Մասնակից:AshYegh/Ավազարկղ-Seen
Սին (նկարիչ) Ռիչարդ «Ռիչի» Միրանդոն ծնվել է 1961 թվականին Նյու Յորքի Բրոնքս շրջանում:Նա ամերիկյան գրաֆֆիտի ուղղության նկարիչ է, ով հայտնի է Seen UA (Սին ՅուԱ) անունով[ 1] [2]: Սինը համարվում է գրաֆֆիտիի կնքահայր և այդ ուղղության աշխարհի ամենից հայտնի ներկայացուցիչներից մեկը [1] : Սինը նկարել սկսել է Նյու Յորքի մետրոպոլիտենում 1973 թվականին [1]: Նրա խմբում՝ United Artists-ում (կամ պարզապես UA-ում) միավորվել էին Դուստերը, Սինը (Sin), նրա եղբայր Մեդը: Խումբը մեքենաներ էր նկարում:
Կյանքը
խմբագրելՀաջորդ 16 տարիների ընթացքում նա պաստառներ էր նկարում ամբողջ քաղաքում և մետրոյի բոլոր երթուղիներով, բայց դրանք հատկապես աչքի էին ընկնում թիվ 2, 5 և 6 գնացքների երթուղիներում: Նրան էին պատկանում տասնյակ մեքենաների՝ վերից վար ամբողջական նկարներ, որոնցից շատերը դարձել են ժամանակի հանրաճանաչ «սրբապատկերներ»: [անհրաժեշտ է մեջբերում] 1980-ական թվակամների սկզբներին Սինն սկսել է կտավներ ստեղծել, որոնք արժանացել են համաշխարհային ցուցադրման պատկերասրահներում, գնվել թանգարանների և մասնավոր հավաքածուներ ունեցողների կողմից: Դրանք ոչ միայն անհատական ցուցահանդեսներ, այլև խմբային ցուցադրումներ էին այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Քիթ Հարինգը, Էնդի Ուորհոլը, Ժան-Միշել Բասքիաթը, Դոնդին, Քվիկը, Բլեյդը և Լի Քվինոնեսը: [անհրաժեշտ է մեջբերում] Չնայած ունեցած հաջողությանը և կայուն համաշխարհային շրջագայություններին, Սինը շարունակել է նկարել Նյու Յորքի մետրոյում մինչև 1989 թվականը, երբ Նյու Յորքի նահանգի Մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների վարչության (MTA) ուժգնացող ճնշումը շատերին ստիպել էր դադարեցնել մետրոյում նկարելու գործընթացը: Հանրային հեռարձակման ծառայություն (PBS) նրան ընդգրկել է 1983 թվականի վավերագրական «Ոճային պատերազմներ» ֆիլմում: 1980-ական թվականների վերջին Սինը զբաղվել է նաև դաջվածքների արվեստով, բացելով «Տատու Սին սրահը» ՝[1], որը դարձել է Նյու Յորքի ամենահաջող ստուդիաներից մեկը: [անհրաժեշտ է մեջբերում] Սինի վերջին աշխատանքները ներառում են եռաչափ քանդակ, խառը լրատվության աշխատանքներ՝ մերժված կամ հետ կանչված նյութերով, որոնք հաճախ փողոցում թափված էին լինում և Մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների վարչության Նյու Յորքի մետրոյի ձեռքի պատրաստած քարտեզների նկարաշարեր: Նա շարունակում է ցուցահանդեսներ ներկայացնել աշխարհում և ստեղծագործել այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք է Բենքսին: [անհրաժեշտ է մեջբերում] Փարիզում Սին արվեստանոցների բացմանը 2009 թվականին նախորդել է Սին պատկերասրահի բացումը: Նա նաև ցուցադրվել է Ժամանակակից արվեստի Կարտիե հիմնադրամում: [անհրաժեշտ է մեջբերում] 2010 թվականին Սինն անհատական ցուցադրություն է ունեցել Մագդա Դենից պատկերասրահում: [անհրաժեշտ է մեջբերում] 2011 թվականին Օպերա պատկերասրահի հետ կնքված պայմանագրով նա ցուցադրվել է աշխարհով մեկ՝ 12 վայրերում, նաև Օպերայի Փարիզյան պատկերասրահում: [անհրաժեշտ է մեջբերում] Սինի ստեղծած արագ գրաֆֆիտի հատվածները կարելի տեսնել «The Warriors», «Marc Eckō's Getting Up», «Contents Under Pressure» և «Grand Theft Auto V» թվային տեսախաղերում: Սինը կենտրոնացած նկարում է կոմիքսների գրքերի հերոսներ [1], ունի հագուստի թողարկման իր սեփական գիծը, որը տպում է շապիկներ իր մակագրություններով և կոմիքսների հերոսներով[1] :
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- 1982, 1983, 1985 : The Yaki Kornblitt Gallery, Amsterdam[փա՞ստ]
- 1983 : Stellweg-Seguy gallery, New York City[փա՞ստ]
- 1985 : Suntory company, Tokyo[փա՞ստ]
- 1995 : Clayton Gallery, New York City[փա՞ստ]
- 2001 : Twenty-four Gallery, Vancouver. Bob's Gallery, New York City[փա՞ստ]
- 2003 : Toy Tokyo Gallery, New York City. STIP Gallery, Amsterdam. Stussy SF Gallery, San Francisco. Concrete Vibes Gallery, New York City. Marco Art Gallery, New York City[փա՞ստ]
- 2005 : Rocket World Gallery, San Francisco. Outside Institute Space, Londres. Prosper Gallery, Tokyo. Mc Caigwelles Gallery, New York City[փա՞ստ]
- 2006 : Stolen Space gallery, London[փա՞ստ]
- 2007 : Seen City, Galerie Chappe, Paris [1] [2] [3]
- 2009 : The 1st SEEN Pop-Up Show, Lyon [1]
- 2009 : Carhartt Gallery, Weil am Rhein [1]
- 2009 : Kleerup Gallery, Stockholm [1]
- 2010 : PleaSE ENjoy @ Magda Danysz Gallery, Paris [1]
- 2011 : Seen, Opera Gallery, Paris [փա՞ստ]
Հավաքական ցուցահանդեսներ
խմբագրել- 1980 : New York, New Wave, P.S.1, New York City[փա՞ստ]
- 1984 : Graffiti, Louisiana Museum of Modern Art (Դանիա)
- 1991 : Graffiti Art, Musée national des monuments français, Paris[փա՞ստ]
- 2007 : That 70's show, Power house arena, New York City[փա՞ստ]
- 2009 : TAG, Grand Palais, Paris[4]
- 2009 : The Carhartt Show, Germany[1]
- 2009 : Nés dans la rue Cartier fondation pour l'art contemporain, Paris[5]
- 2009 : Urbain Ier, Galerie Léadouze, Paris [1]
- 2010 : T.A.G Palais de Tokyo Paris [1]
- 2010 : "Playboy Redux" Andy Warhol Museum Pittsburgh USA [6]
- 2011 : Opera Gallery [7]
Մատենագրություն
խմբագրել- Mirando, Richard (2014). They call me the godfather of graffiti Chapter 1973-1981. NYC: SEEN Studios / SDLB Publishing. ISBN 979-10-90020-01-6.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել AshYegh/Ավազարկղ-Seen կատեգորիայում։ |
- BlkMarket – some of Seen's artwork
- UA @ 149st
- Interview with Seen Radio France Internationale
- The Cornell Hip Hop Collection preserves 149 of Seen's original drawings and 370 original photographs of his work
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «seencity
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Seen, un artiste en état de graf'». Libération.fr (French). Վերցված է 22 September 2007-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Seen, l'emblème du graffiti, Marie Claire, 2007
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009-04-16-ին. Վերցված է 2009-04-19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Fondation.cartier.com
- ↑ «warhol.org».
- ↑ «operagallery.com».