Սիմոնյան Կարեն/Ավազարկղ5

Դեյվիդ Ռայա Մարտին (իսպ.՝ David Raya Martín; ) Իսպանացի ֆուտբոլիստ, անգլիական «Բրենտֆորդ» ակումբի դարպասապահ, վարձավճարով հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալում» և Իսպանիայի հավաքականում։

Ակումբային կարիերա

խմբագրել

«Բլեքբերն Ռովերս»

խմբագրել

Դեյվիդն իր կարիերան սկսել է «Կորնելլայում», նախքան 2012 թվականի հուլիսին տեղափոխվել Անգլիա՝ միանալու «Բլեքբերն Ռովերսին»[1][2]։ Նա անցել է ակումբի ակադեմիան և պրոֆեսիոնալ պայմանագիր ստորագրել 2014 թվականի փետրվարի 26-ին[3]։ Պայմանագիր կնքելուց հետո վարձակալության է ուղարկվել «Սաութպորտ», որտեղ անցկացրել է 2014/2015 մրցաշրջանը[4]։ Իվուդ Պարկ վերադառնալուց հետո նա մրցաշրջանի վերջում երկու խաղ է անցկացրել առաջնությունում և նոր երեք տարվա պայմանագիր է կնքել[5][6]։

2015/2016 և 2016/2017 մրցաշրջանում Ռայան Ռովերսի երկրորդ ընտրված դարպասապահն էր Ջեյսոն Սթիլից հետո[7][8]։ 2017/2018 մրցաշրջանում եղել է հիմնական դարպասապահը, որն անցկացրել է 47 հանդիպում և օգնել է ակումբին վերադառնալ Չեմպիոնշիփ[9][10]։ Դարպասապահը լքել է ակումբը 2019 թվականի հուլիսին[4], անցկացնելով 108 հանդիպում ակումբում[11]։

«Բրենտֆորդ»

խմբագրել

2019 թվականի հուլիսի 6-ին Ռայան 4 տարվա պայմանագիր է կնքել «Բրենտֆորդի» հետ[4], տրանսֆերի արժեքը կազմել է ուղիղ 3 միլիոն ֆունտ ստեռլինգ[12]։ 2019/2020 մրցաշրջանի առաջին կեսում Դեյվիդի ելույթները նրան բերեցին 2020 թվականի Լոնդոնի ֆուտբոլի մրցանակաբաշխության տարվա լավագույն դարպասապահի անվանակարգում, և նրա 16 անառիկ դարպասը տեսավ, որ նա կիսեց առաջնության ոսկե ձեռնոցը Բարտոշ Բիալկովսկու հետ[13][14]։ Ռայան 49 հանդիպում անցկացրեց մրցաշրջանում, որն ավարտվեց փլեյ-օֆֆում 2-1 հաշվով պարտությամբ «Ֆուլհեմից»[15][16]։

2020 թվականի հոկտեմբերի 2-ին նա նոր չորս տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ[17]։ 2020/2021 մրցաշրջանում Ռայան «Բրենտֆորդի» կազմում դուրս եկավ Պրեմիեր լիգա՝ շնորհիվ փլեյ-օֆֆի «Սուոնսի Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի՝ 2։0 հաշվով[18]։ Բարձրագույն դիվիզիոնում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2021 թվականի օգոստոսի 13-ին Լոնդոնի «Արսենալի» դեմ և հաղթել 2։0 հաշվով[19]։

«Արսենալ»

խմբագրել

2023 թվականի օգոստոսի 15-ին Ռայան վարձավճարով տեղափոխղվել է «Արսենալ»։

Հավաքականի կարիերա

խմբագրել

2022 թվականի նոյեմբերի 11-ին նա ընդգրկվել է Իսպանիայի հավաքականի պաշտոնական հայտում՝ Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու համար[20]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել

«Բրենտֆորդ»

  • Չեմպիոնության փլեյ-օֆֆ․ 2021

Իսպանիայի հավաքական

Անձնական

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «List of Players Registered as Scholars in Accordance with Rule C.3 Between 01/07/2012 and 31/07/2012» (անգլերեն). The Football Association. Արխիվացված է օրիգինալից 2019-07-07-ին. Վերցված է 2021-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «David Raya» (անգլերեն). Официальный сайт ФК «Блэкберн Роверс». Արխիվացված է օրիգինալից 2019-07-07-ին. Վերցված է 2021-08-14-ին.
  3. «Raya pens pro deal» (անգլերեն). Официальный сайт ФК «Блэкберн Роверс». 2014-02-26. Արխիվացված է օրիգինալից 2014-08-22-ին. Վերցված է 2021-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 «David Raya signs for Brentford» (անգլերեն). Официальный сайт ФК «Брентфорд». 2019-07-06. Արխիվացված է օրիգինալից 2021-07-12-ին. Վերցված է 2021-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Hard work pays off for David» (անգլերեն). Официальный сайт ФК «Блэкберн Роверс». 2015-04-30. Արխիվացված է օրիգինալից 2019-07-07-ին. Վերցված է 2021-08-14-ին.
  6. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2014/2015 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2021-08-14-ին.
  7. «David Raya». ESPN FC (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-07-07-ին. Վերցված է 2021-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «David Raya». ESPN FC (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-07-07-ին. Վերցված է 2021-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Կաղապար:Fchd
  10. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2017/2018 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2021-08-14-ին.
  11. Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
  12. «Blackburn Rovers goalkeeper David Raya completes Brentford move» (անգլերեն). Lancashire Telegraph. 2019-07-06. Արխիվացված է օրիգինալից 2019-07-07-ին. Վերցված է 2021-08-14-ին.
  13. «Bees up for London Football Awards prizes» (անգլերեն). Официальный сайт ФК «Брентфорд». 2020-02-09. Արխիվացված է օրիգինալից 2022-05-02-ին. Վերցված է 2021-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «David Raya presented with EFL Golden Glove prize» (անգլերեն). Официальный сайт ФК «Брентфорд». 2020-07-27. Արխիվացված է օրիգինալից 2021-08-14-ին. Վերցված է 2021-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2019/2020 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 2021-08-14-ին.
  16. «Fulham beat Brentford to reach Premier League». BBC Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-08-14-ին. Վերցված է 2021-08-14-ին. {{cite news}}: More than one of |lang= and |language= specified (օգնություն)
  17. «David Raya signs new long-term contract» (անգլերեն). Официальный сайт ФК «Брентфорд». 2020-10-02. Արխիվացված է օրիգինալից 2021-06-25-ին. Վերցված է 2021-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. Vincent, Gareth (2021-05-29). «Brentford 2–0 Swansea City». BBC Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-10-19-ին. Վերցված է 2021-08-14-ին.
  19. «Brentford 2-0 Arsenal: Bees earn fully deserved win over Gunners» (անգլերեն). BBC Sport. 2021-08-13. Արխիվացված է օրիգինալից 2021-08-16-ին. Վերցված է 2021-08-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «RAYA IN SPAIN SQUAD» (անգլերեն). Официальный сайт ФК «Брентфорд». 2022-11-11. Արխիվացված է օրիգինալից 2022-11-11-ին. Վերցված է 2022-11-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել