Այլ գործածությունների համար այցելեք Մար75/Ավազարկղ (այլ կիրառումներ)։
Մար75/Ավազարկղ
ISO 4217 կոդРУБ

Հայկական պատկերներով ԽՍՀՄ հոբելյանական մետաղադրամներ, ԽՍՀՄ արժույթ։ Ռուբլու արտադրյալը կոպեկն է՝ «1 ռուբլի = 100 կոպեկ» հարաբերակցությամբ։ ԽՍՀՄ արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում էր ԽՍՀՄ Կենտրոնական բանկին, որը նաև կազմակերպում և կարգավորում էր կանխիկ դրամաշրջանառությունը երկրի տարածքում։ Շրջանառության մեջ գտնվող դրամանիշերը հանդիսանում եին ԽՍՀՄ պետական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված եին նրա բոլոր միջոցներով։ Մետաղադրամները հատվուն էին Մոսկվայի և Լենինգրադի դրամահատարաններում։

1989-1991թթ ընթացքում ԽՍՀՄ Լենինգրադի դրամահատարանում հատվել են․

  1. 1989թ․ 3 ռուբլի առժողությամբ հուշամեդրամ Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված։
  2. 1990թ․ 5 ռուբլի առժողությամբ հուշադրամ Մատենադարանի պատկերով։
  3. 1991թ․ 5 ռուբլի առժողությամբ հուշադրամ Սասունցի Դավթի արձանի պատկերով։

Պատմություն

խմբագրել
 

20-րդ դարի 80-ական թվականներին վերջին քարորդուը նշանավորվեց ԽՍՀՄ պետության քաղաքականության մեծ փոաոոխություններով։ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար ընտրվեց Մ․Ս․Գորբաչովը և որդեգրեց Վերակառուցում, թափանցելիություն կարգախոսը։ Վերակառուցումը կամ Պերեստրոյկան (перестройка ) 1986 թ.-ին ԽՍՀՄ կողմից իրականացվող քաղաքական շարժում էր։ Վերակառուցումը իրենից պետք է ներկայացներ տնտեսական բարեփոխումների մի համակարգ։ Ըստ մի շարք պատմաբաններիՙ վերակառուցումը հանդիսացավ ԽՍՀՄ-ի փլուզման գլխավոր բաղադրիչներից մեկը։

ԽՍՀՄ-ում ցանկացած տնտեսություն գտնվում էր պետության ձեռքում, եւ չկային սեփական հողատարածքներ կամ բիզնեսներ։ Սակայն «պերեստրոյկայով» նույնիսկ արտոնություններ էին տրվում որոշ մարդկանց ստեղծելու և սեփականաշնորհելու որեւէ հիմնարկ։ Այդ ամենն արվում էր երկրի տնտեսական վիճակը բարելավելու համար, սակայն գործը հաջողությամբ չպսակվեց եւ մի քանի տարի անց Խորհրդային Միությունը փլուզվեց։

Պերեստրոյկան սկիզբ դրեց նաև Խորհրդային հանրապետություններում ազգային շարժումներին։ ԽՍՀՄ կենտրոնական պետական բանկը հրապարակեց ԽՍՀՄ դրամահատարանների կողմից 1990-2005 թթ թողարկման նախատեսած հոբելյանական և հուշադրամների ամբողջական ցանկջը։ Այդ ցանկում ներառված էին մետաղադրամներ որոնց վրա պատկերված էին խորհրդային հանրապետությունների պատկերներ։ Ցանկում ներառված էին թվով հինգ մետաղադրամ նվիրված ՀԽՍՀ-ին։

Մետաղադրամներ

խմբագրել

ԽՍՀՄ պետական բանկի կողմից հատված մետաղադրամները

  • շրջանառու մետաղադրամներ․ թողարկվում և վերաթողարկվում են դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով;
  • հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամներ․ թողարկվում են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալի իրադարձությունների և կարող են վերաթողարկվել;
  • հուշադրամներ․ առանձնանում են պատրաստման բարձր որակով և թողարկվում են ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները այս կերպ հավերժացնելու, հասարակությանը ներկայացնելու և դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու համար և ենթակա չեն վերաթողարկման;

հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամներ

խմբագրել

1965-1991թվականներին ԽՍՀՄ-ումթողարկվել են 68 հիշատակային և հոբելյանական մետաղադրամներ։ Այդ թողարկումներից երեքը «Երկրաշարժ», «Մատենադարան», « Սասունցի Դավիթ» մետաղադրամները նվիրված են Հայաստանին և հայկական մշակույթին։

Մետաղադրամները հատվել են Լենինգրադի դրամահատարանում ։


Հիշատակային և հոբելյանական 1,3,5 ռուբլի արժողությամբ ՀԽՍՀ-ին նվիրված մետաղադրամներ

խմբագրել

Հատված հոբելյանական մետաղադրամներ

խմբագրել
 
Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված ԽՍՀՄ մետաղադրամ

«Երկրաշարժ»

3 ռուբլի անվանական արժեքով հիշատակային մետաղադրամը նվիրված է 1988 թվականի դեկտեմբերի և-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Հայաստանին ցուցաբերված համաժողովրդական օգնությանը։ Շրջանառության մեջ է դրվել 1989էվականի դեկտեմբերի 7-ին։

Մետաղադրամի հիմնական տվյալները․

  • մետաղը պղինձ-նիկելի համաձուլվածք (MH25)
  • զանգվածը14,359+0,2/-1,0) գ
  • տրամագիծը33,0 (+0,25) մմ
  • հաստությունը 2,3 (±0,3) մմ
  • տպաքանակը 3,0 մլն հաստ․
  • դրամաշուրթը գրվածքով

Տպաքանակի հիմնական մասը 2․7 մլն հատ, պատրաստվել է սովորական որակի և նախատեսվել շրջանառության համար, իսկ 0,3 մլն հատ պատրաստվել է պրոֆ որակի և թողարկվել դրամագիտական և հավաքորդական նպատակով։

Մետաղադրամի մակագրությունները կատարված են ռուսերեն։

Հիշատակային մետաղադրամի դիմերեսին ԽՍՀՄ զինանշանն է, որից ներքև նշված է երկրի հապավումը «СССР» (ԽՍՀՄ)։ Ավելի ներքև շրջանագծով երկու տողով մակագրված է անվանական արժեքը «3» և «РУБЛЯ» ( «ՌՈՒԲԼԻ»)։ Ներքևում եզրագծի մոտ, թողարկման տարեթիվն է «1989»։

Հիշատակային մետաղադրամի դարձերեսին հինգ մայրցամաքների ցուցաբերած խորհրդանշանն է՝ հինգ ձեռք, որոնք պահում են հիշատակի հավերժական կրակի թասը՝ Արարատ լեռան ֆոնի վրա, որը պատկերված է արծվի թևերի տեսքով։ Ներքևում ավերված շինությունների և զանգի պատկերներ են։ Վերևում շրջագծով եզրաշուրթի մոտ մակագրված է «ЗОНА ЗЕМЛЕТРЯСЕНИЯ МИЛОСЕРДИЯ СОЗИДАНИЯ» (ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԳԹԱՍՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՄԱՆ ԳՈՏԻ), որից ներքև «АРМЕНИЯ» ( «ՀԱՅԱՍՏԱՆ»)։ Ներքևում եզրաշուրթի մոտ նշված է երկրաշարժի օրը՝ «7․12․1988»։

Մետաղադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ։ Հարթ դրամաշուրթին երկու տեղ անվանական արժեքի խորընկած մակագրությունն է՝ «ТРИ РУБЛЯ» («ԵՐԵՔ ՌՈՒԲԼԻ»), որոնք իրարից բաժանված են մեկական աստղով։

Ուրվագծերի ձևավորման հեղինակն է Աշոտ Ադամյանը։ Մետաղադրամը դրվագրվել է Լենինգրադի դրամահատարանում։

 
Մատենադարանի պատկերով հատած մետաղադրամ ԽՍՀՄ ՊԲ կողմից

«Մատենադարան»

5 ռուբլի անվանական արժեքով հիշատակային մետաղադրամը նվիրված է Մատենադարանին։ Շրջանառության մեջ է դրվել 1990 թվականի հոկտեմբերի 31-ին։

Մետաղադրամի հիմնական տվյալները․

  • մետաղը պղինձ-նիկելի համաձուլվածք (MH25)
  • զանգվածը 19,8 (+0,2/-1,0) գ
  • տրամագիծը 35,0 (+0,25) մմ
  • հաստությունը 2,6 (±0,3) մմ
  • տպաքանակը 3,0 մլն հատ
  • դրամաշուրթը գրվածքով

Տպաքանակի հիմնական մասը՝ 2,6 մլն հատ, պատրաստվել է սովորական որակի և նախատեսվել շռջանառության համար, իսկ 0,4 մլն հատ պատրաստվել է լավացված ու պրոֆ որակի և թողարկվել դրամագիտական ու հավաքորդական նպատակով։

Մետաղադրամի մակագրությունները ռուսերեն են։

Հիշատակային մետաղադրամի դիմերեսին ԽՍՀՄ զինանշանն է, որից ներքև նշված է երկրի հապավումը «СССР» (ԽՍՀՄ)։ Ավելի ներքև շրջանագծով երկու տողով մակագրված է անվանական արժեքը «5» և «РУБЛЕЙ» ( «ՌՈՒԲԼԻ»)։ Ներքևում եզրագծի մոտ, թողարկման տարեթիվն է «1990»։

Հիշատակային մետաղադրամի դարձերեսին Մատենադարանի շենքի ֆոնի վրա, հայերեն այբուբենի պատկերն է։ Վերևում շրջագծով եզրաշուրթի մոտ մակագրված է «МАТЕНАДАРАН» (ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ)։ Դաշտի ձախ մասում մոմով մոմակալի, իսկ աջ մասում սուր և վահանով արծվի պատկերներ են (Մատենադարանի որմնանկարի տարրերից մեկը), որից վերև «ЕРЕВАН» ( «ԵՐԵՎԱՆ») և «1959» (Մատենադարանի շենքի կառուցման ավարտի տարեթիվը)։

Մատենադարանը շրջագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ։ Հարթ դրամաշուրթին երկու տեղ անվանական արժեքի խորընկած մակագրությունն է «ПЯТЬ РУБЛЕЙ» ( «ՀԻՆԳ ՌՈՒԲԼԻ»), որոնք իրարից բաժանված են մեկական աստղով։

Ուրվագծերի ձևավորման հեղինակն է Ա․Կոլոդկինը։ Մետաղադրամը դրվագրվել է Լենինգրադի դրամահատարանում։

 
Սասունցի դավթի արձանը պատկերող մետաղադրամ հատված ԽՍՀՄ ՊԲ կողմից

« Սասունցի Դավիթ»

5 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամը պատկերում է Սասունցի Դավթի արձանը Երևանում։Շրջանառության մեջ է դրվել 1991 թվալանի նոյեմբերի 13-ին։

Մետաղադրամի հիմնական տվյալները․

  • մետաղը պղինձ-նիկելի համաձուլվածք (MH25)
  • զանգվածը 19,8 (+0,2/-1,0) գ
  • տրամագիծը 35,0 (+0,25) մմ
  • հաստությունը 2,6 (±0,3) մմ
  • տպաքանակը 2,5 մլն հատ
  • դրամաշուրթը գրվածքով

Տպաքանակի հիմնական մասը՝ 2,15 մլն հատ, պատրաստվել է սովորական որակի և նախատեսվել շռջանառության համար, իսկ 0,35 մլն հատ պատրաստվել է լավացված ու պրոֆ որակի և թողարկվել դրամագիտական ու հավաքորդական նպատակով։

Մետաղադրամի մակագրությունները ռուսերեն են։

Հիշատակային մետաղադրամի դիմերեսին ԽՍՀՄ զինանշանն է, որից ներքև նշված է երկրի հապավումը «СССР» (ԽՍՀՄ)։ Ավելի ներքև շրջանագծով երկու տողով մակագրված է անվանական արժեքը «5» և «РУБЛЕЙ» ( «ՌՈՒԲԼԻ»)։ Ներքևում եզրագծի մոտ, թողարկման տարեթիվն է «1991»։

Հիշատակային մետաղադրամի դարձերեսին Սասունցի Դավթի արձանի պատկերն է, որից ներքև ձախ կողմում «1959» (արձանի տեղադրման տարեթիվը) և զարդանախշի պատկերներ։ Եզրաշուրթի շրջագծով մակագրված է «ПАМЯТНИК ДАВИДУ САСУНСКОМУ» (ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ԱՐՁԱՆ)։ Ներքևում եզրաշրթի մոտ, մակագրված է «ЕРЕВАН» ( «ԵՐԵՎԱՆ»)։

Մատենադարանը շրջագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ։ Հարթ դրամաշուրթին երկու տեղ անվանական արժեքի խորընկած մակագրությունն է «ПЯТЬ РУБЛЕЙ» ( «ՀԻՆԳ ՌՈՒԲԼԻ»), որոնք իրարից բաժանված են մեկական աստղով։

Ուրվագծի ձևավորման հեղինակն է Ալեքսանդր Բակլանովը։ Մետաղադրամը դրվագրվել է Լենինգրադի դրամահատարանում։

ԽՍՀՄ ՊԲ կողմից նախատեսված չհատված հոբելյանական մետաղադրամներ

խմբագրել

ԽՍՀՄ կենտրոնական պետական բանկը 1995 թվականին և 2005 թվականին նախատեսել էր հատել ևս երկու հոբելյանական մետաղադրամներ հայկական պատկերներով սակայն 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո այս մետաղադրամների հատումը չիրականացվեց։

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամներ

խմբագրել

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) կարող են օգտագործվել որպես վճարամիջոց, սակայն չեն օգտագործվում որպես այդպիսին, քանի որ հավաքորդական առարկա են և ունեն անվանական արժեքից շատ ավելի բարձր վաճառքի գին։

Տես նաև

խմբագրել
  • ԽՍՀՄ հոբելյանական մետաղադրամները

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն