Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 17
Գյուղ | |
---|---|
Մեծ Շեն | |
Երկիր | ԼՂՀ |
Շրջան | Շուշի |
Մակերես | 1743,3 կմ² |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 116 մարդ (2015) |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Մեծ Շեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Շուշիի շրջկենտրոնից գտնվում է 33 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 42 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 1743,3 հա տարածք, որից 864,65 հա գյուղատնտեսական նշանակության, 796,36 հա անտառային հողեր։ Մեծ Շեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 116 մարդ, կա 28 տնտեսություն ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 15 աշակերտներ։
Տեսարժան վայրեր
խմբագրելԿան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ․ Աստվածածին եկեղեցի (19 դ․), Պարին պիժ եկեղեցի (1658 թ․)։
Արտաքին հղումներ
խմբագրել- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.