Ամբասսադոր (անգլ.՝ The Ambassador Theatre), բրոդվեյան թատրոն, որը գտնվում է ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Մանհեթեն վարչական շրջանի 49-րդ փողոցի արևելյան մասում։

Ամբասսադոր
The Ambassador Theatre
«Ամբասսադոր» թատրոնը, 2010 թվական, մայիս
Տեսակթատրոն և կինոթատրոն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Գտնվելու վայրըՆյու Յորք շրջան
Հիմնադրման ամսաթիվփետրվարի 11, 1921
ՃարտարապետՀերբերտ Ջ․ Քրափ
ԿայքԹատրոնի կայքը
 Ambassador Theatre (New York City) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Թատրոնի շենքը կառուցվել է ճարտարապետ Հերբերտ Քրափփի կողմից՝ «The Shubert Organization» թատերական ընկերության համար[1]։ «Ամբասսադոր» թատրոնը հանդիսատեսի համար իր դռները բացել է 1921 թվականի փետրվարի 11-ին՝ «The Rose Girl» մյուզիքլի պրեմիերայով[2]։ 1935 թվականին ընկերությունը վաճառում է թատրոնը, որը դառնում է «NBC»-ի և «DuMont Television Network»-ի կինոթատրոնը և հեռուստատեսային ստուդիան։

1956 թվականին «The Shubert Organization»-ը կրկին դառնում է թատրոնի սեփականատերը։ 1980 թվականի վերակառուցումից հետո թատրոնը անունը փոխում է՝ դառնալով «The New Ambassador Theatre»: Սակայն այն երկար չգոյատևեց։ Նույն թվականի հունիսին թատրոնը ստացել է իր հին անվանումը։

2003 թվականի հունվարի 29-ին «Ամբասսադոր» թատրոնի բեմ է բարձրանում 1996 թվականին Բրոդվեյ վերադարձած «Չիկագո» մյուզիքլը։

Թատրոնի հիմնական ներկայացումները խմբագրել

  • 1927. «Հրթիռ»
  • 1933. «Լուսինը հունիսին»
  • 1935. «Հունվարի 16-ի գիշերը»
  • 1955. «Աննա Ֆրանկի օրագիրը»
  • 1963. «Կանգնեցրեք Երկիրը՝ ես կգնամ»
  • 1966. «Առյուծը ձմռանը»
  • 1977. «Աստվածային հոգնածությունը»
  • 1983. «Տեսարան կամրջից»
  • 1985. «Ոհմակի առաջնորդը»
  • 1987. «Երազանքի աղջիկները» (վերաբեմադրված)
  • 2003. «Չիկագո» (վերաբեմադրված)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբասսադոր (Նյու Յորք)» հոդվածին։