«Վիշապի դաջվածքով աղջիկը» (շվեդ.՝ Män som hatar kvinnor; բառացի թարգմանություն՝ «Տղամարդիկ՝ ովքեր ատում են կանանց»)՝ դետեկտիվ սիրավեպ, շվեդական գրող՝ Սթիգ Լարսոնի «Միլենիում» եռերգության առաջին գիրքը։

Սիրավեպը պարգևատրված է եղել՝ 2006 թվականին Glass Key Award-ի, 2008 թվականին Boeke Prize-ի, 2009 թվականին Galaxy British Book Awards-ի[1] և Anthony Award[2][3]- ի մրցանակներով։ Հետմահու Լարսոնը ստացավ ամերիկական հեռուստաալիքի՝ ITV3 Crime Thriller Award[4]-ի մրցանակը։

Գիրքը երկու անգամ է էկրանավորվել։ Առաջին ֆիլմը նկարահանել է Նիլս Արդեն Օպլեվը 2009 թվականին Շվեդիայում։ Այնտեղ գլխավոր դերերը տարել են Միքայել Նյուքվիսթը և Նուպի Ռապասը։ 2011 թվականին թողարկվեց ռեժիսոր՝ Դեյվիդ Ֆինչերի ամերիկական էկրանավորումը, որտեղ գլխավոր դերերը խաղացել էին Դենիել Քրեյգը և Մառա Ռունին։

Պատմության ստեղծումը և գլխավոր հերոսների նախատիպերը խմբագրել

Լարսոնի գրքերի գլխավոր հերոսների ստեղծման գործում, իր սեփական խոսքերով՝ ոգեշնչել են Աստրիդ Լինդգրենի ստեղծած պատկերները։ Սալանդերի նախատիպը հանդիսանում է Երկարագուլպա Պիպին (հերոս)։ Գրքի բնօրինակ տարբերակում Լիսբեթը կարմիր մազերով է, իսկ Ֆիսգարկատան 9 հասցեում գտնվող Լիսբեթ Սալանդերի բնակարանի դռան ցուցանակի վրա գրված է "Վ. քուլա" (Villekulla՝ վիլլայի կրճատումը, որտեղ ապրել է Պիպին)։

Լարսոնը Միքայել Բլումքվիսթին անվանում էր «Կալլե Բլումքվիսթի բարեկամ», դետեկտիվ տղայի, մանկական գրքերի հերոսի[5]։ Բլումքվիսթի ամբողջական անունը՝ Կարլ (Կալլե) Միքայել Բլումքվիսթ։ Համեմատելով Կալլեին դետեկտիվ, որպես կանոն՝ օգտվում են Բլումքվիսթի անբարյացակամները, դրա համար նա չի օգտագործում իր առաջին անունը։

Ստեղծագործության մեջ կան բազմաթիվ հղումներ շվեդ գրողի՝ Աստրիդ Լինդգրենի ստեղծագործական ոճին։ Այսպես, ի թիվս այլ բաների, Գոթֆրիդ Վանգերի ամառային տնակում, ուսումնասիրելով գրքերի դարակները՝ Միքայելը հայտնաբերում է «Երկարագուլպա Պիպի» գիրքը, «Մենք բոլորս Բյուլլերբյուից ենք» և «Կալե Բլումքվիսթ և Ռասմուս» գրքերի հետ միասին։ Թափառական կատվի անունը՝ Չյորվեն է (Tjorven)՝ դա նաև Աստրիդ Լինդգրենի հերոսներից մեկի անունն է։ {

Սիրավեպի հերոսները անընդհատ սուրճ են խմում, այս արտահայտությունը հանդիպում է գրքի ռուսերեն հրատարակությունում 113 անգամ։ Գրողի քաղաքացիական կինը՝ Եվա Գաբրիելսոնը, եռերգության գրելու պատմությանը նվիրված իր գրքում՝ «Միլլենիում, Ստիգը և ես», գրում է, որ ինքն ու Ստիգը սուրճ են սիրում դեռ մանկուց։ Ստիգին դեռ հինգ տարեկանից սուրճ էր խմեցնում իր տատիկը[6]։

Սյուժեն խմբագրել

Միքայել Բլումքվիսթ՝ լրագրող և «Միլլենիում» շվեդական քաղաքական ամսագրի հրատարակիչ, տանուլ է տվել գործարար միլիարդատեր Հանս Էրիկ Վեններստրյոմի դեմ ներկայացված դատական հայցը, որը Բլումքվիստին մեղադրել է զրպարտության մեջ։ Բանտում լրագրողը պետք է նստեր երեք ամիս։

Որոշ ժամանակ անց՝ լեգենդար շվեդական արդյունաբերողի՝ Հենրիկ Վանգերի փաստաբան՝ Դիրկ Ֆրուդեն, հանձնարարում է 24 ամյա հակերին՝ Լիսբեթ Սալանդերին, ով աշխատում է «Միլթոն սեքյուրիթի» անվտանգության գործակալությունում, կազմել Բլումքվիստի մանրամասն կենսագրությունը։ Ստանալով սպառիչ պատասխան լրագրողի կյանքի մասին, Ֆրուդեն Բլումքվիսթին փոխանցում է Հենրիկի առաջարկը՝ հանդիպել Հեդեստադում։ Այնտեղ Հենրիկ Վանգերը Բլումքվիստին առաջարկում է ընտանեկան խրոնիկա գրելու տեսքով հետաքննել իր թոռնուհու՝ Հարիեթի անհետացումը։ Տասնվեցամյա Հարիեթը անհետացել է 40 տարի առաջ, 1966 թվականին։ Վանգեր մեծը համոզված է, որ Հարիեթը սպանված է, ընդ որում նրա ծավալուն ընտանիքի անդամներից մեկի կողմից։ Որպես փաստարկ ՝ տարեց արդյունաբերողը ոչ միայն պատկառելի պարգև է անվանում, այլև լուրջ հանցանշաններ Հանս Էրիկ Վեններստրեմի դեմ։ Կարճ կասկածներից հետո Բլումքվիսթը համաձայնվում է։

Հետաքննության ժամանակ լրագրողը գնում է կղզի՝ Խեդեբյու և Խետեստադե, որտեղ Հարիեթը անհետացել էր։ Այնտեղ էլ ամբողջ կյանքը ապրում էր Վանգերը։ Բլումքվիսթը ծանոթանում է Վանգերների ընտանիքի բոլոր անդաների հետ, որոնցից հանդիսանումմ էր նախկին նացիստ՝ Հարալդը, Հենրիկի եղբայրը և Հարալդի եղբայրը՝ Սեսիլյան , ում հետ Միքայելը սիրավեպ է սկսում։

Մինչդեռ 18 տարեկանում անգործունակ ճանաչված Լիսբեթ Սալանդերը կորցնում է իր խնամակալին և ծանոթանում նոր փաստաբան՝ Նիլս Բյուրմանի հետ։ Բյուրման օգտվում էր իր իշխանությունից, որպեսզի Սալանդերին պարտադրի սեռական հարաբերության։ Լիսբեթի բռնաբարությունից հետո՝ նա որոշում է վրեժ լուծել փաստաբանից․ նա տեսանկարահանում է իր վերջին բռնաբարումը։ Նա շանտաժի է ենթարկում տեսագրությանը՝ պահանջելով անձնական հասանելիություն իր բանկային հաշիվներին։ Բացի նրանից, որ նա նրան տանջում է, նաև նրա վրա դաջվածք է անում, որտեղ ասվում է նրա մասին որ նա բռնաբարող է։

Հետաքննության ժամանակ Միքայել Բլումքվիսթին ներկայացնում են ցուցակ՝ կազմված հինգ կանացի անուններից և հինգանիշ թվերից, գրված անհետացած՝ Հարիեթ Վանգերի կողմից։ Միքայելի աղջիկը՝ ով հետաքրքրվում էր կրոնով, բերում է նրան այն մտքին, որ ցուցակը կապված է Աստվածաշնչի հետ, որտեղ բանաստեղծությունները (ցուցակում որպես թվեր նշված) նկարագրում էր կանանց դաժան պատիժները՝ իրենց մեղքերի համար։ Երբ հետաքննության ժամանակ Միքայելին օգնություն է պետք լինում, նա պատահաբար իմանում է, որ Լիսբեթը նրա վրա բավականին մանրամասն դոսյե էր կազմում։ Հասկանալով, որ նա հանդիսանում է հակեր, նա իմանում է նրա հասցեն Ֆրուդեյից, գնում է նրա մոտ, որպեսզի առաջարկի համագործակցել Հարիեթի անհետացման հետաքննության գործում։ Միանալով՝ նրանք հետաքննություն են կատարում, որտեղ հայտնաբերում են այն կանանց անունները, ովքեր դաժանաբար սպանվել էին 1940–1960թթ․, Շվեդիայում։ Այդ գտածոն բերում է նրանց այն մտքին, որ անհետանալուց քիչ առաջ Հարիեթը սերիական մարդասպանի հետքին է հայտնվել ։ Լիսբեթը սկսում է համակրել Միքայելին և նրանք դառնում են սիրեկաններ։ Շուտով Բլումքվիսթը համոզվում է, որ սպանությունների հետևում կանգնած է Գոթֆրիդ Վանգերը, Մարտինի և Հարիեթի հայրը՝ խեղդված 1965 թվականին։ Բայց վերջին սպանությունը տեղի է ունեցել 1966 թվականին։

Վերլուծելով առկա նյութերը՝ Միքայելը գալիս է եզրակացության, որ հոր գործը առաջարկել էր իր որդին՝ Մարտինը։ Միքայելը որոշում է խոսել Մարտինի հետ, բայց ընկնում է ծուղակի մեջ։ Վանգերը կապում է Բլումքվիսթին նկուղում, որտեղ պատմում է նրան պատմությունը սկզբից մինչև վերջ։ Վանգերների ընտանիքում առաջին մարդասպանը Գոթֆրիդն էր՝ Մարտինի և Հարիեթի հայրը։ Գոթֆրիդը բռնաբարում և ծեծում էր կանանց մինչև իր մահը՝ 1965 թվականին․ Գոթֆրիդը նրա հարազատ որդուն՝ Մարտինին ներգրավում էր սպանությունների մեջ։ Նրանք երկուսն էլ բռնաբարում էին Հարիեթին այն պահից, երբ Հարիեթը դարձավ 14 տարեկան։ Մարտինը գնաց իր հոր հետքերով և իր առաջին սպանությունը գործեց 1966 թվականի փետրվարին։ Մարտինը իր պատմությունը ավարտելուց հետո, տուն է ներխուժում Լիսբեթը և հարձակվում նրա վրա գոլֆի համար նախատեսված ձողով։ Մարտինը փորձում է լքել շրջակայքը ավտոմեքենայով, փորձելով կորել նրան մոտոցիկլետկով հետապնդող Սալանդերի տեսադաշտից, ինչի պատճառով վթարի է ենթարկվում և մահանում։ Ինքը՝ Հարիեթը պարզվում է, որ կենդանի է։ Բլումքվիսթը նրան գտնում է Ավստրալիայում, ուր նա փախել էր ծաղրանքներից և կտտանքներից նրա եղբոր կողմից և ապրում էր այնտեղ նրա զարմնուհու՝ Անիտայի անունով։ Միքայելը համոզում է Հարիեթին վերադառնալ Շվեդիա, ինչն էլ նա անում է՝ ընդունելով Հենրիկից «Վանգեր» կոնցերնի կառավարչի պաշտոնը։

Երբ Բլումքվիսթը իմանում է Վանգերի հանցանշանների անօգուտությունը Վեններստրյոմի դեմ, նա ընկնում է կատաղության մեջ։ Սակայն Սալանդերը այդ ժամանակ արդեն կոտրել էր Վեններստրյոմի համակարգիչը, որտեղ միլիարդատիրոջ դեմ ավելի լուրջ կոմպրոմատ է ձեռք բերել։ Նյութերը օգտագործելով՝ Բլումքվիսթը գրում է ճշմարտությունը մերկացնող հոդված և Վեններստրյոմի մասին գիրք, ինչով իր ամսագիրը հաջողության է հասնում ազգային մաշտաբներով։ Այդ ժամանակ Սալանդերը Վեններստրյոմի հաշիվներից հաջողությամբ գողանում է 260 միլիոն դոլլար և դրանք տեղափոխում է իր մոտ անանուն օֆշորներ ։

Վեններստրյոմը փախուստի է դիմում և կես տարի թաքնվում է արտասահմանում։ Սալանդերը նրան հետևում է ինտերնետի միջոցով, ինչից հետո անանուն նրա գտնվելու վայրը հաղորդում է հանցագործներին, որոնց նա գումար էր պարտք։ Շուտով Վեններստրյոմին մահացած են հայտնաբերում։

Լիսբեթը և Միքայելը Սուրբ Ծնունդը միասին անցկացնում են Սանդհամն քաղաքի՝ Միքայելի տնակում: Ամանորի նախօրեին Սալանդերը նվերով գնում է Բլումքվիսթի մոտ՝ պատրաստվելով նրան սիրո խոստովանություն անել, բայց, նկատելով նրան Էրիկա Բերգերի հետ միասին, հիասթափվում է իր զգացմունքների մեջ և հեռանում է։

Գործող դեմքերը խմբագրել

Գլխավոր հերոսները խմբագրել

  • Միքայել Բլումքվիսթ՝ հայտնի սկանդալային լրագրող և «Միլլենիում» ամսագրի հրատարակիչ։
  • Լիսբեթ Սալանդեր՝ լուսանկարչական հիշողությամբ աղջիկ–հակեր։

Վանգերների ընտանիքը խմբագրել

  • Հենրիկ Վանգեր՝ արդյունաբերող և «Վանգեր» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն։
  • Հարիեթ Վանգեր՝ Հենրիկ Վանգերի թոռնուհին, ով անհետացել էր 1966 թվականին։
  • Մարտին Վանգեր՝ «Վանգեր» կոնցեռնի գործող գլխավոր տնօրեն։
  • Գոթֆրիդ Վանգեր՝ Հենրիկ Վանգերի խեղդված եղբորորդին, Մարտինի և Հարիեթի հայրը։
  • Իզաբելլա Վանգեր՝ Հարիեթի մայրը, Գոթֆրիդ Վանգերի այրին։
  • Հարալդ Վանգեր՝ Հենրիկ Վանգերի հարազատ եղբայրը, նախկին շվեդական նացիստ։
  • Սեսիլյա Վանգեր՝ Հարալդի դուստրը, ուսուցչուհի։
  • Անիտա Վանգեր՝ Լոնդոնում ապրող Հարալդի դուստրը։
  • Բիրգեր Վանգեր՝ Հարալդի որդին։

Մնացած հերոսները խմբագրել

  • Հանս Էրիկ Վեններստրյոմ՝ ֆինանսիստ և միլիարդատեր։
  • Էրիկա Բերգեր՝ լրագրողուհի, «Միլենիում» ամսագրի հրատարակիչ և Միքայել Բլումքվիսթի occasional lover (անգլ. թարգմանաբար՝ «առիթով սիրուհին»)։
  • Նիլս Բյուրման՝ փաստաբան, Լիսբեթ Սալանդերի խնամակալ։
  • Հոլգեր Պալմգրեն՝ փաստաբան, Լիսբեթ Սալանդերի նախկին խնամակալ, ով ինսուլտից հետո իր լիազորությունները վայր է դրել։
  • Դրագան Արմանսկի՝ «Միլթոն Սեքյուրիթի»–ի տնօրեն, Լիսբեթ Սալանդերի տնօրեն։
  • Դիրկ Ֆրուդե՝ Հենրիկ Վանգերի անձնական փաստաբան։
  • Կրիստեր Մալմ՝ "Միլենիում" ամսագրի համասեփականատեր, գեղարվեստական տնօրեն և դիզայներ:
  • Գուստավ Մորել՝ ոստիկանության պաշտոնաթող տեսուչ, ով 40 տարի առաջ զբաղվում էր Հարիեթի անհետացման հետաքննությամբ։
  • Չումա՝ Լիսբեթի ծանոթ, հակեր։

Էկրանավորում խմբագրել

2009 թվականին էկրան է բարձրացել շվեդական էկրանավորումը, ռեժիսսոր՝ Նիլս Արդեն Օպլևի «Վիշապի դաջվածքով աղջիկը» (շվեդ.՝ Män som hatar kvinnor)։ Նկարի ստեղծմանը մասնակցում էին՝ Շվեդիան, Գերմանիան, Դանիան և Նորվեգիան։ Ֆիլմի բյուջեն կազմել է 13 մլն դոլլար, իսկ դրամամուտքերը՝ 103 մլն դոլլար։ Միքայել Բլումքվիսթի դերը տարավ Միքայել Նյուքվիսթը, իսկ Լիսբեթ Սալանդերի դերը՝ Նուպի Ռապասը։

2011 թվականին թողարկվել է հոլիվուդյան էկրանավորում ՝ ռեժիսոր Դևիդ Ֆինչերի նույն անվանմամբ։ Բյուջեն կազմել է 90 մլն դոլլար, իսկ կինոթատրոններում ֆիլմը հավաքել է 220,5 մլն դոլլար։ Միքայել Բլումքվիսթի դերը այնտեղ խաղաց՝ Դենիել Քրեյգը, իսկ Լիսբեթ Սալանդերի դերը բաժին հասավ՝ Մառա Ռունիին։

Նշումներ խմբագրել

  1. «2009 Galaxy British Book Awards. Winners. Shortlists. 1991 to present». Literaryawards.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2008-04-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Bouchercon World Mystery Convention : Anthony Awards and History». Bouchercon.info. Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին.
  3. «The Anthony Awards». Bookreporter.com. Արխիվացված է օրիգինալից 2006-11-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Allen, Katie. «Rankin and P D James pick up ITV3 awards». theBookseller.com. Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին.
  5. «Millennium trilogy» Արխիվացված է Փետրվար 9, 2010 Wayback Machine-ի միջոցով: на сайте www.stieglarsson.com.
  6. Габриэльссон Е., Коломбани М. Ф. Миллениум, Стиг и я / В пер. О. Егоровой. — Москва: Эксмо, 2011. — 136 с. — ISBN 978-5699501861

Հղումներ խմբագրել

Կաղապար:Викицитатник