Մասնակից:Սվետլանա Հովսեփյան/Ավազարկղ 3

Վիտի Լևու, Ֆիջիի ամենամեծ կղզին է` տեղակայված Վիտի Լևու կղզեխմբում Խաղաղ օվկիանոսում։

Անուն խմբագրել

Վիտի Լևուն տեղական լեզուներով նշանակում է «Մեծ կղզի»: Վիտի նշանակում է «կղզի», աղճատված ձևով սա Ֆիջին է:

Աշխարհագրություն խմբագրել

Կղզու տարածքը կազմում է 10338 կմ²։ Երկարությունը արևմուտքից արևելք 146 կմ է, լայնությունը հյուսիսից հարավ՝ 106 կմ։ Վիտի Լևուն Օվկիանիայի վեցերորդ ամենամեծ կղզին է Թասմանիայից (Ավստրալիա), Հյուսիսային և Հարավային կղզիներից (Նոր Զելանդիա), Հավայան կղզիներից և Նոր Կալեդոնիայից հետո: Մոտակա մայրցամաքը՝ Ավստրալիան, գտնվում է 2700 կմ հեռավորության վրա[1]։ Կղզուց հյուսիս գտնվում է Բլայա ծովը, այն բաժանվում է հարևան Վանուա Լևու կղզուց Լատու-ի-րա նեղուցով, իսկ հարավում՝ հարևան փոքր կղզիներից՝ Կանդավու նեղուցով։ Վիտի Լևուից հյուսիս-արևելք գտնվում է Յասավա կղզիների մի խումբ:

Կղզին wuni խառը հրաբխային և մայրցամաքային ծագում[1]։ Համարվում է Ֆիջիի հնագույն կղզին։ Վիտի Լևուի մակերեսը խորդուբորդ է (նախկինում առաջացել է հրաբխային ժայթքումների և երկրաշարժերի հետևանքով), իսկ կենտրոնում տեղակայված է մի լեռնաշղթա, որը կղզին բաժանում է երկու հավասար մասերի։ Վիտի Լևուի և միևնույն ժամանակ Ֆիջիի ամենաբարձր կետը Տոմանիիվի լեռն է (1324 մ):

Ֆիջի կղզիները գտնվում են մերձհասարակածային կլիմայական գոտում։ Ջերմաստիճանը -24 -29°C է: Տեղումների քանակը տարեկան 2000-3000 մմ է։ Եղանակը սեզոնային գրեթե չի փոխվում, միայն ձմեռներն են ավելի չոր: Բուն Վիտի Լևուում կլիման նույնն է, ինչ մյուս կղզիներում: Կլիման տարբերվում է հողմակողմում (ավելի խոնավ) և հողմածիկ կողմում (ավելի չոր): Կղզին հակված է արևադարձային ցիկլոնների և հրդեհների[1]։

Վիտի Լևուի բուսական և կենդանական աշխարհը շատ բազմազան են: Հարթավայրերը, ինչպես լեռնաշղթաները, ծածկված են անձրևային անտառներով։ Կան մանգրային անտառներ։ Միայն այս կղզում ապրում են այնպիսի էնդեմիկ տեսակներ, ինչպիսիք են հսկա «Xixuthrus heros» բզեզը, «vuleito» արմավենիները, «Dacrydium nausoriense» փշատերևները և «Acmopyle sahniana» բույսերը:

Բնակչություն խմբագրել

Կղզում է տեղակայված Ֆիջիի Հանրապետության մայրաքաղաք Սուվան։ Երկրորդ ամենամեծ քաղաքը Նադին է (Նանդին), որի օդանավակայանը Սուվայից երեք ժամ հեռավորության վրա է:

Հնդկաստանից ներգաղթյալների զգալի մաս բնակվում են Ֆիջիում:

Վարչական բաժանում խմբագրել

Ֆիջիի տասնչորս նահանգներից ութը գտնվում են կղզում։ Մբա, Նադրոգա-Նավոսա և Ռա նահանգները մտնում են Արևմտյան շրջանի մեջ, իսկ Նաիտասիրին, Նամոսին, Ռեվա, Սերուան և Թայևուն՝ Կենտրոնական շրջանի կազմում։

Տնտեսություն խմբագրել

Վիտի Լևուի արևմտյան մասում աճեցնում են շաքարեղեգ, արևելյանում զբաղվում են անասնաբուծությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 UN SYSTEM-WIDE EARTHWATCH Web Site. Острова Фиджи. Արխիվացված է Ապրիլ 3, 2012 Wayback Machine-ի միջոցով: (անգլ.)