Չեզարե Սիեպի
Ծնվել է10․02․1923
Միլան
ԵրկիրԻտալիա
Մահացել է05․07․2010
Ատլանտա
ԺանրերՕպերա
Մասնագիտությունօպերային երգիչ

Չեզարե Սիեպի (ծնվ․ Փետրվարի 10, 1923 ֊ Հուլիսի 5, 2010[1]), իտալացի օպերային երգիչ, հետպատերազմյան շրջանի լավագույն բասերից մեկը: Նրա ձայնը ուներ այնպիսի հատկանիշներ ինչպիսիք են խորությունը, ջերմությունը, լիարժեք ռեզոնանսային լայնածավալով ցածր ռեգիստրը, հանգիստ վիբրատոն, կենսունակ վերևի ռեգիստրը և այլն: Թեև նա հայտնի «Վերդյան բաս» էր, նրա բարձրահասակ, հարվածային ներկայությունը և նրբագեղությունը դարձնում էին իդեալական՝ «Դոն Ժուան» դերի համար: Նա այդ դերում հանդես է եկել 1954 թվականին Զալցբուրգի փառատոնի ժամանակ նկարահանված օպերայի հայտնի ֆիլմում՝ Վիլհելմ Ֆուրտվենգլերի ղեկավարությամբ։

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է Միլանում (ծննդյան տարեդարձը քննարկվում է 1919-1923 թթ., թեև որպես պաշտոնական թիվ 1923 թ. է)։ Սիեպին սկզբնական շրջանում երգում էր մադրիգալներ: Նա հաճախ էր պնդում, որ հիմնականում ինքնուրույն է սովորել , ընդամենը կարճ ժամանակ հաճախել է կոնսերվատորիա: Նրա օպերային կարիերան ընդհատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: 1941 թվականին, իր դեբյուտից հետո, (Սիկոյում, Վենետիկի մոտ, Ռիգոլետոյում որպես Սպարաֆուչիլէ), Սիեպին՝ ֆաշիստական ռեժիմի հակառակորդը, տեղափոխվեց Շվեյցարիա: Պատերազմից հետո Սիեպիի կարիերան շարունակվեց։ Իտալիայի Վենետիկ քաղաքի Լա Վենիչե թատրոնում բեմադրված Վերդիի «Նաբուկկո» օպերայում Սիեպին հանդես եկավ որպես Զաքարիա, որը մեծ հաջողություն բերեց երգչին։ Սրան հաջորդեցին նոր ներկայացումներ Միլանի Լա Սկալայում։ Այստեղ Արթուրո Տոսկանինիի ղեկավարությամբ Սիեպին հանդես եկավ որպես Մեֆիստոֆել Բոիտոյի համանուն օպերայում, Պուչինիի «Բոհեմ» օպերայում որպես Կոլին և այլն։

Միջազգային ճանաչում խմբագրել

Սիեպիի միջազգային կարիերիան սկսեց 1950 թվականից, երբ Ռուդոլֆ Բինգը հրավիրեց Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերա։ 1950 թվականին Սիեպին հանդես եկավ Ֆիլիպ թագավորի դերերգով՝ Վերդի «Դոն Կառլոս», բացելով եթերաշրջանը։ Մինչև 1974 թվականը Սիեպին Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր բասն էր։ Այստեղ նա հանդես եկավ Բորիս Գոդունովի դերերգով Մուսորգսկու համանուն օպերայում, որպես Գուրնեմանց Վագների «Պարսիֆալ» օպերայում և շատ այլ գլխավոր բասի դերերգեր։

1953 թվականին Սիեպին ելույթ ունեցավ Զալցբուրգի փառատոնում, «Դոն Ժուան» դերերգով, դիրիժոր՝ Վիլհելմ Ֆուրթվանգլեր, բեմադրություն՝ Հերբերտ Գրաֆ, ոճաբան՝ Քլեմենս Հոլզմայստեր: Այս ներկայացումը թողարկվել է CD-ի վրա, եւ 1954 թվականին մոնտաժվել է, նկարահանվել է գունավորմամբ և թողարկվել 1955 թվականին:

Սիեպին նաև Վիեննայի պետական թատրոնի հաճախակի հյուրն էր: 43 ելույթում նա հանդես եկավ է Դոն Ժուանի դերերգով, ավելի հաճախ, քան ժամանակակից այլ երգիչներ, բացառությամբ Էբերհարդ Ուախթերի: Վիեննայում նա ելույթներ է ունեցել որպես Բազիլիոյի (Սևիլյան սափրիչ), Կոլին (Բոհեմ), Ֆիեսկո (Սիմոն Բոկանեգրա), Ֆիգարո (Ֆիգարոյի ամուսնությունը), հայր Գուարդիանո(Ճակատագրի ուժը 1974 թվականին, Ռիկարդո Մուտտիի ղեկավարուփյամբ), Գուրնեմանց (Պարսիֆալ), Մեֆիստոֆել (Ֆաուստ), Ֆիլիպպ II (Դոն ԿԱռոլս) եւ Ռամֆիս (Աիդա): Վիեննայում նրա վերջին ելույթը եղել է Օրովեզոն «Նորմա» օպերայում։

Սիեպին նաև վարպետորեն կատարում էր գերմանական Lied֊եր։ Նրա կինը Մետրոպոլիտեն օպերայի բալերինա՝ Լոուլեն Սիբլեյն էր։ Ուներ 2 զավակ։ Սիեպին մահացել է 2010 թվականի հուլիսի 5-ին Ատլանտայի Պիեմմոնտ հիվանդանոցում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. F. Paul Driscoll (September 2010). «Obituaries: The great Siepi dies at eighty-seven». Opera News. 75 (3).

Արտաքին հղումներ խմբագրել