Մարինա Էվոյան/Ավազարկղ26

Մարիա Գաբրիելա Իսլեր (իսպ.՝ María Gabriela Isler, (), վենեսուելացի մոդել, «Միսս Տիեզերք 2013» միջազգային գեղեցկության մրցույթի հաղթող[1]։ Իսլերը դարձել է յոթերորդ վենեսուելացին, որը հաղթել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում (ըստ այս ցուցանիշի՝ վենեսուելացիները երկրորդ տեղն են զբաղեցնում ամերիկուհիներից հետո՝ ութ թագով)։

Անձնական կյանք խմբագրել

Գաբրիելա Իսլերը կաթոլիկ է։ Ծնվել է Վենեսուելայի Վալենսիա քաղաքում, բայց մանկուց ապրել և սովորել է Մարաքայում։ Ունի բակալավրի աստիճան կառավարման և շուկայավարման ոլորտում: Գաբրիելա Իսլերը աշխատում է հեռուստատեսությունում, սիրում է ֆլամենկո[2]։

Գաբրիելա Իսլերի պապը ծագումով շվեյցարական Լոզան քաղաքից է։ 50 տարի առաջ տեղափոխվել է Կարակաս և ամուսնացել գերմանուհու հետ[3]։

Մասնակցություն գեղեցկության մրցույթներին խմբագրել

2012 թվականի օգոստոսի 30-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում կայացած «Միսս Վենեսուելա 2012» մրցույթի ժամանակ Գաբրիելա Իսլերը ներկայացրել է Գուարիկո նահանգը։ Նա հաղթել է և իրավունք ստացել երկիրը ներկայացնելու «Միսս Տիեզերք 2013» մրցույթում։

2013 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցավ «Միսս Տիեզերք 2013» գեղեցկության մրցույթը։ Գաբրիելա Իսլերը հաղթել է՝ դառնալով Վենեսուելայի յոթերորդ ներկայացուցիչը, որն արժանացել է այդ տիտղոսին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Мисс Вселенной-2013» стала представительница Венесуэлы Габриэла Ислер». РИА Новости.
  2. «Титул «Мисс Вселенная-2013» завоевала Габриэла Ислер из Венесуэлы». gazeta.ru. Վերցված է 2013-11-09-ին.
  3. «Die Schweizer Familie der neuen Miss Venezuela» (գերմաներեն). blick.ch. 2012-09-03. Վերցված է 2013-11-11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող՝
Օլիվիա Կալպո
Միսս Տիեզերք
2013
Հաջորդող՝
Պաուլինա Վեգա