Դ'Արտանյան
ֆր.՝ d'Artagnan
ԾննդավայրԳասկոնիա
Մահվան վայրՄաստրիխտ
Զորատեսակթագավորական գվարդիա
Կոչումհրացանակիրների կապիտան լեյտենանտ,
Պաշտոնհամազորային մարշալ

Շառլ Օժյե դը Բաց դը Կաստելմոր՝ դուքս դ'Արտանյան (ֆր.՝ Charles Ogier de Batz de Castelmore, comte d'Artagnan), 1613, Կաստելմոր ամրոց, Գասկոնիա, Ֆրանսիա, Հունիսի 25-ին 1673թվականին, Մաստրիխտ, Նիդեռլանդներ - գասկոնական ազնվական, մեծ բարձրունքների հասած Լյուդովիկոս 16-րդ-ի թագավորական հրացանակիրների վաշտում:

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

 
Կաստելմոր ամրոց

Շառլ Օժյե դը Բաց դը Կաստելմորը ծնվել է 1613 թվականին Կաստելմոր ամրոցում Գասկոնիայի Լուպիյակա գյուղի մոտակայքում [1]: Ում հայրն՝ էր Ֆրանսուազ դե Կուսոլի հետ ամուսնությունից հետո ազնվական տիտղոսը իրեն յուրացրած Պիեր դը Բացի որդի Բերտրան դը Բացը, իսկ իրեն հերթին Պիեր դը Բացի հայր Արնո դը Բացը, Ֆեզանսակ դքսությունում գնում է՝ նախկինում Պուի տոհմին պատկանող, Կաստելմորական «ամրոցը»: Այդ «դոմենժադյուրը» (ֆր.՝ domenjadur )- կալվածատիրական տունը, իրենից ներկայացնում է երկհարկանի քարե շինություն, որը պահպանվել է մինչ այսօր և գտնվում է Արմանյակ և Ֆեզանսակ դքսություններում՝ բլրի վրա, Դուզ և Ժելիզ գետերի հովտում:

Շարլ դը Բացը տեղափոխվել է Փարիզ 1630 ական թվականներին իր մայրական Ֆրանսուազ դը Մանտեսքյո դ'Արտանյան ազգանունով (de Montesquiou d’Artagnan), սերվող դուքսերի ազնվական, աղքատացած դը Մանտեսքյո ընտանիքի ճյուղից, հին Ֆեզանսակ դուքսերի ժարանգներից: 14-րդ դարում այդ համեստ Արտանյան (ֆր.՝ Artagnan կամ Artaignan) կալվածքը՝ Վիկ-դը-Բիգորայի մոտակայքում, անցնում է Մոնտեսքյուին, Նավառայի թագավոր Հենրիխ դ'Ալբրեի ձիապան՝ Պոլոնա դը Մոնտեսքյուի հետ ամուսնությունից հետո: Ինքը դ'Արտանյանը միշտ իր անունը գրում էր «i» տառով (պահպանելով անվան հնաոճ ձևը):

Թագավորական արքունիքի տոհմաբանների դ'Օզյեի և Շերենի աշխատանքներում հայտնաբերվել է գրություն, համաձայն որի հենց ինքը Լյուդովիկոս 13-րդը ցանկացավ, որպեսզի թագավորական թիկնապահների շարքային՝ Շարլ դը Բացը, կրի դ'Արտանյան անունը ի հիշատակ մայրական կողմով իր պապի, թագավորին մատուցած ծառայությունների, ինչը և հավասարցրեց, ամեն տեսանկյունից Մոնտեսկյուներից ավելի ցածր խավում գտնվողներին, Մոնտեսկյու-Ֆեզանսակների հետ: Շառլը համալրեց թագավորական հրացանակիրների շարքերը 1644 թվականին, ի շնորհիվ ընտանիքի բարեկամ` դուքս դը Տրեվիլի(Ժան-Արման դյու Պեյրե, դուքս Տրուավիլ, նույնպես գասկոնացի) վաշտի կապիտան-լեյտենանտի (փաստացի հրամանատար) օգնությամբ: Լինելով հրացանակիր դ'Արտանյանը կարողացավ գրավել ազդեցիկ կարդինալ Մազարինիի հովանավորությունը, Ֆրանսիայի գլխավոր նախարար 1643թվականից:

1646թվականին հրացանակիրների վաշտը ցրվեց, բայց դ'Արտանյանը շարունակեց ծառայել իր հովանավոր Մազարինիին:

Ռազմական կարերան խմբագրել

 
դ'Արտանյանի հավանական կերպարը

Դ'Արտանյանի առաջխաղացումը ընդանում էր որպես Մազարինիի սուրհանդակ, առաջին Ֆրոնդայի տարիներին: Ելնելով դ'Արտնյանի անձնվիրաբար ծառայությունից այդ ժամանակահատվածում կարդինալը և Լյուդովիկոս 14-րդ-ը հանձնարարում են նրան շատ գաղտնի և բծախնդիր առաջադրանքներ, որոնց կատարման համար պահանջվում էր լիակատար ազատություն: նա Մազարինիի հետ էր նրա աքսորման տարիներին՝ 1651թվականին, ազնվական խավի թշնամության պաճառով: 1652թվականին առաջադրվեց ֆրանսիական գվարդիայի լեյտենանտի, իսկ հետո 1655թ-ին կապիտնի կոչումում: 1658թվականին նա դարձավ երկրորդ լեյտենանտ (հրամանատարի տեղակալ) վերահամալրված թագավորական հրացանակիրների վաշտում: Դա ծառայողական առաջընթաց էր քանի որ հրացանակիրների շարքում լինելը ավելի հեղինակային էր քան Ֆրանսիական գվարդիայի: Փաստորեն նա իր վրա վերցրեց վաշտի հրամանատարությունը (հաշվի առնելով Մազարինիի եղբորորդի դուքս Նեվերսկովի և ավլին թագավորի նոմինալ հրամանատարությունը):

դ'Արտանյանը կարևոր դեր խաղաց Նիկոլյա Ֆուկեի ձերբակալման գործում: Ֆուկեն հանդիսանում էր որպես Լյուդովիկոս 16-րդ-ի գլխավոր ֆինանսային ղեկավար (նախարար), և ցանկանում էր զբաղեցնել Մազարինիի տեղը որպես թագավորի խորհրդական: Նրա ձերբակալման համար դրդապատճառ հանդիսացավ փառահեղ ընդունելությունը Ֆուկեի Ռոլե-վի-Կոնտ ամրոցում, նրա շինարարության ավարտի կապակցությամբ (1661թվական): Ըդունելությունը այնքան շքեղ էր որ հյուրերից յուրաքանչյուրը որպես նվեր ստացավ ձի: Երևի թէ այդ հանդգնությունը մնար աննկատ, եթե Ֆուկեն իր զինանշանի վրա չտեղադրեր հետըյալ նշանաբանը. «ինչ՞ բարձրունքների, թե չեմ հասնի»: Այդ տեսնելով Լյուդովիկոս արքան զայրացած էր: Սեպտեմբերի 4-ին 1661թվականին թագավորի կողմից Նանտ հրավիրված դ՝Արտանյանը ստացավ հրաման Ֆուկեի ձերբակալության համար: Զարհուրած դ'Արտանայանը պահանջեց ձեռագիր հրաման, որը նա ստացավ մանրակրկիտ հրահանգի հետ մեկտեղ: Հաջորդ օրը դ'Արտանայանը իր 40 հրացանակիրների հետ փորձեց ձերբակալել նրան, թագավորական խորհրդից դուրս գալուց, բայց ապարդյուն (Ֆուկեն կարողացավ խառնվել ամբոխում և կառք նստել): Անցնելով հետապնդման հրացանակիրների հետ, նրանք ձերբակալեցին Ֆուկեին հրապարակում՝ Նանտական մատուռի դիմաց: դ՝Արտանյանի անձնական հսկողության ներքո Ֆուկեն հասցվեց Անժեի բանտ, այնտեղից Վենսենսական ամրոց և հետո 1663թվակնին՝ Բաստիլիա: Դ'Արտանյանի անձնական հրամանատրությամբ հրացանակիրները վերահսկում էին Ֆուկեին 5 տարի, մինչ դատաքննության ավարտը, որի արդյունքում նա ստացավ ցմահ ազատազրկում:

