Պաուլինա Վեգա (իսպ.՝ Paulina Vega, հունվարի 15, 1993(1993-01-15), Բառանկիլյա, Կոլումբիա), կոլումբիացի մոդել, «Միսս Տիեզերք 2014» միջազգային գեղեցկության մրցույթի հաղթող։ Վեգան դարձել է «Միսս Տիեզերք» մրցույթի պատմության մեջ 2-րդ կոլումբիացի հաղթողը, առաջինը եղել է Լուս Մարինա Լուլուագան, որը հաղթել է 1958 թվականին։

Պաուլինա Վեգա
Paulina Vega
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1993(1993-01-15) (31 տարեկան)
ԾննդավայրԲառանկիլյա, Կոլումբիա
ՔաղաքացիությունԿոլումբիա Կոլումբիա
ԿրթությունՊապական Քսավերիան համալսարան
Մասնագիտությունմոդել
Պարգևներ և
մրցանակներ
 Paulina Vega Վիքիպահեստում

Անձնական կյանք խմբագրել

Պաուլինա Վեգան ծնվել է կոլումբիական Բարանկիլիա քաղաքում։ Նրա հայրը՝ Ռոդոլֆո Վեգա Լիամասն է, սրտաբան, մայրը՝ Լուարա Դիեպպան։ Պաուլինան հանդիսանում է կոլումբիացի առասպելական տենոր Գաստոն Վեգայի թոռնուհին, իսկ նրա տատիկը 1953 թվականին դարձել է «Միսս Ատլանտիկո»։ Վեգան սովորում է Կոլումբիայի ամենահին և հայտնի բարձրագույն հաստատություններից մեկում, ինչպես նաև նա խոսում է անգլերեն և մի քիչ ֆրանսերեն։

Գեղեցկության մրցույթների մասնակցություն խմբագրել

«Միսս Կոլումբիա 2013» մրցույթում, որը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 11-ին Կարտահենա-դե-Ինդիաս քաղաքում, Պաուլինա Վեգան ներկայացրել է Ատլանտիկոյի դեպարտամենտը։ Նա հաղթեց և իրավունք ստացավ ներկայացնելու իր երկիրը «Միսս Տիեզերք 2014»-ում։

2015 թվականի հունվարի 25-ին Ֆլորիդայի Դորալ քաղաքում տեղի ունեցավ «Միսս Տիեզերք 2014» մրցույթը[1]։ Պաուլինա Վեգան հաղթանակ տարավ՝ դառնալով Կոլումբիայի 2-րդ ներկայացուցիչը, ով հաղթել է այդ մրցույթում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Հաղթանակից հետո նա խոստովանել է. «Այս երազանքը՝ ներկայացնել արդի կնոջը։ Կնոջը, որը հոգ է տանում ոչ միայն դրա մասին, թե ինչպես լինել գեղեցիկ և դյութիչ, այլև դրա մասին, թե ինչպես լինել պրոֆեսիոնալ, խելոք և աշխատասեր»։
  • «Միսս Տիեզերք» մրցույթի մասնակցի հարցաթերթում՝ Պաուլինա Վեգան խոստովանել է, որ աչքերը բաց է քնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել