Սալվատոր Մինեո (կրտսեր) (անգլ.՝ Salvatore Mineo Jr., ), ամերիկացի դերասան, երգիչ և ռեժիսոր։ Ոսկե գլոբուսի դափնեկիր է, ինչպես նաև Օսկարի և Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի։

Կենսագրություն խմբագրել

Մինեոն ծնվել է Բրոնքսում՝ Նյու Յորքում, Ջոզեֆին Մինեոյի (ծննդյամբ Ալվիզի) և Սալվատոր Մինեոյի (ավագ) ընտանիքում։ Նա եղել է ընտանիքում չորս երեխաներից երրորդը։ Հայրը եղել է ներգաղթյալ՝ Սիցիլիայից, իսկ մայրն ունեցել է իտալական արմատներ[1]։

Առաջին թատերական դերը խաղացել է 1951 թվականին, երբ ներգրավված է եղել «Դաջված վարդ» բեմադրության մեջ՝ Թենեսի Ուիլյամսի պիեսի հիման վրա։ Բացի դրանից նա խաղացել է երիտասարդ իշխանի դերը՝ «Թագավորը և ես» մյուզիքլում։ Այդ ժամանակ ծանոթացել է Յուլ Բրինների հետ, որը օգնել է երիտասարդ դերասանին կատարելագործել իր պրոֆեսիոնալ ունակությունները։

1952 թվականից հետո Մինեոն սկսել է պարբերաբար նկարահանվել ֆիլմերում և հեռուստատեսությունում։ 1955 թվականին նրան տրվել է առաջին իսկապես լուրջ դերը, երբ նրան հրավիրել են նկարահանվել «Խռովարար առանց պատճառների» ֆիլմում, որտեղ նաև նկարահանվել են Ջեյմս Դինը, Նատալի Վուդը և Դենիս Հոփերը։ Մինեոյի հերոսը Ջոն Կրոուֆորդն է՝ Պլատոն մականվամբ, հուսահատված դեռահասը, որը ստիպված էր իր հասակակիցների ծաղրանքի և բացասական վերաբերմունքի պատճառով գնալ հանցագործության: Դերի համար Մինեոյին առաջադրվել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար։

1956 թվականին Մինեոն խաղացել է երիտասարդ մեքսիկացու դերը՝ «Հսկա» ֆիլմում, այնուամենայնիվ նրա հետագա բոլոր դերերը եղել են Ջոն Կրոուֆորդի տարատեսակությունները՝ «Խռովարար առանց պատճառների» ֆիլմից։ 1957 թվականին Մինեոն հայտնվել է «Առաջին ստուդիա» սերիալի մի էպիզոդում, որի համար Մինեոյին առաջադրվել է «Էմմի» մրցանակ։

1960 թվականին Մինեոն նկարահանվել է «Ելք» ֆիլմում՝ Փոլ Նյումանի հետ, որը Իսրայելի կայացման մասին է, ստացել է «Օսկար»-ի երկրորդ անվանակարգ, ինչպես նաև Ոսկե գլոբուս՝ «Երկրորդ կարգի լավագույն դերասան՝ կինոֆիլմում» կատեգորիայում։

Այդ ժամանակ Մինեոն արդեն բավականաչափ երիտասարդ չէր, որպեսզի խաղար պատանու դեր, իսկ նոր դերեր նրան առաջարկվում էին քիչ։ Որպեսզի ինչ-որ ձև շտկի իր վիճակը, 1965 թվականին նկարահանվել է «Ով է սպանել թավշե արջին» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նա սեռական շեղումներով տղամարդ էր, որը սպառնում էր իրեն դուր եկած աղջկան։ Իր հաջորդ նշանակալից դերը խաղացել է 1971 թվականին «Փախուստ կապիկների մոլորակից» ֆիլմում։ Դրանից հետո նա շարունակել է հայտնվել հեռուստատեսությունում և խաղալ թատրոնում։

