Մասնակից:Anna88866/Ավազարկղ2


Իմո նահանգ (իգբո՝ Ȯra Imo), նահանգ Նիգերիայի հարավ արևելյան աշխարհաքաղաքական գոտում, հյուսիսից սահմանակից Անամբրա նահանգին, արևմուտքից և հարավից Ռիվերս նահանգին, արևելքից Աբիա նահանգին[1]։ Իր անունը ստացել է Իմո գետից, որը հոսում է նահանգի արևելյան սահմանով: Նահանգի մայրաքաղաքը Օվերին է, իսկ նահանգի մականունը «Իսթրն Հարթլենդ» է[2]:

36 նահանգներից Իմոն 34-երորդն է փոքր տարածքով, բայց տասնչորսերորդը խիտ բնակեցվածությամբ՝ 2016 թվականի դրությամբ ավելի քան 5,4 միլիոն բնակչությամբ[3]: Աշխարհագրորեն նահանգը բաժանված է Նիգերի դելտայի ճահճային անտառների միջև հեռավոր արևելքում և ավելի չոր Քրոս Նիգեր անցումային անտառների միջև նահանգի մնացած հատվածում: Աշխարհագրական այլ հիմնական առանձնահատկություններն են նահանգի գետերն ու լճերը՝ Ավբանա, Իմո, Օրաշի և Օտամիրի, ինչպես նաև Օգուտա լիճը արևմտյան Իմո նահանգում[4]:

Ժամանակակից Իմո նահանգը տարիներ շարունակ բնակեցված է եղել տարբեր էթնիկ խմբերով, հիմնականում իգբոներով, ովքեր խոսում էին իգբո լեզվով, որը ողջ նահանգում անգլերենի հետ մեկտեղ ծառայում է որպես լինգվա ֆրանկա: Նախագաղութային շրջանում ներկայիս Իմո նահանգը միջնադարյան Նրի թագավորության և ավելի ուշ Արո Համադաշնության մի մասն էր, նախքան վերջինիս պարտություն կրելը բրիտանական զորքերի կողմից Անգլո-Արո պատերազմում 1900-ականների սկզբին: Պատերազմից հետո բրիտանացիները տարածքը ներառում են Հարավային Նիգերիայի Պրոտեկտորատի մեջ, որը հետագայում 1914 թվականին միաձուլվում է Բրիտանական Նիգերիային․ միաձուլումից հետո Իմոն դառնում է հակագաղութային դիմադրության կենտրոն Կանանց պատերազմի ժամանակ[5]։

1960 թվականի անկախությունից հետո ներկայիս Իմոյի տարածքը հետանկախյան Արևելյան շրջանի մի մասն էր կազմում մինչև 1967 թվականը, երբ շրջանը բաժանվեց և տարածքը դարձավ Արևելյան Կենտրոնական նահանգի մի մասը: Երկու ամիս էլ չանցած, նախկին Արևելյան շրջանը, որպես անջատողական, Իգբո ազգայնական Բիաֆրա նահանգի մի մաս, փորձում էր անջատվել Իմոյից Նիգերիայի եռամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում: Տարածքը ծանր կռիվներ է անցկացրել պատերազմի ողջ ընթացքում Օվերրիի և նրա շրջակա տարածքի հետ, որոնք երկու անգամ պայմանագիր են կնքել, նախքան Օվերրին նշանակվել է Բիաֆրանի մայրաքաղաք 1969 թվականին: Դաշնային ուժերը 1970 թվականի սկզբին գրավել են ներկայիս Իմո նահանգը «Թեյլ Վայնդ» օպերացիայի շնորհիվ և ավարտել պատերազմը[6] ։ Պատերազմի ավարտին և Նիգերիայի վերամիավորմանը Արևելյան Կենտրոնական նահանգը ոտքի կանգնեց մինչև 1976 թվականը, երբ Իմո նահանգը ձևավորվեց Մուրթալա Մուհամմեդի կողմից: Տասնհինգ տարի անց Իմո նահանգը բաժանվում է արևելյան Իմոյից՝ կազմելով նոր Աբիա նահանգը[7][8]։

Նահանգի տնտեսությունը մեծապես կախված է գյուղատնտեսական արտադրությունից, հատկապես արմավենու յուղի, ինչը քաղաքացիների մեծամասնությունը օգտագործում է խոհանոցում[9]։ Հիմնական փոքր արդյունաբերությունը նավթի և բնական գազի արդյունահանումն է[10], հատկապես Իմոյի հյուսիսում և արևմուտքում: Պետությունն իր պատմության ընթացքում ենթարկվել է տարբեր բռնությունների, հատկապես 1996 թվականի Օտոկոտոյի հակապաշտամունքային ապստամբություններին[11] և Արևելյան Անվտանգության ցանցի[12] շարունակական սեպարատիստ բռնություններին, ինչպես նաև այլ պատեհապաշտ նատիվիստ զինյալների ապստամբությանը: Չնայած ոչ խաղաղ իրավիճակին, իր արագ աճող բնակչությամբ և արդյունաբերությամբ, Իմո նահանգը Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով վեցերորդն է երկրում[13]:

Տեղակայում խմբագրել

Իմո նահանգը արևելքում սահմանակից է Աբիա նահանգին, արևմուտքում՝ Նիգեր գետին և Դելտային, հյուսիսում Անամբրային, իսկ հարավում Ռիվերսին[14][15]: Նահանգը գտնվում է 4°45' և 7°15' հյուսիսային լայնություններում, և 6°50' ու 7°25' արևելյան երկայնություններում, տարածքը մոտ 5100 քառակուսի կմ է[16]:

Բնական ռեսուրսներ խմբագրել

Նահանգն ունի մի շարք բնական ռեսուրսներ՝ նավթ, բնական գազ, կապար, կալցիումի կարբոնատ, արևային և քամու էներգիա, ցինկ[14][17]:

Եկամտաբեր բուսական աշխարհ՝ իրոկոն, կարմրափայտ ծառ, օբեչ, բամբուկ, ռետինե ծառ և յուղե արմավենի: Բացի այդ, նահանգում կարելի է հանդիպել նաև սպիտակ կավ, նուրբ ավազ և կրաքար[14]:

Նավթ և գազ խմբագրել

Նահանգում կան ավելի քան 163 նավթահորեր, ավելի քան 12 տարբեր վայրերում[14][18]: Նահանգում գործող հիմնական նավթի ընկերություններն են՝ Ադաքս Փեթրոլիումը, Շեվրն Քորփորեյշնը, Րոյլ Դաչ Շեյլը և Ագիպը[14]: Նավթով հարուստ տեղական կառավարման խորհուրդներից մի քանիսն են՝ Օհաջի/Էգբեմա, Օգուտա, Օրու Իսթ, Իհո, Օրու Ուեսթ, Օբովո և Նգոր Օկպալա[19]:

Ներդրումներ խմբագրել

Նահանգում բազմաթիվ ներդրումներ են կատարվում, այդ թվում նավթի և գազի, քիմիական գործարանների, գարեջրի, հիդրոէլեկտրակայանների, գազով աշխատող էլեկտրակայանների, հացահատիկի, օսլայի, քեշյու ընկույզի, մրգերի և բանջարեղենի հյութերի խտանյութերի արտադրության, բազմայուղային սերմերի մշակման ինտեգրված գործարանների, կերամիկայի, ներքին ջրային տրանսպորտի և արմավենու[14]։

Համաշխարհային ճանաչում ունեցող գարեջուրը՝ «Հայնըքեն»-ը, իր մասնաճյուղի «Նիգերիական գարեջրի գործարան»-ի միջոցով, զգալի ներդրումներ ունի Իմո նահանգում[20]: Ընկերությունը ղեկավարում է համաշխարհային կարգի Ավո-Օմամման, որը բազմաֆունկցիոնալ գործարան է[21]:

Նավթի և գազի շատ ներդրումներ դեռ պետք է կատարվեն։ Նիգերիայի դաշնային կառավարությունը հրավիրվել է հետազոտելու նավթով հարուստ նոր հայտնաբերված տարածքները, որոնք կարող են նպաստել տնտեսական զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը[22]:

Արդյունաբերական պարկերը և վերամշակման գոտիները օգտագործելով գյուղատնտեսական հսկայական արտադրանքն ու օգտակար հանածոներն մեծապես կխթանեն նահանգի տնտեսական աճն և արդյունաբերությունը:

Օգուտա լիճը, Ավո-Օմամմայի Փալմ Բիչ Հոլիդեյ հանգստի գոտին և 26 կմ երկարությամբ Նջաբա գետի ափին գտնվող մի շարք այլ զբոսաշրջային վայրերը Իմո Նահանգի զբոսաշրջության թեժ կետերն են[23]:

Գյուղատնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսությունն առաջնային զբաղմունք է, սակայն չափից շատ հողագործության և բնակչության բարձր խտության պատճառով հողը մեծապես դեգրադացվել է: Սա կարող է լինել արտադրության անարդյունավետ տեխնիկայի, ռեսուրսների վատ բազայի, հողի արտադրողականության նվազման, գյուղատնտեսական արտադրության պարզունակ տեխնիկայի գերակշռման, վարկերի անբավարար մատակարարման, ցածր կապիտալ ներդրումների, չմշակված միջոցների օգտագործման հետևանք[14][24]։ Իմո նահանգի գյուղատնտեսությունը կարիք ունի նահանգային կառավարության և այլ հսկայական մասնավոր ընկերությունների միջամտությանը, քանի որ նավթի, բնական գազի և արմավենու յուղի վրա հիմնված հզոր տնտեսություն ունենալը քիչ է պետության զարգացման համար:

Եղանակային փոփոխություն խմբագրել

Անձրևային եղանակը սկսվում է ապրիլին և տևում մինչև հոկտեմբեր[25]։ Տարեկան տեղումների քանակը տատանվում է 1500 մմ-ից մինչև 2200 մմ (60-ից 80 դյույմ)[16][26]:

20°C (68,0°F)-ից բարձր տարեկան միջին ջերմաստիճանը ստեղծում է տարեկան 75% հարաբերական խոնավություն։ Անձրևային եղանակին խոնավությունը հասնում է 90%-ի: Չոր եղանակը Հարմաթանում երկու ամիս է տևում՝ դեկտեմբերի վերջից մինչև փետրվարի վերջ: Ամենաշոգ ամիսները հունվար-մարտ ամիսներն են[16][25][26]:

Բնակչության բարձր խտության և չափից շատ հողագործության պատճառով հողը դեգրադացվում է, իսկ տեղի բուսականության մեծ մասը ոչնչանում:

Այս բուսականության ոչնչնացումը առաջացնում է հողի էրոզիա, որին գումարվում է առատ սեզոնային տեղումները, և հանգեցնում տների և ճանապարհների փլուզմանը[16][27][28]:

Պատմություն խմբագրել

Իմո նահանգը և մի քանի այլ նահանգներ որոնք նախկինում եղել են Արևելյան-Կենտրոնական նահանգի մի մասը, ստեղծվել են 1976 թվականին Նիգերիայի նախկին ռազմական կառավարիչ Մուրթալա Մուհամմեդի կողմից։ Նահանգն անվանվել է Իմո՝ Իմո գետի անունով, որը կրում է նիգերիացի նշանավոր ընտանիքի ազգանունը, ողվքեր եղել են Իմո նահանգի ղեկավարները մինչև ավելի պաշտոնական կառավարության հաստատվելը[29]: Դրա մի մասը բաժանվել է 1991 թվականին և անվանվել Աբիա նահանգ, իսկ մյուս մասը Էբոնիի նահանգ[30]:

Իմո նահանգը ստեղծվել է Նգվոմայում, իսկ պետության ստեղծման համար նախատեսված հանդիպումները, որոնք սկսվել են 1970 թվականին Նիգերիայի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո[31], անցկացրել է Էզե Ս. Է. Օնուկոգուն[30][32]:

Ապստամբություններ խմբագրել

Իմո նահանգի ժողովուրդը իրականացրել է 1996 թվականի Օտոկոտոյի ապստամբությունները, որոնք բողոքի ցույց էին ամբողջ նահանգում՝ ի պատասխան այդ պահին Իմոյում տեղի ունեցած սերիական առևանգումների և սպանությունների[33]: Իմո նահանգում տեղի ունեցած ամենանշանակալից ապստաբություններից մեկը, որը հանգեցրել է սեփականության ոչնչացմանը, #ԷՆԴՍԱՐՍ բողոքի ակցիան էր։ Այս բողոքի ակցիան, որը սկսվել էր խաղաղ ոչ միայն Իմո նահանգում, այլ իր շրջաններում նույնպես, հանգեցնում է բոյկոտների և ոստիկանական բաժանմունքների վերացմանը, և անվտանգության աշխատակիցների սպանությանը, #ԷՆԴՍԱՐՍ Իմո Նահանգում[34]։

