Վերջին ճակատամարտ (Նարնիայի ժամանակագրություններ)

«Վերջին ճակատամարտ» (անգլ.՝ The Last Battle), վերջին, յոթերորդ գիրքը Քլայվ Սթեյփլս Լյուիսի «Նարնիայի ժամանակագրություններ» շարքում, որը հրատարակվել է 1956 թվականի սեպտեմբերի 4-ին։ Այս գրքի համար Լյուիսը արժանացել է Կարնեգիի մրցանակին։

Վերջին ճակատամարտ
անգլ.՝ The Last Battle
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆանտաստիկա
Ձևվեպ
ՀեղինակՔլայվ Սթեյփլս Լյուիս
ԵրկիրԱնգլիա Անգլիա
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՆարնիա, Calormen? և Aslan's Country?
ԿերպարներDigory Kirke?, Polly Plummer?, Փիթեր Փևենսի, Լյուսի Փևենսի, Էդմունդ Պևենսի, Էուսթեյս Սքրաբ, Ջիլլ Փոլ, Puzzle?, Shift?, Tirian?, Jewel?, Roonwit?, Farsight?, Tash?, Rishda?, Emeth?, Poggin?, Ասլան և Mr. Tumnus?
ՆկարազարդողՊաուլինա Բեյնս
ՀրատարակչությունBodley Head
Հրատարակվել է1956 թվական սեպտեմբերի 4
ՇարքՆարնիայի ժամանակագրություններ
ՆախորդՀրաշագործի զարմիկը

Սյուժե խմբագրել

Չարակամ և խարդախ Խորամանկ կապիկը,ով ապրում էր Նարնիայի ծայրամասում, իր հիմարիկ ընկերոջ՝ Տխմար իշուկի, օգնությամբ, գտնում է սպանված վայրենի առյուծի մորթի։ Կապիկի մոտ միտք է առաջանում այդ կաշվով զարդարել իշուկին, նրան նարնեցիներին ցույց տալ Ասլանի փոխարեն, գրավել իշխանությունը և կառավարել նրա անունից։ Նարնիայի վերջին արքա Տիրիանը նոր վտանգի հետ է բախվում։ Երկիրը աստիճանաբար լցվում է տարխիստանցիներով, որոնք կտրում են խոսող ծառերը, ստրկացնում և շահագործում են բնակիչներին, ընդ որում այդ ամենը անում են Ասլանի անունից։ Այդ ամենը ղեկավարում է սոսկալի Խորամանկ կապիկը։ Անբարեհաճ լուրերը Տիրիանին են հասնում մայրաքաղաքից բավականին հեռու, այդ պատճառով տվյալ պահին նրա դաշնակիցներ և համախոհներ կարող են լինել միայն միաեղջյուր Ալմազը և մարդաձի Ռունոմուդրը, ով անձամբ էր եկել արքային նախազգուշացնելու վտանգի և երկնքում սարսափելի նախանշանների մասին։ Տիրիանը Ռունոմուդրին օգնության համար ուղարկում է Կեր Պարավել, իսկ ինքն ու Ալմազը ուղևորվում են իրադարձությունների կիզակետ։ Նրանկ կանգ են առնում Լապտերային պարապուտի մոտ, Խորամանկ կապկի որջի, որտեղ հատուկ կացարան է պատրաստված կեղծ-Ասլանի համար։ Երբ Տիրիանը հայտնվում է այնտեղ և Խորամանկին կանչում է ազնիվ մարտի, վերջինս Ասլանի անունից իր ձեռքի տակ գտնվող տարխիմտանցիներին հրամայում է բռնել արքային և կապել ծառին։ Կենդանիների և այլ արարածների՝ Նարնիայի բնակիչների, կամքը կաթվածահար է արված Մեծ Առյուծի անվան հիշատակմամբ, ում նրանք սովոր են ենթարկվել։ Նրանք կերակրում են գերևարված արքային և հոգ են տանում նրա մասին, սակայն ազատագրել վախենում են։ Հասկանալով, որ սեփական ուժերով նա ի վիճաըի չէ փրկել երկիրը և իրեն, նա մտովին օգնության է դիմում երեխաներին՝ Նարնիայի փրկիչներին, ովքեր նախկինում բազմիցս նրա երկիր են եկել Ասլանի հետ միասին և նրա կամքով։ Այնուհետև նա ընկղմվում է թմրության մեջ և քնի մեջ հանդիպում է Նարնիայի ընկերների յոթնյակի հետ, ովքեր մինչ այդ մեկ անգամ չէ, որ փրկել են կախարդական աշխարհը։ Արքան կրկին նրանցից օգնություն է խնդրում։

Միաժամանակ մեր աշխարհում, Անգլիայում, պրոֆեսոր Կերկը, մորաքույր Պոլին, Փիթեր Պևենսին, Էդմունդ Պևենսին, Լյուսի Պևենսին, Յուստես Վրեդը և Ջիլ Պոուլը՝ Նարնիայի ընկերները, ստանալով Տիրիանի ուղերձը, սկսում են գործել։ Փիթերը և Էդմունդը՝ բանվորների տեսքով, ովքեր վերանորոգում են պրոֆեսոր Կերկի նախկին տան մոտի խողովակները, հանում են հողի մեջ թաքցրած կախարդական օղակներով տուփը, որը թույլ է տալիս տեղափոխվել աշխարհների մեջ։ Ըստ ամենայնի, միայն Յուստեսը և Ջիլը կարող են օգտվել դրանցից, քանի որ նրանք դեռ չեն մեծացել։ Մնացածը (բացի Սյուզեն Պևենսիից, ով «դավաճանել է»Նարնիային և այժմ հետաքրքրվում է միայն «տղաներով և հրավերքներով») գնացքով ժամանում են ավելի ուշ և Փիթերը՝ Էդմունդի հետ միասին, դիմավորում են նրանց։ Հանկարծ ինչ-որ բան է կատարվում և Յուստեսը ու Ջիլը անմիջապես գնացքից տեղափոխվում են նարնիական անտառ առանց որևէ օղակների։

Հանդիպելով Տիրիանի հետ և ազատագրելով նրան գերությունից, նրանք որոշում են օգնել նրան պայքարում և գլուխ հանել իրավիճակից։ Ժամանակավոր կացարան գտնելով ռազմական պաշարներով գաղտնի աշտարակում (կառուցված որևէ աղետի դեպքի համար), բոլոր երեքն էլ հանդերձանքների և գրիմի օգնությամբ քողարկվում են տարխիստանական զինվորների նման և թափանցում կացարան, որտեղ իբր թե գտնվում է Ասլանը։ Այնտեղ նրանք գտնում են իշուկ Տխմարին՝ Խորամանկ կապկի ընկերոջը, ում նա ստիպել էր հագնել առյուծի մորթին։ Առևանգելով և ազատելով Տխմարին, նրանք ճանապարհ են ընկնում մարդաձի Ռունոմուդրի բանակին հանդիման, որը նա պետք է բերի Կեր Պարավելից։ Արքայի ծրագիրն այն է, որ հավատարիմ ռազմիկների աջակցությամբ նարնեցիներին ցույց տալ կեղծ-Ասլանին, կապկին զրկել իշխանությունից և վնասազերծել նրան։ Սակայն Խորամանկի նենգությունը արդեն իր պտուղներն է տվել՝ նարնեցիները ոչ մեկին չեն հավատում և չեն ցանկանում ոչ մի խոսակցություն լսել Ասլանի մասին։ Տարխիստանցիները, ովքեր սկզբում ձևանում էին Խորամանկի դաշնակիցներ, այժմ լիովին վերահսկում են նրան և կապկի միջոցով բոլորին ներշնչում են, որ Ասլանը և տարխիստանյան չար աստվածուհի Տաշը, ըստ էության, նույնն են, իսկ այն արարածը, ով Ասլանի կերպարով գտնվում է կացարանում, պետք է անվանել «Տաշլան» (Տաշ+Ասլան) չտարբերակված անունով։

Արքան և նրա ուղեկիցները հանդիպում են տախիստանցիների կողմից գերևարված թզուկներին և նրանց ազատագրում են ստրկությունից, սակայն թզուկները, ովքեր ականատես են եղել խաբեությանը, չեն հավատում իրենց արքային։ Միայն մեկ թզուկ՝ Պոգինը, միանում է նրանց։ Այնուհետև ճանապարհորդները տեսնում են սարսափելի պատկեր. նրանցից ոչ հեռու Նարնիա է թափանցում թռչունի գլխով հսկայական բազմաձեռ հրեշ՝ աստվածուհի Տաշը, ում Նարնիա են կանչել կապիկը և նրա համախոհները։ Շուտով հայտնվում է արծիվ Հեռատեսը։ Հեռատեսը հայտնում է, որ Խորամանկ կապիկը վաղուց գաղտնի հարաբերությունների մեջ էր Տիսրոկի հետ և այժմ Կեր Պարավելը գրավված է ծովից, նրա կայազորը ջախջախված է, Ռունոմուդրի բանակը նյունպես ջախջախված է, իսկ անձամբ նա սպանված։ Մահանալիս նա խնդրել է արքային հանձնել իր պատգամը. «Բոլոր աշխարհները մոտենում են ավարտին, բացի Ասլանի աշխարհից, իսկ ազնվաբարո մահը դա գանձ է, և յուրաքանչյուրը բավականին հարուստ է, որպեսզի գնի այն»։