1976 թվականի փետրվարի 12-ին Մինեոն վերադարձել է տուն՝ թատրոնային ռեպետիցիայից հետո, երբ դանակահարվել է Արևմտյան Հոլիվուդի իր բնակարանի հետևում գտնվող նրբանցքում։ Նա ստացել է դանակի հարված, որը խոցել է սիրտը և հանգեցրել ուժեղ ներքին արյունահոսության, որի պատճառով Մինեոն մահացել է[2]։ Նա թաղված է «Երկնքի դարպասներ» գերեզմանատանը՝ Նյու Յորքում։ Մինեոյին սպանողը եղել է պիցցա վաճառող Լայոնել Վիլիամսը և դատապարտվել է 57 տարվա ազատազրկմամբ՝ Մինեոյի սպանության և ևս տասը կողոպուտների համար[3]։

Անձնական կյանք խմբագրել

Մինեոն եղել է բիսեքսուալ[1][4]։ Նա նշանվել է Ջիլ Հավորդի հետ, որը եղել է նրա խաղընկերը «Ելք» ֆիլմում, սակայն Հավորդը խզել է հարաբերությունները, երբ իմացել է Մինեոյի և երգիչ Բոբի Շերմանի սիրավեպի մասին[1]։ Մինեոն և Հավորդը մնացել են մոտ ընկերներ մինչև նրա մահը[1]։

1970 թվականից մինչև մահ՝ 1976 թվականը, Մինեոն հարաբերությունների մեջ է եղել դերասան Քորտնի Բեր III-ի հետ[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր Ծանոթագրություն
1955 «Անցեք վեց կամրջով» Six Bridges to Cross Ջերրի Ֆլորիա (պատանի հասակում)
«Մայոր Բենսոնի առանձին պատերազմները» The Private War of Major Benson կադետ Դուսիկ
«Խռովարար առանց պատճառների» Rebel Without a Cause Ջոն «Պլատոն» Կրոուֆորդ
1956 «Հանցագործություն փողոցներում» Crime in the Streets Անջելո Ջիոյա
«Վերևում ինչ-որ մեկը սիրում է ինձ» Somebody Up There Likes Me Ռոմոլո
«Հսկա» Giant Անխել Օբրեգոն II
Rock, Pretty Baby Անջելո Բարրատո
1957 «Դինո» Dino Դինո Մինետա
«Երիտասարդները չեն լացում» The Young Don't Cry Լեսլի «Լես» Հենդերսոն
1958 «Տոնկա» Tonka Սպիտակ ցուլ
1959 «Մասնակի խաբեություն» A Private's Affair Լուիջի Մարեզի
«Ջինա Կրուպի պատմությունը» The Gene Krupa Story Ջին Կրուպա
1960 «Ելք» Exodus Դով Լանդաու
1962 «Փախուստ Զահրեյնից» Escape from Zahrain Ահմեդ
«Ամենաերկար օրը» The Longest Day շարքային Մարտինի
1964 «Շայենի աշունը» Cheyenne Autumn Կարմիր վերնաշապիկ
1965 «Երբևէ պատմված ամենամեծ պատմությունը» The Greatest Story Ever Told Ուրիյա
«Ով է սպանել թավշե արջին» Who Killed Teddy Bear? Լորենս Շերման
1967 «Փախուստի մեջ գտնվող անծանոթը» Stranger on the Run Ջորջ Բլեիլոկ
1969 «Մահ Կրակատաու հրաբխի վրա» Krakatoa, East of Java Լեոնկավալլո Բորգեզե
«80 քայլ դեպի Ջոնը» 80 Steps to Jonah Ջերրի Տագգարտ
1971 «Փախուստ կապիկների մոլորակից» Escape from the Planet of the Apes բժիշկ Մայլո