Նրանից հետո, երբ նա իրեն այդպես ցուցաբերեց Ֆուկեի գործում, դ'Արտանյանը դարձավ թագավորի վստահված անձը: Նա սկսեց օգտագործել 4 մասի բաժանված զինանշան՝ առաջին և չորրորդ ոսկեգույն հատվածներում սև արծիվ էր պատկերված, երկրորդ և երրորդ հատվածներում արծաթագույն ամրոցներ էին, աշտարակներով աջ և ձախ կողմերում, արծաթե գործվածքով, մնացած մասերը կարմր էին: 1665թվականի փաստաթղթերում նշվում է, որ նրան անվանում էին «դուքս դ'Արտանյան», նույնիսկ կան նշումներ որ նա մի պայմանագրում անվանում է իրեն «թագավորական կարգերի ասպետ», ինչպիսին նա լինել չէր կարող ազնվական ցածրախավության պաճառով, իրական գասկոնացի. «ազնվազարմ անձ», թերևս հիմա կարող էր իրեն թույլ տար, քանզի գիտեր, որ թագավորը դեմ չի լինի:

1667թվականին դ'Արտանյանը բարձրացվեց իր կոչումում մինջև հրացանակիրների կապիտան-լեյտենանտ, փաստացի առաջին վաշտի հրամանատար, հաշվի առնելով որ գլխավոր կապիտանը թագավորն էր: Նրա հրամանատարության ներքո վաշտը դարձավ օրինակելի ռազմական ստորաբաժանում, որտեղ ցանկություն էին հայտնում ռազմական փորձ ձեռք բերել ոչ միայն Ֆրանսիայի ազնվական երիտասարդները, այլ նաև արտերկրից: դ'Արտանյանի հաջորդ նշանակումը՝ 1667թ-ին հաղթանակած Լիլլ քաղաքի մարզպետն էր: Մարզպետի պաշտոնում նրան չհաջողվեց հեղինակության հասնել և հենց այդ պաճառով նա ցանկանում էր վերադառնալ բանակ: Դա նրան հաջողվեց երբ Լյուդովիկոս 14-րդ-ը պատերազմում էր Հոլանդական հանրապետության դեմ: 1672թվականին նա ստանում է «դաշտային մարշալի» կոչում (գեներալ-լեյտենանտ):

Վախճանը խմբագրել

 
դ'Արտանյանի հուշարձանը Մաստրիխտում

դ'Արտանյանը վախճանվել է գլխի հրազենային վնասվածքից (լորդ Ալինգտոնի վկայությամբ) Մաստրիխտի պաշարման ժամանակ՝ հունիսի 25-ին 1673թ., ամրացումներից մեկի համար պայքարում: դուքս Մանմուտի կողմից կազմակերպված՝ բաց տարածությամբ անմիտ գրոհի արդյունքում:

Դ'Արտանյանի մահը ընդունվեց որպես մեծ դժբախտություն, թե արքունիքում և թե համազորակիցների շարքերում, որտեղ նրան անչափ հարգում էին: Պելիսոնի վկայությամբ, Լյուդովիկոս 14-րդ-ը շատ էր տխրված այդ կորուստով ու ասաց, որ «դ'Արտանյանը գրեթե միակ մարդն էր, ով ստիպում էր մարդկանց սիրել իրեն, առանց դրա համար ջանք գործադրելու», իսկ դ'Ալինյի խոսքերով՝արքան այսպիսի տողեր է հղել թագուհուն իր նամակում. «Մադամ ես կորցրեցի դ'Արտանյանին, ում անկեղծորեն վստահում էի, և ով արժանվույն կերպով պիտանի էր ցանկացած տեսակի ծառայության»: Մարշալ դ'Էստրադը, որը երակար տարիներ ծառայել էր դ'Արտանյանի հրամանատարության ներքո՝ ասաց. «Լավագույն ֆրանսիացիներ գտնելը դժվար է»:

Այդ ճակտամարտից հետո նրա երկու եղբայրներ Պյեր և Ժոզեֆ դը Մոնտեսկյո դ'Արտանյանների ներկայությամբ նրա մարմինը հանձնեցին հողին Մաստրիխտ քաղաքի մոտակայքում: Երկար ժամանակ հանգուցման վայրը անհայտ էր մնում, բայց ֆրանսիացի պատմաբան Օդիլ Բորդան (Odile Bordaz) վերլուծելով պատմական աղբյուրները հայտարարեց, որ Հրացանակիր դ'Արտանյանը նահատակված է Մաստրիխտի ծայրամասում գտնվող՝ Սուրբ Պետրոս և Պողոս Առաքյալների, մի փոքրիկ եկեղեցում (ներկայիս Վոլդեր թաղամաս)[2].:

Չնայած նրա բարի համբավին, դ'Արտանյանի կողմից դքսական տիտղոսի յուրացման անօրինակությունը կասկածներ չէր առաջացնում և նրա ընտանիքի հավակնումը արքունականության և տիտղոսի նկատմամբ վիճաբանվում էր դատարանով, բայց Լյուդովիկոս 14րդ-ը հրամայեց վերջ դնել ցանկացած տեսակի հետապնդումները և հանգիստ թողնել դ'Արտանյանի ընտանիքը:

Ընտանիք խմբագրել

 
դ'Արտանյանների զինանշանը

Կինը՝ Աննա Շարլոտ Կրիստինա դը Շանլեսին(1624-ից - 1683թվականի դեկտեմբերի 31-ը) դ'Արտնայանի կինն էր 1659թվականից Սենտ-Կրուայի դուքս Շառլ Բուայե դը Շանլեսիի դուստր, ծագումով հին Շարոլեզական ազգից: Տոհմի զինանշանի ոսկեգույն ֆոնին պատկերված էր լազուր շարասյուն, արծաթե կաթիլներով ցանված, նրա աբողջ մակերեսով, կար նաև նշանաբան. «էությունն ու անունն է իմ՝ բարեգործ»:

Որդիները խմբագրել

  • Լուի (1660-1709), նրա քավորն ու քավորկինն էին Լյուդովիկոս 14րդ-ը և թագուհի Մարիյա –Տերեզիան: Եղել է ռազմական ուսումնարանի սանիկ, հետո դրոշակակիր և դարձել լեյտենանտ Ֆրանսիական գվարդիայի գնդում, բազմակի վիրավորումներից հետո թողեց ծառայությունը: Ավագ եղբոր և հոր՝ Պոլի, մահից հետո բնակվեց Կաստելմորում (ամուսնացած չէր):
  • Լուի (1661-?), նրա քավորն ու քավորկինն էին Լյուդովիկոս-Մեծ Դոֆինը և Մադմուազել դը Մոմպասյեն, գվարդիայի կրտսեր լեյտենանտ էր, Դոֆինի համածառայակիցը, ասպետական գնդի գնդապետ և սբ. Լյուդովիկոս կարգի ասպետ: Հրաժարականից հետո ապրում էր մոր տոհմային ամրոցում Սենտ-Կրուա: Նրա կինը 1707թվականից եղել է Մարիա-Աննա Ամեն, Ռեյմս քաղաքից առևտրականի դուստրը: 1717թվականին հնարավորություն ունեցավ տեսնել Ռուսաստանի ցար Պետրոս I, նրա Ֆրանսիա այցելության ժամանակ: Հունիսի 5-ին Պետրոս I ներկա էր գտնվել ֆրանսիական գվարդիայի և հրացանակիրների զորավարժություններին: Ստորաբաժանումները գտնվում էին Ելիսյան դաշտերում: Դյուկ դը Շոնը որդու հետ ղեկավարում էին հեծյալներին, իսկ դ'Արտանյանն ու Կապիլյակը, հրացանակիրների երկու վաշտ:[3].

Ժառանգները խմբագրել

Դ'Արտանյանի թոռ Լուի-Գաբրիելը ծնվել է 1710թվականին Սենտ-Կրուայում և ինչպես նրա համբավակիր պապը, նույնպես դարձավ հրացանակիր, հետո հեծյալների գնդի կապիտան ու ժանդարմերիայի մայորի օգնական: Նա ինչպես և իր գասկոնացի պապը փայլուն սպաներ էին ինքնագոհության մոլուցքով՝ անվանելով ինքն իրեն. «շեվելյե դե Բաց դուքս դ'Արտանյան, մարկիզ դը Կաստելմոր, Բարոն դը Սենտ-Կրուա և դը Լյուպիակ, Էսպաի, Ավերոնի, Մեյմեի և այլ վայրերի սեփականատեր»: Այդպիսի ընդգծված ազնվական ժառանգությունը կասկածելի թվաց և նրան ստիպեցին պարզաբանել այդ բացահայտ հորինված տիտղոսների ծագումը: Բայց նա հաջողակ էր քանի, որ հաջողվեց հայտնաբերել որոշ փաստաթղթեր, որտեղ իր պապը անվանում էր իրեն «մեսիր Շառլ դը Կաստելմոր, դուքս դ'Արտանյան, բարոն Սենտ-Կրուա, թագավորական հրացանակիրների կապիտան-լեյտենանտ», ինչը և հաստատեց նրա տոհմի կարգավիճակը և զինանշանը՝ կարմիր հիմքի վրա երեք արծաթե աշտարակ ցանցակար դաշտի վրա, ընդգրկված զինանշանների ցուցակում: Նրա կարողությունը չէր համապատասխանում պահանջներին: Ֆինանսական կարիքների պաճառով նա վաճառում է Սենտ-Կրուան 1741թվականին 300 հազար լիվրով, որը նա շռայլեց: Շուտով նա թողնում է ծառայությունը և էժանագին հատուցմամբ զիջում՝ հարկային ծառայության խորհրդականին իր նախնիների օրրանը՝ Կաստելմորը: Այդ ժամանակներից ի վեր նա ապրում էր մայրաքաղաքում, որտեղ և ամուսնացավ 1745թվականի հուլիսի 12-ին՝ բարոնես Կոնստանցիա Գաբրիել դե Մոնսել դե Լուրեյ, տիկին դե Վիլմյուրի հետ:

Նա ուներ որդի Լուի Կոնստանտեն դը Բաց, դուքս դը Կաստելմոր, ծնված 1747թվականին: Նա մայորի օգնկան էր արտերկրյա թագավորական զորքերում: Բանակում նրան գնահատում էին , որպես իր գործը առավելագույնս սիրողի: Նա դարձավ վերջինը Շարլ Օժյե դ՝Արտանյան տոհմում, բայց նույնիսկ չէր էլ կրում իր հայտնի պապի անունը:

Մշակույթում խմբագրել

Գրականությունը խմբագրել

դ'Արտանյանի կյանքը առատորեն լցոնված բազմապիսի աներևակայելի դրվագներով, հիմք հանդիսացավ եռահատոր «պրն. դ'Արտանյանի հիշողություններ»-ի հրատարակության համար՝ 1700թվականին: Իրականում այդ գրությունները (ինչպես նաև այլ կեղծարարությունները) հորինված են Գասյենոմ դե Կրուտիլ դե Սանդրա գրողի կողմից, ինքը դ'Արտանյանը ոչ մի գրառում չէր անում և ինչպես ցույց են տալիս փաստաթղթերը նա անկիրթ էր:

Երբ 19րդ դարում Ալեքսանդր Դյուման (հայր) այդ գրքի հիման վրա ստեղծում էր հրացանակիրների մասին հերթաշարը («Երեք հրացանակիրները» (1844թվական), « 20 տարի անց», «Վիկոնտ դը Բրաժելոն»), այդ ժամանակ արդեն «դ'Արտանյանի հուշերը» գրության ֆանտաստիկությունը լայն ճանաչում ուներ: Որպեսզի սեփական գրքերը ավելի ճշմարիտ լինեն՝ «Երեք Հրացանակիրների» նախաբանում նա ավելացրել է փաստեր, իբրև այդ «հուշերին» ապացույց հանդիսացող: Դյուման դ'Արտանյանի հերոսացրած կենսագրության մեջ ներառում է 17-րդ դարի, ի սկզբանե նրա հետ կապ չունեցող, մի քանի կիսալեգենդար դրվագներ (Ավստրիական թագուհու կախազարդերի մասին դրվագը, Կարլոս 1-ինի փրկության փորձը, երկաթե դիմակի մասին՝ ենթադրաբար Լյուդովիկոս 14-րդ-ի եղբայր): Ինչպես նաև դ'Արտանյանը ի հայտ է գալիս եռահատորի երկրորդ և երրորդ գրքերի պատմությունների միջև տեղի ունեցող իրադարձություններում՝ «Լյուդովիկոս 14-րդ-ի երիտասարդությունը» պիեսայում:

Դյումաի ստեղծագործությունում, նախքան մահը դ'Արտանյանը ստանում է ֆրանսիական Մարշալի սկյութեղը, իրականում նա «համազորային մարշալ էր» (ժամանակակից անվանակոչմամբ՝ գեներալ-մայոր): Մարշալը մեկ այլ դուքս էր՝ նրա եղբայր Պյեր դը Մոնտեսկյու դ'Արտանյանը, 1709թվականին, Արասայի նահանգապետ և հետագայում դ'Արտանյանի թոռերի խնայող: (Իր հերթին հայտնի փիլիսոփա Շարլ դը Մոնտեսքյոն, դ'Արտանյանների հետ ոչ մի կապ չուներ, քանի որ սերվում էր մեկ այլ ուրիշ տոհմից):

Ֆրանսիացի պոետ Էդմոն Ռոստան 1897թվականին գրում է «Սիրանո դը Բերժերակ» պիեսը: Պիեսայի հայտնի գործողության ավարտում, որտեղ Սիրանոն մենամարտում հաղթում ե Վոլվերին, ավարտելով դերը, դ՝Արտանյանը մոտենում է Սիրանոին և շնորհավորում նրան արտակարգ սուսերամարտով:

Ալեկսանդր Բուշկովի գրչին պատկանող «Դ՝Արտանյան Կարդինալի զորային» վեպի նախաբանում կան հետևյալ տողերը

  Մեսիր դ'Արտանյանի՝ Բեռնից ազնվականի երիտասարդության հավաստի պատմությունը, պարունակող բազմաթիվ անձնական պատմություններ և գաղտնիքներ, տեղի ունեցած իր ամենաքրիստոնեական գերազանցության, ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 13-րդի կառավարման տարիներին, տեղի ունեցած իր վեհասրբազանության՝ Կարդինալի և կոմս Արման Ժան դյու Պլեսի դե Ռիշելյեի նախարարությունում, ինչպես նաև ուսուցանող պատմություն արարումների և անհաջողությունների, սիրո և ատելության բծախնդիր ուղիների մասին:  

