Արատ Սոլից
Արատ Սոլից
(անգլ.՝ Aratus, հունարեն՝ Ἄρατος ὁ Σολεύς
Ծննդյան անունՍոլի
Ծնվել էմոտ 315 մ. թ. ա.
ԾննդավայրԿիլիկիա
Վախճանվել էմ.թ.ա.240
Վախճանի վայրՄակեդոնիա
Մասնագիտությունբանաստեղծ, աստղագետ
Լեզուհին հունարեն

Արատ Սոլից (անգլ.՝ Aratus, հունարեն՝ Ἄρατος ὁ Σολεύς, Սոլի, մոտ մ. թ. ա.315 թվականին.մահացել է Պելլայում, մ.թ.ա.240) թվականին։ Հին հունական դիդակտիկ բանաստեղծ է: Ծնվել է Կիլիկիայում, մոտ մ.թ.ա. 276 թվականին հրավիրվել է Մակեդոնիայի տիրակալ Անտիգոն II Gonata-ի արքունիք: Մահացել է Մակեդոնիայում:

Ստեղծագործություն խմբագրել

Արատի գրչին են պատկանում աստղագիտական «Երևույթ» (φαινόμενα) պոեմը՝ 732 հատվածներից և «Եղանակի նշաններ » պոեմը (διοσημεία)` 422 հատվածներից, որոնք ունեն մեկ ընհանուր խորագիր՝ «Երևույթներ»: Բանաստեղծությունը գրված է Հոմերոսի բարբառով և կարող է դիտվել որպես նուրբ հելլենիստական ոճի օրինակ: Արատի "Երևույթները" հիմնված են Եվդոքսոս Կնիդոսցու արձակ ստեղծագործության վրա։ Պոեմի ներածական մասում նկարագրված է աշխարհի երկրակենտրոն համակարգը՝ Երկրով և դրա շուրջ պտտվող գնդաձև երկնակամարով. թվարկվում են երկնային հիմնական մոլորակները, նկարագրվում է Արեգակի շարժումը համաստեղությունների շուրջ էկլիպտիկայի միջոցով։ Այնուհետև թվարկվում են համաստեղությունները, որոնք հնարավոր է դիտել Կնիդի լայնությունից: Արատը դիտորդ աստղագետ չէր, ուստի, ըստ Հիպարքոսի, նրա պոեմը պարունակում է մի շարք աստղագիտական սխալներ, որոնք առաջացել են դիտարկումների անճշտությունների ժամանակ: Սակայն ժամանակակից մի շարք հետազոտողներ միմյանցից անկախ հանգել են նման եզրահանգումների.Նրանց հաշվարկներով աստղային երկինքը, որը նկարագրված է Արատի կողմից, հենց այդպես է թվացել մ. թ. ա. III հազարամյակում հյուսիսային լայնության 36° շրջանում՝ Կրետե, Կիպրոս և Հյուսիսային Իրան հատող զուգահեռների վրա: Երկրային առանցքի պրեցեսիան ժամանակի ընթացքում փոխում է համաստեղությունների տեսանելիությունը, և Եվդոքսի տեղեկությունները կարող էին վերցվել ավելի վաղ ձեռագրերից: Մունդեր (1909) թվագրվում է սկզբնաղբյուր մ.թ.ա. 2500թվական, Կրոմելին (1923) - մ.թ.ա. 2460 թվական, Կանադական աստղագետ Օվենդեն (1966) — մոտ մ.թ.ա.2600թվական, Ա. Ռոյ (1984) - մոտ մ. թ.ա.2000 թվական, Ս. Վ. Ժիտոմիր — մոտ մ.թ.ա.1800 թվական: "Եղանակային նշանները" հիմնված են մասամբ Արիստոտելի "Օդերևութաբանություն" աշխատության վրա, մասամբ՝ Թեոֆրաստի աշխատության վրա, մասամբ էլ՝ Հեսիոդոսի "Աշխատանքներ և օրեր"–ի վրա։

Գրականություն խմբագրել

  • Bing, Peter. 1993. "Aratus and his Audiences." Materiali e Discussioni 31:99–109.
  • Faulkner, Andrew. 2015. "The Female Voice of Justice in Aratus' Phaenomena." Greece and Rome. 62.1: 75-86
  • Gee, Emma. 2013. Aratus and the Astronomical Tradition. Oxford: Oxford Univ. Press.
  • Gee, Emma. 2000. Ovid, Aratus and Augustus: Astronomy in Ovid’s Fasti. Cambridge, UK: Cambridge Univ. Press
  • Hunter, Richard L. 1995. "Written in the Stars: Poetry and Philosophy in the Phaenomena of Aratus." Arachnion 2:1–34.
  • James, Alan W. 1972. "The Zeus Hymns of Cleanthes and Aratus." Antichthon 6:28–38.
  • Katz, Joshua T. 2008. "Vergil Translates Aratus: Phaenomena 1-2 and Georgics 1.1-2." Materiali e discussioni per l'analisi dei testi classici 60: 105-123
  • Pendergraft, Mary L. B. 1995. "Euphony and Etymology: Aratus’ Phaenomena." Syllecta Classica 6:43–67.
  • Possanza, Mark. 2004. Translating the Heavens: Aratus, Germanicus, and the Poetics of Latin Translation. New York: Lang
  • Volk, Katharina. 2010. "Aratus." In A Companion to Hellenistic Literature. Edited by James J. Clauss and Martine Cuypers, 197–210. Malden, MA: Wiley-Blackwell.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

compiled by Martijn Cuypers