Բիլլի Ջին Քինգ (անգլ.՝ Billie Jean King, օրիորդական ազգանունը՝ Մոֆիտ (անգլ.՝ Moffitt), ), ամերիկացի թենիսիստուհի։ Գործունեությունը ծավալել է 20-րդ դարի 60-80-ական թվականներին։ Ուիմբլդոնի մրցաշարում հաղթանակների թվով դարձել է ռեկորդակիր։ Ակտիվորեն պայքարել է սպորտում կանանց և տղամարդկանց հավասարության համար։

Կենսագրություն խմբագրել

1960 թվականին սկսել է իր գործունեությունը։1968-ին ն պաշտոնապես դարձավ պրոֆեսիոնալ թենիսիստուհի։

Մարզիկը դեռ 17 տարեկան չկար,երբ առաջին անգամ մասնակցեց ԱՄՆ թենիսի բաց առաջնությանը,60 դուբլի հեղինակ էր Դարլին Հարդի հետ։

1961 թվականին նա Ուիթմենի գավաթի մրցաշարում,հաղթեց 3 մրացաշարերից երկուսում։

1966 թվականին նա նվաճեց իր առաջին Grand Slam տիտղոսը Ուիմբլդոնի մրցաշարում։

1965 թվականին մարզիկը ամուսնացած էր Լոուրենս Քինգի հետ և աշխարհին հայտնի է այս անվանանբ։Հետագայում նրանք ամուսնալուծվեցին,բայց Բիլլի Ժանը թողեց նախկին ամուսնու ազգանունը։1965 թվականին նա ընդհատել է հղիությունը,որի մասին հրապարակել է «Mr» ամսագրում:Lարին բացահայտեց Բիլլի Ժանի աբորտը՝ առանց նրա հետ խորհրդակցելու։

Քինգը այն եզակի խաղացողներից մեկն է,ով տարբեր ժամանակներում շահել է Grand Slam-ի բոլոր մրցաշարերը:Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի մրցաշարերում նա շահել է երեք անվանակարգերում։Քինգը այն եզակի խաղացողներից մեկն է,ով տարբեր ժամանակներում շահել է Grand Slam-ի բոլոր մրցաշարերեը։Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի մրցաշարերում նա շահել է երեք անվանակարգերում։ Ուիմբլդոնում նա իր նվաճումներով ռեկորդներ է գրանցում ( Մարտինա Նավրատիլովա-ի հետ միասին)։Ուիմբլդոնի բոլոր անվանակարգերում ունի 20 տիտղոս։

1966,1967,1968,1972 թվականերին նա աշխարհի ուժեղագույն թենիսիտուհին էր և հռչակվեց տարվա խաղացող։Իր կարիերայի ընթացքում մրցել է նշանավոր թենիսիստուհի Մարգարետ Սմիթ-Քորթի հետ։

Համարվում է աշխարհի ամենահին պրոֆեսիոնալ խաղացողը,ով նվաճել է WTA մրցաշարը։1983 թվականին 39 տարեկան հասակում,7 ամիս,23 օրում հաղթեց Բիրմինգհեմի մրաշարում։

1983 թվականին ավարտեց եյլույթները։1983 թվականին ընդունվել է Թենիսի փառքի միջազգային սրահ։

1990 թվականին դարձավ 20-րդ դարի ամենազդեցիկ ամերիկացիներից մեկը։2009 թվականին նրան շնորհվել է Նախագահական ազատության մեդալը,որը ամենբարձր քաղաքացիական պատիվն է Ամերիկայի Միացյալ Նահանգներ-ում։

Քինգը թենիսում կանանց և տղամարդկանց միջր հավասարության համար պայքարում էր։Նրա նախաձեռնությամբ ստեղծվեց կանանց թենիսիս համաշխարհային ասոցիացիա(WTA),ստեղծվել է իր օրացույցով և մրցանակային գումարներով,ոչ պակաս,քան տղամարդկանց թենիսում։Փորձելով պնդել կանանց հավասար իրավունքները սպորտում,Քինգը 1973 թվականին,պարտվելով Մարգարեթ Քորթին,հանդիպում անցկացրեց նաև աշխարհի նախկին առաջին թենիսիստի՝Բոբի Ռիգզի հետ,ով անընդհատ խոսում էր կանանց թենիսի մակարդակի մասին։Հյուստոն-ի հայտնի սպորտային պալատում՝ «Աստրոդոմ»-ում հաղթողը ստացավ 100․000 դոլար։Խաղը,որը ուղիղ եթերով հեռարձակվում էր,դիտել են միլիոնավոր հեռուստադիտողներ ամբողջ ամերիկայում։Քինգը փայլուն հաղթանակ տարավ․6-4, 6-3, 6-3 հաշվով նա հաղթեց Ռիգզին։Այդ պահից,ըստ շատ փորձագետների,թենիսը դարձավ հանդիսատեսի ամենասիրելի սպորտաձևերից մեկը՝գրեթե ազգային դավանանք ԱՄՆ -ում,այդպես եղել է Ավստրալիայում 50 -ական թվականներին[1]։Իր կարիերայի գագաթնակետին՝լինելով աշխարհի ամենաուժեղ թենիսիստուհին,Քինգը կարողացավ հասնել կանանց թենիսի անկախությանը և իր պարգևավճարները մոտեցնել տղամարդկանց։1971 թվականին դարձավ առաջին կին թենիսիստուհին,ով կարողացավ մեկ տարվա ընթացքում աշխատել 100․000 ԱՄՆ դոլար։

Բիլլի Ջին Քինգը հայտարարել է իր համսեռամոլության մասին[2]։Երկար տարիներ նա ապրել է իր գործընկեր Իլանա Քլոսի հետ Չիկագոյում։Նրանք բնակարան ունեն նաև Նյու-Յորք։

Նա ՄԻԱՎ/ՁԻԱՀ -ի շարժման ակտիվիստ է:Մասնակցում է այս ոլորտում բազմաթիվ գործողությունների՝ հատուկ գրականության,ֆիլմերի և տեսանյութերի ստեղծման՝« XX դարի ժանտախտի » դեմ պայքարի վերաբերյալ։Նա մեկնաբանում է թնիսի բազմաթիվ մրցաշարեր։

ԱՄՆֆեդերացիայի գավաթ-ի ավագն էր։Եղել է համաշխարհային թիմային պրոֆեսիոնալ թենիսի լիգայի սեփականատեր և նախագահ։

Հաղթանակներ (12) խմբագրել

Տարի Մրցաշար Մրցակից Հաշիվ
1968 Ավստրալիայի բաց առաջնություն (2)   Մարգարեթ Սմիթ 6-1 6-2
1972 Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն   Էվոն Գուլագոնգ 6-3 6-3
1966 Ուիմբլդոնի մրցաշար   Մարիա Բուենո 6-3 3-6 6-1
1967 Ուիմբլդոնի մրցաշար   Անն Հեյդոն-Ջոունս 6-3 6-4
1968 Ուիմբլդոնի մրցաշար   Ջուդի Տեգարտ 9-7 7-5
1972 Ուիմբլդոնի մրցաշար   Էվոն Գուլագոնգ 6-3 6-3
1973 Ուիմբլդոնի մրցաշար   Քրիս Էվերտ 6-0 7-5
1975 Ուիմբլդոնի մրցաշար   Էվոն Գուլագոնգ 6-0 6-1
1967 ԱՄՆ թենիսի բաց առաջնություն   Անն Հեյդոն-Ջոունս 11-9 6-4
1971 ԱՄՆ թենիսի բաց առաջնություն   Ռոզմարի Կազալս 6-4 7-6
1972 ԱՄՆ թենիսի բաց առաջնություն   Քերի Ռեիդ 6-3 7-5
1974 ԱՄՆ թենիսի բաց առաջնություն   Էվոն Գուլագոնգ 3-6 6-3 7-5

Поражения (6) խմբագրել

Տարի Մրցաշար Մրցակից Հաշիվ
1969 Ավստրալիայի բաց առաջնություն (2)   Մարգարեթ Սմիթ 4-6 1-6
1963 Ուիմբլդոնի մրցաշար   Մարգարեթ Սմիթ 3-6 4-6
1969 Ուիմբլդոնի մրցաշար   Անն Հեյդոն-Ջոունս 6-3 3-6 2-6
1970 Ուիմբլդոնի մրցաշար   Մարգարեթ Քորթ 12-14 9-11
1965 ԱՄՆ թենիսի բաց առաջնություն   Մարգարեթ Սմիթ 6-8 5-7
1968 ԱՄՆ թենիսի բաց առաջնություն   Վիրջինիյա Ուեյդ 4-6 2-6

Կինոյում խմբագրել

2017-ին թողարկվեց <<Սեռերի ճակատամարտ >> գեղարվեստական ֆիլմը ՝նվիրված Բիլլիի և Բոբի Ռիգզի խաղին և ,ընդհանուր առմամբ թենիսիտուհու կյանքին՝ կանանց թենիսի ասոցիացիայի հիմադրումից ի վեր։ Գլխավոր դերը խաղում է Էմմա Սթոունը,Ռիզգին՝ Սթիվ Կարելը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել