Ժենյա1/Ավազարկղ 40

Ջերոմ Բերնարդ Օբրահ (անգլ.՝ Jerome Bernard Orbach; առավել հայտնի՝ որպես Ջերի Օբրահ (Jerry Orbach), ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Օրենք և կարգ» սերիալում կատարած խուզարկու Լեննիի դերով, ինչպես նաև Բրոդվեյի մյուզիքլներում իր դերերով։

Կենսագրություն

խմբագրել

Ջերի Օբրահը ծնվել է Բրոնքսում՝ հրեա սեֆարդի ընտանիքում, որը Համբուրգից էր, իսկ ծագումով լեհ-լիտվական Փենսիլվանիայից, կաթոլիկուհի, ում հավատով էլ նա դաստիարակվել է[1][2]։ Նա դերասանություն է սովորել Իլինոյսի համալսարանում և Հյուսիսարևմտյան համալսարանում, ապա կատարելագործել է հմտությունները Նյու Յորքի Լի Ստրասբերգի դերասանական ստուդիայում:

Նա Բրոդվեյում նորամուտ է կատարել 1955 թվականին «Եռաթափ Օպերա» բեմադրության ժամանակ, և նույն թվականին առաջին անգամ հայտնվել է մեծ էկրանին։ 1960 թվականին նա խաղացել է «Ֆանտաստիկս» օֆֆ-բրոդվեյյան մյուզիքլում։ Հաջորդ տարիներին նա շատ պահանջված է դարձել Նյու Յորքի թատերական բեմերում՝ ստանալով «Թոնի» հեղինակավոր մրցանակի երեք անվանակարգեր, իսկ 1969 թվականին նա ստացել է այն «Խոստումներ, խոստումներ» մյուզիքլում կատարած դերի համար:

1970-ական թվականներից սկսած Օբրահը հաճախ է հայտնվել հեռուստատեսությունում, որտեղ առավել ժողովրդականություն է ձեռք բերել «Նա գրել է սպանություն», «Ոսկե աղջիկներ» և «Սպանդի բաժին» սերիալներում իր դերերի շնորհիվ: Հեռուստաէկրանների մեծ հաջողությունը նրան բերել է խուզարկու Լեննի Բրիսկոյի դերը «Օրենք և կարգ» սերիալում, որտեղ նա խաղացել է 1991-2004 թվականններին:

Մեծ էկրանին դերասանն ավելի հազվադեպ է հայտնվել և հիմնականում երկրորդ պլանի դերեր է կատարել։ Դրանցից ավելի հիշարժան են «Անտեսանելի ոստիկանները» (1958), «Քաղաքի արքայազնը» (1981), «Բրյուսթերի միլիոնները» (1985), «Սպանության պատրանքը» (1985), «Կեղտոտ պարեր» (1987), «Հանցագործություններ և զանցանքներ» (1989), «Ունիվերսալ զինվոր» (1992) և «Չինական սուրճ» (2000) ֆիլմերը։ Օրբահի ձայնով է խոսել նաև Լյումիերը «Գեղեցկուհին և հրեշը» հայտնի դիսնեյյան մուլտֆիլմում (1991)։

1958-1975 թվականներին Ջերի Օրբահը ամուսնացած է եղել Մարտին Կուրոյի հետ, որը նրան պարգևել է երկու որդի: 1979 թվականին նրա երկրորդ կինը դարձել է Բրոդվեյի դերասանուհի և պարուհի Էլեյն Կանսիլան, որի հետ նա մնացել է մինչև իր մահը: Դերասանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 28-ին շագանակագեղձի քաղցկեղից, որի դեմ պայքարում էր նախորդ 10 տարիների ընթացքում։ 2005 թվականի փետրվարին ԱՄՆ կինոդերասանների գիլդիան հետմահու մրցանակ է շնորհել Օրբահին «Օրենք և կարգ» սերիալում լավագույն տղամարդու դերի համար:

Ճանաչում

խմբագրել

Երբ գրող Կուրտ Վոնեգուտին հարցրեցին, թե ով կցանկանար լինել 2005 թվականին Ավստրալիայում կայացած ռադիոհարցազրույցի ժամանակ, նա պատասխանել է. «Անկասկած, Ջերի Օրբահ»: Այս ճանաչումը պայմանավորվում է նրանով, որ Վոնեգուտը դերասանի մեծ երկրպագու է[3]:

2007 թվականի սեպտեմբերին դերասանի պատվին Նյու Յորքի 53-րդ փողոցը վերանվանվել է Ջերի Օրբահ Ուեյ'[4]։

Մրցանակներ

խմբագրել


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. David Hiltbrand (2004-01-04). «Jerry Orbach gets his due on the sidewalks of New York». The Boston Globe (անգլերեն). Կաղապար:Нп3. Վերցված է 2013-04-12-ին.
  2. John Anthony Gilvey Jerry Orbach, Prince of the City – His Way from "The Fantasticks" to "Law and Order". — Applause Theatre & Cinema, 2011. — P. 7. — 192 p. — ISBN 9781557839190
  3. October 6, 2005. Kurt Vonnegut interviewed on ABC Radio National Audio by Phillip Adams. Available on the Slaughterhouse-Five Region 4 DVD, released by Umbrella Entertainment Pty Ltd in 2007
  4. Street renamed in Orbach’s honor

Արտաքին հղումներ

խմբագրել