Հայկ Մկրտիչի Գրիգորյան
Դրոշ
Դրոշ
Քննչական կոմիտեի նախագահ
Դրոշ
Դրոշ
 հունիսի 10, 2018
Նախորդող Աղվան Հովսեփյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ
Դրոշ
Դրոշ
2009 - 2014
Դրոշ
Դրոշ
ՀՀ զինվորական դատախազության 2-րդ, 3-րդ և Երևանի կայազորի զինվորական դատախազության քննիչ, ապա ավագ քննիչ
2001 - 2006
 
 
Կայք՝ investigative.am
 
Ռազմական ծառայություն
Կոչում՝
Գերենալ-մայոր
 
Պարգևներ
Հայաստանի Հանրապետության Վարչապետի «ՀՀ Վարչապետի հուշամեդալ»
ՀՀ ազգային անվտանգության ծառայության «Մարտական համագործակցության համար» գերատեսչական մեդալ
Արցախի Հանրապետության ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» գերատեսչական մեդալ
Արցախի Հանրապետության ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» գերատեսչական մեդալ
«Մարշալ Բաղրամյան» մեդալ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Օրենքի պատվար» գերատեսչական մեդալ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Օրենքի պատվար» գերատեսչական մեդալ
«Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալ ՀՀ պաշտպանության նախարարության «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» գերատեսչական հոբելյանական մեդալ
ՌԴ քննչական կոմիտեի «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75 տարին» հուշամեդալ
ՌԴ քննչական կոմիտեի «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75 տարին» հուշամեդալ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» գերատեսչական մեդալ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» գերատեսչական մեդալ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Անձնվիրություն և անվեհերություն» գերատեսչական մեդալ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Անձնվիրություն և անվեհերություն» գերատեսչական մեդալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Անվտանգության մարմինների 100-ամյակ» գերատեսչական հոբելյանական մեդալ
ՀՀ ՀՔԾ «Գերազանց ծառայության համար» գերատեսչական մեդալ
ՀՀ ՀՔԾ «Գերազանց ծառայության համար» գերատեսչական մեդալ
ՀՀ ՀՔԾ «Հայաստանի Հանրապետության իրավակարգի ամրապնդման համար» գերատեսչական մեդալ
ՀՀ ՀՔԾ «Հայաստանի Հանրապետության իրավակարգի ամրապնդման համար» գերատեսչական մեդալ
ՀՀ ԳԴ «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» գերատեսչական հոբելյանական կրծքանշան
ՀՀ ԳԴ «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» գերատեսչական հոբելյանական կրծքանշան
ԱՀ ՊՆ «ԼՂՀ պաշտպանության բանակ» գերատեսչական հոբելյանական հուշամեդալ
ԱՀ ՊՆ «ԼՂՀ պաշտպանության բանակ» գերատեսչական հոբելյանական հուշամեդալ
Արտասահմանյան պարգևներ
ՌԴ քննչական կոմիտեի «Վաստակի համար» մեդալ ՌԴ քննչական կոմիտեի «Ծառայողական պարտքին հավատարմության համար» մեդալ
ՌԴ քննչական կոմիտեի «Միջազգային համագործակցության ամրապնդման համար» մեդալ
ՌԴ քննչական կոմիտեի «Միջազգային համագործակցության ամրապնդման համար» մեդալ
ՌԴ պաշտպանության նախարարության «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի 100-ամյակ» գերատեսչական հոբելյանական մեդալ։
ՌԴ պաշտպանության նախարարության «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի 100-ամյակ» գերատեսչական հոբելյանական մեդալ։
Բելառուսի Հանրապետության «Գերմանաֆաշիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 75-ամյակ» պետական պարգև
Բելառուսի Հանրապետության «Գերմանաֆաշիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 75-ամյակ» պետական պարգև
ՌԴ քննչական կոմիտեի «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75 տարին» հուշամեդալ
ՌԴ քննչական կոմիտեի «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75 տարին» հուշամեդալ
Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի «Ծառայության և փոխգործակցության համար» կրծքանշան
Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի «Ծառայության և փոխգործակցության համար» կրծքանշան
ՌԴ պաշտպանության նախարարության «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի 90-ամյակ» գերատեսչական հոբելյանական մեդալ
ՌԴ պաշտպանության նախարարության «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի 90-ամյակ» գերատեսչական հոբելյանական մեդալ
ՌԴ պաշտպանության նախարարության «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտելու համար» գերատեսչական մեդալ
ՌԴ պաշտպանության նախարարության «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտելու համար» գերատեսչական մեդալ

Հայկ Մկրտիչի Գրիգորյան (), հայ իրավաբան, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ (2018 թվականի հուլիսի 10-ից) [1]։

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական (2019 թվականի հուլիսի 3-ից)[2]։

Իրավաբանական գիտությունների թեկնածու (2009 թվականի սեպտեմբերի 29-ից)։

Կենսագրություն խմբագրել

Հայկ Գրիգորյանը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Երևան քաղաքում։

Կրթություն խմբագրել

1993 թվականին ավարտել է Երևան քաղաքի Ա. Բլոկի անվան № 122 միջնակարգ դպրոցը։

1997 թվականին ընդունվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը։

2001 թվականին էքստեռն եղանակով գերազանցությամբ՝ ոսկե մեդալով ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը «իրավագիտություն» մասնագիտացմամբ, «իրավաբանի» որակավորմամբ։

2006 թվականին ընդունվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի ադյունկտուրա։

2009 թվականին ավարտել է ադյունկտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` «Զինված ընդհարումների շրջաններում ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննությունը» վերտառությամբ՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2013-2014 թվականներին Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ անդամ պետությունների բարձրագույն ռազմական կրթության ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության հանձնաժողովի որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի 08.08.2013 թվականի հրամանով ընդունվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի հեռակա ուսուցմամբ դոկտորանտուրա, որտեղ պատրաստել է դոկտորական ատենախոսությունը՝ «Զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի կատարած պատերազմական հանցագործությունների քննության միջազգային իրավական և կազմակերպչական հիմունքները» վերտառությամբ։

Ծառայությունը զինված ուժերում խմբագրել

1994 թվականին զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության և մինչև 1996 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Ծառայությունը ՀՀ դատախազությունում խմբագրել

2001 թվականի օգոստոսի 6-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազության 3-րդ կայազորի զինվորական դատախազության քննիչ-ստաժոր։

2001 թվականի դեկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազության 2-րդ կայազորի զինվորական դատախազության քննիչ-ստաժոր։

2002 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազության 2-րդ կայազորի զինվորական դատախազության քննիչ։

2003 թվականի ապրիլի 8-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազության 10-րդ կայազորի զինվորական դատախազության քննիչ՝ գործուղվելով զինվորական կենտրոնական դատախազության հատկապես կարևոր գործերի քննության բաժին։

2005 թվականի փետրվարի 2-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազության 3-րդ կայազորի զինվորական դատախազության քննիչ։

2005 թվականի սեպտեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազության 2-րդ կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ։

2006 թվականի մարտի 6-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազության 3-րդ կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի ադյունկտուրա ընդունվելու, թեկնածուական ատենախոսությունը նախապատրաստելու և պաշտպանելու համար, սեփական դիմումի համաձայն, 2006 թվականի օգոստոսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գործուղվել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգ։

Ծառայությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում խմբագրել

2007 թվականին «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխության համաձայն զինվորական դատախազության համակարգից քննչական կորպուսը դուրս բերելու, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգ ներառելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ձևավորելու կապակցությամբ՝ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալուց հետո ծառայությունը շարունակել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում։

2009 թվականի դեկտեմբերի 21-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչ։

2010 թվականի օգոստոսի 17-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնի պետ։

2011 թվականի դեկտեմբերի 13-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ։

Ծառայությունը ՀՀ քնչական կոմիտեում խմբագրել

ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության քննչական մարմինների հենքի վրա՝ միասնական քննչական մարմնի ձևավորման կապակցությամբ և 2014 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի ընդունմամբ՝ 2014 թվականի հոկտեմբերի 9-ին վերանշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ։

2015 թվականի հունվարի 14-ին ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-6-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ[3]։

2018 թվականի հունիսի 10-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ, ՀՀ կառավարության թիվ 769-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ[4]։

Զինվորական կոչումներ և դասային աստիճաններ խմբագրել

2001 թվականի հունիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է լեյտենանտի առաջնային զինվորական կոչում։

2002 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով շնորհվել է երրորդ դասի իրավաբանի դասային աստիճան։

2004 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով շնորհվել է երկրորդ դասի իրավաբանի դասային աստիճան։

2006 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, ոչ ակներևության պայմաններում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված երկու դիտավորյալ սպանությունների բացահայտման համար, խրախուսման կարգով, շնորհվել է առաջին դասի իրավաբանի դասային աստիճան։

2006 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է ավագ լեյտենանտի հերթական սպայական զինվորական կոչում։

2009 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է կապիտանի հերթական սպայական զինվորական կոչում։

2010 թվականի մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով վաղաժամկետ շնորհվել է մայորի հերթական սպայական զինվորական կոչում։

2013 թվականի ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է փոխգնդապետի հերթական սպայական զինվորական կոչում։

2014 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով շնորհվել է արդարադատության փոխգնդապետի կոչում։

2015 թվականի հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով շնորհվել է արդարադատության գնդապետի կոչում։

2018 թվականի ապրիլի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։

2019 թվականի հուլիսի 3-ին ՀՀ Վարչապետի ներկայացմամբ, ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-148-Ա հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան[5]։

Պարգևներ խմբագրել

Գերատեսչական պարգևներ խմբագրել

  • Հայաստանի Հանրապետության Վարչապետի «ՀՀ Վարչապետի հուշամեդալ»՝ 2 անգամ։
  • Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Անձնվիրություն և անվեհերություն» գերատեսչական մեդալ։
  • Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության «Հայաստանի Հանրապետության իրավակարգի ամրապնդման համար» գերատեսչական մեդալ։
  • Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության «Գերազանց ծառայության համար» գերատեսչական մեդալ։
  • Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության «Մարտական համագործակցության համար» գերատեսչական մեդալ։
  • Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության «Անվտանգության մարմինների 100-ամյակ» գերատեսչական հոբելյանական մեդալ։
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» գերատեսչական հոբելյանական կրծքանշան։
  • «Մայրական երախտագիտություն» մեդալ։
  • Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Օրենքի պատվար» գերատեսչական մեդալ։
  • Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» գերատեսչական մեդալ։
  • Արցախի Հանրապետության ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» գերատեսչական մեդալ։
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալ։
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալ։
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի գերատեսչական մեդալ։
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի գերատեսչական մեդալ։
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր 20 տարի» գերատեսչական հոբելյանական մեդալ։
  • Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության «ԼՂՀ պաշտպանության բանակ» գերատեսչական հոբելյանական հուշամեդալ։

Արտասահմանյան պարգևներ խմբագրել

  • Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտելու համար» գերատեսչական մեդալ։
  • Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի «Վաստակի համար» գերատեսչական մեդալ։
  • Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի «Ծառայողական պարտքին հավատարմության համար» մեդալ։
  • Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի «Միջազգային համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2 անգամ)[6]։
  • Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75 տարին» հուշամեդալ։
  • Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի «Վաստակի համար» կրծքանշան։
  • Բելառուսի Հանրապետության «Գերմանաֆաշիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 75-ամյակ» պետական պարգև։
  • Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի «Ծառայության և փոխգործակցության համար» կրծքանշան։
  • Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի 90-ամյակ» գերատեսչական հոբելյանական մեդալ։
  • Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի 100-ամյակ» գերատեսչական հոբելյանական մեդալ։

Զենքով պարգևատրումներ խմբագրել

  • «LANBERT» տեսակի որսորդական զենք։
  • «BERETTA 92 A1» մոդելի ատրճանակ։
  • «CZ-75 D COMPACT» մոդելի ատրճանակ։

