Մասարու Իբուկա (ճապ.՝ 井深 大, ապրիլի 11, 1908(1908-04-11)[1], Նիկկո[2][3][4] - դեկտեմբերի 19, 1997(1997-12-19)[5][3][6][…], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա և Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի էլեկտրոնիկայի արդյունաբերող։ Համահիմնադիրն է այժմյան Սոնի ընկերության[8]։

Մասարու Իբուկա
ճապ.՝ 井深 大
Դիմանկար
Ծնվել էապրիլի 11, 1908(1908-04-11)[1]
ԾննդավայրՆիկկո[2][3][4]
Մահացել էդեկտեմբերի 19, 1997(1997-12-19)[5][3][6][…] (89 տարեկան)
Մահվան վայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա կամ Տոկիո, Ճապոնիա
ՔաղաքացիությունFlag of Japan (1870–1999).svg Ճապոնիա[1]
ԿրթությունՎասադա համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր, ճարտարագետ և գրող
Պարգևներ և
մրցանակներ
Ծագող արևի 1-ին աստիճանի շքանշան Մշակույթի շքանշան Ծագող արևի 1-ին աստիճանի շքանշան Պոլոունիայի ծաղիկների շքանշանի Մեծ ժապավեն մշակույթի վաստակավոր գործիչ Էլեկտրոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի հիմնադիրների մեդալ IEEE անդամ և Bronze Wolf Award?[7]
ԱնդամությունԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ և Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա

1933 թ. ավարտել է Վասեդայի համալսարանը։ Այնուհետև աշխատել է կինոժապավեն արտադրող ընկերության ֆոտո-քիմիական լաբորատորիայում։ 1945 թ. թողել է այդ ընկերությունը և հիմնել է ռադիովերանորոգման արհեստանոց Տոկիոյում։

1946 թ. Իբուկան և Ակիո Մորիտան համատեղ հիմնում են Սոնի ընկերությունը, որը սկզբում կրում էր «Տոկիոյի տելեկոմունիկացիոն ինժեներական կորպորացիա» անունը (մինչ 1958)։ Իբուկայի շնորհիվ Սոնին առաջին ընկերությունը դարձավ, որը կիրառեց տրանզիստորային տեխնոլոգիան ոչ ռազմական նպատակներով։ Իբուկան Սոնիի նախագահն էր 1950 թվականից մինչ 1971 թթ., իսկ 1971-1976 թթ. ընթացքում տնօրենը։

ԾանոթագրություններԽմբագրել