Փիթեր Փևենսի
Նարնիայի ժամանակագրությունների հերոս
ՍտեղծողՔ.Ս. Լյուիս
Տեղեկություններ
Սեռարական
ԿոչումԳերագույն թագավոր Փիթեր Մեծափառ,
Մենավոր Կղզիների կայսր,
Քեր Փարավելի լորդ,
Առյուզի ազնվագույն միաբանության ասպետ,
Սըր Փիթեր Գայլերի Կործանիչ
Ընտանիքպարոն և տիկին Փևենսիներ (ծնողներ),
Սյուզըն Փևենսի (քույր),
Էդմունդ Փևենսի (եղբայր),
Լյուսի Փևենսի (քույր),
Յուսթս Սքրաբ (զարմիկ)
Ազգությունանգլիացի

Փիթեր Փևենսին Ք.Ս. Լյուիսի կողմից գրված «Նարնիայի ժամանակագրությունները» վիպաշարի գեղարվեստական կերպար է: Փիթերը հայտնվում է յոթ գրքերից երեքում: Փոքր տարիքում որպես գլխավոր կերպար «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ու «Արքայազն Կասպիանը» գրքերում և որպես չափահաս՝ «Վերջին ճակատամարտը» գրքում: Նա հիշատակվում է «Ձին և իր տղան» գրքում, որտեղ պայքարում է հսկաների հետ հյուսիսային սահմանագծում, և «Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը» գրքում, որտեղ սովորում է պրոֆեսոր Քիրքի մոտ:

«Ուոլթ Դիսնեյ» ընկերության «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ֆիլմում Փիթերի կերպարը մարմնավորում է անգլիացի դերասան Ուիլյամ Մոուզլին: Առաջին ֆիլմի վերջում տարիքով ավելի մեծ Փիթերին մարմնավորում է Նոա Հանթլին:

Փիթերը չորս Փևենսի երեխաներից ամենամեծն է: Նարնիայում իր արկածների մասնակից են նաև իր քույրեր Սյուզընն ու Լյուսին և իր եղբայր Էդմունդը:

Փիթերի թագավորությունը Նարնիայում տետրարխիա էր (հունարենից՝ քառիշխանություն), և լինելով գերագույն թագավոր (Փիթեր Մեծափառ)՝ նա ուներ գերագույն իշխանություն Նարնիայի բոլոր հետագա մենապետերի նկատմամբ: Վեպերի բնօրինակներում Փաուլին Բեյնսը պատկերել է Փիթերին մուգ մազերով, թեև Լյուիսի կողմից չկան նրա մազերի, աչքերի գույնի կամ մարմնի կազմվածքի հստակ նկարագրություններ:

Առաջին գրքի վաղ սևագրերում վեպը սկսվում է հետևյալ կերպ՝ «Այս գիրքը չորս երեխաների մասին է, որոնց անուններն էին՝ Էնն, Մարտին, Ռոուզ և Փիթեր: Բայց այն գլխավորապես Փիթերի մասին է, որը երեխաներից ամենակրտսերն էր»: Փիթերը միակ անունն է, որն անփոփոխ մնաց վերջնական աշխատանքում, սակայն այդ անունն արդեն կրում էր ավագ երեխան (Hooper 1977, էջեր 105–6): Փևենսին տեղամաս է Անգլիայի հարավ-արևելյան ափին, որտեղ գտնվում է բրիտանական պատմության ընթացքում մի քանի անգամ կարևոր դեր խաղացած միջնադարյան ամրոցը: Ռադյարդ Քիփլինգի «Փաքը Փուքի բլրից» (անգլ.՝ Puck of Pook's Hill, 1907) գրքի առնվազն մեկ կերպար Փևենսին անվանում է «Անգլիայի դարպաս», ինչին բառացիորեն և վերածվում է զգեստապահարանը Լյուիսի գրքերում: «Փևենսի» ազգանունն առաջին անգամ հիշատակվում է «Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը» գրքում:

Կենսագրություն

խմբագրել

Նախապատմություն

խմբագրել

Փիթերը ծնվել է 1927 թվականին և «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքում 13 տարեկան է: Որպես Նարնիայի ոսկե դարի թագավոր՝ նա իշխում է իր եղբոր և քույրերի հետ միասին 15 տարի, իսկ գրքի վերջում, երբ նա արդեն մոտավորապես 28 տարեկան էր, Փիթերը վերադառնում է Անգլիա՝ նորից դառնալով 13 տարեկան: «Վերջին ճակատամարտում» նա 22 տարեկան ուսանող է, ում սիրտը դեռ Նարնիայում է, թեև նա այնտեղ չի եղել «Արքայազն Կասպիանից» ի վեր, այսինքն՝ 14 տարեկանից:

«Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքում

խմբագրել

Հավատարիմ և նվիրված մեծ եղբայր Փիթերը չորս երեխաներից ամենամեծն է: Նա անում է առավելագույնը իր եղբորն ու քույրերին պաշտպանելու և իրեն որպես պատասխանատու չափահաս դրսևորելու համար: Գրքում նշվում է, որ նա իր եղբորից և քույրերից ավելի հասուն է, քանի որ իրենց հոր պատերազմ մեկնելուց հետո, մայրը խնդրել էր Փիթերին աջակցել նրանց և օգնել անցնել այդ ծանր փորձության միջով: Երկրորդ աշխարհամարտի ընթացքում օդային հարձակումների պատճառով իր եղբոր և երկու քույրերի հետ միասին նա տարհանվում է գնացքով քաղաքամերձ բնակավայր և մնում է պրոֆեսոր Դիգորի Քիրքի հին առանձնատանը:

Երբ Լյուսին առաջին անգամ մտնում է զգեստապահարան, Փիթերը չի հավատում նրան՝ մտածելով թե Լյուսին պարզապես երևակայել է, մինչև ինքն ու մնացած Փևենսիները իրենք չեն անցնում այդ զհեստապահարանով: «Շատ լավ ու զվարճալի կատակ էր, Լու» (Lewis 1950, էջեր 27): Նա հետագայում ներողություն է խնդրում Լյուսիից նրան չհավատալու համար և բարկանում է Էդմունդի վրա ավելի վաղ Նարնիայի գոյությունը ժխտելու համար (Լյուսին տեսել էր Էդմունդին Նարնիայում, սակայն Էդմունդը այնուհետև ստեց և ասաց, որ իրենք պարզապես «ձևացնում» էին): «Ա՜խ դու փոքր զզվելի հրեշ» (Lewis 1950, էջեր 55): Սա պայմանավորված էր նրանով, որ բացահայտվեց Էդմունդի խաբեությունը, երբ Նարնիա մտնելուց հետո նա ասաց՝ «Լսե՛ք…չպե՞տք է շարժվենք մի փոքր դեպի ձախ, եթե ուզում ենք հասնել ճրագասյանը» (Lewis 1950, էջեր 54–55): Փիթերը մինչև Էդմունդի խաբեության մասին իմանալն էլ էր բարկացած Էդմունդի վրա Լյուսիին «քաջալերելու» համար: Թեև Փիթերը չէր հավատում, որ Լյուսին եղել է Նարնիայում, նա կարծում էր, որ Էդմունդը չպետք է ծաղրանքով համաձայնվի Լյուսիի այն պնդման հետ, որ նա զգեստապահարանում մեկ այլ երկիր է գտել: Լյուսիի կողմից երկրորդ անգամ Նարնիայում հայտնվելու պնդման և վերջապես բոլոր Փևենսիների կողմից Նարնիայում հայտնվելու միջև ընկած ժամանակահատվածում Փիթերը զինադադար է հաստատում Լյուսիի և Էդմունդի միջև, սակայն նրա զայրույթը Էդմունդի նկատմամբ դեռևս տեսանելի է լինում:

Ավելի ուշ Էդմունդը գնում է Սպիտակ կախարդի մոտ (Էդմունդը հանդիպել էր նրան, երբ առաջին անգամ էր հայտնվել Նարնիայում, ու գայթակղվել իշխանություն ստանալու նրա խոստումներից), և Փիթերը հետագայում խոստովանում է Ասլանին, որ իր զայրույթը Էդմունդի նկատմամբ (փորձելու համար համոզել, որ Լյուսին խաբեբա է) հավանաբար դրդեց վերջինիս այդ սխալ քայլի: Փիթերը և մնացած Փևենսիները Նարնիա ժամանելուց հետո գտնվում էին պարոն և տիկին Կուղբերի հովանու ներքո: Պարոն Կուղբը առաջին իսկ հայացքից ենթադրեց, որ Էդմունդը դավաճան է, բայց այդ մասին մնացածին ոչինչ չասաց, մինչև որ չնկատեց նրա բացակայությունը և գլխի չընկավ, որ Էդմունդը գնացել է Սպիտակ կախարդի մոտ: Էդմունդին, ի վերջո, փրկելու են Ասլանի հրամանով: Իսկ մյուսները միևնույն ժամանակ ճանապարհ են ընկնում դեպի քարե սեղան` Ասլանին հանդիպելու նպատակով:

 
Նկարչի պատկերացմամբ Փիթերի վահանը, որը «Առյուծը, կախարդը և զգեստա-պահարանը» գրքի 10-րդ գլխում նկարագրվում է հետևյալ կերպ «այն մոխրագույն էր, իսկ նրա վրա պատկերված էր ետևի թաթերի վրա կանգնած մի կարմիր առյուծ»։

Դեպի Ասլան իրենց ճանապարհորդության ընթացքում Փիթերը Ձմեռ Պապից ստանում է իր թուրն (Ռինդոն) ու վահանը, իսկ ավելի ուշ Ասլանը նրան շնորհում է ասպետի կոչում՝ Սըր Փիթեր Գայլերի Կործանիչ (Lewis 1950, էջեր 121), երբ Փիթերը սպանում է գայլ Մոգրիմին՝ Սպիտակ կախարդի գաղտնի ոստիկանության պետին, որն իր հերթին փորձում էր սպանել Սյուզընին և Լյուսիին: Գրքերի ամերիկյան տպագրությունում, որի վրա էր հիմնվել 1979 թվականի անիմացիոն ֆիլմը, Լյուիսը փոխեց գայլի անունը Ֆենրիս-Ուլֆի, այդ անունը նա վերցրել էր սկանդինավյան դիցաբանությունից: Այդ տարբերակներում Փիթերը ստանում է «Ֆենրիսի Կործանիչ» կոչումը:

Մեծ ճակատամարտին պատրաստվելու ընթացքում Փիթերը նշանակվում է Ասլանի զորքի գերագույն գլխավոր հրամանատար: Նարնիայի ինքնահռչակ թագուհու՝ Սպիտակ կախարդ Ջադիսի և նրա չար դաշնակիցների՝ Բերունա ծանծաղուտների ճակատամարտում պարտությունից հետո Փիթերը թագադրվում է Ասլանի կողմից Հյուսիսային պարզ երկնքի ուժով որպես Նորին մեծություն թագավոր Փիթեր Մեծափառ, Նարնիայի գերագույն թագավոր, Մենավոր կղզիների կայսր, Քեր Փարավելի լորդ, Առյուծի ազնվազարմ միաբանության ասպետ: Այնուհետև իրականանում է հնադարյան մարգարեությունն այն մասին, որ Ադամի երկու որդիներն ու Եվայի երկու դուստրերը կզբաղեցնեն Քեր Փարավելի չորս գահերը: Այս իրադարձությունը նշանավորում է Սպիտակ կախարդի թագավորության ու հարյուրամյա ձմեռվա ավարտը և Նարնիայի ոսկե դարի սկիզբը:

Փիթերը և իր եղբայրն ու քույրերը ի վերջո վերադառնում են իրենց աշխարհ (որտեղ նրանք կրկին երեխաներ են) 15 տարի անց և բացահայտում, որ այնտեղ գեթ մեկ րոպե չի անցել:

«Ձին և իր տղան» գրքում

խմբագրել

Փիթերը այստեղ չի հայտնվում, սակայն հիշատակվում է: Մինչև Սյուզընը և Էդմունդը Քալորմինում փորձում են փախչել արքայազն Ռաբադաշից, նա պատերազմում է հսկաների հետ հյուսիսում (Լյուսին միակն է, որը մնացել էր Քեր Փարավելում):

«Արքայազն Կասպիանը» գրքում

խմբագրել

Այն բանից հետո, երբ Փևենսիները ժամանում են Քեր Փարավելի ավերակներ, նրանք գտնում են ամրոցի գանձասենյակը, որտեղ Փիթերը, Սյուզընն ու Լյուսին պահում էին Ձմեռ Պապի նվերները: Փիթերը վերցնում է իր թուրն (Ռինդոն) ու վահանը և կրկին դառնում խմբի առաջնորդ: Ի վերջո նրանք հանդիպում են Թրամփքինին՝ թզուկին, որը օգնել էր պաշտպանել արքայազն Կասպիան 10-րդին իր հորեղբայր Թելմարինի զորքից և որն արդյունքում ուղեկցել է նրանց Ասլանին հանդիպելու իրենց ճանապարհին:

