Մասնակից:E badalyan/Յահա Աբդուլ-Մատին II

E badalyan/Յահա Աբդուլ-Մատին II

Յահա Աբդուլ-Մատին II (անգլ.՝ Yahya Abdul-Mateen II, )[1], ամերիկացի դերասան, ով առավել հայտնի է Կադիլակի դերով «The Get Down» հեռուստասերիալում։ Նա նաև նկարահանվել է «Մալիբուի փրկարարները» և «Մեծագույն շոումենը» (2017 թ․) ֆիլմերում, և մարմավորել է չարագործ Սև Մանտային DC-ի «Ակվամեն» (2018 թ․) ֆիլմում։

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Աբդուլ-Մատինը ծնվել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում։ Նրա հայրը՝ Յահա Աբդուլ-Մատին I-ը մուսուլման է, իսկ մայրը՝ Մերին քրիստոնյա է[2][1]։ Իր մանկությունն անցկացրել է Նոր Օռլեանի Magnolia Projects-ում, որից հետո տեղափոխվել է Օքլենդ, Կալիֆոռնիա[3][4], որտեղ էլ հաճախել է Մաքլեյմոնդսի անվան ավագ դպրոցը։ 2004 թվականին հաճախել է քոլեջ, որտեղ խաղացել է California Golden Bears թմի համար վազք աթլետիկայի (hurdling) մարզաձևում[1]։ Նա ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը ճարտարապետի մասնագտացմամբ և աշխատել է քաղաքաշինարար Սան Ֆրանցիսկոյում[5]։ Նա միշտ ցանկանում էր դերասան դառնալ, այդ պատճառով հետագայում հաճախում է Եյլի դրամայի դպրոց[4][6]։

Կարիերա խմբագրել

2016 թվականին Աբդուլ-Մատինը սկսել է իր կարիերան Բազ Լուրմանի «The Get Down» մյուզիքլ հեռուստասերիալով, որը ցուցադրվել է Նեթֆլիքսով։ Այստեղ նրա կերպարը՝ Քլերենս «Կադիլակ» Քալդուելը համարվում է դիսկո աշխարհի արքայազնը[6][3][7]։

2017 թվականին նկարահանվել է Շոն Քրիսթենսենի «Սիդնի Հոլլ» ֆիլմում, որտեղ տարել է Դուեյնի դերը։ Ֆիլմը թողարկվել է Սանդենսի կնոփառատոնում[8]։

Աբդուլ-Մատինը մարմնավորել է ոստիկան Գարնեռ Էլերբիին «Մալիբուի փրկարարները» ֆիլմում, որտեղ նկարահանվել են նաև Դուեյն Ջոնսոնը և Զաք Էֆրոնը։ Ֆիլմի ռեժիսոն է Սեթ Գորդոնը և այն թողարկվել է 2017 թվականի մայիսի 25-ին[9]։ Նա նաև մարմնավորել է Ուի Դի Ուիլերին «Մեծագույն շոումենը» ֆիլմում, որը պատմում է ամերկացի շոումեն Բարնում Թեյլորի մասին[10]։

2018 թվականին Վերա Ֆարմիգայի և Քրիստոֆեր Պլամմեր հետ միասին նկարահանվել է «Սահամաններ» ֆիլմում, որի ռեժիսորն է Շանա Ֆեսթը[11]։ Ինչպես նաև մարնմավորել է DC Comics-ի չարագործ Սև Մանտային «Ակվամեն» ֆիլմում[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ
Տարի Անվանում Դեր Նշումներ
2012 Կրեսենդո Յահա Կարճամետրաժ ֆիլմ
2017 Սիդնի Հոլլ Դուեյն Ջոնս
Մալիբուի փրկարարները Սերժանտ Գարներ Էլերբի
Մեծագույն շոումենը Ուի Դի Ուիլեր
2018 Առաջին խաղ Դարել
Սահմաններ Սերջ
Ակվամեն Դեյվիդ Քեյն/ Սև Մանտա
2019 Մենք Նախարտադրություն
Ամբողջ օր ու գիշեր Նախարտադրություն
Քաղցրություն փորում Ազիզ Նկարահանվում է
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Նշումներ
2016–17 The Get Down Քլերենս «Կադիլակ» Քալդուել 11 էպիզոդ
2018 Աղախնի պատմվածքը Օմար 1 էպիզոդ
2019 Հսկիչները Սպասվող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Yahya Abdul-Mateen». California Golden Bears. Վերցված է 30 July 2018-ին.
  2. «Five Things to Know About Buzzy New Actor Yahya Abdul-Mateen II». People. 21 July 2016.
  3. 3,0 3,1 «Yahya Abdul-Mateen II shines in Netflix's 'The Get Down'». NY Daily News (անգլերեն). August 6, 2016. Վերցված է February 5, 2017-ին.
  4. 4,0 4,1 «Meet 'The Get Down' lead actor Yahya Abdul-Mateen II». GulfNews. August 6, 2016. Վերցված է February 5, 2017-ին.
  5. «How "Get Down" star Yahya Abdul-Mateen II went from architecture to acting». CBS News (անգլերեն). August 19, 2016. Վերցված է February 5, 2017-ին.
  6. 6,0 6,1 «Baz Luhrmann's 'The Get Down' Adds "Disco Prince" to Cast (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). May 28, 2015. Վերցված է February 5, 2017-ին.
  7. «'The Get Down' Star Yahya Abdul-Mateen II on Disco, Hip Hop and Tilted Hats (Exclusive Video)». TheWrap. August 17, 2016. Վերցված է February 5, 2017-ին.
  8. «Sundance Film Review: 'Sidney Hall'». Variety. January 26, 2017. Վերցված է February 5, 2017-ին.
  9. «Yahya Abdul-Mateen II Dives Into 'Baywatch'; Jacob Latimore Joins 'Collateral Beauty'». Deadline. March 2, 2016. Վերցված է February 5, 2017-ին.
  10. «Yahya Abdul-Mateen II Joins 'The Greatest Showman On Earth'; Dan Amboyer Cast In 'Brawl In Cell Block 99'». Deadline. October 17, 2016. Վերցված է February 5, 2017-ին.
  11. «Ryan Kwanten Joins 'Supercon'; 'The Get Down's Yahya Abdul-Mateen II Books Pair». Deadline. July 5, 2016. Վերցված է February 5, 2017-ին.
  12. «'Aquaman' Finds Its Black Manta Villain With 'Get Down' Actor (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). January 31, 2017. Վերցված է February 5, 2017-ին.

Արտաքին հղումներ խմբագրել