Ինդիվիդուալիզմ
Ինդիվիդուալիզմ, անհատապաշտություն (ֆր.՝ individualisme, լատ.՝ individuum — անբաժանելի բառից) - բարոյական, քաղաքական և սոցիալական աշխարհհայացք (փիլիսոփայություն, գաղափարախոսություն), որն ընդգծում է անհատական ազատությունը, անհատի առաջնային նշանակությունը, անհատական ազատությունը սահմանադրական իրավակարգի շրջանակներում։ Ինդիվիդուալիզմն իրեն հակադրում է անհատի հասարակության և պետության կողմից ճնշվելու գաղափարին և պրակտիկային։ Ինդիվիդուալիզմը կոլեկտիվիզմի և դրա տարատեսակների հակադրությունն է։
Քաղաքական ինդիվիդուալիզմԽմբագրել
Քաղաքական փիլիսոփայության մեջ ինդիվիդուալիստական թեորիաները կողմ են պետության քաղաքական դերը նվազեցնելուն, պնդելով, որ այն պետք է իրականացնի գործողությունների սահմանափակ քանակ, որն անհրաժեշտ է իրավակարգը պահելու համար։ Անարխո-ինդիվիդուալիստները, օրինակ, Բենջամին Տակերը, Ռոտբարդ Մյուրեյը դեմ են պետության մենատիրութանը իրավապահպան գործողություններում, պնդելով, որ ցանկացած ծառայությունների տրամադրում անհատական մարդկանց կողմից ավելի արդյունավետ և բարոյական է։
Ինդիվիդուալիզմ և անարխիզմԽմբագրել
Ինդիվիդուալիզմի ականավոր հետազոտող Ֆրիդրիխ Հայեկը նշում էր ինդիվիդուալիզմի և անարխիզմի սկզբունքային տարբերությունը։ Ըստ նրա, այդ տարբերությունը կայանում է պետության հանդեպ ունեցած վերաբերմունքի մեջ[1]։
Տես նաևԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Хайек, Фридрих Август фон Индивидуализм и экономический порядок. — Челябинск: Социум, 2011.
- Рыков, Анатолий Владимирович|Рыков А. В. К вопросу о становлении модернистской парадигмы в искусстве ХIХ в. // Вестник Санкт-Петербургского университета. Сер. 2. 2013. Вып. 3. С. 123–132.
Արտաքին հղումներԽմբագրել
- http://bse.sci-lib.com/article054078.html Индивидуализм — статья в БСЭ