Առաջին անգամ երգը հնչել է 2012 թվականիհուլիսի 23-ին, ուղիղ մեկ ամիս անց կայացել է երգի և տեսահոլովակի պաշտոնական թողարկումը։ Կոմպոզիցիան անմիջապես սիրվեց, ոչ միայն խմբի երկրպագուների, այլև մնացած հասարակությանը։ Հենց այդ պատճառով սինգլին հաջողվել է գլխավորել Մեծ Բրիտանիայում պաշտոնական հիթ-շքերթը, նաև դեբյուտել Իռլանդիայի սինգլերի չարթում առաջին տեղից և մնալ առաջին հորիզոնականին չորս շաբաթ[1]։ Այսպիսով, «Hall of Fame» երգը դարձել է The Script խմբի առաջին սինգլը, որը կարողացել է գլխավորել Մեծ Բրիտանիայի չարթը[2]։ 2012 թվականին վաճառված է եղել 529 000 օրինակ, որը տվեց խմբին դառնալ Մեծ Բրիտանիայում ամենավաճառռվող խմբերից մեկը[3]։ Երգի մասին Դենի Օ'Դոնոհյուն ասել է․
Մենք ուզում էինք հնարավորինս շատ զգացմունքներ փոխանցել տրեկի հնչումով, ինչպես նաև տեքստի միջոցով։ Անկասկած, այս երգը հանդիսանում է առավել դրական և լավատեսական, որը մենք երբևէ գրել ենք։