Մասնակից:ArzumanyanGayane/Տող գյուղի պատմական հուշարձանները

Տող գյուղն ունի մշակութային բարձր կոթողներ:Գյուղը ժամանկին եղեկ է Խամսայի մելիքություններից Տիզակի կամ Դիզակի` Մելիք Եգանի նստավայրը: Մելիք Եգանի արգելոցից վերև գտնվում է Սբ. Հովհաննես կոչված եկեղեցին: Վերջին ժամանակահատվածում այստեղ իրագործվել են բազմաթիվ պեղումներ և արդյունքում գտնվել են մշակութային արժեքներ: Այստեղ էր թաղվել նԵգանի որդին: Գյուղի մյուս հատվածում գտնվում են Անապատ և Ս.Ստեփանոս եկեղեցիները: Անապատում թաղվել էր Մելիք Ավանը:

Պատմության մեջ հայտնի է նաև Թեժ եկեղեցին, որը կառուցվել է 7 օրվա ընթացքում: Բուղայի արշավանքների ժամանակ Տողն ունի շատ հին պատմություն, այն միջնադարում հայտնի էր որպես բերդաքաղաք: Այժմ գյուղը համարվում է Արցախի ամենահին և պատմական գյուղերից մեկը:

Ս.Հովհաննես-Մկրտիչ եկեղեցիԽմբագրել

Ս.Հովհաննես եկեղեցի (1696-1770 թթ.)

Տող գյուղի բարձրադիր (երե) թաղում է կառուցվել Տողի Ս.Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին (երկարությունը` 21, 70մ լայնությունը` 12, 92մ) : Այն, ամենայն հավանականությամբ, Մելիք Եգանն է կառուցել 17-րդ դարի վերջում և, թերևս, հին տաճարի տեղում: Շինության միակ, հարավային մուտքի ճակատակալ քարին փորագրված արձանագրությունը, որը չի պահպանվել, վկայում էր միայն նրա տարիքի նորոգմոն մասին (ՌՃՁԵ) : Սրբատաշ քարերով, թաղածածկ, չորս սյունների վրա հենված այս հոյակերտ կառույցը Տող գյուղի գահանիստ եկեղեցին էր, ուր պատարագ էր մատուցվում և անց էին կացվում կրոնական բոլոր ծեսերը: Ինչպես Մելիքի ապարանքը, հնում այս եկեղեցին ևս բուրգավոր շրջապարիսպ է ունեցել, ու չի բացառվում, որ այն մելիքի ապարանքի հետ մի ամբողջություն էր կազմում, քանի որ ըստ պահպանված ավանդազրույցների` եկեղեցու հարավ-արևելյան բուրգից սկսվող գաղտնուղին հզոր պարիսպ պատվարով կապված է եղել Մելիք-Եգանի ապարանքից դեպի արևմուտք ձգվող պարսպի գաղտնուղու հետ: Եկեղեցու հարավային կողմի պատին կից շինված էր մի նեղ և երկար մատուռ-դամբարան, որի մեջ ամփոփված էին Դիզակի գավառի մելիքներն ու մելիքազուները: Այս տապանատանն են ամփոփված Մելիք-Եգանի հայր Ղուկաս վարդապետը (վախճ. 1715թ.) , Մելիք Եգանը (վախճ.1744) , Մելիք Արամը (վախճ. 1745թ.) , Մելիք Եսային (վախճ. 1781թ.) և Մելիք Արամի որդի Բաղր Բեկը (վախճ. 1789թ.) : Այստեղ, ըստ Սարգիս Ջալալյանցի վկայության, կային նաև Մելիք Եգանի տոհմից քաջ իշխան Օհան բէգի, Բաղր բէգի, Յօսէփ բէգի, Եսայի բէգի և ուրիշների տապանաքարերը: Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կանգնեցված է եղել այն քարե խաչկալ-կոթողը` հյուսիսային դռան վրա, որի երեք նիստերին փորագրված տեքստում վկայակոչված են Մելիք Եգանի ընտանիքի բոլոր անդամները: 1736 թվականին ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամ Կրետացին, որն Իրանին հպատակ երկրների խոշոր ավատատերերի ու հոգևոր առաջնորդների հետ Մուղանի դաշտում մասնակցում էր Իրանի գահը հափշտակելու համար ղուրուլթայ հրավիրած Նադիրի թագադրության արարողությանը, շուրջ մեկ շաբաթ հյուրընկալվել է Տող գյուղում. դրա մասին կաթողիկոսն ինքն է վկայում իր «Պատմություն» երկում: Նա նախ նշում է, թե ինչպես Մուղանի դաշտում ավատատերերի ու այլոց հետ նշեց Սուրբ Ծնունդը և ապա գալով Տող` նաև Բարեկենդանի տոնը: «Եվ անդ կատարեալ զկարգ ջրօրհնեացն` հեղաք զսուրբ մեռոնն ի ջուրն Երասխայ, յորս էին Երևանայ քալանթար Մէլիքջանն, մէլիք Յակոբջանն և մէլիք Մկրտումն, Տուզախու մէլիք Էկէնն, որ և ի հանել ետու զխաչն ի ջրէն» :Արարողությանը մասնակցում էին քեդխուդաներ, պարսկական բանակի հայ զինվորներ, ազաներ, իսլամական շեյխեր, ղազիներ, խաներ, հարյուրապետեր, ավելի քան 300 մարդ հայ և օտարազգի: Այստեղ Ներսեսի հետ միասին նշում են Բարեկենդանի տոնը, և ապա Աբրահամը Տողից անցնում է Հադրութ, այնտեղից էլ մեկնում Վաղարշապատ: Թեև նրա կառուցումը վերագրվում է Մելիք Եգանին, սակայն չի բացառվում, որ նա հին շենքն է վերանորոգել, մանավանդ որ Առաքել Կոստանյանցը ևս հիշատակում է Տողի հնագույն չորս եկեղեցիները, որոնցից մեկը հիմնահատակ ավերվել էր ասպատակիչների կողմից:

Սուրբ Ստեփաննոս Նախավկա եկեղեցիԽմբագրել

Սուրբ Ստեփաննոս Նախավկա եկեղեցի (1696-1770 թթ.)

Տող գյուղի հարավային գերեզմանատան «Եղցու խութ» կոչվող բարձունքին է շինված Սուրբ Ստեփաննոս Նախավկա եկեղեցին: «Թաղածածկ փոքր շենք է, - գրում է Սեդրակ Բարխուդարյանը, - կառուցված ճեղքված քարերով: Անսովոր կերպով եկեղեցու մեջ կանգնած է մի մույթ, որը սրահը բաժանում է երկու մասի, ըստ որում հյուսիսային մասն ավելի նեղ է: Այդ նեղ մասում հնում եղել են տապանաքարեր: Եկեղեցու շինության ժամանակը հայտնի չէ, արևմտյան միակ մուտքի ճակատին գրված Մելիք Իսայու արձանագրությունը հաղորդում է 1747 թվականին ծածկը նորոգելու մասին, բայց եկեղեցու պատերի մեջ ագուցված բազմաթիվ հին բեկորների վրա կան ավելի հին թվականներ. ամենահինը 1421-ից» :Ս.Ստեփանոս եկեղեցին երեք կողմից շրջապատված է գերեզմանաքարերով, որոնց մեծ մասն անգիր է (հնարավոր է, որ այդ մասսայական գերեզմանաքարերը պաշտպանական կռիվների ժամանակ զոհվածների շիրիմներն են) , կան նաև կենցաղային` ուրագ, մկրատ, աքցան, ոչխար և այլ զարդանախշերով շիրմաքարեր, ինչպես նաև ավելի վաղ ժամանակներով թվագրված տապանաքարեր: Սովորությունները օրենքի ուժ են ստանում. թեև խորհրդային տարիներին Ս.Հովհաննես եկեղեցին ակումբի էր վերածվել և այստեղ էին նաև խրճիթ ընթերցարանն ու գրադարանը, որտեղ մշտապես միջոցառումներ էին կազմակերպվում: Տողեցիների սիրելի ժամանցի վայրը մինչև օրս Ս.Ստեփաննոս եկեղեցու գերեզմանատունն է, որ «Եղցուն-խութ» է կոչվում: Տող գյուղում հնուց մնացած մի ավանդույթ կա. երիտասարդները շատ խաղեր գյուղի գերեզմանատներում էին կազմակերպում, որը հավանաբար զոհվածների և արյունակից հանգուցյալների հիշատակը վառ պահելու միտումն ուներ: Ըստ Մ.Բարխուդարյանցի` այս եկեղեցին շատ հին է: Միակ, արևմտյան մուտքի ճակատակալ քարի վրա դրոշմված 6 տողանոց արձանագրությունը վկայում է, որ եկեղեցու ծածկի վերանորոգումը Մելիք Եգանի որդի Մելիք Եսային է կատարել (ՌՃՂՁ) :

Խաչս Վարդան եկեղեցի (Անապատ)Խմբագրել

Տող գյուղի կանգուն եկեղեցիներից երրորդը «Խաչս Վարդան» եկեղեցին է, որ գյուղում նաև «Անապատ» է կոչվում: Նրա կառուցման տարեթիվը ևս անհայտ է: Փոքր, թաղածածկ այս կառույցի շրջակայքում կան խուցերի ավերակներ: Անցյալում այս եկեղեցին եղել է կույսերի անապատ: Այստեղ է թաղված Մելիք Բախտամը: Եկեղեցու հարավային կողմի հանգստարանը Եգանյանների տոհմային երկրորդ գերեզմանատունն է: Տող գյուղում և նաև շրջակայքում փոքր ու մեծ տապանաքարերով բազմաթիվ գերեզմաններ կան: Այստեղ կարելի է տեսնել մարդկային կերպարանք հիշեցնող խաչերով շիրմաքարեր: Երևի թե «ամեն հայ մի քար է» ասույթը նմանատիպ շիրմաքարերից է առաջացել:[1]


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Աթայան Գեղամ։ Տող Բերդաքաղաքի Պատմությունը։ էջեր 208–213