Երբ երեխաները ստիպված են որոշում կայացնել, վերջին խոսքը, որպես գերագույն թագավորինը, Փիթերինն է: Պատերազմի սկիզբը բավարար ժամանակով հետաձգելու համար, որպեսզի Լյուսին հասցնի գտնել Ասլանին և արթնացնել Նարնիայի բնակիչներին, Փիթերը օգտվում է Թելմարին արքայի՝ Միրազի հետ մենամարտելու իրավունքից: Այն բանից հետո, երբ Փևենսի երեխաները օգնում են հաղթել Թելմարիններին, Փիթերը պաշտոնապես Կասպիանին է փոխանցում ազատ Նարնիայում իշխելու իրավունքը: Ասլանը Կասպիանին տալիս է լիազորություն իշխելու «Մեր և Գերագույն թագավորի ենթակայության ներքո»։ Փիթերը ավելի ուշ է Լյուսիին և Էդմունդին է փոխանցում այն, ինչ իրեն է ասել Ասլանը։ Նա և Սյազընն այլևս չեն վերադառնալու Նարնիա, քանի որ նրանք արդեն մեծացել են և սովորել են այս աշխարհից այն ամենն, ինչ կարող էին:

Չորս երեխաներն այնուհետև վերադառնում են իրենց աշխարհ, որտեղ սպասում են գիշերօթիկ դպրոց տանող իրենց գնացքին:

Այս գրքում պարզվում է, որ Լյուսին Փիթերի ամենասիրելի քույրիկն էր, չնայած դա բավականին ակնհայտ էր ողջ վիպաշարի ընթացքում:

«Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը» գրքում

խմբագրել

Թեև ֆիզիկապես Փիթերն այս գրքում չի հայտնվում, հիշատակվում է, որ պրոֆեսոր Քիրքն օգնում է նրան պատրաստվել քննություններին, իսկ մյուս երեք երեխաները չեն կարող մնալ իր հետ, քանի որ պրոֆեսորը տեղափոխվել էր զգեստապահարանով մեծ առանձնատնից և այժմ ապրում էր շատ ավելի փոքր տանը: «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը» ֆիլմում Փիթերը էպիզոդիկ դեր է խաղում խնջույքի ժամանակ: Երբ Լյուսին կերպարանափոխվում է և ստանում Սյուզընի արտաքինը, ո՛չ Փիթերը, ո՛չ Էդմունդը չեն կարողանում մտաբերել, թե ով է Լյուսին կամ ինչ է Նարնիան:

«Վերջին ճակատամարտը» գրքում

խմբագրել

Փիթերը փոքր դեր է խաղում այս պատմության մեջ: Նա միակն էր, ով դիմեց այն պահին Նարնիայի թագավոր Տիրիանին Նարնիայի յոթ ընկերների մասին Տիրիանի տեսիլքում:

Մյուս ընկերների հետ ընթրելուց հետո Փիթերը և Էդմունդը մեկնում են Լոնդոն Քեթերլեյների բակում պրոֆեսոր Քիրքի կողմից թաղված կախարդական մատանիները վերցնելու նպատակով: Նրանք հույս ունեին, այդ կախարդական մատանիների օգնությամբ նրանց կհաջողվի Նարնիա ուղարկել Յուսթըսին և Ջիլլին: Երկուսն էլ սպասում էին Լյուսիին, Յուսթըսին, Ջիլլին, Դիգորիին և Փոլլիին կայարանում, երբ գնացքը վթարի ենթարկվեց, և նրանք բոլորը զոհվեցին: Յուսթըսը և Ջիլլը ժամանակավորապես տեղափոխվում են Նարնիա մինչև աշխարհի վերջը, որից հետո նրանք հայտնվում են իրական Նարնիայում կամ դրախտում և վերամիավորվում Փիթերի, Էդմունդի, Լյուսիի, Դիգորիի և Փոլլիի հետ:

Տիրիանը բնութագրությամբ՝ Փիթերին ուներ թագավորի և ռազմիկի դեմք: Այն բանից հետո, երբ Տիրիանն անցավ ախոռի դռնով և առաջին անգամ տեսավ Տաշին, Փիթերը հանգիստ ձայնով հրամայեց դևին հեռանալ իր որսի հետ: Նարնիայի բոլոր բնակիչների դատավճիռը կայացնելուց հետո Ասլանը հրամայում է Փիթերին փակել դուռը՝ այսպիսով ոչնչացնելով այդ աշխարհը: Փիթերը այն շատերից մեկն է, ում թույլատրված էր մնալ Ասլանի երկրում։ Այդ թվին էին պատկանում նաև Փիթերի, Էդմունդի, Սյուզընի և Լյուսիի ծնողները:

Քրիստոնեական տարրեր

խմբագրել

Լյուիսը, լինելով այլաբանության փորձագետ, «Նարնիայի ժամանակագրությունները» չէր համարում այլաբանություն: Նա այն համարում էր այն հարցի ենթադրական պատասխանը, թե «ինչպիսին կլիներ Քրիստոսը, եթե իսկապես գոյություն ունենար Նարնիայի նման աշխարհ և Նա որոշեր ծնվել, մահանալ և հարություն առնել այդ աշխարհում, ինչպես Նա արեց մեր աշխարհում: Դա բնավ այլաբանություն չէ» (Martindale & Root 1990): Այլաբանություն չլինելով հանդերձ՝ Նարնիայում իրապես պարւոնակում է քրիստոնեական տարրեր:

Կան նմանություններ Փիթեր Փևենսի և Սուրբ Պետրոս միջև, ով Քրիստոսի 12 առաքյալներից մեկն էր: Ինչպես Սուրբ Պետրոսը, ով իր անունն ստացավ Քրիստոսից, Փիթերը իր «Սըր Փիթեր Գայլերի Կործանիչ» կոչումը ստանում է Ասլանից: Ավանդաբար որպես առաջին Հռոմի պապ՝ Սուրբ Պետրոսը և իր հաջորդները առաջինն են հավասարների մեջ (primus inter pares)։ Նմանօրինակ է նաև Փիթեր Փևենսիի ստացած «Գերագույն թագավոր» կոչումը։ Եվ վերջապես աստվածաշնչյան Սուրբ Պետրոսին, կաթոլիկ ավանդույթի համաձայն, շնորհվում են «երկնային արքայության բանալիները», իսկ Փիթեր Փևենսին կողպում է դուռը ոսկե բանալիով՝ հավերժ փակելով ոչնչացված Նարնիայի մուտքը «Վերջին ճակատամարտը» գրքի դատավճռից հետո (Hinten 2005, էջեր 10)։

Մարմնավորումներ

խմբագրել
  • 1967 թվականի հեռուստասերիալում նրան մարմնավորում է Փոլ Ուոլլերը
  • BBC 1988 թվականի «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» հեռուստասերիալում նրան մարմնավորում է դերասան Ռիչարդ Դեմփսին
  • Walden Media-յի «Նարնիայի ժամանակագրությունները» ֆիլմերում նրան մարմնավորում է բրիտանացի դերասան Ուիլյամ Մոուզլին (փոքր տարիքում) և Նոա Հանթլին (մեծ տարիքում ֆիլմի վերջում)
  • 1990-ական թվականների ավարտին/ 2000-ական թվականների սկզբին Focus on the Family Radio Theatre կազմակերպության ռադիո ադապտացիաներում ձայնային դերասաններն են՝ Ֆրեդի Ֆինդլեյը (փոքր տարիքում) և Փիթեր Մորետոնը (չափահաս)
  • «Էպիկական ֆիլմում» (անգլ.՝ Epic Movie) նրան մարմնավորում է Ադամ Քեմբելը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  • Lewis, C.S. (1950), The Lion, the Witch and the Wardrobe, London: Geoffrey Bles
  • Lewis, C.S. (1951), Prince Caspian, London: Geoffrey Bles
  • Lewis, C.S. (1952), The Voyage of the Dawn Treader, London: Geoffrey Bles
  • Lewis, C.S. (1954), The Horse and His Boy, London: Geoffrey Bles
  • Lewis, C.S. (1956), The Last Battle, London: Geoffrey Bles
  • Martindale, Wayne; Root, Jerry (1990), The Quotable Lewis, Tyndale House, ISBN 0-8423-5115-9
  • Hooper, Walter (1977), "Narnia: The Author, the Critics, and the Tale", The Longing for a Form, ed. Peter Schakel, Ohio: Kent State Univ. Press, ISBN 0-8423-5115-9
  • Hinten, Marvin D. (2005), The Keys to the Chronicles, Broadman & Holman, ISBN 0-8054-4028-3
  • Ford, Paul F. (2005), Peter Pevensie (in The Companion to Narnia: A Complete Guide to the Magical World of C.S. Lewis' The Chronicles of Narnia), HarperSanFrancisco, ISBN 0-06-079127-6

Հետագա ընթերցանության համար

խմբագրել
  • Ford, Paul F. (2005), Companion to Narnia, Revised Edition, San Francisco: Harper, ISBN 0-06-079127-6
  • Duriez, Colin (2004), A Field Guide to Narnia, InterVarsity Press, ISBN 0-8308-3207-6
  • Wagner, Richard J. (2005), C. S. Lewis & Narnia For Dummies, For Dummies, ISBN 0-7645-8381-6