«Fire»
Meduza, OneRepublic և Լեոնիի երգը «Artificial Paradise» ալբոմից
ԹողարկվածՄայիսի 10, 2024 (2024-05-10)
Տևողություն2:48
Լեյբլ
Հեղինակ
  • Լուկա դե Գրեգորիո
  • Մատիա Վիտալ
  • Սիմոնե Ջիանի
  • Ռայան Թեդեր
  • Բրենթ Քաթսլ
  • Լեոնի Բուրգեր
  • Ջոշ Վարանդոր
  • Թայլեր Սփրայ
  • Վիտալի Զեստովսկի
ՊրոդյուսերMeduza
Պաշտոնական տեսահոլովակըՅուԹյուբում


Fire, (անգլ. թարգմանաբար՝ «Կրակ»), ամբողջական անվանումը Fire (Official UEFA Euro 2024 Song) (անգլ. թարգմանաբար՝ «Կրակ (ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի պաշտոնական երգ»)), իտալական Meduza էլեկտրոնային տրիոյի, ամերիկյան OneRepublic խմբի և գերմանացի երգչուհի Լեոնիի երգն է։ Այն թողարկվել է 2024 թվականի մայիսի 10-ին Island, Virgin և Cross Records-ի կողմից։ Երգը թողարկվել է որպես ՈւԵՖԱ Եվրո 2024 մրցաշարի պաշտոնական երգ[1][2]։ Երգը ի սկզբանե պետք է ընդգրկեր նաև գերմանացի երգչուհի Քիմ Պետրասին[3], սակայն մարտին հայտարարվել է, որ համագործակցությունը դադարեցվել է՝ ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, և փոխարինվել է Լեոնիով[4]։ Երգը ուղիղ եթերում կհնչի մրցաշարի փակման արարողության ժամանակ[1]։ Երգը ներառված է նաև OneRepublic-ի «Artificial Paradise» վեցերորդ ստուդիական ալբոմի լյուքս տարբերակում։

Նախապատմություն և կոմպոզիցիա

խմբագրել

«Fire»-ը գրվել է Meduza-ի, OneRepublic-ի վոկալիստ Ռայան Թեդերի և Լեոնիի կողմից, իսկ պրոդյուսերը Meduza-ն է: ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ նրանք երգը նկարագրել են այսպես[1] .

  Այժմ, առավել քան երբևէ, երաժշտության ուժը, որը միավորում է մեզ, անհերքելի է: Որպես ֆուտբոլի մեծ երկրպագուներ` մենք ուրախ ենք համատեղել մեր կիրքը խաղի նկատմամբ ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի մեր երաժշտության հետ:
- Meduza
 

Գովազդ

խմբագրել

Երգը գործիքավորված եղանակով առաջին անգամ հնչել է ՈՒԵՖԱ-ի Եվրո 2024-ի կողմից սոցցանցերում արված գրառման մեջ, որում ասվում էր, որ մրցաշարի մեկնարկին մնացել է հարյուր օր[5]։ Մարտի 24-ին հրապարակվել է տեսահոլովակ՝ ֆոտոշարքի հրապարակված կադրերի փոքրիկ հատվածներով[6]: Այն պաշտոնապես հրապարակվել է Meduza-ի կողմից ապրիլի 18-ին[7]: Առաջին անգամ այն ուղիղ եթերում հնչել է ապրիլի 27-ին, Անգլիայի մայրաքաաք Լոնդոնի Drumsheds-ում[8]: Ե՛վ OneRepublic-ը, և՛ Լեոնին սկսել են գովազդել երգը՝ թողարկման ամսաթվի մոտենալու հետ համատեղ[9][10]:

Երգի թողարկումից հետո ստեղծվել է #lightyourfire հեշթեգը, որը երկրպագուներին հնարավորություն է տվել շահել եզրափակչի տոմսեր[1]:

Երաժշտական տեսահոլովակ

խմբագրել

«Fire» երգի տեսահոլովակը թողարկվել է 2024 թվականի մայիսի 24-ին, ռեժիսոր Քևին Ֆերսթլի կողմից[11]։ Տեսանյութում ներկայացված են կադրեր, որտեղ երեխաները, նախորդ մրցաշարերին մասնակցած խաղացողները ֆուտբոլ են խաղում և մարդիկ, ովքեր հեռուստացույցով հետևում են մրցաշարին: Կան նաև կադրեր, որտեղ Թեդերը ելույթ է ունենում տանիքից, Լեոնին երգում է տրիբունաներում, իսկ Meduza-ն կանգնած է Գերմանիայի Բեռլին քաղաքի Օլիմպիական մարզադաշտի դաշտում, որտեղ տեղի կունենա եզրափակիչ հանդիպումը:

Ստեղծագործությունների ցանկ

խմբագրել
  • 12"/թվային ներբեռնում[12]
  1. «Fire» (ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի պաշտոնական երգ) - 2:49
  2. «Fire» (Նվագախմբային տարբերակ) [Բրյուս Լյուի հետ] - 2:21[13]