Այլ պարգևներ խմբագրել

  • Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և թանկարժեք նվերներով։

Գիտական աշխատանքներ խմբագրել

Հարցազրույցներ խմբագրել

  1. Հայկ Գրիգորյան - Կանոնադրային հարաբերությունների ամրապնդումը՝ մարդակենտրոն բանակ ստեղծելու երաշխիք (21.05.2015թ.)
  2. Հայկ Գրիգորյան - Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալին (04.02.2016թ.)
  3. Հայկ Գրիգորյան - Կանխել հանցանք ծնող պատճառները (29.08.2017թ.)
  4. Հայկ Գրիգորյան - Հայկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (10.07.2018թ.)
  5. Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահը՝ կադրային ջարդի մասին (23.07.2018թ.)
  6. Հայկ Գրիգորյան - Չարաշահումները կրել են զանգվածային բնույթ՝ կլանելով պետական կառավարման ամենատարբեր ոլորտները (23.08.2018թ.)
  7. Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի աշխատողի օրվա հանդիսավոր նիստին (07.10.2018թ.)
  8. Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի մամլո ասուլիսը (08.10.2018թ.)
  9. Հայկ Գրիգորյան - Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եռակի աճել են քննիչներին վարույթից հեռացնելու դեպքերը (08.10.2018թ.)
  10. Հայկ Գրիգորյան - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին (25.02.2019թ.)
  11. Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի ելույթը՝ «Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի վերաբերյալ» ուղեցույցի մասին (03.04.2019թ.)
  12. Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահ Հ.Գրիգորյանը, Ոստիկանության օրվան նվիրված հանդիսավոր նիստում, պարգևատրել է մի շարք աշխատակիցների (15.04.2019թ.)
  13. Հայկ Գրիգորյան - ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում Քննչական կոմիտեի նախագահը պատասխանել է մի շարք հարցերի (10.06.2019թ.)
  14. Հայկ Գրիգորյան - Աբովյանում տեղի ունեցած միջադեպի մասով կա 4 վարկած, 20 հոգի հարցաքննվել (10.06.2019թ.)
  15. Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահը` վարչապետի հայտարարության մասին (15.06.2019թ.)
  16. Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, պարգևատրել է մի շարք աշխատակիցների (30.06.2019թ.)
  17. Հայկ Գրիգորյան - Սահմանադրության օրվա առթիվ՝ ՀՀ Նախագահի նստավայրում բարձրագույն դասային աստիճան է շնորհվել Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին (05.07.2019թ.)
  18. Հայկ Գրիգորյան - Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը (17.07.2019թ.)
  19. Հայկ Գրիգորյան - Չորրորդ համատեղ կոլեգիայի նիստ (17.07.2019թ.)
  20. Հայկ Գրիգորյան - Ես նախաձեռնել եմ փոփոխություններ, որը կհանգեցնի հանցավորության դեմ ավելի արդյունավետ պայքարի. Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի ելույթը` Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստին (17.07.2019թ.)
  21. Հայկ Գրիգորյան - «Լիդիան»-ի գործը կկարճվի. քրեական հետապնդման հիմքեր չկան (14.08.2019թ.)
  22. Հայկ Գրիգորյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի հետ (09.09.2019թ.)
  23. Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի 5-ամյակի հոբելյանական հանդիսավոր նիստին Քննչական կոմիտեի նախագահի ելույթը՝ ունենք բավարար ներուժ` առանց որևէ կաշկանդվածության իրացնելու մեր սահմանադրական լիազորությունները (08.10.2019թ.)
  24. Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեում քննվող քրեական գործերի մասին. (21.10.2019թ.)
  25. Հայկ Գրիգորյան - ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման ձայնագրությունը տարածվել է ԱՊՀ տարածքից (30.10.2019թ.)
  26. Հայկ Գրիգորյան - Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի մասին (30.10.2019թ.)
  27. Հայկ Գրիգորյան - Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը (08.11.2019թ.)
  28. Հայկ Գրիգորյան - Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպման ընթացքում ստորագրվել է երկու փաստաթուղթ (08.11.2019թ.)
  29. Հայկ Գրիգորյան - Եռօրյա ախատանքային այցի շրջանակում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ բելառուսական հեռուստաընկերություններին (13. 12.2019թ.)
  30. Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահը՝ ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի մասին (19.12.2019թ.)
  31. Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահ. Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով. (28.01.2020թ.)
  32. Հայկ Գրիգորյան - Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ուղիղ (09.06.2020)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կառավարության որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2019-02-25-ին.
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019-07-05-ին.
  3. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019-02-25-ին.
  4. «Կառավարության որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2020-04-20-ին.
  5. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019-07-12-ին.
  6. «ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանում արժանացել է պարգևների». Azat TV. 2019-07-24. Վերցված է 2020-04-25-ին.