Օլիվիա Կալպո (անգլ.՝ Olivia Culpo, մայիսի 8, 1992(1992-05-08), Քրենսթոն, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, մոդել, գեղեցկության մրցույթների մասնակից, Միսս ԱՄՆ 2012[1] ու Միսս Տիեզերք 2012 գեղեցկության մրցույթի հաղթող։

Օլիվիա Կալպո
Olivia Culpo
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1992
ԾննդավայրԿրանստոն (Ռոդ-Այլենդ), ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան
Մասնագիտությունմոդել, դերասանուհի
ԾնողներՍյուզան Կապլո, Պետեր Կապլո
Պարգևներ և
մրցանակներ
Կայքoliviaculpo.com
 Olivia Culpo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օլիվիան ծնվել է 1992 թվականի մայիսի 8-ին Կրանստոնում (Ռոդ-Այլենդ), Սյուզան և Պետեր Կապլոների ընտանիքում[2]։ Նրա հայրը ունի իտալական, իսկ մայրը՝ իտալական և իռլանդական արմատներ[3][4]։ 2 ծնողներն էլ պրոֆեսիոնալ երաժիշտներ են։ Բացի Կապլոյից, ընտանիքում կա նաև 4 երեխա՝ 2 ավագ՝ Պիտ և Ավրորա և 2 փոքր՝ Գուս և Սոֆի[5]։ 2010 թվականին ավարտել է Ռոդ-Այլենդի «St. Mary Academy — Bay View» օրիորդաց կաթոլիկ դպրոցը։

2-րդ դասարանից նա այցելել է թավջութակի դասընթացների։ Խաղացել է տարբեր նվագախմբերում, ներառելով՝ Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբը, նյույորքյան նվագախումբը, իսկ 2010 թվականին շրջագայություն է անց կացրել Անգլիայում։

«Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ նա Բոստոնյան համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի էր։ Բացի իր մայրենի լեզվից, նա տիրապետում է նաև իտալերենի։ Նրա սերը այդ լեզվի նկատմամբ թույլ տվեց մասնակցել Միլանում կայացած 2 արտասահմանյան ծրագրերի։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականի հունիսից 2015 թվականի հունիսը հանդիպել է դերասան և երաժիշտ, «Jonas Brothers» ռոք խմբի նախկին մենակատար Նիկ Ջոնասի հետ[6]։

Մրցույթների մասնակցություն խմբագրել

Միսս Ռոդ-Այլենդ ԱՄՆ 2012 խմբագրել

2011 թվականի սեպտեմբերի 18-ին Կալպոն հաղթեց «Միսս Ռոդ-Այլենդ ԱՄՆ 2012» մրցույթում[7]։

Միսս ԱՄՆ 2012 խմբագրել

2012 թվականի հունիսի 3-ին Օլիվիան «Միսս ԱՄՆ 2012» մրցությում ներկայացրել է Ռոդ-Այլենդ նահանգը, և արդյունքում հաղթող է ճանաչվել։

Այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում սեռափոխ տղաների մասնակցությանը գեղեցկության մրցությում, Օլիվիան պատասխանել է, որ չնայած նա այդ հաղթանակը կհամարեր անարդար, նա ինքն էլ կընտրեր ժյուրիի ընտրած որոշումը։ Նրա կարծիքով շատերը ստիպված են ծայրահեղ ընթացակարգերի, որպեսզի իրենց կյանքը լավացնեն։ «Ես հավատում եմ, որ սա ազատ երկիր է»,- ավելացրեց Օլիվիան։

Միսս Տիեզերք 2012 խմբագրել

Օլիվիա Կալպոն դարձել է «Միսս Տիեզերք 2012»-ի հաղթող[8], որն անցկացվել է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին Լաս Վեգասում։ Ամերիկացիների պատմության մեջ դա 8-րդ հաղթանակն էր սկսած 1997 թվականից։ Նրան թագադրել է «Միսս Տիեզերք 2011» թվականի հաղթող Լեյլա Լոպեսը՝ Անգոլայից։ Օլիվիան իր տիտղոսը փոխանցել է Մարիա Գաբրիել Իսլերին Վենեսուելայից։ Մրցույթը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nydailynews.com/entertainment/usa-2012-rhode-island-olivia-culpo-named-usa-2012-gallery-1.1089406
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  3. http://latino.foxnews.com/latino/news/2012/06/04/olivia-culpo-crowned-miss-usa-2012-beats-latina-beauties/
  4. http://www.pqarchiver.com/titles?dids=599720801:599720801&FMT=ABS&FMTS=ABS:FT&type=current&date=Aug+18%252C+1988&author=&pub=The+Providence+Journal&desc=Aurora+S.+Curran+music+teacher+in+Cranston%252C+dies&pqatl=google
  5. http://www.providencejournal.com/news/20120726-miss-usa-crowning-achievement-for-ri-born-culpo.ece
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  8. http://www.beautymania.biz/2012/06/pageant-updates-miss-usa-2012-results.html