Ուրագ (անգլ.՝ adze; ֆր.՝ herminette; գերմ.՝ Dechsel, Querbeil), ատաղձագործի գործիք, որը կացին է հիշեցնում։ Ի տարբերություն կացնի ունի ուղղահայաց կտրող բերան։ Այն օգտագործվում է տարբեր փայտե արտադրատեսակներ (օրինակ` կերակրատաշտ, նավակ և այլն) կտրելու համար։ Որոշ ազգեր գերադասում են ուրագի հենց այդ ձևը։ Բրոնզե դարից սկսած իրականության մեջ գոյություն ունեն համակցված գործիքներ` ուրագ, կացին (անգլ.՝ adze-axe):

Ուրագ
Փորձարարական փայտի կտրում քարե ուրագով
Ողորկ ուրագ Շվեդիայից

Քարե արդյունաբերության մեջ ուրագ են անվանում կտրող գործիքները, որոնք ունեն ասիմետրիկ բերանի ձև։ Ըստ երևույթին ուրագանման գործիքներ օգտագործվել են գյուղատնտեսական աշխատանքների մեջ, ինչպես թոխրը (անգլ.՝ hoe, mattock, գերմ.՝ Hacke) կամ բահը (անգլ.՝ spade): Ուրագներին միշտ չէ որ ամրացրել են բռնակներ։ Դրանք նաև օգտագործվել են շորթելի նմանությամբ ։ Քարե ուրագները լայնորեն օգտագործվել են քարերի կոտրման և վերամշակման մեջ, օգտագործվել են առանց բռնակների կամ քլունգի տեսքով։ Բրոնզե (I ի սկզբանե` պղնձե) այնուհետև երկաթե ուրագները նույնպես լայնորեն օգտագործվել են հին քարտաշների կողմից։ Միայն Նոր Զելանդիայում են մշտապես ուրագ օգտագործել, որպես զենք։

ԴեկսելԽմբագրել

Դեկսելը գործիք է, որը օգտագործվում է երկաթուղային շինարարության մեջ

ԳրականությունԽմբագրել

  • Деревянко А. П., Маркин С. В., Васильев С. А. Палеолитоведение: введение и основы. — Новосибирск: ВО «Наука». Сибирская издательская фирма, 1994. — С. 118, 119. — ISBN 5-02-030873-0.
  • Стоун, Джордж Кэмерон|Стоун Дж. К. Большая энциклопедия оружия и доспехов. Оружие и доспехи всех времён и народов / Пер с англ. — М.: АСТ, Астрель, 2008. — C. 608, 609. — ISBN 978-5-17-052742-7, ISBN 978-5-271-21108-9, ISBN 978-5-17-052752-6, ISBN 978-5-271-21109-6, ISBN 0-486-40726-8 (англ.).

ՀղումներԽմբագրել