Աստվածաշնչյան կոնկորդանս

Աստվածաշնչյան կոնկորդանսն Աստվածաշնչի կոնկորդանսն է կամ բանավոր բառային ցուցիչն է: Այս պարզ ձևը,տարբերակը թվարկում է աստվածաշնչյան բառերիը այբբենական կարգով ցուցակագրումն է՝ որոնում իրականացնողին տալով նշումներ, որպեսզի օգտագործողը հնարավորություն ունենա տալով գտնել Աստվածաշնչի այն հատվածները, որտեղ գտնվում են այդ որոնվող բառերը:[1]:

Կոնկորդանսները կարող են նախատեսված լինել աստվածաշնչյան գրքերի բնօրինակ լեզուների համար, կամ (առավել հաճախ) դրանք կազմվում են թարգմանվածքների համար:

Լատիներեն

խմբագրել

Դոմինիկյան միաբանության վանականները հորինել են Աստվածաշնչի բանավոր կոնկորդանսը: Որպես իրենց աշխատանքի հիմք նրանք օգտագործել են Արևմտյան Եվրոպայում գտնվող միջին դարերի Աստվածաշնչի՝ լատիներենՎուլգաթայի տեքստը : Առաջին կոնկորդանսը, որն ավարտվեց 1230 թվականին իրականացվել է կարդինալ Ուգո դե Սենտ-Շերի (Ուգո դե Սանկտո Չարո) ղեկավարությամբ, ում աջակցում էին նաև երիտասարդ դոմինիկացիները[1]:

Այն պարունակում էր կարճ մեջբերումներ (տե՛ս Ms. Saint-Omer, Bibliothèque municipale, 0028 [2]) բառի կիրառման հատվածներից: Դրանք նշված էին գրքի և գլխի միջոցով (ըստ գլուխների բաժանումը վերջերս կատարեց Ստիվեն Լենգթոնը), այլ ոչ թե համարներով, որոնք Ռոբերտ Էստյենը առաջին անգամ ներկայացրեց 1545 թվականին: Իհարկե, համարների փոխարեն, Հյուգոն յուրաքանչյուր գլուխ բաժանում էր յոթ համարյա հավասար մասերի, որոնք նշված էին այբուբենի տառերով՝ a, b, c և այլն[1]:

Երեք անգլիացի դոմինիկացիներ (1250–1252) ավելացրեցին նշված հատվածների ամբողջական մեջբերումները: Տեղի բացակայության պատճառով ներկայիս կոնկորդանսների նպատակը այն մեջբերումների ամբողջականությունն չէ, հետևաբար, հավանական է, որ նշված հատվածները շատ ավելի քիչ էին, քան գտնվել են այսօրվա ամբողջական կոնկորդանսումի մեջ: Ստեղծագործությունը որոշակիորեն կրճատվեց՝ պահպանելով մեջբերման միայն էական բառերը, մեկ այլ դոմինիկացի Կոնրադ Հալբերշտադցի 1310 թվականի կոնկորդանսում. նրա աշխատանքը մեծ հաջողություն ունեցավ՝ ավելի հարմար ձևի շնորհիվ[1]:

Առաջին տպագրված կոնկորդանսը հայտնվեց 1470 թվականին Ստրասբուրգում, իսկ երկրորդ հրատարակությունը՝ 1475 թվականին: Այն մեծ աշխատությունը, որից այն կրճատվել էր, տպագրվեց Նյուրնբերգում 1485 թվականին: Մեկ այլ դոմինիկացի՝ Ջոն Ստոյկովիչը (հայտնի է նաև որպես «Ջոն Ռագուսացի») անհրաժեշտ համարելով իր հակասությունների մեջ ցույց տալ «nisi» «ex» և «per» բառերի աստվածաշնչյան օգտագործումը, որոնք նախորդ կոնկորդանսներից դուրս էին մնացել, և սկսեց (մոտ 1435 թվականին) Լատինական Գրությունների գրեթե բոլոր անորոշ բառերի կազմումը. խնդիրն ավարտվեց և կատարելագործվեց այլոց կողմից և, ի վերջո, ավելացվեց որպես Հալբերշտադտի Կոնրադի կոնկորդանս 1496 թվականին Բազելում լույս տեսած Սեբաստիան Բրանտի աշխատության մեջ: Բրանտի աշխատանքը հաճախ վերահրատարակվում էր նաև տարբեր քաղաքներում: Այն ծառայեց որպես 1555 թվականին Ռոբերտ Էստյենի կողմից հրապարակված կոնկորդանսի հիմք: Էստյենն ավելացրեց հատուկ անունները, բացթողումներ շտկեց, այբբենական կարգով ներկայացրեց չթեքվող բառերը մյուսների հետ միասին և բոլոր հատվածներին նշում տվեց՝ ըստ բանաստեղծության, ինչպես նաև ըստ գլխի՝ դրանով այն շատ ավելի մոտեցնելով կոնկորդանսի ներկայիս մոդելին[1]: Այդ ժամանակվանից ի վեր լույս են տեսել լատիներեն տարբեր կոնկորդանսներ:

  • Plantinus- ի «Concordantiæ Bibliorum juxta recognitionem Clementinam» (Անտվերպեն, 1599), առաջինն էր գրված պաշտոնական լատինական տեքստին համապատասխան[1]
  • «Repertorium Biblicum ... studio ... Patrum Ordinis S. Benedicti, Monasterii Wessofontani» (Աուգսբուրգ, 1751)[1]
  • «Concordantiæ Script. Sac.», հեղինակ՝ Դուտրիփոն, կազմված է երկու հսկայական հատորներից, ամենաօգտակարն է լատինական բոլոր կոնկորդանսներից, որտեղ յուրաքանչյուր տեքստից անհրաժեշտ քանակությամբ նյութ է պարունակվում լիարժեք իմաստ հաղորդելու համար(Փարիզ 1838, 7-րդ հր. 1880)[3][1]
  • Նույնի խմբագրությունը Գ. Տոնինիի կողմից, Պրատոյում, 1861 թվական, համարվում է գրեթե ամբողջական[1]
  • «V. Coornaert's Concordantiae librorum Veteris et Novi Testamenti Domini Nostri Jesu Christi juxta Vulgatam editionem, jussu Sixti V, Pontificis Maximi, nasitam ad usum praedicatorum» որը նախատեսված է քարոզիչների համար (Բրյուգե, 1892)[1]
  • «Concordantiarum S. Scripturæ Manuale»-ի հեղինակներն են Հ. դե Ռազեին, Է. դե Լոշոն և Բ. Ֆլանդրին (13-րդ հրատ., Փարիզ, 1895), սա ավելի շուտ տալիս է տեքստերի ընտրություն, քան ամբողջական կոնկորդանս[1]
  • «Concordantiarum Universæ Scripturæ Sacræ Thesaurus», հեղինակ՝ հոգևոր հայրեր Պոլտիեր, Էթյեն և Գանտոիս (Փարիզ, 1902)

Նոր Կտակարանի Peter Mintert-ի «Lexicon Græco-Latinum»-ը կոնկորդանս է և բառարան, ինչը տալիս է հունարենի լատինական համարժեքը, իսկ Սեպտուանգինտա բառերի դեպքում՝ նաև եբրայերեն համարժեքը (Ֆրանկֆորտ, 1728)[1]:

