Մասնակից:Վանիկ Մեժլումյան/Ավազարկղ 2
Աղանուս Գյուղը տեղակայված է ԱՀ արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Բերդաձոր գավառում: Բնակավայրը գտնվում է Հակարի գետի միջին հոսանքի ձախափնյա վտակի ձորալանջին[1]:
19-րդ դարում քրդական ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի բնակավայրերը հիմնականում հայաթափվել էին: 19-րդ դարի երկրորդ կեսին Աղանուսում հաստատվել էին թրքախոս քոչվոր քրդերի մի քանի ընտանիքներ, որոնք էլ գյուղի մոտ գտնվող հանքային թթու ջրի անունից բնակավայրը անվանակոչել են Թուրշսու:
Մի քանի տասնամյակի ընթացքում Աղանուսում և նրա շրջակայքում գտնվող պատմամշակութային հուշարձանները թուրքերի և քրդերի կողմից համատարած ավերվել են[1]:
Տարածաշրջանի գյուղերում գործածական են եղել քարանձավային բնակավայրերը, որոնցից մեկը իրենից պատմամշակութային արժեք է ներկայացնում և գործածվել է Ք.ա. 1-ին հազարամյակից:
Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանության որոշմամբ այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին:
Աղանուսը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Զանգելանի շրջանի կազմի մեջ[1]:
1992 թվականի մայիսին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվել է[1]:
Պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 1994 թվականին, այստեղ հաստատվեցին Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներ: Մի քանի տարի անց այստեղ վերաբնակվեցին նաև ՀՀ բնակավայրերից քաղաքացիներ: Բնակավայրը վերանվանվեց Աղանուս[1]:
2000 թվականին գյուղում գործում էր միջնակարգ դպրոց: Այն կրում է Արցախյան ազատամարտի նահատակ Արսեն Հակոբյանի անունը: