Անդրեա դել Պոցցո

Անդրեա դել Պոցցո (իտալերեն՝ [anˈdrɛa ˈpottso]; լատինականացված տարբերակ՝ Andreas Puteus; 30 նոյեմբեր 1642- 31 օգոստոս 1709թթ.) 17-րդ դարի  իտալացի հայտնի նկարիչ,  ճարտարապետ, բեմանկարիչ և արվեստի տեսաբան, ով հանդիսացել է Բարոկկո ոճի ներկայացուցիչ:

Պոցցոն մասնագիտացել է "quadratura" և "Di sotto in su" մեթոդներով, այսինքն այնպիսի համակարգով, որտեղ կիզակետային գծերը սկսվում են անկյունից և հանդիպում են միմյանց տվյալ պատառիկի կենտրոնում (անհետացող կետ): Այս համակարգը նկարներին տվեց եռաչափ տեսք: Պոցցոն «ընդհանուր արվեստ»-ի ջատագովն էր: Նրա գործերի մեծամասնությունը  կաթոլիկ  և ճիզվիտական թեմաներով են: Սակայն Նա նաև պարտական է թատրոնին, քանի որ իր կրոնական գործերի հերոսներից շատերը պատկերված են դերասանների դիրքերում, ընդդեմ ավանդական բեմական սարքերի, ինչպես օրինակ՝ վարագույրը, նախակամարը: Պոցցոն իր ստեղծագործ գաղափարները ժողովել է  իր " Prespectiva Pictorum et Architectorum" (ենթադրաբար՝ «Նկարչության և ճարտարապետության հեռանկարներ» ) տրակտատում (որևէ առանձին խնդրի քննությունը՝ հետազոտությունը ներկայացնող գիտական շարադրանք:):

Անդրեա դել Պոցցոն դեռևս խորն ուսումնասիրված չէ, սակայն մեկ բան ակնհայտ է. Նրա նորարարությունները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակակից դիզայնի վրա:

Նկարչի մանկությունը և վաղ կյանքը

  • Պոցցոն ծնվել է 1642 թվականի նոյեմբերի 30-ին՝ Իտալիայի Տրենտո քաղաքում:
  • Պոցցոն տեղի ճիզվիտական ավագ դպրոցում ստացել է հումանիտար կրթություն:
  • Շատ վաղ տարիքից Նա ցույց է տվել իր գեղարվեստական հակումները, որը տեսնելով՝ Նրա հայրը ուղարկեց Նրան գեղարվեստական վերապատրաստումների:
  • Ըստ որոշ գրառումների, Պոցցոն իր նախնական նկարչական կրթությունը ստացել է իտալացի մաներիստական նկարիչ Պալմա Ջոկո կրտսերից:
  • 1662թ. Պոցցոն անհայտ նկարչի կողմից ստանում է գեղարվեստական կրթություն իտալացի նկարիչ Անդրեա Սակկի արտադրամասում: Վերջինս էլ սովորեցրել է Նրան ռոմանական բարոկկո ոճի մեթոդները:
  • 1665թ. դեկտեմբերի 25-ին Պոցցոն միացավ ճիզվիտների միաբանությանը՝ որպես աշխարհիկ եղբայր:
  • Պոցցոն իր վերապատրաստումները շարունակում է Ջենովայում և Վենետիկում, որտեղ էլ ոգեշնչվում է Լոմբարդի դպրոցի հարուստ գրաֆիկական լուսաստվերային համադրություններով:

Եկեղեցու նախշազարդման աշխատանքները

Հիմնական աշխատանքները

  • Պոցցոյի գլուխգործոցն է համարվում Հռոմի Սուրբ Իգնասիո եկեղեցու առաստաղի «Ճիզվիտների միսիոներական աշխատանքի այլաբանություն» որմնանկարը: ("Allegory of the Missionary Work of the Jesuits" 1685-94թթ.): Որմնանկարը ներկայացնում է ճիզվիտ աղանդավորների միսիոներական գործունեությունը և նրանց  Ռոմանական կաթոլիկության ընդարձակման նպատակները: Սա ռոմանական բարձր բարոկկո արվեստի խորհրդանիշն էր՝ համակցված ճարտարապետությամբ և նկարչությամբ:
  • Նրա երկրորդ գլուխգործոցը Լիխտենշտայն պալատի պարտեզում գտնվող Հերկուլես սրահի առաստաղի «Օլիմպուսից Հերկուլեսի ընդունումը» ("Admittance of Hercules to Olympus): Այս որմնանկարը հիանալի կերպով պատկերում է օլիմպիական աստվածներին, ովքեր, թվում է, թե ճախրում են երկնքով:

Անձնական կյանքը և ժառանգությունը

  • Պոցցոն մահացավ 1709թ. Վիեննայում՝ 67 տարեկան հասակում, նախքան վերադառնալը Իտալիա, որտեղ պետք է նոր եկեղեցի նախագծեր:
  • Նա հանդիսավոր կերպով թաղվեց Վիեննայի ճիզվիտական այն եկեղեցիներից մեկում, որը Նա էր նախագծել:
  • Նրա եղբայր Ջուզեպպե Պոցցոն միաբան էր և նկարիչ: Նա հայտնի է Սկալցի եկեղեցու խորանի նախագծմամբ:

Աղբյուրը՝ http://www.thefamouspeople.com/profiles/andrea-pozzo-6992.php