Կառավարություն խմբագրել

Նահանգն ունի եռաստիճան վարչական կառուցվածք՝ պետական, տեղական և ինքնավար համայնքների մակարդակներ: Պետական մակարդակի երեք ճյուղերն են՝ գործադիրը, օրենսդիրը և դատական իշխանությունը[35]: Գործադիր մարմինը ղեկավարում է ընտրված շրջանի ղեկավարը, որին օգնում են փոխնահանգապետը, հանձնակատարները և գործադիր խորհրդականները:

Ստորև Իմո նահանգի վարչական ղեկավարների ցանկն է կառավարման օրվանից:

Անուն Վերնագիր Ընտրվելու օրը Հեռանալու օրը Կուսակցություն
Նդունուսի Կանու[36] Ղեկավար Մարտ, 1976 1977 Ռազմական
Ադեկնուլ Լովա Ղեկավար 1977 Հուլիս, 1978 Ռազմական
Սանդի Աջաբ Ադենիհուն Ղեկավար Հուլիս, 1978 Հոկտեմբեր, 1979 Ռազմական
Սամուել Օնունակա Մբակվե[37] Ղեկավար Հոկտեմբերի 1, 1979 Դեկտեմբերի 31, 1983 ՆՊՊ
Իկե Նվաչուկվու[38] Ղեկավար Հունվար, 1984 Օգոստոս, 1985 Ռազմական
Ալիսն Ամակոդունա Մադեկ[39] Ղեկավար Օգօստոս, 1985 1986 Ռազմական
Ամադի Իկեշեղ[40] Ղեկավար 1986 1990 Ռազմական
Անտոնի Է Օգուգա[41] Ղեկավար Օգոստոս, 1990 Հունվար, 1992 Ռազմական
Էվան Էնվերեմ[42] Ղեկավար Հունվար, 1992 Նոյեմբեր, 1993 ՆՌՍ
Ջեյմս Ն․Ջ․ Անեկ[43] Ղեկավար Դեկտեմբերի 9, 1993 Օգոստոսի 22, 1996 Ռազմական
Տանկո Զուբաիրու[44] Ղեկավար Օգոստոսի 22, 1996 Մայիս, 1999 Ռազմական
Աշիկ Ուդենվա[45] Ղեկավար Մայիսի 29, 1999 Մայիսի 19, 2007 ՊԴՊ
Իկեդի Գ․ Օհակիմ[46] Ղեկավար Մայիսի 29, 2007 Մայիսի 29, 2011 ՊՊԱ / ՊԴՊ
Օվել Ռոչա Անայո Օկորոշա[47] Ղեկավար Մայիսի 29, 2011 Մայիսի 29, 2019 ԱՊԳԱ/ԱՊՍ
Էմեկա Իհեդիոհա[48] Ղեկավար Մայիսի 29, 2019 Հունվարի 15,2020 ՊԴՊ
Հոպ Իզոդինմա[49][50] Ղեկավար Հունվարի 15, 2020 Մինչ օրս ԱՊՍ

Օրենսդիր մարմինը գլխավորում է Պետական ժողովի նախագահը։ Ներկայիս խոսնակն է Ռթ․ Հոն․ Էմեկա Նդուկան, իսկ նրա տեղակալը Ռթ․ Հոն․ Ամարա Իուանյանվուն։ Մնացած մասը կազմված է ընտրված օրենսդիրներից՝ նահանգի տեղի վարչական շրջաններից։

Դատական համակարգը կազմված է արդարադատության բարձրագույն և վերաքննիչ դատարաններից և ղեկավարվում է պետության գլխավոր դատավորի կողմից[51]։

Տեղի վարչական շրջաններ խմբագրել

 
Աբոհ Մբայսեի տեղական ինքնակառավարման շրջանը Իմո նահանգում
 
Օրու Ուեսթ Լ.Գ.Ա., Իմո նահանգ
 
Օրլուի տեղական ինքնակառավարման շրջանը, Իմո նահանգ
 
Օկիգվեի տեղական ինքնակառավարման շրջանը, Իմո նահանգ

Իմո նահանգը բաղկացած է 27 տեղի վարչական շրջաններից՝

  • Աբոհ Մբայսե
  • Ահիազու Մբայսե
  • Էհիմե Մբանո
  • Էզինիհիտ Մբայսե
  • Այդիետո Նորֆ
  • Այդիետո Սաուֆ
  • Իհետ Յուբոմա
  • Իկեդուրու
  • Իսիալա Մբանո
  • Իսու
  • Մբայտոլի
  • Նգոր Օկպալա
  • Նջաբա
  • Նկվերրե
  • Նվանգելե
  • Օբովո
  • Օգուտա
  • Օհաջի/Էգբեմա
  • Օկիգվե
  • Օնուիմո
  • Օրլու
  • Օրսու
  • Օրու Արևելք
  • Օրու Վեսթ
  • Օվերի Մունիցիպալ
  • Օվերի Հյուսիսային
  • Օվերի Վեսթ
  • Նջաբա Սաուֆ

Նահանգի փոքր իրավասությունները կարող են ստանալ քաղաքի կարգավիճակ։[52]

Ժողովրդագրություն խմբագրել

Նահանգն ունի ավելի քան 4,8 միլիոն բնակչություն, որի խտությունը տատանվում է 230-ից մինչև 1400 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա: Քրիստոնեությունը գլխավոր կրոնն է[53]։ Բացի իր մայրաքաղաքից, այլ նշանավոր քաղաքներն են Օրլուն, Օբովոն, Օգուտան, Ավո-Օմաման, Մգբիդին, Մբայսեը, Օկիգվեն և Օհաջին/Էգբեման։

Իմո նահանգում հիմնականում խոսում են իգբո լեզվով, և իգբոները կազմում են մեծամասնության 98%-ը[54]։

Քաղաքականություն խմբագրել

Նահանգի կառավարությունը ղեկավարում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված նահանգապետը, որը սերտորեն համագործակցում է նահանգի ժողովի անդամների հետ: Նահանգի մայրաքաղաքն է Օվերրին[55]։

Ընտրական համակարգ խմբագրել

Յուրաքանչյուր նահանգի ընտրական համակարգն ընտրվում է ձևափոխված երկփուլ համակարգով։ Առաջին փուլում ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների մեծամասնությունը և ձայների ավելի քան 25%-ը նահանգի տեղական ինքնակառավարման տարածքների առնվազն երկու երրորդի կողմից: Եթե ոչ մի թեկնածու չանցնի անցողիկ շեմը, ապա կանցկացվի երկրորդ փուլ լավագույն թեկնածուի և հաջորդ թեկնածուի միջև, ով ստացել է մեծ թվով ձայներ տեղական ինքնակառավարման տարածքներում[56]:

Կրթություն խմբագրել

Բարձրագույն կրթական ինստիտուտներ խմբագրել

Կան մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ, ներառյալ նահանգային և դաշնային կառավարության կողմից ղեկավարվող հաստատությունները, որոնք են՝

  • Իսթրն Փալմ համալսարան, Օգբոկո, Իդեատո[57]
  • Դաշնային պոլիտեխնիկ, Նեկեդե[58]
  • Տեխնոլոգիայի դաշնային համալսարան, Օվերրի[59][60]
  • Եզեկիա համալսարան, Ումուդի[61]
  • Իմոյի պետական համալսարան, Օվերրի[62][63]
  • Իմոյի պետական պոլիտեխնիկ, Ումուագվո[64]
  • Ալվան Իկոկու կրթական քոլեջ[65][66]
  • Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի գիտության համալսարան, Ումուագվո[67]
  • Հողային և ջրային ռեսուրսների դաշնային քոլեջ, Օֆորոլա[68][69]

Շրջակա միջավայրի խնդիրներ խմբագրել

Հողի էրոզիա խմբագրել

Հողի էրոզիան լայն տարածված աշխարհա-բնապահպանական վտանգ է Իմո նահանգում, այն ունի ավելի քան 360 էրոզիայի ճեղքվածքներ, որոնցից 57-ը անհապաղ վերականգնման կարիք ունեն[70][71]: Դրանք հիմնականում լեռնային էրոզիայից են, որոնք հայտնաբերված են նահանգի Իդեատո, Օրլու, Իհիտե-ուբոմա, Արոնդիզուոգու, Ումուոմի-իկեդուրու և Նջաբա շրջաններում: Այս լեռնային էրոզիաները հիմնականում վատ շինարարական աշխատանքների, մասնավորապես ճանապարհների/հեղեղատարների, ինչպես նաև ավազի արդյունահանման հետևանքն են: Ճանապարհաշինության ընթացքում, այդ գործընթացի ժամանակ առաջացած արտահոսքը հսկողությունից դուրս է, անուշադրության է մատնվում: Չկա նաև համապատասխան սարքավորում, ջրհեռ և լարաքթոցներ, որոնք նվազեցնում են ինտենսիվ հոսքը դեպի ոչ էրոզիոն ալիքները հեղեղատարների կառուցման ժամանակ: Հետևաբար, անձրևաջրերը հոսում են բետոնե հեղեղատարներից, ինչը հանգեցնում է էրոզիայի, հատկապես հեղեղատարի և ճանապարհի խաչմերուկում[70]:

Հեղեղատների պատճառով զգալիորեն տուժել են գյուղատնտեսական հողերը, վերացել են ինչպես գյուղատնտեսական հողերը, այնպես էլ դրանց ճանապարհային ուղիները: Սոցիալական ենթակառուցվածքները, ինչպիսիք են էլեկտրաէներգիան և խողովակաշարային ջրերը նույնպես վերացել են: Տվյալ համայնքները՝ Իկեդուրուն, Օրլուն, Էհիմե Մբանոն, Նվանգելեն, Նկվերեն և Մբայտոլին, որոնք կենցաղում օգտագործում են առվի և զտված անձրևի ջուրը, տուժել են ջրի աղտոտումից, որը առաջացել է հեղեղատների ինտենսիվ արտահոսքի պատճառով[70]։

Նիգերիայի էրոզիայի և ջրբաժանների կառավարման նախագիծը (ՆՅՈՒՄԱՓ), որը մեկնարկվել է 2014 թվականի նոյեմբերի 11-ին, և էկոլոգիական հիմնադրամը, նահանգում հողի էրոզիայի համար խթանիչ ուժեր են[72][73]:

Ջրհեղեղ խմբագրել

Առկա ուսումնասիրությունները ցույց են տալիս որ Օգուտա, Օհաջի/Էգբեմա, Նգոր Օկպալա, Օվերրի Ուեսթ, Օվերրի Հյուսիսային, Աբոհ Մբայսե և Օվերրի մունիցիպալ տարածքներում ջրհեղեղի հավանականությունը բարձր է։ Մբայտոլու, Իկեդուրու, Աբոհ Մբայսե, Օնուիմո, ԻհիտեՈւբոմա, Օբովո և Էհիմե Մբանո ԼԳԱ-ի տարածքներում ջրհեղեղի հավանականությունը միջին է, իսկ Իսիալա Մբանո, Նվանգել, Օրլու, Էհիմ Մբանո և Իդեատո Նորֆ, Օկիգվե, Իդեատո Սաուֆ ԼԳԱ-ում ցածր[74]։

2019 թվականի օգոստոսին հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղը ծածկեց մոտ 70 տուն, տեղահանեց 2000 գյուղացու և ավերեց հողատարածքներ Օրսու-Օբոդո համայնքում, Օգուտա տեղական ինքնակառավարման տարածքում[75][76]: Նահանգի մայրաքաղաքի (Օվերրի) շատ բնակիչներ նույնպես տեղահանվել են 2017 թվականին[77]: Օրլու-Ումուչիմա-Օբիոհիա-Ակոկվա-Ուգա դաշնային ճանապարհը ճեղքվել է հեղեղատային էրոզիայի հետևանքով, ինչի հետևանքով վարորդները և ճանապարհային այլ հետնորդներ տուժել են[78]:

Նշանավոր մարդիկ խմբագրել

Սպորտ խմբագրել

  • Չիոմա Աջունվա – 1996 թվականի օլիմպիական ոսկու հեռացատկորդ[79][80]
  • Չիդոպ Ավուզի - Ցինցինատի Բենգալսի անկյունային պաշտպան[81]
  • Կելեչի Իհեանաչո – Լեսթեր Սիթիի հարձակվող, մինչև 17 տարեկանների միջև աշխարհի գավաթի և ՄՎՊ մրցաշարի հաղթող(2013)
  • Սամուել Օկվարաջի (1964–1989) - ազգային ֆուտբոլիստ[82]
  • Լևի Օնվուզուրիկե - Դետրոյի Լայնի պաշտպան 2021 թվականից մինչ օրս[83]

Արվեստ խմբագրել

  • Օբիանուջու Քեթրին Աչոլոնու – հեղինակ[84]
  • Չարլի Բոյ- հիփ հոփ երգիչ և ակտիվիստ[85]
  • Ռիտա Դոմինիկ - նիգերիացի դերասանուհի[86]
  • Արքայազն Էկե - նոլիվուդյան դերասան[87]
  • Ադա Ջեսուս - նիգերիացի դերասանուհի և կատակերգու[88]
  • Ջոն Մունոնիե - հեղինակ[89]
  • Ջենեվիեվ Նաջի - նոլիվուդյան դերասանուհի[90]
  • Ալբան Ուզոմա Նվապա – Եվրոդենսի երաժիշտ
  • Օնյեկա Նվելի - հեղինակ, գիտնական, դերասան, ձեռնարկատեր[91]
  • Քրիստոգոնուս Էզեբուիրո Օբիննա - բարձրաշխարհիկ երաժիշտ[92]
  • Օնյեկա Օնվենու - երգչուհի, դերասանուհի և քաղաքական գործիչ[93]
  • Բենջամին Օկորի - բարձրաշխարհիկ երաժիշտ[94]
  • Քինգսլի Օկորի - բարձրաշխարհիկ երաժիշտ[95]

Քաղաքականություն խմբագրել

  • Պաթս Աչոլոնու - գերագույն դատարանի դատավոր[96]
  • Քրիս Անյանվու – լրագրող և սենատոր[97]
  • Իֆեանի Արարումե - Օկիգվե գոտու նախկին սենատոր (1999-2007)[98]
  • Կեմա Չիկվե – ավիացիայի նախկին նախարար[99]
  • Սեբաստիան Օկեչուկվու Մեզու - նիգերիացի գրող, գիտնական, բարերար, հրատարակիչ և քաղաքական գործիչ[100]
  • Չիլի Էբոե-Օսուջի - դատավոր, Միջազգային քրեական արդարադատության դատարան, Հաագա[101]
  • Էվան Էնվերեմ - նախկին նահանգապետ և Սենատի նախկին նախագահ
  • Էմեկա Իհեդիոհա - Նիգերիայի Ներկայացուցիչների պալատի նախկին նահանգապետ և գլխավոր ղեկավար
  • Մորիս Իվու – ԻՆԵՍ-ի նախկին նախագահ[102]
  • Էմանուել Իվուանյանվու – քաղաքական գործիչ և գործարար[103]
  • Արքայազն Էզե Մադումեր - նախկին փոխնահանգապետ[104]
  • Կ․ Օ․ Մբադիվ - Առևտրի և արդյունաբերության նախկին նախարար[105]
  • Սեմ Մբակվե - նախկին նահանգապետ[106]
  • Հենրի Նվավուբա - քաղաքական գործիչ և ձեռնարկատեր[107]
  • Ռայմոնդ Նյոկու - տրանսպորտի նախկին նախարար[108]
  • Չուկվուեմեկա Նվաջիուբա - ներկայացուցիչների պալատի նախկին անդամ և Նիգերիայի Դաշնային Հանրապետության ներկայիս նախարար[109]
  • Արթուր Նզերիբե - Օրլու Զոնի նախկին սենատոր, Նիգերիայի Սենատի անդամ 4-րդ Ազգային ժողովում (1999-2003 թթ.)[110]
  • Վալտեր Օֆոնագորո – տեղեկատվության և մշակույթի նախկին նախարար[111]
  • Իկեդի Օհակիմ – նախկին նահանգապետ[112]
  • Քրիս Օկևուլոնու - աշխատակազմի ղեկավար[113]
  • Ռոչաս Օկորոչա – նախկին նահանգապետ և ծառայող սենատոր, որը ներկայացնում է Իմո Ուեսթը, հետաքննության տակ է 2022 թվականի մայիսի դրությամբ[114]
  • Ֆաբիան Օսուջի - կրթության նախկին նախարար[115]
  • Ուգոննա Օզուրիգբո – փոխնախագահ, և Իմոյի Պետական Ասամբլեայի պալատի անդամ (2015)[116]
  • Աչիկե Ուդենվա - նախկին նահանգապետ[117]
  • Հոուփ Ուզոդինմա - Իմո նահանգի նահանգապետ