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր Ծանոթագրություն
1952 «Hallmark փառքի սրահ» Hallmark Hall of Fame տարբեր դերեր 2 էպիզոդ
1953-1955 «Հավաքական» Omnibus տարբեր դերեր 3 էպիզոդ
1954 Janet Dean, Registered Nurse Հոսե Գարսիա Էպիզոդ՝ «The Garcia Case»
1954-1955 Frontiers of Faith տարբեր դերեր 2 էպիզոդ
1955 «Մեծ քաղաք» Կաղապար:Н/Д Էպիզոդ՝ «Juvenile Gangs»
«Ֆիլկո հեռուստատեսային թատրոն» Կաղապար:Н/Д Էպիզոդ՝ «The Trees»
1956 «Առաջին ստուդիա» Studio One Դինո Մանետա Էիզոդ՝ «Dino»
Կաղապար:Н/Д Էպիզոդ՝ «Nothing to Do»
Screen Directors Playhouse Չարլզ Մոնե Էպիզոդ՝ «The Dream»
«Ալկոայի ժամը» The Alcoa Hour Թոմմի Էնջելո Էպիզոդ «The Magic Horn»
«Գագաթնակետ» Climax! Միգել Էպիզոդ՝ «Island in the City»
1957 «Կրաֆտա հեռուստատեսային թատրոն» Kraft Television Theatre տարբեր դերեր 2 էպիզոդ
1958 «Դյու Պոնայի ամսվա շոուն» The DuPont Show of the Month Ալադին Էպիզոդ՝ «Cole Porter's 'Aladdin'»
Pursuit Ռիչի Ռոգարդ Էպիզոդ՝ «The Vengeance»
1959 «Էնն Սոտերնի շոուն» The Ann Sothern Show Նիկի Սիլվերո Էպիզոդ՝ «The Sal Mineo Story»
1961 Cry Vengeance! Անդրեա Հեռուստատեսային ֆիլմ
1962 «Դյու Պոնայի շաբաթվա շոուն» The DuPont Show of the Week Կոուկ Էպիզոդ՝ «A Sound of Hunting»
1963 «Երկրի ամենամեծ շոուն» The Greatest Show on Earth Բիլլի Արչեր Էպիզոդ «The Loser»
1964 «Բժիշկ Կիլդեր» Dr. Kildare Կարլոս Մենդոզա Էպիզոդ՝ «Tomorrow Is a Fickle Girl»
«Անորոշություն ստեղծողների թատրոն» Kraft Suspense Theatre Էրնի Էպիզոդ՝ «The World I Want»
1964-1966 «Մարտում» Combat! տարբեր դերեր 3 էպիզոդ
1965 «Պատտի Դյուկի շոուն» The Patty Duke Show ինքն իրենով Էպիզոդ՝ «Patty Meets a Celebrity»
«Բերկայի արդարությունը» Burke's Law Լյու Դիկսոն Էպիզոդ՝ «Who Killed the Rabbit's Husband?»
1966 Run for Your Life Տոնիո 2 էպիզոդ
Court Martial լեյտենանտ Թոնի Բիանչի Էպիզոդ՝ «The House Where He Lived»
«Կիովի Ջոնսայի վտանգավոր օրերը» The Dangerous Days of Kiowa Jones Բոբի Ջեկ Ուիլկիս Հեռուստատեսային ֆիլմ
1967 «Բոբ Խոուպը ներկայացնում է» Bob Hope Presents the Chrysler Theatre Դոկտորոֆ Էպիզոդ՝ «A Song Called Revenge»
«Անծանոթը սարերում» Stranger on the Run Ջորջ Բլեիլոկ Հեռուստատեսային ֆիլմ
1968-1975 «Հավայան կղզիներ 5» Hawaii Five-O տարբեր դերեր 2 էպիզոդ
1969-1970 «Գործի էությունը» The Name of the Game տարբեր դերեր 2 էպիզոդ
1970 The Challengers Էինջել դե Աջելոն Հեռուստատեսային ֆիլմ
«Առաջադրանքը կատարված չէ» Mission: Impossible Մել Բրեկեն Էպիզոդ՝ «Flip Side»
1971 «Իմ երեք որդիները» My Three Sons Ջիմ Բելլ Էպիզոդ՝ «The Liberty Bell»
«Անմահ» The Immortal Տսինաջինի Էպիզոդ՝ «Sanctuary»
«Դեն Օգաստ» Dan August Մորտ Դաունս Էպիզոդ՝ «The Worst Crime»
«Ինչպես գողանալ ինքնաթիռը» How to Steal an Airplane Լուիս Օրտեգա Հեռուստատեսային ֆիլմ
«Ամերիկայի որոնումներով» In Search of America Նիկ
1972 «Ռիկոյի ընտանիքը» The Family Rico Նիկ Ռիկո
1973-1975 «Հարրի մասին» Harry O տարբեր դերեր 2 էպիզոդ
1973 «Գրիֆ» Griff նախագահ Գամել Զակի Էպիզոդ՝ «Marked for Murder»
1974 Tenafly Ջերրի Փարմեր Էպիզոդ՝ «Man Running»
«Բժիշկ Սայմոն Լոկ» Dr. Simon Locke Ջիմմի Էպիզոդ՝ «Final Approach»
1974-1975 «Ոստիկանական պատմություն» Police Story տարբեր դերեր 2 էպիզոդ
1975 «Հատուկ ջոկատայիններ» S.W.A.T. տարբեր դերեր 3 էպիզոդ
«Կոլոմբո» Columbo Ռախման Հաբիբ Էպիզոդ՝ «A Case of Immunity»
1976 «Էլլերի Քուին» Ellery Queen Ջեյմս Դանելո Էպիզոդ՝ «The Adventure of the Wary Witness»
«Ջո Ֆորրեստեր» Joe Forrester Պարմա Էպիզոդ՝ «The Answer»

Թատրոն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անավնում Դեր Հարթակ Ծանոթագրություն
1951 «Դաջված վարդ» The Rose Tattoo Սալվադոր Մարտինա Բեկի թատրոնը (Բրոդվեյ)
1951-1954 «Թագավորը և ես» The King and I իշխան Չուլալոնգկորն Սենտ Ջեյմսի թատրոն (Բրոդվեյ)
1951 Dinosaur Wharf երիտասարդ տղա Ազգային թատրոն (Բրոդվեյ)
1962 «Ինչ-որ բան զինվորի մասին» Something About a Soldier Ջեյկոբ Ամբասսադոր թատրոն (Բրոդվեյ)
1969-1970 «Երկպառակտություն աշխարհի և ճակատագրի հետ» Fortune and Men's Eyes Սմիթի Լյուսիլ Լորտելի թատրոն (Բրոդվեյից դուրս) Նույնպես ռեժիսոր
1973 «Մանկական պատարագ» The Children's Mass ռեժիսոր
1976 «Հետգրություն․ ձեր կատուն մահացել է» P.S. Your Cat is Dead «Westwood Playhouse» թատրոն (Լոս Անջելես)

Дискография խմբագրել

  • Sal (1958 թվական)

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Ասոցացիա Տարի Կատեգորիա Աշխատանք Արդյունք
«Օսկար» 1956 Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար «Խռովարար առանց պատճառների» Նոմինացիա
1961 «Ելք» Նոմինացիա
«Ոսկե գլոբուս» 1961 Երկրորդ պլանի լավագույն դերասան Նոմինացիա
Պրայմ թայմ «Էմմի» 1957 Փոքր սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասան «Առաջին ստուդիա» Նոմինացիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Michaud, Michael Gregg Sal Mineo: A Biography. — Three Rivers Press, 2011. — ISBN 9780307716675
  2. «Sal Mineo Knifed to Death in Hollywood». The New York Times (անգլերեն). 1976-02-14. Արխիվացված է օրիգինալից 2020-01-08-ին. Վերցված է 2019-11-18-ին.
  3. Ellroy, James (2018-12-21). «The Investigation of the Murder of Sal Mineo». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-12-21-ին. Վերցված է 2019-11-18-ին.
  4. «Boze Hadleigh interview with Sal Mineo» (անգլերեն). 1972. {{cite news}}: |archive-url= requires |url= (օգնություն)
  5. «The Twinkie Defense: An Interview With Courtney Burr». Boy Culture (անգլերեն). 2011-04-30.