Այդ գրքում Դյումայի նկարագրած դ'Արտանյանը Փարիզ գնալու ճանապարհին կանգնում է մեկ այլ կառապնարանում և փոխարենը Ռոշֆորի և միլեդի Վինտերի հետ վիճելու նա առճակատման է ելնում հրացանակիրների դեմ և հայտնվում կարդինալի համազորայինների շարքերում: Դ'Արտանյանի մասին պատմությունը ամբողջովին «կերպարանափոխվում» է, նա հարժարական է ստանում դը Տրեվիլից օգնություն խնդրելիս, դառնում է դուքս Ռոշֆորի ընկերը և նրա գվարդիականի թեքնածու, ավելին նա սիրահարվում է միլեդի Վինտերին, ով պարզվում է հիասքանչ, բավականին բարեսիրտ երիտասարդ կին է: Հետաքրքիրն այն է, որ գրքի գլխավոր չարագործուհին դա՝ Կոնստանցիա Բոնասյեն է, անցայում դուքս դը Ռոշֆորի կինը, դրոշմված Վենետիկի դատարաի կողմից թունավորություններում մասնակցության համար: Երիտասարդ դքսուհու հետ դրվագը, որտեղ ամուսինը հայտնաբերում է դրոշը կնոջ թևին, Դյուման փոխարկել է Գասյեն դը Կրուտիլի կողմից հորինված «պարոն դ'Արտանյանի հուշերը» ստեղծագործությունից, մատնանշական է, որ դը Կրուտիլի գրությունում խոսքը գնում է Ռոշֆորի կնոջ մասին[4].

Կինո և Հեռուստատեսություն խմբագրել

Շատ կինոնկարահանողներ ոգեշնչված էին Ալեքսանդր Դյումաի վեպերով: Բազմաթիվ դերասաններ են համդես եկել դ'Արտանյանի կերպարով:

Հուշարձաններ խմբագրել

  • Ֆրանսիայի Օշ քաղաքում կա դ'Արտանյանի հուշարձանը, որը տեղացիները մեծարում են որպես համաքաղաքացու:
  • Կա հուշարձան նաև Մաստրիխտում, որտեղ նա վախճանվեց:
  • Գուստավ Դորի հանճարին պատկանող արձան՝ Փարիզի 17-րդ շրջանի, գեներալ Կարտու հրապարակում (Catroux): Փաստացի դա ավելի շատ դ՝Արտանմյանի պատեին չե, որքան Ալեքսանդր Դյումաի՝ նա նստած է վերևում, բազկաթոռի մեջ, իսկ հրացանակիրը, ասես մի քանի րոպեով անդամակցում է իր ստեղծագործական հոր մոտ[5].:
  • Փարիզում, հենց Ռյու դյու Բակ փողոցի սկզբում (համար 1-ի տան) կա հուշատախտակ, նշող, որ այդ տանը ապրել է՝ թագավորական հրացանակիրների կապիտան-լեյտենանտ Շարլ Դ'Արտանյանը:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «… Дата его рождения смещается к 1613 году, с возможной ошибкой на 3-4 года в сторону увеличения возраста» // Птифис Ж.-К. Истинный д`Артаньян. Москва: Молодая гвардия, 2004. Перевод с французского, комментарии и вступительная статья Э. М. Драйтовой. Научная редакция и послесловие заслуженного деятеля науки Российской Федерации А. П. Левандовского; «Этот гасконец, сделавший блестящую карьеру при короле Людовике XIV, родился где-то в промежутке между 1610 и 1620 годами. Точная дата его появления на свет неизвестна… где-то примерно 1613 год, с возможной ошибкой на два-три года в ту или иную сторону» // Нечаев С. Три д’Артаньяна: Исторические прототипы героев романов «Три мушкетера», «Двадцать лет спустя» и «Виконт де Бражелон» — М.: Астрель: ACT CORPUS, 2009. — С. 16
  2. Французская учёная вычислила расположение могилы д’Артаньяна // Lenta.ru, 16.11.2008 г.(копия)
  3. Корх А. С. Пётр I. Северная война. — М.:Внешторгиздат, 1990. — С. 117.
  4. То есть в данном случае сначала Дюма «перевернул» первоисточник, приписав несчастную женитьбу Атосу, а затем Бушков, переделав Дюма, вернул историю в оригинальный вид.
  5. travelfrog (20 октября 2009 года). «Один за всех, или Три памятника Д'Артаньяну».