Ալ. Բլոկի անվան հմ. 122 հիմնական դպրոց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Հիմնադրվել է 1961 թվականին։
Ալ. Բլոկի անվան հմ. 122 հիմնական դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1961 |
Անվանված է | Ալեքսանդր Բլոկ |
Տնօրեն | Կարինե Մխիթարյան |
Աշակերտներ | 503 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Արզումանյան 5 |
Պատմություն
խմբագրելՀամար 122 միջնակարգ դպրոցին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 5 հասցեում հատկացվել է 6226 հա հողատարածք։ Համար 122 միջնակարգ դպրոցը 1981 թվականին անվանվել է ռուս գրող Ալեքսանդր Բլոկի անվամբ։ 1997 թվականին դպրոցը դարձել է ռուսերենի խորացված ուսուցմամբ։ 2006 թվականից դպրոցում գործում է ռուսական սեկտոր։ 2009-2010 ուստարվանից համար 122 Ալ. Բլոկի անվան դպրոցը դարձել է հիմնական դպրոց։
Ուսումնական ծրագիր
խմբագրելԱլ. Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոցի ուսումնական ծրագիրը՝ ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված հիմնական դպրոցների ուսումնական ծրագիրն է։
Գնահատում
խմբագրելԱլ. Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոցում գնահատումը կատարվում է 10 միավորանոց համակարգով։ Գործում է էլեկտրոնային մատյան դասարան․ամ կայքում։
Առարկաներ
խմբագրելԱլ. Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոցի ուսումնական ծրագիրը կազմված է հիմնական առարկաններից։ Հիմնական առարկաները դասավանդում են ստանդարտ և խորացված մակարդակներով։ Մեծ ուշադրություն է դարձվում լեզուների ուսուցման և աշակերտների խոսելու և գրելու կարողությունների զարգացմանը։ Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր կիսամյակի ավարտին 9-րդ դասարանցիները հանձնում են առարկայական ստուգարքներ, իսկ 2-րդ կիսամյակի վերջում 4-րդ և 9-րդ դասարանցիները հանձնում են քննություններ (գիտելիքի ստուգում), ստանալով վկայականներ 9-րդ դասարանցիները հնարավորություններ ստանում շարունակել ուսումը թե՝ ավագ դպրոցում, թե՝ ալլ ուսումնական հաստաություններում («Այբ» ավագ դպրոցում, համալսարանների կից վարժարաններում, ուսումնարաններում, քոլեջներում)։
Մեդիա թիմ
խմբագրելԱշակերտական խորհուրդ
խմբագրելՆերկայացուցչական մարմինն է, որի գործունեության հիմնական սկզբունքներն են կամավորությունը, աշակերտների իրավահավասարությունը, կառավարման կոլեգիալությունը և հրապարակայնությունը։
Սկզբունքներ
խմբագրելԿրթության արժեքային հիմքը ապահովելու նպատակով դպրոցը կազմակերպում է՝
- Աշխատանքային զրույցներ և քննարկումներ
- Ուխտագնացություններ
- Էկոլոգիայի և բնապահպանության միջոցառումներ
Աշակերտի նկարագիրը
խմբագրել- Ճանաչող
- Արարող
- Բարեխոհ
- Հոգատար
- Նախաձեռնող
- Հավասարակշռված
- Զգոն
- Ճշտախ2222
Ընտրվել է հենց 8 կետ, քանի որ ութը ըստ Եկեղեցու հայրերի, Քրիստոնյան թիվն է կամ Հարության թիվը։
Շրջանավարտներ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Թիվ 122 միջնակարգ դպրոց (Ալեքսանդր Բլոկի անվան) Արխիվացված 2014-06-16 Wayback Machine
- Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոց. Հարցումներ(չաշխատող հղում)