Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 27
Lancôme | |
---|---|
Ընկերության տեսակ | Առևտրային կազմակերպություն և Դուստր ընկերություն |
Հիմնադրված է | 1935 թվականին |
Վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Արդյունաբերություն | Կոսմետիկա և Պարֆյումերիա |
Արտադրանք | Կոսմետիկա (դեկորատիվ և մաշկի խնամք), օծանելիք |
Մայր ընկերություն | L’Oréal |
Կայք | lancome.ru |
Lancôme - 1935 թվականին հիմնված կոսմետիկ բրենդ, ներկայումս պատկանում է L’Oréal ընկերությանը (1964 թվականից):
Lancôme ընկերությունը հիմնել է Արմանդ Պետիժանը 1935 թվականի սկզբին: Անվանումը նա հորինեց, ոգեշնչվելով Le Château De Lancosme դղյակի ավերակների տեսարանով, իսկ դրանց շուրջ վարդերի մացառուտները, ծառայեցին որպես «Ոսկե վարդ» պիտակի խորհրդանիշի նախատիպ: Lancôme-ի առաջին հինգ օծանելիքները՝ Tendre Nuit, Bocages, Conquête, Kypre և Tropiques 1935 թվականին Բրյուսելում, ներկայացվեցին Համաշխարհային ցուցահանդեսին: Անուշահոտությունների սրվակների դիզայնը մշակեց նկարիչ Ժորժ Դելոմը, ով նաև հետագայում շարունակեց համագործակցել Lancôme-ի հետ [1]: 1936 թվականին ընկերությունը ընդլայնում է իր տեսականին, սկսելով թողարկել դեկորատիվ կոսմետիկա և մաշկի խնամքի համար միջոց: Յուրահատուկ հաջողություն ձեռք բերեց Nutrix քսուքը [1]:
1952 թվականին Lancôme-ը թողարկում է իր ամենալավ օծանելիքների բուրմունքներից մեկը՝ Tresor: 1975 թվականին թողարկում է թարթիչների համար իր առաջին տուշը Immencils:
Իր արտադրանքի գովազդի համար Lancôme ընկերությունը, որպես կանոն, հրավիրում է հռչակավոր դերասանուհիների և մոդելների: 1979 թվականին ֆիրմայի «դեմք» է դառնում ամերկացի թոփ-մոդել Կերոլ Ալտը [2]: Հետագա տարիներին Lancôme-ի կոսմետիկ միջոցների գովազդային դեմքերն էին՝ Մարի Ժիլլենը, Շալոմ Հարլոուն, Ինես Սաստրեն, Ումա Թուրմանը, Ժուլիետ Բինոշը, Մինա Սուվարին և ուրիշներ:
Ամենաերկարաժամկետ գովազդային պայմանագրերից մեկը կնքվեց դերասանուհի Իզաբելլա Ռոսսելլինիի հետ, ով ներկայացնում էր Lancôme-ը շուրջ 14 տարի, սկսաց 1982 թվականից: 2005 թվականին Lancôme-ը հայտնեց Սուպերմոդել Դարյա Վերբովայի հետ իր համագործակցության մասին: Նա դարձել է նոր Hypnôse բուրմունքի և դեկորատիվ կոսմետիկայի դեմքը, ինչպես նաև մասնակցել է Brazilian Earth Colours դիմահարդարման մշակմանը, որի վաճառքի դրամական միջոցների մի մասը անցավ բարեգործությանը [3][4]:
Այդ նույն տարի ֆիրման թողարկեց մի շարք կոսմետիկ միջոցներ տղամարդկանց համար, որի գովազդին ներգրավվեց դերասան Կլայվ Օուենը: Վերջինս ներկայացրեց Hypnôse բուրմունքի տղամարդկանց տարբերակը [5]:
2007 թվականին Lancôme-ը համագործակցության ներգրավեց Քեյթ Ուինսլեթին և Էն Հեթուեյին: Ուինսլեթը հրավիրվեց համագորշծակցության փոխարինելու համար Ինես Սաստրեին Trésor օծանելիքի գովազդում [6], իսկ Հեթեուեյը ներկայացրեց Magnifique նոր բուրմունքը [7]: 2009 թվականի վերջին հայտնի դրձավ, որ 2010 թվականին Lancôme-ը կներկայացնի Ջուլիա Ռոբերտսը [8]: 2011 թվականին ընկերությունը ներկայացնելու պատվին արժանացավ բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնին: Գովազդային ֆոտոսեսիայի նկարահանումները իր մասնակցությամբ հանձնարարվեց Մարիո Տեստինոյին [9]:
Արտաքին հղումներ
խմբագրել- «Պաշտոնական կայք Lancôme». Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «The Lancôme Saga» (անգլերեն). lancome.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին. Վերցված է 2010-05-04-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Carol Alt Career Timeline» (անգլերեն). carolalt.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին. Վերցված է 2010-05-04-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Изнанка гламура: Как мир глянца творит добрые дела?» (ռուսերեն). Glamour. Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին. Վերցված է 2010-05-04-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Lancôme Daria Werbowy Collection» (անգլերեն). beautyanonymous.blogspot.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին. Վերցված է 2010-05-04-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Clive Owen new 'face' of Lancome men's line» (անգլերեն). msnbc.msn.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին. Վերցված է 2010-05-04-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Kate Winslet is the new face of Lancome Tresor» (անգլերեն). sassybella.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին. Վերցված է 2010-05-04-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Anne Hathaway confirmed as new ambassador for Lancome» (անգլերեն). sassybella.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին. Վերցված է 2010-05-04-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Julia Roberts is Lancome's New Face» (անգլերեն). stylelist.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին. Վերցված է 2010-05-04-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Emma Watson to be face of Lancome» (անգլերեն). elleuk.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին. Վերցված է 2011-02-27-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն)