:50, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)
6AND5 ջան, իսկ մեր երկրում կամ ընդհանրապես երկիր մոլորակում կա նման լրատվամիջոց, որի սկզբունքը անաչառությունը լինի։ Բայց ես քեզ հասկացա, և իհարկե, ընդունեցի։ Ես էլ միշտ մտածում էի, ծանոթագրությունը վերջակետից առաաջ դնմ, թե հետո։ Հիմա արդեն գիտեմ։ --Գարդմանահայ (քննարկում) 07:34, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)
Այսօր ի դեպ Կճոյանի ծննդյան օրն է, եկ միասին շնորհավորենք --6AND5 (քննարկում) 16:53, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)
Ասում եմ չգնա՞նք Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող Առաջնորդարան շնորհավորելու, թե՞ Ջոզե ռեստորանում է նշելու․ գրում են, որ իրենն է։  ։--Գարդմանահայ (քննարկում) 07:33, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)

պատկեր ջնջումԽմբագրել

ողջույն {{հարգելի մասնակից}, համաձայն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի, կենդանի անձանց լուսանկարները չի թույլատրվում օգտագործել ոչ ազատ արտոնագրի տակ, դրա հետ կապված Ձեր բեռնած Պատկեր:Serj sargsyani dustrer.jpeg պատկերը ցավոք ջնջվել է։ --ERJANIK քննարկում: 12։24, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)

Ողջո՜ւյն։ Պատկերը տարածած կայքի ներքևում գրված է՝ «Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Hraparak.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Hraparak.am-ին հղման արգելվում է:» ։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ ես կարող եմ պատկերը բեռնել ազատ արտոնագրով՝ նշելով դրա աղբույրը։--Գարդմանահայ (քննարկում) 12:28, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)
Մեջբերում այո, բայց ոչ քոփի փեյսթ կամ լուսանկար, քանի որ տեղադրված է © 2014 Hraparak.am։ Beko (քննարկում) 19:03, 22 Սեպտեմբերի 2014 (UTC)
Պարզե է Beko ջան, կփորձեմ անձնական արխիվումս փնտրել անհրաժեշտ լուսանկարները ;) --Գարդմանահայ (քննարկում) 19:06, 22 Սեպտեմբերի 2014 (UTC)
Իրադարձությունները ներկայացնող նորությունների հեղինակային իրավունքը ՀՀ–ում զգալիորեն տարբերվում է և սահմանափակ է համեմատած այլ նյութերի ՀԻ իրավունքից։ Ընդ որում այդ թույլ սահամանփակումը չի տարածվում լուսանկարների և տեսաձայնային նյութերի վրա։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:15, 23 Սեպտեմբերի 2014 (UTC)

մեծածաված ջնջումԽմբագրել

ողջույն Gardmanahay ջան, ո՞նց ես, Արմենոիդ ռասա հոդվածում կատարածդ այս խմբագրման հետ կապված, կուզեմ իմանալ հատկապես ինչի հետ կապված եք ջնջել այսքան նյութ, վստահ եք որ սխալ է՞, ես չեմ ասում որ ճիշտ է, ուղղակի Ձեր կարծիքը կարևոր է։ --ERJANIK քննարկում: 13։11, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)

Բարև Երջանիկ ջան, քո թույլտվությամբ քիչ ուշ կպատասխանեմ։--Գարդմանահայ (քննարկում) 13:18, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)
Գարդմանահայ ջան, ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ այս հարցին անդրադառնալ։ — Ջէօ (ᄉeoul) 07:53, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)
Չեմ մոռացել Ջէօ ջան։--Գարդմանահայ (քննարկում) 09:17, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)

Մեկնաբանությունները գրում եմ ըստ ջնջված տեղեկատվության հերթականությամբ։

  1. Այս հատվածը չպետք է լինի հոդվածի գլխավոր մասում, քանի որ դրա համար կարելի է բացել առանձին բաժին ու տվյալ ռասայի մասին ներկայացված տարբեր կարծիքները գրել, այդ թվում Իոսիֆ Դենիկերի կարծիքը, որը քիչ տարածում ունի։ Անգամ ես, որ այդքան ուսումնասիրել եմ այս ռասայի պատմությունը, առաջին անգամ հենց վիքիպեդիայում եմ կարդացել ասիրոիդ ռասայի և արմենոիդ ռասայի նույնը լինելու մասին։ Կարճ ասած դա յան տեղեկատվությունը չի, որ պետք է լինի հոդվածի հենց սկզբում։
  2. Տվյալ բաժնի հենց սկզբից արմենոիդ և բալկանյան ռասաների նմանության մասին գրելը միանգամայն անընդունելի է, քանի որ բաժնի վերնագիրը «Տարածվածությունն ու հատկանիշները»–ն է, այլ ոչ թե նմանությունը այլ ռասաների հետ։ Եվ այստեղ արդեն կարևոր էլ չի, թե ինչ է նշանակում բալկանյան ռասա կամ կա արդյոք նման ռասա։ Բացի այդ արմենոիդ ռասայի և ցանկացած մեկ այլ ռասայի միջև որոշակի նմանություններ գտնել, այնպես ինչես ցանկացած երկու մարդու միջև կան որոշակի նմանություններ։
  3. Ժողովուրդ, օրինակ հայերը ունե՞ն ձիթապտղի գույնի մաշկ կամ արմենոիդ ռասայի շատ այլ ներկայացուցիչներ։ Իհարկե ոչ։ Հենց դրա համար էլ հեռացվել է «ձիթապտղի գույնի մաշկով» նախադասությունը։ Երևի միայն Հնդկաստանի արմենոիդ հնդիկները ունեն ձիթապտղի գույնի մաշկ, բայց դա չի նշանակում, որ ձիթապտղի գույնը կարող է հիմնական բնութագրիչ լինել։
  4. «Արմենոիդ հայեր» վերնագրով բաժինը պարզապես միանգամայն հիմարություն է։ Նախ բաժնի վերնագիրն է սխալ, որովհետև հայ ազգը ոչ թե մի քանի ռասայի բաղկացած ազգ է, այլ մեկ՝ արմենոիդ ռասայից։ Հետևաբար իմաստ չկա գրել «Արմենոիդ հայեր»։ Բաժնի առաջին նախադասությունում գրված է, թե իբր հայերը երկար ժամանակ են ապրել Հայկական լեռնաշխարհում։ Սա ևս անընդունելի է, քանի որ ընթերցողի մոտ կարող է այնպիսի տպավորություն ստեղծի, թե հայերը բնիկ չեն, այլ շատ վաղուց են եկել այս լեռնաշխարհ։
  5. Հայերի, ըստ բնակության վայրի, նկարագրությունը չուներ աղբյուր, և հետևաբար նման կարևոր տեղեկատվությունը, առանց աղբյուր կամ հիմնավորման չպետք է մնա հոդվածում։
  6. Օրինակ այս («Ինչպես երևում է գոյություն ունեն լուրջ տարբերություններ արևելյան և արևմտյան հատվածների հայերի միջև։») նախադասությունը, ես որակում եմ հայերին որպես էթնոս մի քանի մասի բաժանել դրանից բխող հետևանքներով։ Օրինակ եթե Հայաստանի արևելքում բնակվող հայի քիթը հինգ միլիմետրով մեծ է արևմուտքում ապրող հայի քթից, ապա դա չի նշանակում, որ առկա են «լուրջ տարբերություններ»։
  7. Այս մի («Այս ցուցանիշներով հայերը նման են հյուսիսային ալբանացիներին; գլխավոր տարբերությունը հայերի դեմքի և քթի ավելի մեծ երկարությունն ու լայնությունը համապատասխանաբար։») նախադասությունը լրիվ ապուշություն է։ Ինչպես կարող է արմենոիդ ռասայի ներկայացուցիչները նման լինեն մոնղոլոիդ ռասայի ներկայացուցիչներին։ Եթե իհարկե հեղինակը նկատի չունի, որ յուրաքանչյուր մարդ նման է մեկ այլ մարդու որոծշակի հատկանիշներով։
  8. Ստորև նշված հատվածը սխալմամբ եմ ջնջել։ Չնայած աղբյուր նշված չէ, բայց կվերականգնեմ։ «Հայերի մաշկի գույնը լինում է վարդագույն-սպիտակ, մուգ սպիտակ և բաց շագանակագույն։ Մուգ սպիտակը հանդիպում է հայերի 85%-ի մոտ։ Բաց-վարդագույն մաշկը, որը հանդիպում է հայերի 8%-ի մոտ, հատկապես տարածված է Վանից գաղթած հայերի մոտ, իսկ բաց շագանակագույնը տարածված է Կեսարիայի հայերի մոտ։ Մազերը սովորաբար մուգ շագանակագույն են, այն հանդիպում է հայերի 58%-ի մոտ, իսկ սևն ու միջին շագանակագույնը ընդհանուր առմամբ 38%- մոտ։ Մնացած 6%-ի մոտ հանդիպում են կարմրաշագանակագույն մազեր։ Սև ու մուգ շագանակագույն մազերով տղամարդկանց մորուքները նույն գույնի են; շագանակագույն մազերով տղամարդիկ ունեն կարմիր ու կամ կարմրաշագանակագույն մորուքներ։ Այսինքն հայերի միայն 75%-ն ունի միայն սև գույնի մազածածկույթ։ Շագանակագույն և կարմրաշագանակագույն մազերն ամենատարածվածն են Վանա լճի շրջակայքից գաղթած հայերի, իսկ սև գույնի մազերը հարավում և արևմուտքում` Սիրիային ավելի մոտ տարածքներից գաղթածների մոտ։Հայերի 73%-ն ունի շագանակագույն աչքեր։ Մուգ շագանակագույն աչքերը ամենաշատը տարածված են արևմուտքում, որտեղ այն կազմում է 36%-ը, և հազվադեպ են Վանա լճի շրջակայքի հայերի մոտ, որտեղ նրանք կազմում են 13%։ Խառը կամ բաց գույնի աչքերը հանդիպում են վանեցիների 34%-ի մոտ, և ընդամենը 11%-ը Կեսարիայի հայերի մոտ։ Մորուքներն ու մաշկի մազածածկույթը բավական առատ են։ Հոնքերը բարակ են, իսկ ճակատներն ի տարբերություն Դինարյան ռասայի ներկայացուցիչների, արաբների ու թուրքերի բավական թեք է։ Ամենախիտ հոնքերը հանդիպում են արևելյան հատվածի հայերի մոտ։»
  9. «Արմենոիդ ասորիներ» բաժնի առկայությանը դեմ չեմ, բայց այնտեղ ներկայացված է ոչ թե մարդաբանություն, այլ ասորիների պատմություն՝ լեզու, գրականություն, քրիստոնեության տարածվածություն և այլն։
  10. Այդ ինչ եվրոպոյիդ ռասա է, որ ծնել է արմենոիդ ռասային ու իբր վերջինիս փոքր եղբաայր կովկասյան ռասային։ Կովկասյան ռասան դա քարոզչական նպատակներով ստեղծված ռասա է։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպոյիդ ռասային, ապա միգուցե հենց վերջինս է առաջացել արմենոիդ ռասայից։ Սրանք հարցեր են, որ մինչև չստանան հստակ պարզաբանումներ, չպետք է տեղափոխվեն հոդված։
  11. Ինչպես վերևում արդեն նշել եմ, ես դեմ չեմ, որ հոդվածում նշվի արմենոիդ ռասայի ստեղծման, ծագման կամ տարածվածության տարբեր մոտեցումներ, բայց դե նշելու ձև էլ կա էլի։
  12. Հանրագիտարանում չպետք է լինի այսպիսի բառակապակցություն «Ինչպես գիտենք ․․․»։--Գարդմանահայ (քննարկում) 08:46, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)

Զգուշացում՝ Վարվելակարգի խախտումԽմբագրել

Հարգելի Gardmanahay, ձեր այս խմբագրումը Վիքիպեդիա:Վարվելակարգի խախտում է։ Խնդրում եմ խուսափեք ոչ քաղաքավարի և ոչ աշխատանքային քննարկումներից։ Անգամ եթե դիմացինը, բավարար քաղաքավարի չէ, դուք պարտավոր եք մնալ քաղաքավարի։ Հաջորթիվ խախտումները կարող են բերել ձեր արգելափակման։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:06, 28 Սեպտեմբերի 2014 (UTC)

Պարզ է։--Գարդմանահայ (քննարկում) 20:27, 29 Սեպտեմբերի 2014 (UTC)

Զգուշացում՝ ապրող մարդկանց կենսագրություններԽմբագրել

Հարգելի Gardmanahay, հաշվի առնելով կենդանի, այժմ ապրող մարդկանց կենսագրություններում ներկայացված տեղեկությունների հնարավոր ազդեցությունը մարդկանց կյանքի վրա, ինչպես նաև հետևելով տեղական, միջազգային և ԱՄՆ օրենքների զրպարտության մասին, Վիքիպեդիան ունի շատ խիստ մոտեցեում ապրող մարդկանց կենսագրությունների հանդեպ։ Էջերի «կայուն տարբերակ»–ների մեխանիզմը ստեղծվել է հենց այսպիսի հոդվածների համար, թեպետ չէր համընկնում Վիքիպեդիայի մոտեցումների հետ։ Նման հոդվածներում չի գործում, «հոդվածը ստեղծման ընթացք է, և կարող է թերություններ ունենալ» մոտեցումը, ամեն փաստ պետք է միանշանակ հաստատված լինի վստահելի աղբյուրում և շատ զգուշ և կոռռեկտ մեկմաբանվի։ Անկախ այդ անձի հայտնիության, պաշտոնի և լավ կամ վատ համբավի, ինչպես նաև բերված տեղեկություների դրական կամ բացասական լինելուն։ Դեղին մամուլի/սենսացիոնիստական ոճը արգելված է նման հոդվածներում։ Խննդրում եմ շատ զգույշ և պատասխանատու լիներ նման հոդվածի ամեն տարբերակ հրապարակելուց առաջ։ Շարունակական խախտումների դեպքերը կարող են բերել ձեր արգելափակման և/կամ թեմատիկ արգելքին։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:59, 2 Հոկտեմբերի 2014 (UTC) Հ․Գ․ Մանրամասնեմ՝ օրինակ «ժողովրդում հայտնի է որպես հացագործ և անհավասարակշիռ մարդ», անտեղի է անգամ եթե լիներ շատ վստահելի սոց․ հարցումների արդյունք, եթե դա լրագրողի ենթադրություն է, ապա առհասարակ չի կարելի նման բան ավելացնել։ Հանցագործություն որևէ մեկին չի կարելի վերագրել, քանի դեռ դատարանը չի որոշել, որ մարդը հանցագործ է։ Ոչ հանրագիտրանայաին են նաև ձոնական ոճը, օրինակ ոչ մեկին «հանճար» չենք կարող անվանել։ Առհասարակ մենք զերծ ենք մնում որևէ գնահատականներից, և շարադրում ենք փաստերը, անգամ եթե Թալիաթ–Փաշայի կամ Հիտլերի մասին ենք գրում։ Գնահատականները ընթերցողի գործն են, ոչ մեր։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:59, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)

Հասկանալի է, որ պետք է համապատասխան կանոններով առաջնորդվել, զգույշ լինել։ Բայց հիմա իմ կողմից կանոնների խախտումը ո՞րն է։ Դուք նշում եք դեղին մամուլի մասին, իսկ Հայերեն Վիքիպեդիան դեղին մամուլի իր սահմանումը ունի՞։ Այս («ժողովրդում հայտնի է որպես հացագործ և անհավասարակշիռ մարդ») նախադասությունը վերցված է ՀՀ–ում հայտնի թերթերից մեկից, ուրեմն ինչո՞ւմն է խնդիրը։ Հանցագործություն կատարած մարդը համարվում է հանցագործ, երբ դատարանում նրա մեղքը ապացուցվում է։ Սա ՀՀ օրենքներից մեկն է։ Բայց եթե որևէ հեղինակավոր թերթ գրում է, որ նա հանցագործություն է արել, ապա ինչու՞ չգրել այդ մասին՝ որպես աղբյուր նշելով հենց այդ թերթը։ Մեզ համար դժվար կլինի, գնալ ու դատարաններից համապատասխան որոշումները վերցնել ու դրանց հղումը տեղադրել այստեղ։ Նույն տրամաբանությամբ կարելի է ցանկացած անձի մասին հոդվածում առկա յուրաքանչյուր նախադասության համար պահանջել աղբյուր(ներ), հեղինակավոր աղբյուր, իսկ դա անձանց մասին հոդվածները կդարձնի խիստ թերի։ Եվ ընդհանրապես, հարգելի Ալեքսեյ, ես խնդրում եմ, որ այսուհետ ինձ որևէ բանում մեղադրելուց առաջ հստակ գրել, թե որն է սխալը կամ կանոնների խախտումը։ Ձեր գրածում ես այդպիսիք չտեսա։--Գարդմանահայ (քննարկում) 16:33, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)
«Այս («ժողովրդում հայտնի է որպես հացագործ և անհավասարակշիռ մարդ») նախադասությունը վերցված է ՀՀ–ում հայտնի թերթերից մեկից, ուրեմն ինչո՞ւմն է խնդիրը։» խնդիրը նրանում է, որ լրագրողի անձնական ենթադրությունը հասարական կարծիքի մասին, դու ներկայացնում ես որպես փաստ։ Թերթերում կարող են լինել անձնական գնահատականներ, ենթադրություններ, ասեկոսեներ, վարկածներ, կարծիքներ, գեղարվեստական դարձվածքներ, քարոզչություն, պատվիրված ձոներ, գովազդներ և հակագովազդներ… Հանրագիտարանում պետք է լինեն միմիայն _փաստեր_։ Եթե լրագրողը խոսար, արված մեծամասշտաբ հասարակական հարցումների մասին, ապա սա գուցե հիմքեր ունենար։ Եթե դու գրում ես «Բուդաղյանի սպանություն» հանցագործություններ և մեղադրանքներ բաժնում, դու ակնարկում ես, որ այդ սպանության մասով նրան հանցագործ են ճանաչել կամ գոնե որպես մեղադրյալ է անցել։ Ինչը այդպես չէ։ Եթե դու գրում ես «Այլ հանցագործություններ» և տակը ընդամենը «բաժինը անավարտ է» ապա ակնարկում ես այլ հանցագործություն, առանց որևէ փաստ բերելու։ Եթե գրում ես «հայտնի էր ցածր առաջադիմությամբ» ապա սա նույնպես ներկայացնում ես որպես փաստ, մինչդեռ սա հարցազրույցում արված հայտարարություն է։ Սա պակաս խնդիր կլիներ եթե գրվեր որ, «Ըստ 1992–1994 Գորիսի քաղաքապետ Սամվել Հարությունյանը, «Առավոտ» թերթի հարցազրույցում ասած, որ Սուրիկ Խաչատրյանը հայտնի էր, ցածր առաջադիմությամբ» քանի որ պարզ կլիներ որ սա մեկ հոգու կարծիք է։ Որքանով է նախկին քաղաքապետը տեղեկացված ուսումնական հաջողություններից, և որքանով իր խոսքերը արժի հանրագիտարանում մեջբերել մնում է հարց։ Եվ այո, կենսագրություններ գրելը շատ դժվար է, և իրանք թերի են, անկախ նրանից մեր ժամանակակիցն է, անհրապուրիչ փաստերը թաքցնող ու ԶԼՄ–ների միջոցով ինքն իրան ձոնող, թե Նապոլեոնի և Մոցարտի մասին է։ «Ադրբեջանուհու բռնաբարություն» իր հերթին կորրեկտ չէ, միթե տուժածի ազգությունը կարևո՞ր է, որ լինի վերնագրում ու մի հատ էլ դա նշվի բռնաբարությունից առաջ։
Խնդիրները մեկ երկու հատ չեն, որ նշեմ։ Եվ քեզ մինչ այս զգուշացումը խնդրել/զգուշացրել էին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հոդվածների քննարկման էջերում։ Օրինակ դու կարծում ես, որ դատական փասթաթղերը չենք կարող ստանալ, այլապես դրա հիմման վրա կգրեինք։ Հայաստանում այդ փասթաթղթերը վերջին տարիներին դրվում են կայքում, բայց դա «առաջնային աղբյուր է» և խիստ անցանկալի է, որ մենք այն վերլուծենք։ Մեզ համար ամենանախընտրելին «երկրորդական» աղբյուրներն են։ Թերթոմ գրածը հրապարակելով մենք։ Մտավոր–վարժանք՝ պատկերացրու որ քեզ մեղադրել են զրպարտության մեջ, արդյոք դու ունես լուրջ հիմքեր, որոնցով կկարողանաս դատարանում ժխտել մեղադրանքը, և ցույց տալ որ դու ճիշտ ես գրել։ Եթե ոչ, ապա ավելի լավ է նման բան չգրել։ Կախված որ լեզուների ես տիրապետում, խնդրւոմ եմ կարդա այլ Վիքիեպդիաների թեմատիկ կանոնակարգերը կենսագրությունների, վստահելի աղբյուրների չափանիշների, դրնաց ընտրության և օգտագործման մասին։ Մեր մոտ այդ թեմայով գերեթե բան թարգմանված չէ դեռ, և շատ ծավալուն է, որ ես կարողանամ այստեղ դա գոնե նվազագույն չափով լուսաբանել։ Հարագանքներով--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 04:25, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)

Վիքիմեդիա Հայաստանի անդամԽմբագրել

Բարև, Գարդմանահայ: Ճիշտն ասած՝ լավ չհասկացա ինչ են ասում Արցախում՝ իմ ընդգծած արտահայտության կամ վիքիմեդիա Հայաստանի անդամի մասին: Հուսով եմ՝ մյուս տարի օր կհանդիպենք Երևանում և կբացատրես: Վիքիմեդիայի անդամության վերաբերյալ ես չարաշահում եմ արել և դրա համար ներողություն խնդրել բոլորից, եթե նկատել ես: Ամեն դեպքում, լավ կլիներ դու էլ լինեիր Վիքիմեդիայի անդամ, ինչպիսիք արդեն 25 հոգի կան, և մասնակցություն ունենայիր տարբեր վիքի-ծրագրերին, ինչպիսին վիքի-ճամբարն էր:

Ինչ վերաբերում է քննարկման էջին, ինձ թվում է՝ երկուսս էլ անցանք չափերը, ու խախտեցինք ոչ միայն վիքիէթիկետը, այլև դրանով չհարգեցինք ինքներս մեզ և մեր մտավորական լինելը: Մենք երկուսս էլ վիքի էինք մտել տարբեր պատճառներով, բայց մեր Հայաստանի թեման անտարբեր չթողեցինք: Դա արդեն խոսում է որոշ արժեքների մասին մեր մեջ: Ինչքան էլ խնդիրները լինեն շատ, որոշ դեպքերում՝ անլուծելի թվացող, ամեն դեպքում՝ մտնում ենք վիքի ու աշխատում մեր ազգի համար: Ու դա հենց այդպես է, որ կա: Ես վստահ եմ

Արդեն կես տարուց ավելի է՝ վիրտուալ ճանաչում ենք իրար, ու շատ դեպքերում՝ ոչ հաջող: Բայց ես խոստովանում եմ, որ գերագույն հաճույքով էի քո հետ համագործակցում այն ժամանակ, երբ միասին խմբագրում էինք Սիրիային վերաբերող հոդվածները: Ես գտնում եմ, որ դա է միակ ու ճշմարիտ ուղին՝ համագործակցել մտավորականին վայել, որովհետև երկուսիս ցանկությունն էլ մեկն է: Այս ընթացքում քեզ վիրավորելու համար, ընդունելով սխալս, անկեղծորեն ասում եմ՝ կներես, Գարդմանահայ ջան:

Հարգանքներով՝ --Հայկ (արաբագետ) 18:28, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)

Հայկ ջան, քանի որ անկեղծանալու ժամն է, ապա ես պետք է խոստովանեմ, որ բավականին նեղվել էի, երբ միմյանց հետ վիճեցինք և ինչպես դու էլ ես ընդունում, չափն անցանք, որի արդյունքում եղավ այն, ինչ եղավ։ Չեմ ուզում երկար–բարակ գրել, պարզապես դու էլ ինձ ներիր, բայց սա ասում եմ, ոչ թե որ դու առաջինը ներողություն խնդրեցիր, այլ, որ իրոք անկեղծ ուզում եմ ասել դա։ Ուրախ եմ, որ չես լքել Հայերեն Վիքիպեդիան։ Քո այս քայլը արժանի է մեծ հարգանքի, որովհետև յուրաքանչյուր մարդ չի կարող առաջինը ձեռք մեկնել և ներեղություն խնդրել։ Արի էլ չվիճենք, որ հաջորդ տարի, երբ գաս Երևան, միասին մի քանի պատմական բացառիկ տեղ այցելենք, որը քիչ է հայտնի։ Պանդուխտին էլ հետդ կբերես ;) --Գարդմանահայ (քննարկում) 20:30, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)
Ինձ թվում է՝ անկեղծանալ կարելի է: Դա այնքան էլ հաճախ չի արվում: Մանավանդ՝ որ ոչ թե ինչ-որ հանրագիտարանային էջում ենք կամ խորհրդարանի քննարկման մեջ, այլ մեր էջերում: Ամեն ինչ անցած լինի: Ես էլ եմ կողմնակից, էլ չվիճենք: Բայց քննարկումներում, արի պայմանավորվենք մի բանի, որ ամեն ինչ ավելի հստակ դառնա: Չկարդանք՝ ով է գրում, կամ ավելի ճիշտ՝ աշխատենք դա անել: Կգրենք առավելապես զուսպ ու հանգիստ, փաստերով, ու կանդրադառնանք բոլոր կետերին, ոչ թե կենտրոնանանք մեկի վրա, ու հիմնավորենք փաստերով: Իսկ էջեր ստեղծելուց, չէ որ մենակ քննարկումով չենք շփվելու, կարող ենք ունենալ ընդհանուր սևագրեր:--Հայկ (արաբագետ) 20:40, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)
Իհարկե կարող ենք։ Սկզբի համար կարելի է շտկել պատմությանը վերաբերող կաղապարները։ Սա իմիջայլոց։ Նաև կարելի է այլ մասնակիցների էլ ներգրավել։ Գիտե՞ս պատմությամբ հետաքրքրվող մասնակիցներ։--Գարդմանահայ (քննարկում) 20:42, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)
Իսկ կոնկրետ ինչ կաղապար, օրինակ: Պատմության մասնակիցներ չգիտեմ...--Հայկ (արաբագետ) 20:58, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)
Լավ, արի դա ժամանակավորապես թողնենք։ Քանի որ երկուսս էլ խորհրդարանի վերջին քննարկմանը ունենք համանման կարծիք, ապա առաջարկում եմ երկուսով կազմենք հայերի և մեր հարևան ժողովուրդների այն մարդկանց ցուցակը, որոնց նկարները արժանի կամ ցանկալի են լինել տվյալ ազգի գլխավոր նկար։ Իհարկե, եթե որոշվի, որ այդ տարբերակն է անցնելու։ Այսինքն երկուսով մեր մեջ որոշենք, հետո մեր ընդհանուր տարբերակը առաջարկենք մնացածին։ Ի՞նչ կասես։--Գարդմանահայ (քննարկում) 21:06, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)
Շատ լավ: Ուրեմն՝ դու կազմիր քո ցուցակը, ես՝ իմը, ու հետո համեմատենք ու լրացնենք: Հետո կանցնենք պատմության հոդվածները գրելուն: Ես մի քանի շատ լավ կայքեր գիտեմ, որ երկուսով անենք, արագ կլինի:--Հայկ (արաբագետ) 21:10, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)
Շատ լավ, միայն թույլ տուր դա վաղը անեմ, թարմ ուղեղով։ Եթե դեմ չես, մի հատ էջ կբացեմ, ինչպես դու ասեցիր (ընդհանուր քննարկման էջ), որտեղ կտեղադրեմ իմ ցուցակը, դու քոնը։ Էջը կլինի մեր քննարկման էջը, որին կարող են նաև այլ մասնակիցներ մասնակցել։--Գարդմանահայ (քննարկում) 21:13, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)
պայմանավորվեցինք--Հայկ (արաբագետ) 21:19, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)
Երևի այսօր սահմանափակվենք նրանով, որ ասես կարծիքդ այս հոդվածի վերաբերյալ:--Հայկ (արաբագետ) 21:24, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)

