Կարեն13/Ավազարկղ 3

Արամ Ավվակումի Սաֆարով (), խորհրդային զինծառայող, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս, ուկրաինական 2-րդ ճակատի 46-րդ բանակի 109-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 309-րդ գվարդիական հրաձգային գնդի հրամանատար, գվարդիայի լեյտենանտ։

Կենսագրություն խմբագրել

Սաֆարովը ծնվել է 1913 թվականի մարտին Կենդհուրդ գյուղում (այժմ՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում), այլ տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ագորտի գյուղում[1]՝ գյուղացու ընտանիքում։ Ազգությամբ հայ է։ 1940 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ Ավարտել է 6 դասարան։

1935-1937 թվականներին անհապաղ ծառայության է անցել Կարմիր բանակում։ Զորացրումից հետո Բաքու քաղաքի «Նավթագազ» գործարանում աշխատել է որպես հյուսն։

1941 թվականին նորից զորակոչվել է բանակ և նույն տարվա նոյեմբերից մասնակցել գերմանական զորքերի դեմ մղվող մարտերին։ Պաշտպանել է Կովկասը, ազատագրել Ուկրաինան, մարտերով հասել մինչև Դանուբ։ 1944 թվականին ավարտել է «Կրակոց» դասնթացները։ Աչքի է ընկել Հարավսլավիայի ազատագրման համար մղվող մարտերում։

Գվարդիայի լեյտենանտ Սաֆարովը 1944 թվականի հոկտեմբերի 7-ին առաջինների շարքում տեղափոխվել է Դանուբի աջ ափ՝ Ռիտոպեկ բնակավայրի շրջան։ Ամրանալով խճուղու երկու կողմում, որով հակառակորդը ուղարկում էր իր ուժերը Բելգրադի պաշտպանության համար, Սաֆարովի վաշտը հետ է մղել հակառակորդի հարձակումներից մի քանիսը։ 1944 թվականի հոկտեմբերի 8-ին, երբ վաշտը հայտնվել է շրջափակման մեջ, Սաֆարովը զորքերին ուղարկել է մարտի և ձեռնամարտում մահացել։

Թաղված է սերբական հողերում՝ Բելգրադի մոտակայքում գտնվող Ռիպոտեկ գյուղում։

Պարգևներ խմբագրել

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության՝ 1945 թվականի մայիսի 31-ի հրամանով «գերմանաֆաշիստական ուժերի դեմ մղած մարտերում հրամանատարության առաջադրանքների օրինակելի կատարման և դրսևորած տղամարդկության ու հերոսություն համար» գվարդիայի լեյտենանտ Արամ Սաֆարովին հետմահու շնորվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Герои Советского Союза — сыны Азербайджана, Баку, 1965.
  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2.

Արտաքին հղումներ խմբագրել