Նարնիայում Տաշի հայտնվելուն պես Տիրիանը պայքարը համարում է անհույս և կանխատեսում է իր և իր ընկերների համար արյունալի ելքով Վերջին ճակատամարտտը։ Նա փորձում է երեխաներին ետ ուղարկել, սակայն նրանք չեն ցանկանում և չեն կարող։ Նրանք վերադառնում են չարաբաստիկ կացարանի մոտ, որտեղ այդ ժամանակ տիրություն է անում տարխիստանյան զորապետ Ռիշդա-տարխանը և Շեկ կատուն, ով կարողացել է բացահայտել զավթիչների անպատկառ մտադրությունները և նրանց կողմից վերցվել է «փայատեր»։ Կացարանում արդեն չկա Տխմարը, սակայն բոլորին պարզ է, որ այնտեղ, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը կա։ Այդ «ինչ-որ մեկը» մահացու վախեցնում է կատվին, ով կեղծավորաբար ցանկանում էր ներս մտնել։ Տարխիստանցիները ենթադրում են, որ կացարանում իրոք գտնվում է Տաշը և սկսում են երկրպագել նրան։ Մոտենալով կացարանին, արքան և նրա ընկերները մարտի են կանչում տարխիստանցիների բանակին, դաշնակցության կոչելով արքային և Ասլանին հավատարիմ բոլոր նարնեցիներին։ Սակայն նրանք շատ քիչ են, իսկ տարխիստանցիներին օգնական ուժեր են մոտենում։ Բացի այդ, ազատագրված թզուկները դավաճանում են արքային և կրակում են օգնության շտապող նարնիական խոսող ձիերի ուղղությամբ։ Ռիշդա-տարխանը ներողամտություն է խոստանում բոլոր նրանց, ովքեր կօգնեն Տաշին զոհաբերության մատուցել արքային և երեխաներին։ Այսպիսով, Վերջին ճակատարմարտի իմաստը ոչ միայն այն է, որ հաղթեն հակառակորդին, այլ նաև այն, որ նրան քարշ տան կացարան։ Արքայի ընկերներին հաջողվում է կացարան մտցնել Կապկին, սակայն նրանց նույնպես նեղում են և թշնամին մտցնում է կացարան։ Վերջապես, կացառանում է հայտնվում նաև արքա Տիրիանը, գրկի մեջ առնելով նաև իր գլխավոր հակառակորդին՝ Ռիշդա-տարխանին։ Ռիշդային և կապկին ուտում է Տաշը, ով իրականում այնտեղ էր գտնվում, սակայն այժմ անհետանում է, դուրս մղված Ասլանի ձայնից։