Այլք խմբագրել

  • Ադիել Աֆիգբո - պատմաբան[118]
  • Միքայել Էչերուո - իգբո ուսումնասիրությունների ակադեմիկոս և գրող[119]
  • Նենի Բ - մեդիայի անդամ[120]
  • Էվելին Օկերե - նիգերիացի գործարար, հրատարակիչ, նորաձևության դիզայներ[121]
  • Օդումեջե - հոգևորական[122]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Imo | state, Nigeria | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2022-03-12-ին.
  2. «Nigeria's 36 States and Their Slogans». nigerianfinder.com. Վերցված է 2022-03-12-ին.
  3. «Nigeria Population 2022 (Demographics, Maps, Graphs)». worldpopulationreview.com. Վերցված է 2022-09-03-ին.
  4. «What are the two lakes in Imo State?». big board scouting (ամերիկյան անգլերեն). 2022-07-22. Վերցված է 2022-09-03-ին.
  5. «Aba Women's Riots (November-December 1929) •» (ամերիկյան անգլերեն). 2009-03-27. Վերցված է 2022-09-03-ին.
  6. «History of Imo State | Culture | Economy | People | Naijabiography». Naijabiography Media (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-09-03-ին.
  7. «This is how the 36 states were created». Pulse.ng. 24 October 2017. Վերցված է 15 December 2021-ին.
  8. «Abia | state, Nigeria | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2022-03-12-ին.
  9. Chukwu, A. O.; Onweagba, A. E.; Nwosu, C. S.; Osondu, P. C. (2011). «Economic Assessment of Palm Oil Processing in Owerri Agricultural Zone of Imo State». International Journal of Agriculture and Rural Development (անգլերեն). 14 (2): 703–706. ISSN 1595-9716.
  10. «Opiah: With 18 Recovered Oil Wells, Imo Now Fourth Highest Producing State – THISDAYLIVE». www.thisdaylive.com. Վերցված է 2022-09-03-ին.
  11. Sherifat, Lawal (2020-09-19). «Remembering Otokoto uprising». Vanguard News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022-09-03-ին.
  12. «IPOB/ESN leader killed in Imo, Police claim». Punch Newspapers (ամերիկյան անգլերեն). 2021-08-28. Վերցված է 2022-03-12-ին.
  13. «Human Development Indices». Global Data Lab. Վերցված է 15 December 2021-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 Vanguard, Nigeria (June 2, 2015). «Exploring the resource control option – Imo State, by Futureview CEO, Elizabeth Ebi». vanguardngr.com. Արխիվացված օրիգինալից 8 December 2015-ին. Վերցված է November 30, 2015-ին.
  15. «Imo | state, Nigeria». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021-09-18-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 «About Imo State». Imo State, Nigeria: Imo State Government. Արխիվացված օրիգինալից 17 July 2010-ին. Վերցված է 27 July 2010-ին.
  17. «Industries in Imo State». Imo State, Nigeria: Imo State Government. Արխիվացված է օրիգինալից 14 March 2010-ին. Վերցված է 27 July 2010-ին.
  18. Onykwelu, Stephen (12 February 2020). «Imo financial advisory committee writes Uzodinma, claims nine banks owe state N112.8bn». Business Day. Վերցված է 30 June 2022-ին.
  19. Vanguard, Nigeria (March 14, 2014). «Imo Govt discovers more crude oil». vanguardngr.com. Արխիվացված օրիգինալից 8 December 2015-ին. Վերցված է November 30, 2015-ին.
  20. «HEINEKEN majority owned subsidiaries Nigerian Breweries plc and Consolidated Breweries plc to merge». www.theheinekencompany.com. May 9, 2014. Արխիվացված օրիգինալից 7 February 2016-ին. Վերցված է January 3, 2016-ին.
  21. «Nigerian Breweries invests N3bn in Awo-Omamma, N18bn in Aba Breweries». beverageindustrynews.com.ng. December 8, 2015. Արխիվացված օրիգինալից 5 January 2016-ին. Վերցված է January 3, 2016-ին.
  22. Vanguard, Nigeria (March 14, 2014). «Imo Govt discovers more crude oil». vanguardngr.com. Արխիվացված օրիգինալից 8 December 2015-ին. Վերցված է January 16, 2016-ին.
  23. «Niger Delta Region Land and People» (PDF). www.nddc.gov.ng. Federal Republic of Nigeria. Արխիվացված (PDF) օրիգինալից 6 March 2016-ին. Վերցված է January 16, 2016-ին.
  24. Onyenweaku, C. E.; Nwachukwu, Ifeanyi N.; Opara, T. C. (2010-09-02). «Productivity Growth in Food Crop Production in Imo State, Nigeria». mpra.ub.uni-muenchen.de (անգլերեն). Վերցված է 2021-09-18-ին.
  25. 25,0 25,1 «Climate and Weather - climate info and current weather in Nigeria». www.wordtravels.com. Արխիվացված օրիգինալից 23 October 2017-ին. Վերցված է 29 April 2018-ին.
  26. 26,0 26,1 «Regions Used to Interpret the Complexity of Nigeria». Geographical Alliance of Iowa. University of Northern Iowa. Արխիվացված է օրիգինալից 14 April 2009-ին. Վերցված է 19 July 2007-ին.
  27. Africatalksclimate.com Արխիվացված 7 Հուլիս 2011 Wayback Machine
  28. Ihiegbulem, Emeka (17 December 2009). «Nigeria: Erosion - Ihioma Network Appeals to FG». Արխիվացված օրիգինալից 12 October 2012-ին. Վերցված է 29 April 2018-ին – via AllAfrica.
  29. «Physical Setting: Imo State». OnlineNigeria.com. Devace Nigeria. Արխիվացված է օրիգինալից 26 September 2007-ին. Վերցված է 13 August 2007-ին.
  30. 30,0 30,1 «History Of Imo State». Nigeria Zip Codes (ամերիկյան անգլերեն). 2019-05-29. Վերցված է 2022-03-09-ին.
  31. «Civil war breaks out in Nigeria». HISTORY (անգլերեն). Վերցված է 2021-06-12-ին.
  32. Nigeria, Media (2021-12-24). «About Imo State, Nigeria». Media Nigeria (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-09-ին.
  33. «Otokoto ritual murder: 20 things to know about convict hanged 20 years after crime». Punch Newspapers (ամերիկյան անգլերեն). 2016-11-19. Վերցված է 2021-07-07-ին.
  34. «Nigeria's '#EndSARS' protest grievances will persist». Emerald Expert Briefings. 2020-11-09. doi:10.1108/oxan-es257381. ISSN 2633-304X. S2CID 240972670.
  35. «Three Branches of Government | Harry S. Truman». www.trumanlibrary.gov. Վերցված է 2021-09-10-ին.
  36. «After changing lawyer, court fines Ndubuisi Kanu's widow» (բրիտանական անգլերեն). 2022-02-08. Վերցված է 2022-03-17-ին.
  37. Adeolu (2017-03-15). «MBAKWE, Chief Samuel Onunaka (Late)». Biographical Legacy and Research Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին.
  38. «Ike Nwachukwu: True reflection of what Nigeria ought to be». Vanguard News (ամերիկյան անգլերեն). 2022-01-12. Վերցված է 2022-03-17-ին.
