Մառա Կարֆանիա

իտալացի քաղաքական գործիչ

Մարիա Ռոզարիա (Մառա) Կարֆանիա (իտալ.՝ Maria Rosaria (Mara) Carfagna, դեկտեմբերի 18, 1975(1975-12-18), Սալեռնո, Կամպանիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, նախկինում ֆոտոմոդել և հեռուստահաղորդավար, հավասար հնարավորությունների հարցերով նախարար 4-րդ կառավարությունում։ 2006 թվականին ընտրվել է Իտալիայի պատգամավորների պալատում՝ «Առա՛ջ, Իտալիա», 2008 մայիսի 8-ին մտել է Սիլվիո Բերլուսկոնիի կառավարության կազմի մեջ։ Իտալիայի հարավի գործերի և շրջանների զարգացման գծով նախարար է (2021 թվականից)։

Մառա Կարֆանիա
իտալ.՝ Mara Carfagna
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 18, 1975(1975-12-18) (48 տարեկան)
ԾննդավայրՍալեռնո, Կամպանիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունUniversity of Salerno?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պարուհի և մոդել
ԱմուսինAlessandro Ruben?
Զբաղեցրած պաշտոններՀավասար հնարավորությունների առանց պորտֆել նախարար, Italian Minister for the South and Territorial Cohesion?, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունԱզատության ժողովուրդ և Առա՜ջ, Իտալիա
Կայքmaracarfagna.it
 Mara Carfagna Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1997 թվականին Մառա Կարֆանիան մասնակցել է Միսս Իտալիա գեղեցկության մրցույթին և զբաղեցրել է վեցերորդ տեղը[1]։ Նա 2001 թվականին ավարտել է Սալերնո համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[2]։ 2000-ական թվականների սկզբին Կարֆանիան սկսել է աշխատել Mediaset մեդիա ընկերության (որի հիմնադիրը և սեփականատերերից մեկը Սիլվիո Բերլուսկոնին է) մի քանի հեռուստանախագծերում։ Զուգահեռ շարունակել է ֆոտոմոդելի կարիերան, այդ թվում՝ Maxim ամսագրի համար թոփլես նկարահանվել։

2006 թվականին Կարֆանիան ընտրվել է Իտալիայի պատգամավորների պալատում «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության կողմից, 2008 թվականին վերընտրվել է[3]։ 2007 թվականի հունվարին Բերլուսկոնին անհաջող կատակել է, որ մեծ հաճույքով կամուսնանար Կարֆանիայի հետ, եթե ամուսնացած չլիներ։ Բերլուսկոնիի կինը՝ Վերոնիկա Լարիոն, իտալական մամուլի միջոցով պահանջել է ամուսնուց ներողություն խնդրել, որը, վերջին հաշվով, նա հայտնել է[2]։

2008 թվականի մայիսի 8-ին Սիլվիո Բերլուսկոնին իր ձևավորած կառավարությունում Կարֆանիային նշանակել է հավասար հնարավորությունների հարցերով նախարար, նա դարձել է չորս կին նախարարներից մեկը Բերլուսկոնիի չորրորդ գրասենյակում[2]։ Նախարար նշանակվելուց կարճ ժամանակ անց Կարֆանիան քննադատության է ենթարկվել սեռական փոքրամասնությունների իրավունքների համար պայքարողների կողմից, երբ թույլ չի տվել նույն տարվա հունիսին գեյ-շքերթի անցկացումը, քանի որ չէր կարծում, որ գեյերը խտրականության են ենթարկվում[4]։ Նրա առաջին խոշոր նախաձեռնությունը փողոցային մարմնավաճառությունը քրեականացնող օրենքն է։

Իտալիայի պատգամավորների պալատի փոխնախագահն է (2018—2021)։

2021 թվականի փետրվարի 13-ին երդում է տվել Դրագիի կառավարությանը[5], որտեղ նա առանց պորտֆելի նախարար է նշանակվել Իտալիայի հարավի գործերի և շրջանների զարգացման գծով[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nick Pisa. (9 мая 2008). «Former topless model joins Berlusconi's cabinet as Italy's equalities minister» (անգլերեն). Daily Mail. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 Malcolm Moore. (7 мая 2008). «Berlusconi apoints former showgirl to cabinet» (անգլերեն). The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  3. Richard Owen. (21 мая 2008). «Mara Carfagna: showing her slip» (անգլերեն). The Times. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  4. «Italian equal opportunities minister rejects 'gay pride' march» (անգլերեն). The New York Times. 19 мая 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  5. Valeria Forgnone (2021 թ․ փետրվարի 13). «Governo, Draghi a Palazzo Chigi per il rito della Campanella. Con i suoi 23 ministri ha giurato al Quirinale. Mascherine e nessuna stretta di mano: è la prima cerimonia in era Covid» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  6. «Governo, Draghi scioglie la riserva e annuncia i ministri: Franco all'Economia, Cingolani alla Transizione ecologica, Cartabia alla Giustizia» (իտալերեն). la Repubblica. 2021 թ․ փետրվարի 12. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառա Կարֆանիա» հոդվածին։