Եբրայերեն

խմբագրել

Եբրայերեն առաջին կոնկորդանսը (Meïr Netib) Իսահակ Նաթան բեն Կալոնիմուսի աշխատանքն է, որի ուղղությամբ աշխատանքը սկսվել է 1438 թվականին և ավարտվել 1448 թվականին: Այն ներշնչված է լատինական կոնկորդանսներից՝ նպաստելու հուդայականության պաշտպանությանը, և տպագրվել է Վենետիկում 1523 թվականին: Բարելավված հրատարակությունը ֆրանցիսկյան ֆրիար Մարիուս դե Կալասիոյի կողմից լույս է տեսել 1621 և 1622 թվականներին չորս հատորներով: Երկու գործերն էլ մի քանի անգամ տպագրվել են, մինչդեռ տասնվեցերորդ դարի մեկ այլ եբրայերեն կոնկորդանս, որի հեղինակը Էլիաս Լեւիտան է, և որը շատ առումներով գերազանցում է Նաթանիին, պահպանվում է ձեռագիր տարբերակով[1]:

Նաթանն ու Կալասիոն բառերը դասավորեցին ըստ եբրայերեն արմատների, ածանցյալները՝ պարզապես ըստ այն կարգի, որով դրանք հանդիպում են եբրայերեն գրքերում. հայր և որդի Բաքստորֆները բայերի և գոյականների քերականական դասակարգմամբ ածանցյալների մեջ կարգ ներմուծեցին: Նրանց աշխատանքը (Բասլ, 1632) պարունակում էր նաև շատ նոր բառեր և հատվածներ, որոնք նախկինում բաց էին թողնվել, ինչպես նաև պարունակում էր եբրայերեն Աստվածաշնչի բոլոր արամերեն բառերի լրացումները, Բաեքթորֆի (1847) «Baer» հրատարակության մեջ ավելացրեցին որոշակի մասնիկներ[1]:

Ֆյուրստի կոնկորդանսը (Լայպցիգ, 1840) երկար ժամանակ օրինակ էր հանդիսանում: Այն ուղղեց Բաքստորֆին և մոտեցրեց ամբողջականությանը, հրատարակեց բոլոր այն եբրայերեն բառերը որնք ձայնավոր էին պարունակում և կատարելագործեց ածանցյալների կարգը: Յուրաքանչյուր բառ բացատրվում է եբրայերեն և լատիներեն լեզուներով: Ֆյուրստը, սակայն, բացառում է հատուկ անուները, դերանունները և անորոշ դերանունների մեծ մասը, և ակամա կատարում է շատ բացթողումներ և սխալներ, արմատների նրա դասակարգումը, ըստ Կաթոլիկ հանրագիտարանի (1913), երբեմն տարօրինակ է համարվում: «The Englishman's Hebrew and Chaldaic Concordance» (Լոնդոն, 1843, երրորդ հրատարակություն, 1866) դեռևս համարվում է օգտակար[1]:

Եբրայերեն համապարփակ կոնկորդանսը պատկանում է Սալոմոն Մանդելկերնին (Լայպցիգ, 1896), ով շտկեց իր նախորդների սխալները և դրամադրեց բաց թողնված հղումները: Չնայած իր իսկ աշխատանքը հաճախ անկատար է եղել, այնուամենայնիվ, այն գրեթե ավարտված է: Իր կրճատ տարբերակը տպագրվել է 1900 թվականին[1]:

Աստվածաշնչի նոր կոնկորդանսը (ամբողջական վերնագիրը՝ «A New Concordance of the Bible: Thesaurus of the Language of the Bible, Hebrew and Aramaic, Roots, Words, Proper Names Phrases and Synonyms»), որի հեղինակը Ավրահամ Համ-Շոշանն է, Եբրայերեն Աստվածաշնչի տեքստի կոնկորդանսն է, և այն առաջին անգամ հրատարակվել է1977 թվականին: Օգտագործված սկզբնական տեքստը 1958 թվականի Կորենի հրատարակությունն է:

Հունական Սեպտուանգինտա

խմբագրել

Առաջինը եղել է Կոնրադ Քիրչերը (Ֆրանկֆորտ, 1607); 1718-ին Ամստերդամում հրատարակված Tromm's-ը հղում էր անում ոչ միայն Սեպտուանգինտային, այլ նաև «Aquila», «Symmachus» և «Theodotion» տարբերակներին: Այն մնաց որպես օրինակ, ապա տեղը զիջեց Էդվին Հեչին և Հենրի Ադենի Ռեդպատին «Concordance to the Septuagint and other Greek Versions of the Old Testamen» (Օքսֆորդ, 1892–97): Սա ներառում է կոնկորդանս երկրորդականոնական գրքերի և Հին Կտակարանի Ապոկրիֆ գրքերի ինչպես նաև մյուս տարբերակների հետ, որոնք մաս են կազմում Ալեքսանդրիայի Օրոգինեսի Հեքսապլայի: Տրված են նաև հունարենի եբրայերեն համարժեքները: Հեղինակների անվանումների հիշատակումներն ավելացվում են 1900 թվականին հրատարակված հավելվածում: Բագստերի «Handy Concordance to the Septuagint» (Լոնդոն, 1887) տալիս է ուղղակի հղումներ՝ առանց մեջբերումների[1]:

 
Hatch-Redpath կոնկորդանսի էջ

Հունական Նոր Կտակարան

խմբագրել

Հունական Նոր Կտակարանի ամենավաղ կոնկորդանսները Բիրկենի կամ Բետուլիուսի (Բասլ, 1546), Հենրի Էստյենի (Փարիզ, 1594) և Էրազմուս Շմիդի (Վիտտենբերգ, 1638) կոնկորդանսներն են, որոնց աշխատանքը երկու անգամ վերանայվել և վերահրատարակվել է: Տասնիններորդ դարի վերջին կեսի ընթացքում Նոր Կտակարանի ստանդարտ կոնկորդանսը Բրուդերի համար էր (Լայպցիգ, 1842; 4-րդ հրատ., 1888): Դրա հիմնական թերությունն այն է, որ այն գործնականում հիմնված էր «textus receptus»-ի վրա, չնայած նպատակ ունի իր վերջին հրատարակություններում տալ նաև հիմնական տարբերակները[1]:

Մուլթոնի և Գեդենի կոնկորդանսը Հունական Կտակարանում, ըստ Ուեսկոտի և Հորթի, Տիշենդորֆի և Անգլիական վերանայողների (Էդինբուրգ և Նյու Յորք, 1897) տեքստի, ներառում է բոլոր սահմանային ընթերցումները: Ընթերցման վերաբերյալ վիճաբանություն առաջանալու դեպքում փաստը մատնանշվում է: Տրված են Նոր Կտակարանի բոլոր մեջբերումների եբրայերեն համարժեքները. նշված է հունարեն Նոր Կտակարանի բառերի կապը Սեպտուագինտայի և հունական Հին Կտակարանի այլ տարբերակների, ինչպես նաև դասական օգտագործման հետ: Երկու այլ կոնկորդանսներ են Վ. Վիգրամի «The» Englishman's Greek Concordance to the New Testament-ը (Լոնդոն, 1839, 2-րդ հր. 1844) և Հանդսոնի «Critical Greek and English Concordance of the N.T.»-ը(Բոստոն, 1875), որոնք պարունակում են հղումներ դեպի ընթերցման հիմնական տարբերակը[1]:

Սիրիական

խմբագրել

Չարլզ Շաֆի «Lexicon Syriacum» (Լեյդեն, 1709) գործնականում ծառայում է Պեշիթո տարբերակի կոնկորդանսին[1]:

Անգլերեն

խմբագրել

Անգլերենում ամենաառաջին կոնկորդանսները հրապարակվել են տասնվեցերորդ դարի կեսերին առաջինը Թոմաս Գիբսոնի կողմից 1535 թվականին (միայն Նոր Կտակարանի համար), իսկ երկրորդը 1550 թվականին Ջոն Մարբեկի կողմից: Նրանցից ամենահայտնին՝ «Cruden's Concordance»–ը, Ալեքսանդր Քրուդենի աշխատանքն էր: Առաջին անգամ հրատարակվել է 1738 թվականին, այն իր կյանքի ընթացքում հասել է մի քանի հրատարակությունների և բազմիցս վերամշակվել, կրճատվել և վերատպվել է: Քրուդենի աշխատանքը լիակատար կոնկորդանս չէ և բաց է թողնում հատկապես շատ հիշատակումներ հատուկ անունների վերաբերյալ, բայց նրա վերջին հրատարակությունը կոնկորդանս ուներ Հին Կտակարանի երկրորդականոնական գրքերի հետ, որոնք, սակայն, սովորաբար չեն տպագրվում[1]:

Դրան գերազանցեցին Աստվածաշնչի «King James» տարբերակի երեք հիմնական կոնկորդանսները՝ Ռոբերտ Յանգի, Ջեյմս Սթրոնգի և Ուոքերի:

  • Յանգի «Analytical Concordance to the Bible» (Էդինբուրգ, 1879–84), գրեթե ամբողջական կոնկորդանս է, մատնանշում է անգլերեն բառի եբրայերեն, քաղդերեն կամ հունարեն բնօրինակը և տարբերակում է միևնույն բառի հիմքում ընկած տարբեր իմաստները[1]:
  • Սթրոնգի կոնկորդանսը հղում է կատարում միայն անգլերեն տեքստին: Այն պարունակում է նաև համեմատական համաձայնություն լիազորված և վերանայված անգլերեն տարբերակների միջև, որոնք օգտակար են ներդրված փոփոխությունների ուսումնասիրության համար[1]:
  • Ուոքերի «Comprehensive Concordance to the Holy Scriptures» (Բոստոն, 1894) գրեթե ամբողջական կոնկորդանս է: Նոր Կտակարանի վերանայված տարբերակի լիակատար կոնկորդանսի հեղինակը Թ. Թոմսն է, այն լույս է տեսել Լոնդոնում, 1884 թվականին[1]:

Դրանց հաջորդեց կոնկորդանս, որը հիմնված էր Հռոմեացի կաթոլիկների նախընտրած Աստվածաշնչի Դուայ–Ռեյմս թարգմանության վրա, «A Textual Concordance of the Holy Scriptures» որի հեղինակը հոգևոր հայր Թոմաս Դեյվիդ Ուիլյամսն է, 1942 թվական:

Ժամանակակից կիրառում

խմբագրել

Քանի որ ծրագրային ապահովումը Աստվածաշունչը հասանելի է դարձրել էլեկտրոնային եղանակով և մանրակրկիտ էլեկտրոնային ինդեքսներով, տպագիր կոնկորդանսները ավելի քիչ կիրառություն ունեն: Գիտնականների և Աստվածաշունչ ուսումնասիրողների մեծ մասը փոխարենը ապավինում է ծրագրակազմին:

Սթրոնգի թվերի շնորհիվ (տե՛ս Strong's Concordance) հնարավոր դարձավ թարգմանել կոնկորդանսները մի լեզվից մյուսը: Այսպիսով, ռուսական Thompson Study Bible-ի 30,000 բառերի ռուսական կորնորդանսը («Новая учебная Библия Томпсона», La Buona Novella Inc, 2010, քրիստոնեական հասարակության կողմից հրատարակված «Աստվածաշունչը բոլորի համար», Սբ. Պետերբուրգ, Ռուսաստան) թարգմանություն է «Thompson Chain-Reference Bible»-ի անգլերեն կոնկորդանսի մասին (The New Thompson Study Bible. La Buona Novella Inc. & BBKirkbride Bible Company, Inc., 2006): Ռուսերեն կոնկորդանսը կազմելու գործընթացում հայտնաբերվել է անգլերենի համահունչ բառին համապատասխան եբրայերեն/հունարեն բառը, այնուհետև դրա ռուսերեն համարժեքը և Աստվածաշնչի ռուսերեն Սինոդալ թարգմանության մեջ ավելացվել է ռուսերեն կոնկորրդանսի տեքստին:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domain: Herbermann, Charles, ed. (1913). "Concordances of the Bible". Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  2. Online access to the first page of the Concordance by Hugues de St. Cher
  3. Online access to the concordance of Dutripon