Յան Դավիդս դը Հեմ (հոլ.՝ .Jan Davidsz. de Heem), ծնվել է 1606 թվականի ապրիլին Ուտրեխտում, մահացել 1683/1684 թվականին, Անտվերպենում: Նիդերլանդացի նկարիչ է, նկարիչ Դավիդ դը Հերմի որդին է: Ենթադրվում է, որ Բալտազա վան դե Աստայի աշակերտն է:

Ծնունդով [[Ուտրեխտ]]ից է, որոշ ժամանակ նկարիչը աշխատել է Լեյդենում: 1635 թվականին ընդունվում է անտվերպենյան նկարիչների գիլդիա, իսկ հաջորդ տարի դարձավ Անտվերպենի քաղաքացի: Մոտավորապես 1667 թվականին վերադարձավ Ուտրեխտ, իսկ 1672 թվականին քաղաքը գրաված ֆրանսիացիներից փախավ Անտվերպեն:

Դե Հեմը համընդհանուր սեր վայելեց իր ծաղիկների և մրգերի հիանալի նկարների շնորհիվ: Նույնիսկ նկարի ամենափոքր դետալը նա միացնում էր գունային գամմայի փայլուն ընտրության հետ և շատ նրբաճաշակ էր կոմպոզիցիաների ստեղծման հարցում: Նա նկարում էր ծաղիկներ փնջերով կամ ծաղկամաններում, որոնց մեջ հաճախ թևածում էին թիթեռներն ու միջատները, որմնախորշերի մեջ ծաղկեպսակներ, մրգերի շարաններ, գինով լի բաժակներով, խաղողով և այլ մրգերով ու մթերքներով նատյուրմորտներ: Հեմը վարպետորեն օգտագործում էր գույների հնարավորությունները և հասնում էր վճիտության բարձր աստիճանի: Նրա անկենդան բնության նկարները առանձնանում էին ռեալիստականությամբ: Նրա վրձնի կտավները գտնվում գրեթե աշխարհի բոլոր խոշոր պատկերասրահներում:

Յան դե Հեմ Կորնելիսի որդին, ով ծնվել է 1631 թվականի ապրիլին Լեյդեն քաղաքում, գեղանկարչություն է սովորել իր հորից, աշխատել է Գագայում և Անտվերպենում, մահացել է 1695 թվականի մայիսին: Նա մրգերի և ծաղիկների նատյուրմորտները նկարում էր հայրիկի ոճով:

Галерея = խմբագրել

= Արտաքին հղումներ խմբագրել

  • Arthur K. Wheelock Jr. «Heem, Jan Davidsz de» (PDF). NGA Online Editions (անգլերեն). Վերցված է 2017-02-12-ին.
  • «Jan Davidsz de Heem» (անգլերեն). National Gallery of Canada. Վերցված է 2017-02-12-ին.

Ծանոթագրություններ խմբագրել