  39. «Diezani Alison-Madueke». frontend (անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  40. Emeruwa, Chijindu (2021-04-12). «Nigeria Navy immortalizes late ex-Imo military Gov, Commodore Amadi Ikwechegh». Daily Post Nigeria (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին.
  41. «Anthony E. Oguguo's biography, fact, career, awards, net worth and life story - Wiki» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին.
  42. Maduawuchi. «Biography Of Senator Evan Enwerem: Former Senate President of Nigeria». Nigerian Infopedia (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին.
  43. «James N.J. Aneke's biography, fact, career, awards, net worth and life story - Wiki» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին.
  44. «Tanko, ex Imo state MILAD, laid to rest in Kaduna». Vanguard News (ամերիկյան անգլերեն). 2021-12-03. Վերցված է 2022-03-17-ին.
  45. «Achike Udenwa Archives». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին.
  46. «Ohakim, ex-Imo governor, joins APC». TheCable (ամերիկյան անգլերեն). 2021-07-28. Վերցված է 2022-03-17-ին.
  47. «Rochas Okorocha Archives». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին.
  48. «Emeka Ihedioha Archives». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին.
  49. «Shock waves, as Supreme Court sacks Ihedioha in Imo». 15 January 2020.
  50. «Hope Uzodinma Archives». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին.
  51. «IMO STATE - OnlineNigeria.com». www.onlinenigeria.com. Արխիվացված օրիգինալից 26 August 2015-ին. Վերցված է 29 April 2018-ին.
  52. «Local Government Organization in Imo State». Library of Congress Pamphlet Collection – Flickr. 2 May 2014. Վերցված է 11 May 2014-ին.
  53. Jacobsen, Scott Douglas (2018-02-23). «An upcoming gathering of humanists in Owerri, Imo State, Southern Nigeria». Humanist Voices (անգլերեն). Վերցված է 2022-09-03-ին.
  54. «Imo State». www.igbofocus.co.uk. Արխիվացված օրիգինալից 14 October 2017-ին. Վերցված է 29 April 2018-ին.
  55. Oguntola, Tunde (2022-09-27). «2023: Next President, Govs Must Get Two-thirds Spread, Says INEC» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-02-24-ին.
  56. Oguntola, Tunde (2022-09-27). «2023: Next President, Govs Must Get Two-thirds Spread, Says INEC» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-02-24-ին.
  57. «Imo govt seizes Eastern Palm University from Okorocha - P.M. News» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-12-ին.
  58. «List of Courses Offered at Federal polytechnic, Nekede (NEKEDEPOLY)». Nigerian Scholars (ամերիկյան անգլերեն). 2020-01-01. Վերցված է 2021-06-14-ին.
  59. «Education in Imo State». Imo State, Nigeria: Imo State Government. Արխիվացված է օրիգինալից 16 July 2010-ին. Վերցված է 27 July 2010-ին.
  60. «List of Courses Offered at FUTO with Admission Requirements». www.myschoolgist.com (անգլերեն). 2020-10-09. Վերցված է 2021-06-14-ին.
  61. «Hezekiah University unihez| School Fees, Courses & Admission info». universitycompass.com. Վերցված է 2022-03-13-ին.
  62. «List Of IMSU Courses and Programmes Offered - MySchoolGist». www.myschoolgist.com (անգլերեն). 2020-10-09. Վերցված է 2021-06-14-ին.
  63. «Imo State University | INOMICS». inomics.com (անգլերեն). Վերցված է 2022-03-13-ին.
  64. «List of Courses Offered by Imo State Polytechnic». www.myschoolgist.com (ամերիկյան անգլերեն). 2021-12-01. Վերցված է 2022-03-13-ին.
  65. «List of Courses Offered at Alvan Ikoku College Of Education, Owerri». Nigerian Scholars (ամերիկյան անգլերեն). 2017-12-13. Վերցված է 2021-06-14-ին.
  66. «The History of Alvan Ikoku Federal College of Education Owerri». Alvan Ikoku Federal College of Education (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-06-14-ին.
  67. «University of Agriculture and Environmental Sciences (UAES) Courses». www.myschoolgist.com (ամերիկյան անգլերեն). 2021-10-25. Վերցված է 2022-03-13-ին.
  68. «Welcome | FECOLART | About». www.fecolartow.ng. Վերցված է 2021-10-30-ին.
  69. «Official List of Courses Offered in Federal College Of Land Resources Technology, Owerri (FCLRTO) - Myschool». myschool.ng (անգլերեն). Վերցված է 2021-10-30-ին.
  70. 70,0 70,1 70,2 G. T., Amangabara; J. D., Njoku; M. C., Iwuji (24 January 2018). "People's Perception of Soil Erosion and Its Impact in Imo State, Nigeria".
  71. «Imo requires N75bn to tackle 360 erosion sites — Uzodinma». Vanguard News (ամերիկյան անգլերեն). 2020-11-27. Վերցված է 2022-02-28-ին.
  72. «NEWMAP Commences Means To Tackle Erosion In Imo State». Channels Television. Վերցված է 2022-03-09-ին.
  73. «Cut off! The face of catastophic erosion and the fear of being washed away in Imo». Vanguard News (ամերիկյան անգլերեն). 2021-09-19. Վերցված է 2022-03-09-ին.
  74. «FLOOD RISK AND VULNERABILITY ASSESSMENT OF OWERRI IMO STATE | Free Research Project». freeresearchproject.com.ng (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-09-03-ին.
  75. «Flood submerges 70 houses, renders 2000 homeless in Imo». Punch Newspapers (ամերիկյան անգլերեն). 2019-08-03. Վերցված է 2022-03-01-ին.
  76. «NEMA raises alarm over impending flooding in Imo». Businessday NG (ամերիկյան անգլերեն). 2020-08-17. Վերցված է 2022-03-01-ին.
  77. Olowolagba, Fikayo (2017-09-22). «Flood hits Imo, residents stranded [PHOTOS]». Daily Post Nigeria (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-01-ին.
  78. «GULLY EROSION: Fully-loaded bus falls into ditch in Imo». Vanguard News (ամերիկյան անգլերեն). 2021-10-02. Վերցված է 2022-03-09-ին.
  79. «Chioma Ajunwa Archives». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-14-ին.
  80. «INTERVIEW: Why I am happy, another Nigerian broke my 25-year-old African Record - Chioma Ajunwa» (բրիտանական անգլերեն). 2021-06-19. Վերցված է 2022-03-14-ին.
  81. «Chidobe Awuzie, Cincinnati Bengals, CB - News, Stats, Bio». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին.
  82. «My last moment with Samuel Okwaraji - Ex-Nigeria midfielder | Premium Times Nigeria» (բրիտանական անգլերեն). 2019-08-12. Վերցված է 2022-03-17-ին.
  83. «Levi Onwuzurike Stats». Pro-Football-Reference.com (անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին.
  84. Newspaper, Watchdog (2021-03-17). «Memoriam To A Quintessential Woman,Great Amazon-Prof. Catherine Acholonu». Nigeria Watchdog Newspaper (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-14-ին.
  85. «Charly Boy Archives». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-15-ին.
  86. «Rita Dominic Biography: How Old Is the Actress and What Is Her Net Worth?». BuzzNigeria.com (ամերիկյան անգլերեն). 2015-02-24. Վերցված է 2022-03-12-ին.
  87. Victoria, Chukwuani (2020-11-04). «Actor, Prince Eke drags ex-wife Muma gee for saying her failed marriage is a disgrace». Kemi Filani News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022-03-15-ին.
  88. «Popular comedienne Ada Jesus is dead | Premium Times Nigeria» (բրիտանական անգլերեն). 2021-04-21. Վերցված է 2022-03-17-ին.
  89. «John Munonye | Nigerian educator and novelist | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2022-03-12-ին.
  90. «Genevieve Nnaji Biography: Who Is the Star Actress and How Old Is She?». BuzzNigeria.com (ամերիկյան անգլերեն). 2015-10-05. Վերցված է 2022-03-12-ին.
  91. «Amazing story of Onyeka Nwelue, Nigerian youth who founded James Curreý Society in UK». Vanguard News (ամերիկյան անգլերեն). 2022-01-01. Վերցված է 2022-03-17-ին.
  92. «Sir Warrior - Christogonus Ezebuiro Obinna biography, net worth, age, family, contact & picture». www.manpower.com.ng. Վերցված է 2022-03-17-ին.
  93. «Onyeka Onwenu Opens Up On Failed Marriage And Raising Children». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). 2022-02-04. Վերցված է 2022-03-17-ին.
  94. «Dr Benjamin Okorie Ajah». scholar.google.com. Վերցված է 2022-03-15-ին.
  95. «The Cavemen | Biography, Ages, Early Life, Label, Education, Net Worth And More». AFROGRAPHY. Վերցված է 2022-03-15-ին.
  96. «Supreme Court of Nigeria». www.supremecourt.gov.ng. Վերցված է 2022-03-17-ին.
  97. «Christiana "Chris" Anyanwu ,Role Model,Senior Special Assistant, Politician Journalist, News Caster, Anchor and Entreprenuer [sic], Prominent Nigerian, Nigeria Personality Profiles». www.nigeriagalleria.com. Վերցված է 2022-03-12-ին.
  98. «Araraume's NNPC appointment: Debunking the lies». Vanguard News (ամերիկյան անգլերեն). 2021-09-25. Վերցված է 2022-03-17-ին.
  99. «Kema Chikwe Archives». The Guardian Nigeria News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին.
  100. «The Jonathan National Dialogue: Conflict Resolution Or Conflict Insemination».
  101. «ICC President Judge Chile Eboe-Osuji Remarks at ceremony for the solemn undertaking of six new judges and the departure of six outgoing judges». www.icc-cpi.int (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին.
  102. «Iwu - I've No Regret Over April Polls (Allafrica) —». aceproject.org. Վերցված է 2022-03-12-ին.
  103. «Emmanuel Iwuanyanwu biography, net worth, age, family, contact & picture». www.manpower.com.ng. Վերցված է 2022-03-12-ին.
  104. «Breaking: Ex- Imo Deputy Governor's father regains freedom». Vanguard News (ամերիկյան անգլերեն). 2021-11-24. Վերցված է 2022-03-17-ին.
  105. Lynch, Hollis R (2012). K.O. Mbadiwe: a Nigerian political biography, 1915-1990 (English). New York: NY : Palgrave Macmillan. ISBN 978-1-137-00261-7. OCLC 826736399.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  106. Adeolu (2017-03-15). «MBAKWE, Chief Samuel Onunaka (Late)». Biographical Legacy and Research Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-12-ին.
  107. «ABOUT – Henry Nwawuba» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին.
  108. «Nigerians love comedy more than music —Comedian, Njoku a.k.a Senator». Tribune Online (բրիտանական անգլերեն). 2017-10-14. Վերցված է 2022-03-17-ին.
  109. «I won my first election at 31 –Chukwuemeka Nwajiuba, Minister of State for Education». Punch Newspapers (ամերիկյան անգլերեն). 2021-09-11. Վերցված է 2022-03-17-ին.
  110. «Dailytrust News, Sports and Business, Politics | Dailytrust». Daily Trust (անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին.
  111. Udo, Mary (2017-01-19). «OFONAGORO, Sir, (Dr.) Walter Ibekwe». Biographical Legacy and Research Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-12-ին.
  112. «Court grants former governor, Ikedi Ohakim, bail | Premium Times Nigeria» (բրիտանական անգլերեն). 2020-11-11. Վերցված է 2022-03-17-ին.
  113. Jannah, Chijioke (2019-06-20). «'Sack your Chief of Staff now' - Senator Okorocha tells Gov. Ihedioha». Daily Post Nigeria (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-12-ին.
  114. Dera, Promise (May 24, 2022). «I am under hostage – Okorocha speaks as EFCC operatives surround his Abuja residence». Tickernewsng.com. Վերցված է May 24, 2022-ին.
  115. «Fabian Osuji's biography, fact, career, awards, net worth and life story - Wiki» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին.
  116. «If my child isn't good at maths, I'd call for DNA test – Imo Rep, Ozurigbo». Punch Newspapers (ամերիկյան անգլերեն). 2021-04-25. Վերցված է 2022-03-17-ին.
  117. «Governor Achike Udenwa Archives | Premium Times Nigeria» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022-03-12-ին.
  118. Harneit-Seivers, Axel (2007-07-01). «Igbo History and Society: The essays of Adiele Afigbo, edited by Toyin FalolaMyth, History and Society: The collected works of Adiele Afigbo, edited by Toyin Falola». African Affairs. 106 (424): 529–531. doi:10.1093/afraf/adm029. ISSN 0001-9909.
  119. «Echeruo, Michael (Joseph Chukwudalu) | Encyclopedia.com». www.encyclopedia.com. Վերցված է 2022-03-17-ին.
  120. «Biography of Nenny B, Award Winning TV Presenter». Modern Ghana (անգլերեն). Վերցված է 2022-03-17-ին.
  121. «I have passion for good health, beauty and fashion - Okere». Vanguard News (ամերիկյան անգլերեն). 2013-11-29. Վերցված է 2022-03-17-ին.
  122. Humphery (2022-02-17). «Odumeje Biography and Net Worth (the Indabosky)». Nyscinfo.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-03-12-ին.