Մասնակից:Ashugh22/Ավազարկղ15
Անարխա-ինդիվիդուալիզմ
խմբագրելԱնարխիա - ինդիվիդուալիզմ (կամ իդիվիդուալիստական անարխիզմ, ինչպես նաև ինդիվիդուալ անարխիզմ)(Կաղապար:Lang-հուն .αναρχία-անիշխանություն,լատ.individuum-անբաժանելի)-դա անարխիզմի ուղղություններից մեկն է, որի նպատակն է անարխիայի հաստատումը, այսինքն անիշխանական հասարակություն, որտեղ բացակայում է հիեարխիան և հարկադրանքը: Անհատական անարխիզմի ավանդույթի բազային սկզբունքն է ՝ ինքն իրեն ազատ տնօրինման իրավունքը, որը ի ծնե ներհատուկ է ցանկացած մարդու անկախ նրա սեռից:
Ինդիվիդուալ անարխիզմը հանդիսանում է անարխիստական շարժման շրջանակներում ՝ մտքի ավանդույթ , որը ընդգծում է, որ մարդը և նրա կամքը առաջնային են ցանկացած արտաքին գործոն հանդիսացող փաստերի առաջ, ինչպես կոլեկտիվները, համայնքները, ավանդույթները և գաղափարական համակարգերը:Անհատական անարխիզմը չի հանդիսանում փիլիսոփայության առանձին ուղղություն, սակայն վերագրվում է ինդիվիդուալիստական փիլիսոփայական խմբի մեջ, որի ուղղությունները երբեմն կոնֆլիկտի մեջ են մտնում: Անհատական անարխիզմի զարգացմանը նպաստել են Վիլյամ Գոդվինի, Հենրի Դեվիդ Տորոյի (տրանսցենդենտալիզմ), Ջոշուա Ուորրենի («անհատի սուվերենություն»), Լիսանդրա Սպուների («բնական իրավունք»), Պիեռ-Ժոզեֆ Պրուդոնի (մյուտուելիզմ), Հերբերտ Սպենսերի («հավասար ազատության իրավունքը») և Մաքս Շտիրների (էգոիզմ) գաղափարները: Դրանից հետո այն տարածվեց հիմնականում Եվրոպայում և ԱՄՆ-ում: Բենջամին Տակկերը, 19-րդ դարի հայտնի անարխիստ-ինդիվիդուալիստ, համարում էր, որ «եթե մարդը իրավունք ունի կառավարելու ինքն իրեն, բոլոր արտաքին իշխանությունները համարվում են բռնապետություններ»:
Անարխիստական-ինդիվիդուալիզմի ժամանակակից կողմնակիցները ներկայացնում են նոր հասարակությունը որպես կոնֆլիկներ չունեցող հասարակություն, որը խարսխվում է մանր սեփականատերերի անձի առաջնությանը, որոնք մտնում էին փոխադարձ պայմանագրերի մեջ կառավարման հարցերի համար առանց պետական իշխանական մարմինների միջամտության:
Ըստ կանադացի անարխիստ-ինդիվիդուալիստ Վենդի ՄաքԷլրոյի խոսքերի, ինդիվիդուալիստական անարխիզմից բխում են հետևյալ հիմնավորումները:
- մարդիկ չպետք է կախվածության մեջ լինեն հասարակությունից,
- բոլոր թեորիաները, որոնք նկարագրում են, թե ինչպես պետք է աշխատեն միասին, պիտի անցնեն պրակտիկ փորձարկում,
- նպատակը պետք է համարվի ոչ թե ուտոպիան, այլ իրական արդարությունը
Տեսություն
խմբագրելԱնհատական անարխիզմի տարատեսակները ունեն մի շարք ընդհանրություններ: Դրանց են վերաբերվում:
- կենտրոնացում ինդիվիդուլիամի վրա և նրա գերազանցությունը ամեն տեսակ սոցիալական կամ արտաքին իրականությանը կամ այդպիսի կոնստրուկցիաների, ինչպիսին է՝ բարոյականությունը, գաղափարաբանությունը, հասարակական բարքերը, կրոնը, մետաֆիզիկան, այլոց գաղափարները կամ ցանկությունները:
- հեղափոխության գաղափարների մերժում կամ ընդունում վերապահություններով, որը դիտվում է որպես զանգվածային ապստամբություն, որը կարող է հանգեցնել այդ թվում և նոր հիերարխիկ կարգերի: Հեղափոխական ճանապարհի փոխարեն ինդիվիդուալիստները նախընտրում են անարխիայի տարածման էվոլյուցիոն մեթոդները, այնպիսիք, ինչպիսին են այլընտրանքային փորձերը և հետազոտությունները, ինչպես նաև լուսավորությունն ու կրթությունը, որի օգնությամբ կարելի էր հասնել տեսանելի արդյունքների արդեն հիմա: Դա բացատրվում է նաև նրանով, որ ինդիվիդուալիզմը չի տեսնում առանձին անհատի անհրաժեշտությունը, որպեսզի սպասի գլոբալ հեղափոխական փոփոխությունների և ձեռք բերի այլընտրանքային փորձ պարտադիր գոյություն ունեցող սոցիալական համակարգից դուրս:
- Պատկերացումը, որ այլ մարդկանց կամ իրերի հետ հարաբերությունները կարող են նաև իրենցից ներկայացնել սեփական հետաքրքրություն և կարող են լինել այնչափ անցողիկ, ինչպես բացարձակ անհրաժեշտ, անարխիստական ինդիվիդուալիզմի առաջացման հենց սկզբից սովորաբար մերժվում է: Մաքս Շտիրները խորհուրդ տվեց«էգոիստների միության» ստեղծում: Դրա համար ինդիվիդուալիստների կողմից ընդգծվում են սեփական փորձն ու ինքնուրույն հետազոտությունները: Գոյություն ունեն հետևյալ տարբերությունները: Տնտեսական հարցերի հետ կապված կան մյուտուելիզմի կողմնակիցներ (Պրուդոն, Էմիլ Արմանդ, ավելի վաղ Բենջամին Թակկեր), էգոիստներ, որոնք անհարգալից են վերաբերվում «ուրվականներին», այնպիսին, ինչպիսիքն են մասնավոր սեփականությունն ու շուկան (Շտիրներ, Ջոն Հենրի Մակկեյ, Լեվ Չյորնի (Պավել Տուրչանինով), ավելի ուշ Թակկեր): Անհատական անարխիզմի էգոիստական ձևը, որը ծագում է Շտիրների փիլիսոփայությունից, որը պաշտպանում է անհատի իրավունքը անել այն, ինչ դուր է գալիս իրեն, ուշադրություն չդարձնելով աստծուն, պետական օրենքներին և բարոյական նորմերին: Ըստ Շտիրների իրավունքները համարվում են խելքի «ուրվականներ», դրա համար նա կարծում էր, որ այդպիսի հասարակություն գոյություն չունի, բայց «իրական են համարվում առանձին անհատները », նա հանդես է գալիս սեփականությանը, որը նեցուկ է իր պաշտպանության կարողությանը, այլ ոչ թե հիմնված է իրավունքով: Շտիրները հանդես է գալիս իր իրավունքների պաշտպանության և «էգոիստների միության» պահանջներով, որը ձևավորված է միմյանց հզորության հանդեպ հարգանքի հիման վրա: 20-րդ դարի սկզբին անարխա-ինդիվիդուալիստական տպագրական առավել հայտնի օրգանը Եվրոպայում «Անարխիա» պարբերականն էր, Ալբերտ Լիբերտադի խմբագրությամբ: Ռուսաստանում այդ ժամանակ առավել հայտնի անարխիա-ինդիվիդուալիստական գաղափարակիցներ էին համարվում Ալեքսեյ Բորովոյը և Լեվ Չյորնին:
Հայտնի անարխիստ-ինդիվիդուալիստներ
խմբագրել- Վիլյամ Գոդվին
- Պիեռ Ժոզեֆ Պրուդոն
- Մաքս Շտիրներ
- Ջոն Հենրի Մակկայ
- Ալբերտ Լիբերտադ
- Էմիլ Արմանդ
- Զօ դ՛Ակսա
- Հենրի Դեյվիդ Թորո
- Ջոշուա Ուորեն
- Բենջամեն Թակկեր
- Վոլտարինա դե Կլեր
- Մյուրրեյ Րոտբարտ
- Սեմուել Էդվարդ Կոնկին 3-րդ
- Քեվին Քարսոն
Տես նաև
խմբագրել- Ինդիվիդուալիզմ
- Իլլեգալիզմ
- Ագորիզմ
Արտաքին հղումներ
խմբագրել- Բենջամեն Թակկեր Свобода, равная для всех
- Վենդի ՄաքԷլրոյ Американский индивидуалистический анархизм XIX века
- Միխայիլ Մագիդ Индивидуалистический анархизм
- Виконт О. (В.Н. Проппер) Анархический индивидуализм издательства «Индивид», 1906.
- Իվան Ալադշկին Загадки издательства «Индивид» (Из истории российского анархо-индивидуализма)
Կատեգորիա:Փիլիսոփայություն Կատեգորիա:Քաղաքագիտություն Կատեգորիա:Անարխիզմ