Ստեղծագործական խումբ

խմբագրել

Credits for "Fire" adapted from Apple Music.[14]

Երաժիշտներ
  • Լուկա դե Գրեգորիո - ստեղնաշարային գործիքներ, ծրագրավորում, սինթեզատոր, հարվածային գործիքներ
  • Մատիա Վիտալ - ստեղնաշարային գործիքներ, ծրագրավորում, սինթեզատոր, հարվածային գործիքներ
  • Սիմոնե Ջիանի - ստեղնաշարային գործիքներ, ծրագրավորում, սինթեզատոր, հարվածային գործիքներ
  • Ռայան Թեդեր - գլխավոր վոկալիստ, երգի հեղինակ
  • Լեոնի - գլխավոր վոկալիստ, երգի հեղինակ
Արտադրություն
  • Լուկա դե Գրեգորիո - արտադրություն, միքսում, վարպետացում
  • Մատիա Վիտալ - արտադրություն, միքսում, վարպետացում
  • Սիմոնե Ջիանի - արտադրություն, միքսում, վարպետացում

Դիրքերը հիթ-շքերթում

խմբագրել
«Fire» երգի վիճակագրությունը հիթ-շքերթներում
Հիթ-շքերթ (2024) Ամենաբարձր հորիզոնական
  Ö3 Austria Top 75[15] 65
  Ultratop Flanders[16] 45
  Media Control AG[17] 29
  Dutch Top 40[18] 16
  Mega Single Top 100[19] 68
  Schweizer Hitparade[20] 68

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 UEFA.com (2024-05-10). «Meduza, OneRepublic and Leony release UEFA EURO 2024 official song FIRE». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024-06-24-ին.
  2. «What is the Euro 2024 song?». World Soccer Talk (անգլերեն). 2024-05-11. Վերցված է 2024-06-24-ին.
  3. UEFA.com (2023-12-02). «Meduza, OneRepublic and Kim Petras announced as UEFA EURO 2024's official music artists | UEFA EURO 2024». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024-06-24-ին.
  4. «Meduza, OneRepublic and Kim Petras announced as UEFA EURO 2024's official music artists | UEFA EURO 2024». UEFA.com (անգլերեն). 2023-12-02. Վերցված է 2024-05-21-ին. «on 20 March 2024 it was announced that due to unforeseen scheduling issues Kim Petras could no longer be part of the production of the official UEFA EURO 2024 song. Instead, German singer and songwriter Leony was announced as an official UEFA EURO 2024 music artist, who together with Italian producers Meduza and American pop-rock trailblazers OneRepublic will perform the official tournament song.»
  5. «100 days to go until #EURO2024! 🙌». Twitter. 6 March 2024. Վերցված է 24 June 2024-ին.
  6. «Instagram». www.instagram.com. Վերցված է 2024-06-25-ին.
  7. «FIRE 🔥 The official @EURO2024FRA anthem is out May 10th. With @OneRepublic, Ryan Tedder, Leony. Make sure to pre-save now. ❤️». Twitter. 18 April 2024. Վերցված է June 24, 2024-ին.
  8. Meduza (2024-05-08). MEDUZA live @ Drumsheds (London, 2024). Վերցված է 2024-06-25-ին – via YouTube.
  9. «"FIRE." @EURO2024 ANTHEM. OUT TOMORROW». Twitter. 9 May 2024. Վերցված է 24 June 2024-ին.
  10. One week till FIRE is out 🔥♥️ @Meduzamusic @OneRepublic 🫶🏼⚽️ (անգլերեն). Վերցված է 2024-06-25-ին – via www.youtube.com.
  11. MeduzaVEVO (2024-05-23). MEDUZA, OneRepublic, Leony - Fire (Official UEFA EURO 2024 Song). Վերցված է 2024-06-25-ին – via YouTube.
  12. Fire (Official UEFA EURO 2024 Song) - Single by Meduza, OneRepublic & Leony on Apple Music (բրիտանական անգլերեն), 2024-05-10, Վերցված է 2024-06-24-ին
  13. Fire (Orchestral Version) - Single by Meduza & Bruce Liu on Apple Music (բրիտանական անգլերեն), 2024-06-14, Վերցված է 2024-06-24-ին
  14. Fire (Official UEFA EURO 2024 Song) by Meduza, OneRepublic & Leony on Apple Music (բրիտանական անգլերեն), 2024-05-10, Վերցված է 2024-06-24-ին
  15. Meduza, OneRepublic & Leony — Fire Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  16. Ultratop.be — Meduza, OneRepublic & Leony — Fire (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  17. Musicline.de — Chartverfolgung — Meduza, OneRepublic & Leony — Fire (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  18. Nederlandse Top 40 - week 27, 2024 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  19. Dutchcharts.nl — Meduza, OneRepublic & Leony — Fire (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  20. Meduza, OneRepublic & Leony — Fire swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.


Կատեգորիա:2024 սինգլներ Կատեգորիա:Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024