Մասաակի Շիրակավա

Ճապոնացի տնտեսագետ

Մասաակի Շիրակավա (白川 方明 (ճապ.՝ Shirakawa Masaaki), սեպտեմբերի 27, 1949(1949-09-27)[1], Ֆուկուոկա, Ճապոնիա և Կիտակյուսյու, Ֆուկուոկա, Ճապոնիա), ճապոնացի տնտեսագետ, Ճապոնիայի բանկի 30-րդ կառավարիչ, Աոյամա Գակուին համալսարանի պրոֆեսոր։ Նա նաև հանդիսանում է Միջազգային հաշվարկների բանկի (BIS) տնօրեն և փոխնախագահ[4]։

Մասաակի Շիրակավա
ճապ.՝ 白川 方明
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1949(1949-09-27)[1] (74 տարեկան)
ԾննդավայրՖուկուոկա, Ճապոնիա կամ Կիտակյուսյու, Ֆուկուոկա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մայրենի լեզուճապոներեն
ԿրթությունՏոկիոյի համալսարան և Չիկագոյի համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՏոկիոյի համալսարան, Կիոտոյի համալսարան, Աոյամա համալսարան և Ճապոնիայի բանկ
Զբաղեցրած պաշտոններgovernor of the Bank of Japan?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԵրեսունի խումբ[3]
Ստորագրություն
Изображение автографа
 Masaaki Shirakawa Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մասաակի Շիրակավան ծնվել է 1949 թվականին Ֆուկուոկայում[5]։ Ավարտել է միջնակարգ դպրոցը Կոկուրա քաղաքում։

1972 թվականին ավարտել է Տոկիոյի համալսարանը։ 1977 թվականին նա Չիկագոյի համալսարանում ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում[6]։

Գործունեություն խմբագրել

Շիրակավան միացել է Ճապոնիայի Բանկին 1972 թվականին։ Բանկում նրա տարբեր առաջադրանքները ներառում էին Օիտայի մասնաճյուղում գլխավոր տնօրենի պաշտոնը։ Որոշ ժամանակ նա եղել է ԱՄՆ-ի գլխավոր մենեջեր Նյու Յորքում գտնվող բանկի գրասենյակում[6]։

Շիրակավան ուսանել է Կիոտոյի համալսարանի հանրային քաղաքականության ասպիրանտուրայում 2006 թվականին։ Նա վերադարձել է Ճապոնիայի բանկ 2008 թվականին[6]։

Շիրակավայի թեկնածությունը որպես Ճապոնիայի բանկի կառավարիչ հաստատվել է 2008 թվականի ապրիլի 9-ին։ Մասաակին զբաղեցնում է 6-րդ տեղը աշխարհի ամենահզոր տնտեսագետների ցուցակում ըստ Newsweek-ի, տնտեսական եռյակի հետ մեկտեղ՝ Բեն Բեռնանկեն (4-րդ) և Ժան-Կլոդ Տրիշեն (5-րդ)[7]։

Շիրակավայի սկզբունքն է «ճկուն և ժամանակին արձագանքել հանգամանքների փոփոխություններին» այնպես, որ կարող է նպաստել Ճապոնիայի կայուն աճին և զարգացմանը[8]։ Այլ կերպ ասած, դա նշանակում է, որ բանկի ղեկավարի դերը Ճապոնիայում գների կայունության ապահովումն է և ֆինանսական համակարգի կայունության ապահովումը։

2011 թվականին նա ընդգրկվել է Bloomberg Markets ամսագրի 50 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում։ Նա Group of Thirty-ի անդամ է։

2013 թվականին նա ստանձնել է Աոյամա Գակուինի համալսարանի պրոֆեսորի պաշտոնը[9]։

Աշխատություններ խմբագրել

Վիճակագրական ակնարկի մեջ, որը բխում է Մասաակի Շիրակավայի և դրա մասին գրություններից, OCLC/WorldCat-ը ներառում է մոտավորապես 10+ աշխատություն՝ 20+ հրատարակություններում 3 լեզուներով և 110+ գրադարանային ֆոնդերում[10]։

  • The Monetary Approach to the Balance of Payments and the Exchange Rate: an Empirical Study of Japan's Case (1980)
  • 図說日本銀行 (1993)
  • Financial Market Globalization: Present and Future (1997)
  • The Asset Price Bubble and Monetary Policy: Japan's Experience in the Late 1980s and the Lessons (2000)
  • "One Year Under Quantitative Easing"[11] (2002)
  • Japan's Deflation, Problems in the Financial System and Monetary Policy (2005)
  • De-leveraging and Growth: Is the Developed World Following Japan's Long and Winding Road? (2012)
  • Tumultuous Times: Central Banking in an Era of Crisis (2021)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասաակի Շիրակավա» հոդվածին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hollar S. Encyclopædia Britannica
  2. https://jp.ambafrance.org/Remise-de-la-Legion-d-honneur-a-M,6026
  3. https://group30.org/members/bio_current/shirakawa
  4. Bank for International Settlements (BIS), "BIS Board Appoints Masaaki Shirakawa as Vice-Chairman," 11 January 2011.
  5. Bank of Japan (BOJ), List of Governors
  6. 6,0 6,1 6,2 «日本銀行:ページを表示することができませんでした Bank of Japan:Page cannot be displayed. :日本銀行 Bank of Japan». Boj.or.jp. 2011 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  7. Samuelson, Robert J. (2008 թ․ դեկտեմբերի 20), «Economic Triumvirate», Newsweek
  8. Nihon Ginkō. (2009). Annual review, p. 7.
  9. JSTJul 24, 2013 (2013 թ․ հուլիսի 24). «BOJ Beat: Ex-Gov Shirakawa Gets University Job – Japan Real Time – WSJ». Blogs.wsj.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. WorldCat Identities Արխիվացված 2010-12-30 Wayback Machine: Shirakawa, Masaaki
  11. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)