Մասնակից:EmiyGrigoryan/Ավազարկղ
Տեսակ | հովիտ |
---|---|
Թինվեդլիր ազգային պարկ | |
Þingvellir National Park* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Þingvellir from the information centre.JPG | |
Երկիր | Իսլանդիա |
Տիպ | բնական |
Չափանիշներ | iii, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2004 (28 նստաշրջան) |
Համար | 1152 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Թինգվեդլիր (իսլ.՝ Þingvellir), հովիտ Իսլանդիայի հարավ-արևմուտքում, Ռեյկյանես թերակղզու մոտ։ Համանուն ազգային պարկն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Պատմություն
խմբագրելԹինգվեդլիրի հովտում, որտեղ հատվում էին Իսլանդիայի բոլոր շրջանների ճանապարհները, սկսած 930 թվականից այստեղ է գումարվել իսլանդական ժողովրդական խորհուրդը՝ Ալտինգը, որն իրականացնում էր ինչպես օրենսդիր, այնպես էլ դատական գործառույթներ։ Թինգվեդլիրի Ալտինգը Եվրոպայի հնագույն խորհրդարան է, կանոնավոր գործել է 930 թվականից մինչև 1798 թվականը, ապա լուծարվել է դանիացիների կողմից[1]:
1000 թվականից այս վայրում իսլանդացիների կողմից որոշում է ընդունվել քրիստոնեություն ընդունել: Հենց այստեղ, Թինգվեդլիրում, 1944 թվականին հունիսի 17-ին, հռչակվել է իսլանդական պետության անկախությունը:
Երկրաբանություն
խմբագրել1928 թվականին Իսլանդիայի հարավ-արևմուտքում հիմնադրվել է Թինգվեդլիր ազգային պարկը։ Այն ընկած է ճեղքվածքի սահմաններում և շրջապատված է ակտիվ հրաբխային գոտով։ Նրանում առանձնանում է Հեյնգիդլ հրաբուխը, որը գտնվում է Թինգվադլավաթն լճի հարավային ափին։ Վերջինս ամենամեծ բնական լիճն է Իսլանդիայում[2]: Թինգվեդլիր այգին հատում է Էհսարաու գետը՝ ձևավորելով Էհսարաուրֆոս ջրվեժն իր տարածքում: Մոլորակի այս կետում տեղի ունեցող տեկտոնային տեղաշարժերի արդյունքում երկրաշարժերը հաճախ են լինում[3]: Այդ գործընթացները պայմանավորված են լիտոսֆերական թիթեղների` հյուսիսամերիկյան և եվրասիական բաժանմունքների շփման հետևանքով։
2004 թվականին Թինգվեդլիր ազգային պարկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում է՝ որպես իսլանդական ժողովրդավարության դարաշրջանի եզակի վկայություն։
Պատկերասրահ
խմբագրել
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Björnsson, Björn Th. Þingvellir. Reykjavík: Bókaútgáfa Menningarsjóðs, 1984.
- ↑ Geology and Tectonics
- ↑ «Earthquakes: Iceland». Icelandic Meteorological Office. Վերցված է 2008-10-05-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լուսանկարներ(ռուս.)
- Պաշտոնական կայք(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել EmiyGrigoryan/Ավազարկղ կատեգորիայում։ |