Ուիլյամ Մոուզլի
Ուիլյամ Մոուզլի (անգլ.՝ William Peter Moseley, 1987 ապրիլի 27, Շիփսքոմբ, Գլոսթերշիր), անգլիացի դերասան։ Հայտնի է Փիթեր Փևենսիի դերով «Նարնիայի ժամանակագրություններ: Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» և «Նարնիայի ժամանակագրություններ: Արքայազն Կասպիանը» ֆիլմերում։
Ուիլյամ Մոուզլի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 27, 1987 (33 տարեկան) |
Ծննդավայր | Շիփսքոմբ, Անգլիա, Մեծ Բրիտանիա |
Կրթություն | Wycliffe College? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1998 - այժմ |
IMDb | ID 0608440 |
![]() | |
Մանկությունը և կրթությունըԽմբագրել
Ուիլյամ Մոուզլին ծնվել է Շօփսքոմբում, Անգլիայում[1]: Հայրը Փիթեր Մոուզլին է (կինոգործիչ)[1][2], իսկ մայրը՝ Ջուլիետ Մոուզլին։ Ուիլյամն ունի կրտսեր եղբայր և քույրէ Բենջամինը և Դեյզին։ Մոուզլին հաճախել է Շիփսքոմբի հիմնական դպրոցը (անգլ.՝ Sheepscombe County Primary School 1991 թվականից 1998 թվականը և շարունակել է ուսումը «Վայքլիֆֆ» քոլեջում (անգլ.՝ Wycliffe College), ապա «Մարլինգ» տղաների դպրոցում (անգլ.՝ Marling School)[1]:
ԿարիերաԽմբագրել
«Նարնիայի ժամանակագրություններ»Խմբագրել
2003 թվականին Ուիլյամը ստացել է Փիթեր Փևենսիի դերը Քլայվ Սթեյփլս Լյուիսի «Նարնիայի ժամանակագրություններ: Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ստեղծագործության էկրանավորման մեջ[1]: Մոուզլին նկարահանվում է այդ ֆիլմի շարունակության՝ «Նարնիայի ժամանակագրություններ: Արքայազն Կասպիանը» ֆիլմում 2008 թվականին[1][3]: 2010 թվականի «Նարնիայի ժամանակագրություններ: Լուսաբացի նվաճողը» ֆիլմում նա խաղում է միայն դրվագում։
2012 — այժմԽմբագրել
2012 թվականին Ուիլյամ Մոուզլին խաղացել է «Ընկալում» ամերիկյան հեռուստասերիալի դրվագներից մեկում։ 2014 թվականին դերասանը ստացել է արքայազն Լիամ Հենսթրիջի դերը «Արքայական ընտանիքի անդամներ» սերիալում[4]: 2015 թվականին խաղացել է Բրենթ Ռայան Գրինի «Քող» ֆիլմում[5]:
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1998 | ֆ | Սիդրը Ռոզիի հետ | Cider with Rosie | հավեյլալ[1][2] |
2002 | ֆ | Մինչ հանդիպում, պարոն Չիփս | Goodbye, Mr. Chips | Ֆորեսթեր |
2005 | ֆ | Նարնիայի ժամանակագրություններ: Առյուծը, կախարդը և զգեստապահարանը | The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe | Փիթեր Փևենսի |
2008 | ֆ | Նարնիայի ժամանակագրություններ: Արքայազն Կասպիանը | The Chronicles of Narnia: Prince Caspian | Փիթեր Փևենսի |
2010 | ֆ | Նարնիայի ժամանակագրություններ: Լուսաբացի նվաճողը | The Chronicles of Narnia: The Voyage of the Dawn Treader | Փիթեր Փևենսի |
2011 | ֆ | Դոն Չիդլը՝ Կապիտան Մոլորակ | Don Cheadle Is Captain Planet | Ուիլեր |
2012 | ֆ | Միջնապատ | Partition | Քեմերոն Էյնսվորթ |
2012 | ս | Ընկալում | Perception | արքայազն Կարլ Խասսե |
2012 | ֆ | Ընտրություն | The Selection | Ասփեն Լեդժեր |
2013 | ֆ | Վազիր | Run | Դենիել Լոմբարդի |
2014 | ֆ | Լուռ սար | The Silent Mountain | Անդրեաս Գրուբեր |
2014 | ֆ | Margarita with a Straw | Ջարեդ | |
2014 | ֆ | ԱՆտոմս ուղևոր | The Stowaway | Հերի Քրոս |
2015-2016 | ս | Արքայական ընտանիքի անդամներ | The Royals | արքայազն Լիամ Հենսթրիջ |
2015 | ֆ | Քող | The Veil | Էյսել |
2016 | ֆ | Ընկերանալու հայտ | Friend Request | Թայլեր |
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
Տարի | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2006 | Սատուրն | Երիտասարդ դերասանի լավագույն կատարում | «Նարնիայի ժամանակագրություններ: Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» | Առաջադրված |
CAMIE | Լավագույն կատարում ֆիլմում. երիտասարդ դերասանական կազմ | Հաղթանակ | ||
Երիտասարդ դերասան | Լավագույն կատարում ֆիլմում (կատակերգություն կամ դրամա). երիտասարդ դերասանի առաջատար դեր | Առաջադրված | ||
2008 | Nickelodeon UK Kids' Choice Awards | Ֆիլմի սիրելի դերասան | «Նարնիայի ժամանակագրություններ: Արքայազն Կասպիանը» | Հաղթանակ |
2009 | Երիտասարդ դերասան | Լավագույն կատարում ֆիլմում. երիտասարդ դերասանական կազմ | Առաջադրված |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Nikkhah Roya (հուլիսի 3, 2008)։ «William Moseley on Prince Caspian»։ The Telegraph։ Վերցված է հոկտեմբերի 14, 2013
- ↑ 2,0 2,1 «The Boys Of 'Narnia'»։ CBS News։ դեկտեմբերի 16, 2005
- ↑ Scott A. O. (մայիսի 16, 2008)։ «Out of the Wardrobe, Into a War Zone»։ The New York Times։ Վերցված է հոկտեմբերի 14, 2013
- ↑ «Young Hollywood wants to 'Change the Odds' with cancer PSA»։ USA Today։ օգոստոսի 4, 2010։ Վերցված է օգոստոսի 4, 2010
- ↑ «First Look At Actors William Moseley And Serinda Swan In ‘The Veil’»։ Knowshi Magazine։ մարտի 6, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-05-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2014