Մասնակից:Բաբայան Լուսինե/5
Երկիր | Իսպանիա |
---|---|
Ժանր | Թրիլեր Մելոդրամա Կինոֆանտաստիկա Բոդի-հորոր |
Թվական | 2011 |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Պեդրո Ալմոդովար |
Պրոդյուսեր | Ագուստին Ալմոդովար Էսթեր Գարսիա |
Սցենարի հեղինակ | Պեդրո Ալմոդովար Ագուստին Ալմոդովար Թիերի Ջոնկ |
Դերակատարներ | Անտոնիո Բանդերաս Ելենա Անայա Մարիսա Պարեդես Բլանկա Սուարես |
Օպերատոր | Ժոզե Լուիս Ալեքին |
Երաժշտություն | Ալբերտո Իգլեսիաս |
Տևողություն | 117 րոպե |
Բյուջե | $13 000 000 [1] |
Շահույթ | $30 600 000 [2] |
IMDb | ID 1189073 |
Մաշկը, որում ես ապրում եմ (իսպ.՝ La piel que habito ) ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի իսպանական հոգեբանական սարսափ ֆիլմ է հիմնված՝ Թիերի Ջոնկի «Տարանտուլ» սարսափ հեքիաթի վրա[3]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականի մայիսի 19-ին Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթի ժամանակ[4]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս՝ Անտոնիո Բանդերասը և Ելենա Անայան[5]:
Սյուժե
խմբագրելՖիլմի իրադարձությունները տեղի են ունենում Տոլեդո քաղաքում՝ քաղաքի ծայրամասում գտնվող «Էլ-Սիգարալ» առանձնատանը, որտեղ կա լաբորատորիա և վիրահատարան:
Աշխարհահռչակ վիրաբույժ Ռոբերտ Լեդգարդը բացահայտել է մարդու արհեստական մաշկի ստեղծման գաղտնիքը։ Նա հավաստիացնում է իր գործընկերներին, որ փորձարկումներ է կատարում մկների վրա, սակայն գաղտնի՝ իր ամառանոցում, պահում է Վերա անունով երիտասարդ կնոջը, որպես իր փորձերի հիմնական օբյեկտ։ Բժիշկի բացակայության ժամանակ նրան խնամում է Մարիլիա տարեց ծառան։
Մի անգամ՝ բժիշկի բացակայության ժամանակ, տուն է գալիս Մարիլիայի անառակ որդի՝ Սեկան՝ վագրի կոստյումով։ Նա խնդրում է մորը թաքցնել իրեն տանը ոստիկանությունից, սակայն, իմանալով խորհրդավոր գերուհու գոյության մասին, շտապում է նրա սենյակը և սկսում բռնաբարել։ Այդ ժամանակ վերադարձած բժիշկը որոշում է ինքնադատաստան կազմակերպել։
Երեկոյան Մարիլիան պատմում է Վերային իր գաղտնիքը, որ նա և՛ Ռոբերտի, և՛ Սեկայի մայրն է, բայց նրանք չգիտեն, որ եղբայրներ են։ Հանդիսատեսի առջև բացվում են խճճված պատմության իրադարձություններ։
Դերերում
խմբագրել- Անտոնիո Բանդերաս - Ռոբերտ Լեդգարդ
- Ելենա Անայա - Վերա Կրուս
- Մարիսա Պարեդես - Մարիլիա
- Խան Կորնետ - Վիսենտե
- Ռոբերտո Ալամո - Սեկա
- Բլանկա Սուարես - Նորմա Լեդգարդ
- Էդուարդ Ֆերնանդես - Ֆուլխենսիո
- Սուսի Սանչես - Վիսենտեի մայրը
- Բարբարա Լեննի - Քրիստինա
Բովանդակություն
խմբագրելՌեժիսորը խնդրել էր գրախոսներին չբացահայտել ֆիլմի սյուժեն, որպեսզի հեռուստադիտողները հաճույքով դիտեն ֆիլմը։ Ինչպես Լուիս Բունյուելի «Տրիստանա» ֆիլմի նմանատիպ թեմաները, «Մաշկ»-ը անխուսափելիորեն կապված է Տոլեդո քաղաքի հետ, բայց ոչ թե անցյալի, այլ ապագա 2012 թվականի նմուշը[6]։
Ինչպես և այս գործերում գլխավոր հերոսը (նորածին Ֆրանկշտեյնը, հանճարեղ-հոգեկան հիվանդ՝ պլաստիկ վիրաբուժության բնագավառում)՝ Բանդերասի դերակատարմամբ, փորձում է իրականացնել իր ցանկությունները, մասնավորապես `ստեղծել ֆիզիկապես իդեալական սիրուհի, կենդանի տիկնիկ, հաշվի չառնելով նրա կամքը[7]։ Սակայն, փոխհատուցումն այս դեպքում անխուսափելի է: Գլխավոր հերոսի գործողությունները հանդիսատեսը տեսնում է աստիճանաբար ընթացող լարվածությունների մեջ։
Ռեժիսորի խոսքով`ֆիլմի հիմնական գաղափարն այն է, որ ժամանակակից գիտությունը կարող է անել ցանկացած բան մարդկային մարմնի հետ, սակայն չի կարող փոխել իր գիտակցությունը, ոգին և սեռը[7]։
Նկարահանումներ
խմբագրելԱլմոդովարն առաջին անգամ ֆիլմի նախագծի մասին հայտարարեց 2002 թվականին: Սկզբում նախատեսել էին, որ գլխավոր դերերը խաղալու են Անտոնիո Բանդերասը և Պենելոպե Կրուսը[8]։ Ալմոդովարն էր, որ մի ժամանակ փառավորեց Բանդերասին, և համարվում է, որ հենց «Կապիր ինձ» ֆիլմի դերակատարմամբ, դերասանը կարողացավ հասնել Հոլիվուդ[8]։ Նկարահանելով 2 ֆիլմ Կրուսի հետ՝ գլխավոր դերակատարմամբ, Ալմոդովարը, «Մաշկ»-ի գլխավոր հերոսուհի առաջարկեց Ելենա Անայեին, ով նախկինում հայտնվել է «Խոսիր նրա հետ» ֆիլմի դրվագներից մեկում[9]։
Ֆիլմի բյուջեն կազմեց 10 միլիոն եվրո[3][3][10]։ Նկարահանումները սկսվեցին 2010 թվականի օգոստոսի 23-ին և տևեցին չորս ամիս։ Դրանք անց էին կացվում Սանտյագո դե Կոմպոստելա, Մադրիդ, Լա Էստրադա քաղաքներում, ինչպես նաև Տոլեդոյի շրջակայքում[3][11]։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Կաննի կինոփառատոնում 2011 թվականի մայիսի 19-ին։ Ռուսական ֆիլմում թողարկվել է 2011 թվականի սեպտեմբերի 22-ին:
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- 2011 - Մասնակցություն Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթում
- 2011 - Բրիտանական Անկախ ֆիլմերի մրցանակաբաշխութան առաջադրում, որպես լավագույն արտասահմանյան անկախ ֆիլմ
- 2011 - Եվրոպական կինոյի մրցանակաբաշխության 2 մրցանակ`լավագույն կոմպոզիտոր (Ալբերտո Իգլեսիաս) և նկարչի լավագույն աշխատանքը (Անտոն Գոմես)
- 2012 - Ոսկե գլոբուս մրցանակ՝ լավագույն օտարալեզու ֆիլմ
- 2012 - BAFTA մրցանակ՝ լավագույն օտարալեզու ֆիլմ
- 2012 - 4 Գոյա կինոմրցանակ` Լավագույն դերասանուհի (Ելենա Անայա), լավագույն նոր դերասան (Ժան Կոռնետ), լավագույն երաժշտություն (Ալբերտո Իգլեսիաս), լավագույն դիմահարդարում (Կարմել Սոլեր, Դավիթ Մարտի, Մանոլո Կառերտերո)
- 2012 - «Սատուրն» մրցանակ՝ լավագույն օտարալեզու ֆիլմ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Кожа, в которой я живу (2011) - Box office / business
- ↑ The Skin I Live In (2011) - Box Office Mojo
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Cineuropa — News — Production — Spain — Shooting starts on Almodóvar’s The Skin I Live In
- ↑ La piel que habito (2011) — Release dates
- ↑ «La Piel de Almodóvar». www.contactomagazine.com. Վերցված է 2018-08-02-ին.
- ↑ В центре обоих фильмов — изощрённая месть пленницы-инвалида влюблённому в неё мучителю.
- ↑ 7,0 7,1 Pedro Almodovar Interview — The Skin I Live In — YouTube
- ↑ 8,0 8,1 Антоніо Бандерас зіграє в новому фільмі Альмодовара
- ↑ Almodovar adds Anaya to 'La piel' — Entertainment News, Headline Newsletter International News, Media — Variety
- ↑ Cineuropa — News — Production — Spain — Almodóvar wraps shooting on «intense drama» The Skin I Live In
- ↑ La piel que habito (2011) - IMDb(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում