Մասնակից:Arshakyan82/Աֆրիկական մեծ լճեր

Աֆրիկական մեծ լճեր, Աֆրիկայի խոշորագույն լճերից մեկը գտնվում է Արևելաաֆրիկական բեկվածքների գոտում և նրա շրջակայքում: Ներառված է Վիկորիա լիճը, մեծությամբ աշխարհի երկրորդ քաղցրահամ լիճը, և Տանգանիկան` երկրորդը աշխարհում տարածքով և խորությամբ: Մեծ տերմինը փոխառված է ամերիկյան Մեծ լճերից:

Լճերի ցանկը տեղաբաշխված մեծից փոքր հերթականությամբ.

Աֆրիկայի մեծ լճեր

Որոշ գիտնականներ Մեծ լճերի մեջ ներառում են միայն Վիկտորիա, Ալբերտ և Էդուրադ լճերը, քանի որ միայն այդ երեք լճերը հոսք ունեն դեպի Սպիտակ Նեղոս[1]:

Տանգանիկան և Կիվուն ունեն հոսք Կոնգո գետի համակարգ, իսկ Մալավին - Զամբեզի Շիր գետի միջոցով: Ռուդոլֆ լիճն անհոսք է:[2]:

Ռուկվա և Մվերու լճերը գտնվում են Տանգանիկա լճից ոչ հեռու, սակայն չեն մտնում Մեծ լճերի ցանկի մեջ, չնայած որ երկուսն էլ մակերեսով ավելի մեծ են քան Էդվարդ և Կիվու լճերը:

Այս լճերում են գտնվում մարդկությանը հայտնի ձկնատեսակների մոտ 10%: Ինչպես նաև Վիկտորիա, Տանգանիկա և Նյասա լճերը միասին պարունակում են ամբողջ աշխարհի քաղցրահամ ջրերի քարորդ մասը:

Այժմ այս լճերը մաքրվում են վնասակար նյութերից:

Մեծ լճերի շրջան խմբագրել

Այս շրջանը աշխարհում ամենախտաբնակ տարարածքներից մեկն է, այնտեղ ապրոմ է մոտավորապես 107 միլիոն մարդ: Անցյալում հրաբխային ակտիվության հետ կապված Աֆրիկայի այս հատվածում է գտնվել աշխարհի լավագույն արոտավայրերից մեկը: Չնայած որ գտնվում է հասարակածային գոտում ծովի մակարդակից ունեցած բարձրության պատճառով ունի համեմատաբար մեղմ կլիմա:

Բնակչության խտության և գյուղատնտեսական մթերքի ավելցուկի առկայության հետ կապված Մեծ լճերի շրջանը պատմականորեն բաժանված է եղել մի շարք փոքր պետությունների միջև, որոնցից ամենահզորներն են եղել Ռուանդան, Բուրունդին, Բուգանդան, Բունորոն:

Նեղոսի ակունքի երկարատև փնտրտուքների արդյունքում այս տարածաշրջանը երկար ժամանակ գրավել է եվրոպացիների ուշադրությունը: Այստեղ ժամանած առաջին եվրոպացիները միսիոներներն էին, ովքեր մեծ դեր չեն ունեցել տեղաբնակներին քրիստոնեացման գործում, բայց նրանք են բացահայտել տարածաշրջանը գաղութացման համար:

Արտաքին աշխարհի հետ կապի մեծացումը հանգեցրեց մի շարք համաճարակների առաջացմանը, որից տուժեցին և մարդիկ, և կենդանիները: Դրա արդյունքում տարածաշրջանի բնակչությունը որոշ շրջաններում կրճատվել է գրեթե մինչև 60%: Միայն 1950-ական թվականներին տարածաշրջանի բնակչությունը հասավ նախագաղութային մակարդակին:

Վերջին տարիներին տարածաշրջանում տեղի են ունենում քաղաքացիական պատերազմներ և բռնության բռնկումներ, որոնք խանգարում են աղքատության հաղթահարմանը, միայն Քենիան և Տանզանիան կարող են պայմանականորեն համարվել բացառություն[3]:

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Топ 30 — озера Африки». must-see.top (ռուսերեն). 2018-12-06. Վերցված է 2020-08-03-ին.
  2. https://www.zambiatourism.com/destinations/lakes/lake-tanganyika/
  3. https://www.unhcr.org/cgi-bin/texis/vtx/search