Մասնակից:Նարեկ Տիտանյան/Ավազարկղ6
Էյսա Գոնսալես (իսպ.՝ Eiza González; ), մեքսիկացի դերասանուհի և երգիչ։
Կենսագրություն խմբագրել
Էյսա Գոնսալեսը ծնվել է 1990 թվականի հունվարի 30-ին Մեքսիկայում։ Մայրը՝ Գլենդա Ռեյնը, մեքսիկացի մոդել է։ Հայրը՝ Կարլոսը, վթարի է ենթարկվել մոտոցիկլով և մահացել, երբ Էյսան 15 տարեկան էր։ Էյսան ունի մեծ եղբայր։ 2003-2006 թվականներին նա զբաղվել է դերասանական և թատերական տարբեր դասընթացներով։ Ավարտել է «Edron Academy»-ն և «American School Foundation»-ը։ 14 տարեկան հասակում ընդունվել է «Televisa’s Centro de Educación Artística» դերասանական դպրոցը։ 2008 թվականին Էյսան այցելել է Լի Ստրասբերգի ստուդիա, որը գտնվում է Նյու Յորքում։
Գործունեություն խմբագրել
Գոնսալեսն առաջնելութել է 2007 թվականին «Լոլա․ շատ վաղուց» սերիալում[1]։ Նկարահանվել է «Always» (2007-2008), «Avon» (2008-2009) գովազդներում։ Հաճախ հայտնվել է «Glamour» և «Cosmopolitan» ամսագրերի մեքսիկական տարբերակների շապիկներին։ 2008 թվականին ստացել է «TVyNovelas Award for Best Female Revelation» մրցանակը։ 2014-2016 թվականներին նկարահանվել է «Մթնշաղից մինչև լուսաբաց» հեռուստասերիալում[2]։
Անձնական կյանք խմբագրել
2011-2013 թվականներին հանդիպել է մեքսիկացի գործարար Պեպե Դիասոմի հետ։ Նաև նշվում է, որ հարաբերություններ է ունեցել ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի, դերասաններ Սեբաստիան Ռուլիի և Լիամ Հեմսվորթի հետ[3][4][5]։
2018 թվականին հանդիպել է դերասան Ջոշ Դյուամելի հետ[6]։
Հուլիսի վերջից Էյսան հարաբերություններ ունի ամերիկացի դերասան Տիմոտի Շալամեի հետ[7]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Անվանում | Դեր |
2019 | Alita: Battle Angel | Նիսանա |
---|---|---|
2012-2013 | Amores verdaderos | Նիկի Բրիզ |
2017 | Baby Driver | Մոնիկա |
2020 | Bloodshot | Կետի |
2014 | Casi treinta | Քրիստիանա |
2020 | Cut Throat City | Լյուսինդա Վալենսիյա |
2019 | Fast & Furious Presents: Hobbs & Shaw | Մադամ M |
2014-2016 | From Dusk Till Dawn: The Series | Սանտանիկո Պանդոմոնիում |
2021 | Godzilla vs. Kong | |
2020 | I Care a Lot | Ֆրեն |
2015 | Jem and the Holograms | Ջետա |
2007-2008 | Lola: Érase una vez | Լոլա |
2009 | Mujeres asesinas | Գաբրիելա Օրտեգա |
2019 | Paradise Hills | Ամարնա |
2008 | Plaza Sésamo | Լոլա |
2013 | Propuesta Indecente | հարուստ աղջիկ |
2019 | She's Missing | Ջեյն |
2010-2011 | Sueña conmigo | Քլարա Մոլինա |
2018 | Welcome to Marwen | Կարալալա |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Afirma Eiza Gonzбlez que su prioridad es la mъsica
- ↑ ‘From Dusk Till Dawn’ Adds to Cast as El Rey Launch Nears
- ↑ «Новая подруга Лиама Хемсворта». Արխիվացված է օրիգինալից 2014-02-03-ին. Վերցված է 2014-01-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Miley will not be pleased! Liam Hemsworth pictured with Mexican beauty Eiza Gonzales AGAIN after their wild weekend in Vegas... the same day he confirms split with Cyrus
- ↑ EIZA DOES IT Is this stunning Mexican actress Eiza Gonzalez Cristiano Ronaldo’s new girlfriend?
- ↑ Getting Steamy! Josh Duhamel and Eiza Gonzalez Lock Lips While Vacationing Together in Mexico
- ↑ «Стало известно, на кого Тимоти Шаламе променял Лили-Роуз Депп. Новая возлюбленная старше актера на 6 лет». Harper’s Bazaar - модный женский журнал. Վերցված է 2020-10-11-ին.