Մասնակից:Նաիրի Ասլիզադյան/Ավազարկղ3
Ժան-Ժակ Պրադյե (երբեմն անվանում են նաև Ջեյմս Պրադյե, ֆր.՝ Jean-Jacques Pradier, ), շվեյցարական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ:
Կենսագրություն
խմբագրել1807 թվականին Պրադյեն մեկնել է Փարիզ, Ֆրանսուա Ժերարի մոտ սովորել գեղանկարչություն, այնուհետև սովորել է քանդակագործություն Ֆրեդերիկ Լեմոյի մոտ: 1813 թվականին ստացել է Հռոմեական մրցանակ և հաջորդ հինգ տարիներն անցկացրել Հռոմում:
Փարիզ վերադառնալուց հետո Պրադյեն կարևոր դիրք գրավեց Ֆրանսիայի գեղարվեստի աշխարհում: 1827 թվականից Գեղարվեստի դպրոցի պրոֆեսոր էր, պարբերաբար մասնակցում էր փարիզյան Սալոններին[1]:
Պրադյեի ոճն ավելի շատ հակված էր կլասիցիզմին, այլ ոչ թե անընդհատ զարգացող ռոմանտիզմին։ 1846 թվականին Գյուստավ Ֆլոբերը Պրադյեի մասին ասել է.
Նա մեծանուն նկարիչ էր, իսկական հույն: |
Նրա ընկերների ցանկում էին ռոմանտիկ ժանրի այնպիսի պոետներ, ինչպես Ալֆրեդ դը Մյուսեն, Վիկտոր Հյուգոն և Թեոֆիլ Գոթիեն:
Ստեղծագործություն
խմբագրելՊրադյեի արվեստանոցում կազմակերպվող սալոնի ղեկավարը նրա ընկերուհին էր՝ դերասանուհի Ժյուլիետա Դրուեն, ով 1833 թվականից դարձավ Հյուգոյի երկարամյա մշտական ուղեկիցը[2]: Հաջորդ տարի Պրադյեն ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց «Սատիրը և քրմուհին» քանդակագործական խումբը: Այդ ստեղծագործությունը մեծ աղմուկ առաջացրեց, քանի որ շատերը դրանում նմանություներ գտան քանդակագործի և նրա նախկին սիրուհու միջև (Պրադյեն այլաբանորեն արդեն պատկերել էր Դրուեին՝ որպես Ստրասբուրգի արձան Համաձայնության հրապարակի արձանախմբում): Այս ստեղծագործությունը ձեռք է բերել Անատոլի Դեմիդովը Ֆլորենցիայում գտնվող իր առանձնատան համար: Նա քանդակագործին պատվիրել էր նաև հուշարձան իր մահացած եղբոր՝ Պավլ Նիկոլաևիչի համար: Այդ քանդակը Քրիստոսի խաչելություն էր, որն ի սկզբանե տեղադրված էր Սանկտ Պետերբուրգի Դեմիդովների գերեզմանում, սակայն ավելի ուշ Պավլ Նիկոլաևիչի որդին այն տեղափոխեց Նիժնի Տագիլ քաղաքի եկեղեցի[3]:
Պրադյեի այլ հայտնի ստեղծագործություների շարքում ներառված են թագավորների և Օռլեանի հերցոգների արձաններ և կիսանդրիներ (Լուի XVIII, Լուի Ֆիլիպ I), անտիկ թեմայով բազմաթիվ քանդակներ:
Պրադյեն մասնակցել է նաև Հաղթական կամար (Փարիզ) և Հաշմանդամների տուն (Փարիզ) հուշարձանների քանդակների ստեղծմանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Kjellberg, Pierre (1994). Bronzes of the 19th Century. Atglen, Pennsylvania: Schiffer Publishing, Ltd. էջեր 554–558. ISBN 0-88740-629-7.
{{cite book}}
: Cite has empty unknown parameter:|1=
(օգնություն) - ↑ Louise d'Arcet. in' Édition des Lettres de Juliette Drouet à Victor Hugo.
- ↑ Исторический сайт Нижнего Тагила
Գրականություն
խմբագրել- «Прадье, Джемс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Parrocel É.-A. Annales de la peinture. — Ch. Albessard et Bérard, 1862. — P. 507-516.
- Fusco, Peter and H. W. Janson, editors, The Romantics to Rodin, Los Angeles County Museum of Art, 1980
- Hargrove, June, The Statues of Paris: An Open-Air Pantheon – The Histories of Statues of famous Men, Vendrome Press, New York, 1989
- Mackay, James, The Dictionary of Sculptors in Bronze, Antique Collectors Club, Woodbridge, Suffolk, 1977
- Nineteenth Century French Sculpture: Monuments for the Middle Class, J.B. Speed Museum, Louisville Kentucky, 1971