Կոնկորդանս կամ համաբարբառ, աշխատության հանգուցային բառերի այբբենական ցուցակագրում` յուրաքանչյուր բառի համատեքստային կիրառման օրինակով։ Նախկինում կոնկորդանս ունեցել են միայն կարևոր աշխատությունները, ինչպիսիք են Վեդաները[1], Աստվածաշունչը, Ղուրանը կամ Շեքսպիրի, Ջեյմս Ջոյսի, լատինական և հույն դասական հեղինակների ստեղծագործությունները[2], ինչը պայմանավորված էր նախահամակարգչային դարաշրջանում կոնկորդանսի ստեղծման տևողությամբ, դժվարությամբ և անհրաժեշտ միջոցներով։

Կոնկորդանսն ավելին է, քան պարզագույն ցուցակագրումը. այն ներառում է լրացուցիչ տվյալներ՝ մեկնաբանություն, սահմանում և թեմատիկ կապի ստեղծում, ինչի արդյունքում նույնիսկ համակարգիչների կիրառման պարագայում կոնկորդանսի ստեղծման գործընթացը դառնում է ժամանակատար։

Մուրթքայ Նաթանի եբրայերեն Աստվածաշնչի կոնկորդանսը

Նախհամակարգչային դարաշրջանում որոնման տեխնոլոգիաները բացակայում էին, և կոնկորդանսն երկար աշխատությունների դեպքում, ինչպիսին է օրինակ՝ Աստվածաշունչը, ծառայում էր որպես որոնման գործիք՝ ընթերցողին հետաքրքրող ենթադրյալ բառերի ներկայացմամբ։ Այսօր բազմաթիվ բառերի վերաբերյալ հարցումների արդյունքները մեկտեղելու տեխնիկական հնարավորությունները (օրինակ՝ կոլոկացիաների որոնում) նվազեցրել է հետաքրքրությունը աշխատություններում տրված կոնկորդանսի հանդեպ։ Բացի այդ, այնպիսի մաթեմատիկական տեխնիկաներ, որոնցից է քողարկված իմաստաբանական ինդեքսավորումը, ստեղծվել է որպես բառի՝ համատեքստով պայմանավորված լեզվական տվյալների ավտոմատ կերպով վերհանելու միջոց։

Երկլեզու կոնկորդանսը ձևավորվում է զուգահեռ տեքստերի հիման վրա։

Թեմատիկ կոնկորդանսը կոնկրետ գրքի ներկայացրած թեմաների ցանկն է (հիմնականում Աստվածաշնչի դեպքում)՝ այդ թեմաների համատեքստային տեղեկությամբ։ Ի տարբերություն ավանդական կոնկորդանսի, ինդեքսավորված բառի առկայությունը պարտադիր չէ բանաստեղծության դեպքում։ Ամենահայտնի թեմատիկ կոնկորդանսը՝ անգլ.՝ Nave's Topical Bible:

Առաջին Աստվածաշնչյան կոնկորդանսը կազմվել է Վուլգաթայի համար Հյու Սենթ Շերիի (անգլ.՝ Hugh of St Cher) կողմից (մահ. 1262), ում այդ գործում օգնում էին 500 վանականներ։ 1448 թվականին Ռաբբի Մուրթքայ Նաթանը (անգլ.՝ Rabbi Mordecai Nathan) 10 տարվա աշխատանքի արդյունքում ստեղծեց եբրայերեն Աստվածաշնչի կոնկորդանսը։ Հունարեն Նոր Կտակարանի կոնկորդանսը ներկայացվել է 1599 թվականին Հենրի Ստեֆանսի (անգլ.՝ Henry Stephens) կողմից, իսկ Սեպտուագինտայինը՝ 1602 թվականին Կոնրադ Քիրչերի (անգլ.՝ Conrad Kircher) կողմից։ Անգլերեն Աստվածաշնչի առաջին կոնկորդանսը հրապարակվել է 1550 թվականին պարոն Մարբեքի (անգլ.՝ Mr Marbeck) կողմից։ Ըստ Քրուդենի՝ այն չէր պարունակում բանաստեղծությունների ինդեքսները, որոնք մշակել էր Ռոբերտ Սթիվենսը (անգլ.՝ Robert Stephens) 1545 թվականին, մինչդեռ պարոն Քաթոնի առաջարկած տարբերակում դրանք առկա էին։ Սրանց հաջորդեցին Աստվածաշնչի կոնկորդանսի՝ Քրուդենի և Սթրոնգի կողմից ստեղծված տարբերակները։

Լեզվաբանական կիրառում խմբագրել

Տեքստ ուսումնասիրելիս կոնկորդանսը հաճախ է կիրառվում լեզվաբանության մեջ՝ հետևյալ նպատակներով՝

  • համեմատել նույն բառի տարբեր գործածությունները,
  • վերլուծել հանգուցային բառերը,
  • դիտարկել բառերի հաճախականությունը,
  • վերհանել և ուսումնասիրել դարձվածքներ և իդիոմատիկ արտահայտություններ,
  • գտնել կոնկրետ հասկացությունների այլալեզու համարժեքները, օրինակ. տերմինաբանությունը բնագրում և թարգմանչական հիշողությունում,
  • վերհանել և ուսումնասիրել դարձվածքներ և իդիոմատիկ արտահայտություններ,
  • հղումների և բառացանկերի ստեղծում։

Կոնկորդանսային տեխնիկաները լայնորեն օգտագործվում են տեքստի ազգային կորպուսներում, ինչպիսիք են Ամերիկյան ազգային կորպուսը (անգլ.՝ American National Corpus), Բրիտանական ազգային կորպուսը (անգլ.՝ British National Corpus) և Ժամանակակից ամերիկյան անգլերենի կորպուսը (անգլ.՝ Corpus of Contemporary American English): Բոլորն էլ հասանելի են առցանց։ Կոնկորդանսային տեխնիկա օգտագործող առանձին ծրագրերը հայտնի են որպես կոնկորդանսեր[3] կամ ավելի առաջատար կորպուսների կառավարիչներ։ Նրանցից շատերը ներառում են խոսքիմասային ծանոթագրություն՝ կորպուսի օգտատերին հնարավորություն տալով ստեղծել իր խոսքիմասային ծանոթագրությամբ կորպուսը՝ լեզվաբանական տարբեր որոնումներ իրականացնելու նպատակով[4]։

Ինվերսիա խմբագրել

Կումրանի ձեռագրերի որոշ մագաղաթների տեքստի վերականգնումն իրականացվել է կոնկորդանսի տեսքով։ Որոշ մագաղաթների հասանելիությունը ղեկավարվում էր «գաղտնիության կանոնով», ինչը թույլ էր տալիս միայն գլխավոր Միջազգային խմբին կամ նրանց նշանակողներին դիտել բնօրինակ նյութերը։ 1971 թվականին Ռոլանդ դե Վոյի (անգլ.՝ Roland de Vaux) մահից հետո նրա իրավահաջորդները մի քանի անգամ հրաժարվեցին թույլատրել այլ գիտնականներին նույնիսկ լուսանկարներ հրապարակել։ 1991 թվականին Մարտին Աբեգը (անգլ.՝ Martin Abegg) շրջանցեց այս սահմանափակումը։ Նա համակարգչի օգնությամբ «փոխակերպեց» բացակայող փաստաթղթերի՝ 1950-ականներին ստեղծված կոնկորդանսը, ինչը Միջազգային խմբից բացի այլ գիտականների ձեռքն էր ընկել, և իրականացվեց 17 փաստաթղթերի բնագրային տեքստերի մոտավոր վերականգնում[5][6]։ Շուտով սրան հաջորդեց մագաղաթների բնօրինակ տեքստի հրապարակումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bloomfield, Maurice (1990). A Vedic Concordance. Motilal Banarsidass Publ. ISBN 81-208-0654-9.
  2. Wisbey, Roy (April 1962). «Concordance Making by Electronic Computer: Some Experiences with the Wiener Genesis». The Modern Language Review. Modern Humanities Research Association. 57 (2): 161–172. doi:10.2307/3720960.
  3. «Introduction to WordSmith». lexically.net. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  4. «Linguistic Toolbox». Yatsko.zohosites.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  5. Hawrysch, George (2002 թ․ օգոստոսի 4). «Dr. George Hawrysch's speech on concordance book launch». The Ukrainian Weekly, No. 31, Vol. LXX. Ukrainian National Association. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 19-ին.
  6. Jillette, Penn. «You May Already be a "Computer Expert"». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Shakespeare concordance - A concordance of Shakespeare's complete works (from Open Source Shakespeare)
  • Online Concordance to the Complete Works of Hryhorii Skovoroda - A concordance to Hryhorii Skovoroda's complete works (University of Alberta, Edmonton, Canada)
  • Alex Catalogue of Electronic Texts - The Alex Catalogue is a collection of public domain electronic texts from American and English literature as well as Western philosophy. Each of the 14,000 items in the Catalogue are available as full-text but they are also complete with a concordance. Consequently, you are able to count the number of times a particular word is used in a text or list the most common (10, 25, 50, etc.) words.
  • Hyper-Concordance, Mitsu Matsuoka, Nagoya University - The Hyper-Concordance is written in C++, a program that scans and displays lines based on a command entered by the user. Includes Victorian, British & Irish, and American literatures.
  • Concord - Page includes link to Concord, an on-the-fly KWIC concordance generator. Works with at least some non-Latin scripts (modern Greek, for instance). Multiple choices for sorting results; multi-platform; Open Source.
  • ConcorDance - A concordance interface to the WorldWideWeb, it uses Google's or Yahoo's search engine to find concordances and can be used directly from the browser.
  • Chinese Text Project Concordance Tool - Concordance lookup and discussion of the continued importance of printed concordances in Sinology - Chinese Text Project
  • KH Coder Արխիվացված 2012-05-06 Wayback Machine - A free software for KWIC concordance and collocation stats generation. Various statistical analysis functions are also available such as co-occurrence network, multidimensional scaling, hierarchical cluster analysis, and correspondence analysis of words.