Տիրիանի կողքին են հայտնվում Ջիլը, Յուստեսը և Նարնիայի մյուս հինգ ընկերները, հին արքաների և թագուհիների իրենց հանդերձանքով, ինչպես նաև այն գազանները և արարածները, որոնց բոլորը մահացած էին համարում վերջին ճակատամարտում։ Նրանց միջավայրում Տիրիանը իրեն զգում է նորովի և տեսնում, որ նույնպես հագել է հիանալի հագուստ։ Կացառանը ձևափոխվում է, վերափոխվելով անսահման դրախտային այգու։ նախկին կացարանից մնում է միայն փակ դուռը։ Փորձելով հասկանալ որտեղ են նրանք և ինչ է կատարվել, արքա Տիրիանը ընկերների հետ առաջ է շարժվում այգով և տեսնում է թզուկներին, որոնց տարխիստանցիները կացարան էին գցել ավելի շուտ, սակայն, կուրացած սեփական անհավատությամբ, հպարտությամբ և չարությամբ, նրանք շուրջը ոչինչ չեն տեսնում։ Այնուհետև նրանք հանդիպում են Էմետին, երիտասարդ տարխիստանցի ռազմիկի, ով անկեղծորեն փնտրում է Տաշին և ձգտում երկրպագել նրան, սակայն ապրում է բարեպաշտ և, այդպիսով, ծառայում է ոչ թե Տաշին, այլ Ասլանին։ Վերջապես, անձամբ Ասլանը հայտնվում է հավաքվածներին և ողջունում է նրանց, իսկ այնուհետև բացում է խորհրդավոր դուռը։ Ժամանակը և տարածությունը փոխվում են։ Դռան միջով հերոսները ականատես են լինում ապոկալիպտիկ իրադարձություններ նարնիայում և այն ամենի մահը, ինչը մնում է դռան հետևում։ Նրանց կողքով անցնում են բոլոր կենդանի արարածները, ովքեր երբևիցե ապրել են Նարնիայում։ Բարի նարնեցիները գնում են դեպի դուռը և ընկնում Ասլանի թագավորություն, վատերը անհետանում են Առյուծի ստվերում։ Նրանից հետո, երբ դռան այն կողմի աշխարհը մահանում է և դուռը վերջնականապես փակվում է, հերոսները ընկնում են առավել հիանալի վայր, քան այն, որին վեր էր ածվել կացարանը։ Դա «իրական Նարնիան է»։ Այստեղ նրանք սկզբում հանդիպում են իրենց ընկերներ-նարնեցիներին խոր անցյալից, իսկ հետո նաև սեփական ծնողներին, ովքեր ընկել են, համապատասխանաբար, «իրական Անգլիա» (բոլոր իրական երկրները այստեղ են, Ասլանի երկրում)։ Նրանք երկյուղում են, որ Ասլանը նրանց կվերադարձնի մեր աշխարհ, սակայն պարզվում է, որ այնտեղ, Երկրում, նրանք զոհվել են երկաթուղային աղետում և կարող են այստեղ մնալ ընդմիշտ։ Ասելով դրա մասին, Ասլանը փոխում է իր կերպարը և Պևենսիների մեծացած երեխաների և նրանց ընկերների առջև հեռնում է ոչ որպես Առյուծ։ Դրանով ավարտվում է Քլայվ Սթեյփլս Լյուիսի ամբողջ հեքիաթային շարքը։

Իսկ ինչ վերաբերվում է Սյուզենին, ապա նրա հետագա ճակատագիրը եղբայրների, քրոջ և ծնողների զոհվելուց հետո մնում է անհայտ։ Փոքրիկ տղա մարտինին ուղղված նամակում Լյուտսթ գրում է.

  Գրքում չի ասվում, թե ինչ կլինի Սյուզենի հետ։ Նա կենդանի է մնացել մեր աշխարհում, հասցնելով վեր ածվել բավականին հիմար, եսասեր աղջկա։ Սակայն նա բավականին ժամանակ ունի, որպեսզի վերափոխվի և, գուցե, նա վերջ ի վերջո կընկնի Ասլանի աշխարհ՝ իր ճանապարհով։ Կարծում են, նույնիսկ այն ամենից հետո, ինչ նա տեսել և լսել է Նարնիայում, նա կորող է տարիքի հետ միասին իրեն վստահեցնել, որ այդ ամենը «անհեթեթություն է»։  

Նաև անհայտ է մնում և կախարդական օղակների ճակատագիրը։

Բովանդակություն խմբագրել

Վեպը կազմված է տասնվեց գլուխներից[1]։

  • Գլուխ առաջին. Կաթսայաձև լիճը
  • Գլուխ երկրորդ. Արքայի թեթևամիտ քայլը
  • Գլուխ երրորդ. Կապիկը փառքում
  • Գլուխ չորրորդ. Ինչ է տեղի ունեցել այդ գիշեր
  • Գլուխ հինգերորդ. Ինչպես արքային օգնության եկան
  • Գլուխ վեցերորդ. Հիանալի գիշերային աշխատանք
  • Գլուխ յոթերորդ. Գլխավոր կերպով թզուկների մասին
  • Գլուխ ութերորդ. Ինչ նորություններ բերեց արծիվը
  • Գլուխ իններորդ. Մեծ հավաք կացարանի մոտ
  • Գլուխ տասներորդ. Ով կմտնի կացարանի մեջ
  • Գլուխ տասնմեկերորդ. Իրադարձությունները արագանում են
  • Գլուխ տասներկուերորդ. կացարանի դռան միջով
  • Գլուխ տասներեքերորդ. Ինչպես թզուկներկ հրաժարվեցին խաբված լինելուց
  • Գլուխ տասնչորսերորդ. Գիշեր է իջնում Նարնիայի վրա
  • Գլուխ տասնհինգերորդ. Բարձր և հեռու
  • Գլուխ տասնվեցերորդ. Հրաժեշտ Ստվերների աշխարհի հետ

Կերպարներ խմբագրել

  • իշուկ Տխմար (այլ թարգմանություններում՝ Հիմար, Դմբո).
  • կապիկ Խորամանկ (այլ թարգմանություններում՝ Ստորիկ).
  • Տիրիան — Նարնիայի վերջին արքան (բովանդակությունից հետևում է, որ նախորդ գրքի կերպար արքա Ռիլիանը նրա նախահոր նախահայրն է)
  • Ալմազ — սպիտակ միաեղջյուր, Տիրիանի մերձավոր ընկերը։ Գրքում այս կերպարի առկայությունը խորապես խորհրդանշական է. շատ հնուց միաեղջյուրը խորհրդանշում է ողջախոհություն, «քրիստոնեական գրողների ստեղծագործություններում այս լեգենդար արարածը հիշատակվում է որպես Ավետման և Աստվածամարմնավորման խորհրդանիշ։ Միջին դարերում միաեղջյուրը հանդես էր գալիս որպես Կույս Մարիամի խորհրդանիշ», նշանավորում էր Աստծո ուժը և Քրիստոս Փրկչի հեզությունը։ Նաև միաեղջյուրը զգուշավորության, հեռատեսության, խոհեմության, մաքրության, անարատության, խստության և սաստկության հերալդիկական խորհրդանիշն է։ Միաեղջյուրի պատկերումը ոսկե երասանում մտնում է Մեծ Բրիտանիայի արքայական զինանշանի մեջ։
  • Ռունոմուդր (այլ թարգմանություններում՝ Ռունվիտ) — մարդաձի, իմաստուն, նախագուշակ և աստղագուշակ, Տիրիան արքայի դաշնակիցը։ Զոհվել է տարխիստանցիների հետ անհավասար մարտում, Կեր Պարավելի պատերի մոտ։
  • Հեռատես — խոսող արծիվ, Տիրիան արքայի դաշնակից, Վերջին ճակատամարտի մասնակից։
  • Յուստես Վրեդ — տղա մեր աշխարհին, ով Նարնիա էր ընկել որպեսզի օգներ Տիրիանին։
  • Ջիլ Պոուլ — աղջիկ մեր աշխարհից, ով Նարնիա էր ընկել որպեսզի օգներ Տիրիանին։
  • Տաշ — Տարխիստանի չար աստվածուհի։
  • Ռիշդա-տարխան — տարխիստանցիների զավթիչ ուժերի առաջնորդ, արքայի հակառակորդը Վերջին ճակատամարտում։
  • էմետ — երիտասարդ տարխիստանցի ազնվական, ով անկեղծորեն ձգտում էր երկրպագել Տաշին և հանուն դրա մտել էր կացարանի մեջ։ սեմիթական լեզուներում «էմետ» նշանակում է «հավատարիմ»։
  • Թզուկ Պոգին — միակը թզուկներից, ով հավատարիմ է մնում արքա Տիրիանին, Վերջին ճակատամարտի մասնակից։
  • Արջ, Վարազ, Խոսող շներ — արքայի դաշնակիցները, Վերջին ճակատամարտի մասնակիցներ և հերոսներ։
  • Ասլան — Մեծ Առյուծ։

Հետաքրքրի փաստեր խմբագրել

  • Գիրքը բազմաթիվ նմանակումներ է պարունակում «Հայտնություն Հովհաննեսի» (Ապոկալիպսիս) Աստվածաշնչյան գրքին, ինչպես նաև կանոնական Ավետարանի որոշ պարականոն գլուխներին (օրինակ, Մատթեոս գլուխ 24, Մարկոս գլուխ 13 և այլն)։
  • «Իրական Անգլիայի» կերպարը, որտեղ հերոսները տեսնում են իրենց ծնողներին, և այլ «իրական երկրների», որոնք հանդիսանում են Ասլքանի աշխարհի մասերը, Լյուիսի կողմից փոխ է առնված Էյդոսների գաղափարների մասին Պլատոնի աշխատություններից։ «Գաղափարները… կազմում են հատուկ կատարյալ աշխարհ (գաղափարների թագավորություն), որը և կա ճշմարտացի իրականությունը, ճշմարտացի կեցության իմացության անմատչելի աշխարհը»։ Հենց Պլատոնի աշխատությունով է պրոֆեսոր Կերկը բացատրում տեսածը, ով բոլորի հետ միասին ընկել էր Ասլանի կատարյալ աշխարհը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել