Մասնակից:Arianasahakyan/Ավազարկղ2

Arianasahakyan/Ավազարկղ2

Աննիկա Վիրպի Իրեն Սաարիկկո (անգլ.՝ Annika Virpi Irene Saarikko, ) Ֆինլանդիայի քաղաքական գործիչ և նախարար, որը զբաղեցրել է Ֆինլանդիայի փոխվարչապետի պաշտոնը 2020-2023 թվականներին: Եղել է Ֆինլանդիայի կենտրոնական կուսակցության ղեկավարը 2020-2024 թվականներին[1][2]:

Վաղ կյանք և կրթություն

խմբագրել

Սաարիկկոն ծնվել է Ֆինլանդիայի Օրիպիայում։ Նա ունի Տուրկուի համալսարանում ստացել է բակալավրի կոչում կրթական գիտության ոլորտում և մագիստրոսի կոչում փիլիսոփայության ոլորտում:

Քաղաքական կյանք

խմբագրել

2010 թվականի հունիսի 14-ին Սաարիկկոն ընտրվել է Կենտրոնական կուսակցության փոխնախագահ[3]։ Նա 2011 թվականին, Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր։

2017 թվականի հուլիսի 10-ից մինչև 2019 թվականի հունիսի 6-ը Սաարիկկոն աշխատել է որպես ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար[4]։ 2019 թվականի հունիսի 6-ին նա նշանակվել է գիտության և մշակույթի նախարար։ 2019 թվականի օգոստոսի 9-ին ֆիզ արձակուրդ է վերցրել, և այդ պաշտոնը զբաղեցրել է Հաննա Կոսոնենը, մինչ 2020 թվականի օգոստոսը[5]։ 2020 թվականի սեպտեմբերին նա դարձել է Ֆինլանդիայի փոխվարչապետ, որն ավանդաբար զբաղեցնում է կառավարական կոալիցիայի մեծությամբ երկրորդ կուսակցության առաջնորդը։  2021 թվականի մայիսին Սաարիկկոն դարձավ ֆինանսների նախարար[6]։

Սաարիկkոն գլխավորել է կենտրոնամետ կուսակցությունը 2023 թվականին Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում, որոնցում կուսակցությունը կորցրել է 8 տեղ և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը: Ընտրություններում կրած պարտության պատճառով Սաարիկկոն հայտարարել է, որ կուսակցությունը կառավարությունում տեղ չի գտնի[7]։ 2024 թվականի փետրվարին Սաարիկկոն հայտարարեց, որ 2024 թվականի հունիսին կայանալիք երկրորդ ժամկետում չի առաջադրվի որպես առաջնորդ[8]։

Անձնական կյանք

խմբագրել

Սաարիկկոն ունի երկու երեխա և երրորդին սպասում է 2024 թվականի հուլիսի 3-ին[8]։

Այլ գործունեություն

խմբագրել

Եվրոպական միության կազմակերպություններ

խմբագրել

Միջազգային կազմակերպություններ

խմբագրել


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Saarikko beats Kulmuni in Centre Party leadership vote». Yle Uutiset (անգլերեն). 5 September 2020. Վերցված է 5 September 2020-ին.
  2. «Centre Party picks Kaikkonen as new leader, NCP re-elects Orpo». yle. yle.fi. 15 June 2024. Վերցված է 15 June 2024-ին.
  3. «Mari Kiviniemi chosen as new Centre Party leader and prospective PM». Helsingin Sanomat. 14 June 2012. Վերցված է 12 March 2012-ին.
  4. «Annika Saarikko as Minister of Family Affairs and Social Services in Sipilä's Government». Sosiaali- ja terveysministeriö.
  5. «Hanna Kosonen appointed as Minister of Science and Culture». Valtioneuvosto (ամերիկյան անգլերեն). Վերցված է 9 August 2019-ին..
  6. «Saarikko kuvaa olevansa uudenlainen valtiovarainministeri – nosti mediatilaisuudessa esiin asian, johon on "kertakaikkiaan turhautunut"». Demokraatti (ֆիններեն). Վերցված է 27 May 2021-ին..
  7. «Keskusta vetää johtopäätökset tuloksestaan: jättäytyy suosiolla oppositioon» (ֆիններեն). Yle. 3 April 2023. Վերցված է 16 February 2024-ին..
  8. 8,0 8,1 «Saarikko to relinquish Centre Party leadership» (ֆիններեն). Yle. 16 February 2024. Վերցված է 16 February 2024-ին..
  9. Board of Governors European Investment Bank (EIB).
  10. Board of Governors: Annika Saarikko European Stability Mechanism.
  11. Board of Governors Asian Infrastructure Investment Bank (AIIB).
  12. Board of Governors European Bank for Reconstruction and Development (EBRD).
  13. Board of Governors Nordic Investment Bank (NIB).
  14. Board of Governors World Bank.
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Մատի Վանհանեն
Ֆինլանդիայի ֆինանսների նախարար
2021–2023
Հաջորդող:
Ռիկկա Փուրրա