կատեգորիա:ԳարդմանցիներԽմբագրել

Բարև, Գարդմանահայ ջան։ Խնդրում եմ ծանոթանաս Վիքիպեդիա:Ջնջման ենթակա հոդվածներ#Կատեգորիա:Գարդմանցիներ քննարկման հետ և ուշադիր կարդաս բերածս փաստարկներն ու հայտնես քո կարծիքը։--֎ Պանդուխտ 19:06, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)

պատկերների խնդիր Սարի աղջիկ հոդվածումԽմբագրել

Հարգելի՛ Gardmanahay։ Համաձայն ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգի՝ մեկ հոդվածում կարելի է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր, իսկ Սարի աղջիկ հոդվածի համար կանոնակարգի՝ այդ կետը խախտվել է, կատարեք համապատասխան ուղղումներ։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։

Ես իմ տեղադրած պատկերը հոդվածից հեռացրեցի մինչև խնդրի լուծումը, լուծումը ցավոք հետևյալում է. հարկավոր է քիչ թե շատ հայտնի երգիչ/երգչուհու գտնել, ձեռքը տալ միկրոֆոն, որ երգի, ու մի հատ ֆոտո անենք, թե չէ Գասպարյանի նկարը դնելը, որում ինքը ակնհայտ այս երգը չի երգում ինքնախաբեություն է--6AND5 (քննարկում) 14:31, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)
Ռեալ կատարողներից ո՞ւմ գիտեք, ում երգացանկում այդ երգը կա, ասեք, փորձենք կազմակերպել նկարելու հարցը։ Երգի այսպես կոչված պաշտոնական կայքն էլ լուրջ բան չէ, աղջիկները տարազ հագած նկարվում են, վրան էլ գրում հայկական երգ է, դրանով բան չես ապացուցի։ --Beko (քննարկում) 15:25, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)
Ես չգիտեի, որ հոդվածում արդեն տեղադրված նկարը ոչ ազատ է։ Քանի որ Գասպարյանի նկարը հեռացրել ես, կարելի է ժամանակավոր թողնել աղջկա նկարը մինչև որ Բեկոյի ասած նկարը լինի։ Կարելի է Արտո Թունջբոյաջյանին կամ էլ Ջիվան Գասպարյանին նկարել կամ էլ դիմել երգը կատարած անձանց կամ նրանց ժառանգներին և խնդրել մեկ նկար, որտեղ երգիչ–երգչուհին կատարում է Սարի աղջիկ երգը։--Գարդմանահայ (քննարկում) 17:34, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)
Կփորձեմ տեղեկություններ հավաքել այս թեմայով և ինչ–որ առումով օգտակար լինել։--Գարդմանահայ (քննարկում) 17:39, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)
Beko, ցանկալի է, որ երգիչ-երգչուհի լինի, այլ ոչ թե կատարող ինչպես օրինակ դուդուկ նվագողներն են, բացի այդ իմ կարծիքով Ջիվան Գասպարյանից դժվար կլինի նկար ստանալ: Օրինակ հնարավորոթյան դեպքում կարելի է Էմմիին դիմել [3]--6AND5 (քննարկում) 20:39, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)
Այդ պաշտոնական կայքով կարելի է կապվել մի քանի հոգու հետ, որոնք աշխատում են Անդրեի, Էմմի և այլոց հետ, և խնդրել լուսանկարները ազատ արտնոագրով թողարկել, համ էլ ինչ-որ աղբյուրներ նշել։ Բացի դրանից, ավելի արդյունավետ կլիներ, ստեղծել բաժին Թուրքական և Ադրբեջանական տեսակետների մասին, և ներկայացնել ունեցած աղբյուրները, այնտեղ էլ իրանց երազած լուսանկարը ավելացնել։ Մի բան ինձ հուշում է, որ դրանից հետո, նրանք կփոշմանեն որ փորձել են նկարը ավելացնեն, և կփորձեն նկարը հեռացնել։ Ավելացնել/հեռացնելուց շատ ավելի հետաքրքիր ու արդյունավետ տակտիկաներ կան։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:36, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)
Ճիշտ ես Ալեքս ջան․ պետք է սառնարյուն լինել և դիվանագիտորեն գործել։--Գարդմանահայ (քննարկում) 09:56, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ժող ջան, եթե որևէ մեկը իրեն պատկանող լուսանկար է ուզում փոխանցել ինձ, որպեսզի ես այն Վիքիպեդիայում հրապարակեմ ազատ արտոնագրի ներքո, ի՞նչ փաստաթղթեր պետք է նա լրացնի։--Գարդմանահայ (քննարկում) 10:16, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)

չնայած կարող ես ուղղակի վերցնել ու գրել աղբյուրը, նշելով ազատ արտոնագիր, բայց եթե ազատ պատկեր են, ապա կարելի է նաև բեռնել վիքիպահեստ սա էլ ուղեցույց: --ERJANIK քննարկում: 10:27, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)
Ապրես Երջանիկ ջան։--Գարդմանահայ (քննարկում) 10:29, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)

Սոդոմիա հոդվածԽմբագրել

Ողջույն Gardmanahay, խնդրում եմ տես այս նշումը և տարբեր հասկացողություններ մի խառնի իրար։ Նաև խնդրում եմ չհեռացնել պարունակությունը առանց հիմնավորման, և մի դիր «խմբագրում եմ» կաղապարը, եթե բոլոր բաժիններում, երկարատև ջանջալ գործ չես անում։ Վերջին կաղապարը շատ հազվադեպ դեպքերի համար է, և դու պարտավոր ես այն հեռացնել 2 ժամվա մեջ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 15:41, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)

Սերվիս Ա.Խմբագրել

Ողջույն հարգելի Գարդմանահայ, ինչ կապ ունի Սերվիս Անդոն [4], հոդվածում նկարագրված անձի հետ: Ախր որ ասես շփոթվել ես, խնդիր չկա, բայց սա այդ դեպքը չի, ուղղակի խնդիրը կայանում է նրանում, որ պետք չի չափից դուրս ատել թեկուզ վատ մարդկանց, որովհետև դա բերում է նմանատիպ դեպքերի...--6AND5 (քննարկում) 15։04, 6 Նոյեմբերի 2014 (UTC)

Բարև Գարդմանահայ ջան, խնդրում եմ մի մոռացիր, որ վերջակետը դրվում է ծանոթագրությունից հետո, ոչ թե առաջ:--6AND5 (քննարկում) 19:55, 26 Նոյեմբերի 2014 (UTC)

Մասիս ՄայիլյանԽմբագրել

Ողջույն հարգելի Գարդմանահայ, դու հոդվածում քաղաքական գործիչ բառի վրա դրել ես փաստ կաղապարը, դրանով դու ի՞նչն ես կասկածի տակ առել և ինչ տեսակ աղբյուր ես ակնկալում և քաղաքական գործիչ ասելով ի՞նչ ես պատկերացնում։--6AND5 (քննարկում) 13։29, 28 Նոյեմբերի 2014 (UTC)

Ողջո՜ւյն 6AND5 ջան: Մասիս Մայիլյանի անվան դիմաց առանց աղբյուրների կարելի է տեղադրել օրինակ աստղաֆիզիկոս, հայ ժողովրդի մեծ բարերար և այլն, բայց աղբյուրներ են պետք: Մասիս Մայիլյանը Վլադիմիր Պուտինը չէ, որ առանց աղբյուրի նշենք քաղաքական գործիչ: Կարծում եմ ես չեմ, որ պետք է քաղաքական գործիչ հասկացության բանաձևը գրեմ, գոնե այս դեպքում: Հոդվածում կա նաև գրված, որ տվյալ մարդը վերլուծաբան է, բայց որտեղի՞ց է վերցրել նա այդ տեղեկատվությունը: Այնպես չի, որ ես խնդիր ունեմ այդ մարդու հետ, անգամ չեմ էլ ճանաչում, բայց եթե գրել է, ուրեմն այսպես ասած կարելի է ենթադրել, որ ինչ-որ տեղից է վերցրել տեղեկությունը, հետևաբար չեմ կարծում, որ դժվար է աղբյուրը նշել: Ամեն դեպքում, եթե ես մասնագիտական գրականությամբ առաջնորդվեմ, ապա հայերեն վիքիպեդիայում առկա անձանց մասին բազմաթիվ հոդվածներից կհեռացվեն քաղաքական գործիչ բառակապակցությունը: Նույնը վերաբերվում է օրինակ «հասարակական գործիչ»-ին: --Գարդմանահայ (քննարկում) 15:02, 28 Նոյեմբերի 2014 (UTC)
Կմեջբերես քո մասնագիտական գրականությունը, եթե մասնակիցը պաշտոնններ է զբաղեցնում կամ զբաղեցրել, եղել է նախագահի թեկնածու, ուրեմն նա քաղաքական գործիչ է, քաղաքական գործչի համար լիցենզավորում չի պահանջվում, այն մարդը ով քաղաքականության մեջ է ուրեմն նաև գործիչ է--6AND5 (քննարկում) 19:52, 28 Նոյեմբերի 2014 (UTC)
Թող լինի,ես ասեցի չլինի՞: Իմ ասածը այլ բան է:--Գարդմանահայ (քննարկում) 09:39, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
Ի՞նչը լինի:--6AND5 (քննարկում) 09:41, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
Ասում ես քաղաքական գործիչ է, քանի որ այսինչ պաշտոններ է զբաղեցրել կամ քայլեր է արել, ես էլ ասում եմ թող լինի, ո՞վ բան ասեց: Ուղղակի կարելի է դրանք փաստող աղբյուրներ ներկայացնել: Վա՞տ բան եմ ասում:--Գարդմանահայ (քննարկում) 09:51, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
Իմ մոտ տպավորություն է, որ դու արդեն զվարճանում ես, եթե հոդվածում նշված է, որ եղել է թեկնածու կամ պաշտոնատար անձ, ապա առաջին տողում քաղաքական գործիչ անվան մոտ աղբյուր չեն նշում, եթե դու կասկածի տակ ես դնում, որ նա եղել է պաշտոնատար անձ կամ թեկնածու, ապա քննարկման էջում ներկայացրա քո կարծիքները: Ինչ վերաբերում է Լիլիթի էջում գրված, որ ես քեզ լավ չեմ հասկացել, կմանրամասներ թե ինչ էիր ուզում իմանալ, արդյոք կարող ես Փամբակ գյուղի «առաջին տիկնոջ» մասին հոդված գրե՞լ, ապա ասեմ, որ ոչ, գյուղի առաջին տիկինը ինքնիրեն նշանակալի չի մեր Վիքիպեդիայի չափանիշներով:--6AND5 (քննարկում) 09:56, 29 Նոյեմբերի 2014 (UTC)
Ի՞նչ զվարճանալու մասին է խոսքը, ես ինձ նման բան թույլ չեմ տա: Քանի որ արդեն փորձ է արվում մշակել համապատասխան ուղեցույց, առաջարկում եմ այս քննարկումը դադարեցնել: Հետագայում կշարժվենք այդ ուղեցույցով:--Գարդմանահայ (քննարկում) 16:21, 29 Նոյեմբերի 2014 (UTC)

Հայոց պատմությունԽմբագրել

Ոնց որ ասում են՝ ես էլ քո հետ չեմ խաղում։ Էս բարդ ու ծանր գործը թողեցիր մենակ իմ վրա։--Հայկ (արաբագետ) 13։50, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հայկ ջան, որ իմանաս, թե որքան եմ զբաղված, դժվար թե այդպես ասես: Բայց ես Վանի թագավորություն հոդվածը կգրեմ: Վիքիպեդիա մտնում եմ, հենց 15 րոպե ժամանակ եմ ունենում: Մինչև ամսի 15-ը ահավոր զբաղված եմ: Արդեն մի տեսակ կարոտել եմ Հայերեն Վիքիպեդիան: Կներես ախպերս որ իմ մասով հետաձգվում է: --Գարդմանահայ (քննարկում) 09:21, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)
Դե ուրեմն կսպասեմ ամսի 20-ից հետո: Գոնե էս տարի չավարտենք? Որ մյուս տարի նոր հոդվածաշարով մտնենք? Ոնց ասում են՝ այս տարվա գործը մյուս տարվան մի թող --Հայկ (արաբագետ) 19:48, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)

Աուգուստ ՎիյրաԽմբագրել

Ողջույն հարգելի Գարդմանահայ, որքանով գիտեմ դու շփումներ ունես էստոներեն Վիքիպեդիայի մասնակիցների հետ, կարող ես ճշտել այս հոդվածի ինտերվիքիները, եթե իհարկե կա...--6AND5 (քննարկում) 22։06, 17 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ինտերվիքին դրեցի։ -◙Beko (քննարկում) 22:14, 17 Դեկտեմբերի 2014 (UTC)
Մերսի:--6AND5 (քննարկում) 22:45, 17 Դեկտեմբերի 2014 (UTC)

[[Կաղապար:Գույն/Հայաստան]]Խմբագրել

Ողջույն, Հարգելի՛ Gardmanahay։ Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի կաղապար գույների անընդհատ փոփոխությունը։ Հիմա Կաղապարի գույնը տեղեկաքարիտ գույնին չի բռնում։ Խնդրում եմ այլևս գույնն անհարգի չփոփոխել։--Արման Մուսիկյան (քննարկում) 13։10, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ներող կլինես, պարզապես այլ ձևով չէի կարող ցույց տալ, թե ինչպիսի տեսք է ունենում Հայաստանի բնակավայրերի մասին տեղեկաքարտը տարբեր գույների դեպքում:--Գարդմանահայ (քննարկում) 13:08, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)

ԳարդմանքԽմբագրել

Ողջույն Գարդմանահայ ջան, այս ցանկը՝ Մասնակից:Gardmanahay/Գարդմանքի հայկական տաճարների ցանկ, տեղափոխել եմ քո մասնակցային հաշիվ, չգիտեմ ինչ նոր վերնագրով կարելի է վերականգնել, եթե հիշում ես, ես քեզ ասել էի, որ դեկտեմբերի կեսերին կամ վերջերին Գարդմանքի վերաբերող հարցերը պետք է լուծում ստանան։ Ըստ այդմ հոդվածը դեռ թող մնա ներկայիս տեսքով, բայց մնացած բոլոր հոդվածներից Գարդմանք բառը հեռացվելու է, քանի որ այդպես էլ սահմանները չհստակեցվեցին։ Դա կատարեցի եկեղեցիների կտրվածքով, իսկ մարդկանց կտրվածքում մեկ այլ դրույթ կա, ըստ որի առաջին տողում փակագծերում ծնվելու և մահվան վայրերը գրում են կոնկրետ տվյալ ժամանակաշրջանի քաղաքի և պետական միավորի անվանմբ, այլ ոչ թե ներկայիս կամ նախկին անվանումները։ Հույսով եմ ըմբռնումով կընկալես և չես նեղանա.....--6AND5 (քննարկում) 14։07, 26 Դեկտեմբերի 2014 (UTC)

Բացի այդ Գարդմանքի բնակավայրերի մասին կաղապարը ափսոս է, պետք է գտնել որոշակի նոր անվանում, ասենք Արևելյան Հայաստանի ադրբեջանահպատակ գյուղեր կամ ավելի լավ մի բան, հակառակ պարագայում դա նույնպես ջնջման ենթակա կլինի...--6AND5 (քննարկում) 14:26, 26 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, հետո մի բան կմտածեմ։ Դու քո անելիքը արա։ --Գարդմանահայ (քննարկում) 15։12, 26 Դեկտեմբերի 2014 (UTC)