Մաուրիցի Մոշկովսկի
Մաուրիցի Մոշկովսկի (լեհ.՝ Maurycy Moszkowski, օգոստոսի 23, 1854[1][2][3][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - մարտի 4, 1925[1][4], Փարիզ[4]), լեհ դաշնակահար, կոմպոզիտոր, մանկավարժ։ Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ (1899)։ Սովորել է Դրեզդենի և Բեռլինի կոնսերվատորիաներում։ Առաջին ելույթը կայացել է 1873 թվականին համերգներ է տվել Բեռլինում, Փարիզում, Վարշավայում, Լոնդոնում, հանդես է եկել նաև որպես դիրիժոր։ 1897 թվականից ապրել է Փարիզում։ Որպես կոմպոզիտոր և կատարող հայտնի է եղել իր սալոնային-վիրտուոզ ստեղծագործություններով, որոնցից ամենանշանավորը դաշնամուրային զուգանվագի համար գրված «Իսպանական պարեր»-ն է։ Մանկավարժական պրակտիկայում իրենց նշանակությունը պահպանել են Մոշկովսկու «15 վիրտուոզ էտյուդներ»-ը։ Գրել է նաև օպերա, բալետ, «ժաննա դ’Արկ» սիմֆոնիկ պոեմը, երգեր։
Մաուրիցի Մոշկովսկի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1854[1][2][3][…] |
Ծննդավայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4] |
Մահացել է | մարտի 4, 1925[1][4] (70 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ֆրանսիա |
Կրթություն | Բեռլինի գեղարվեստի համալսարան և Շտերնի անվան կոնսերվատորիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և երաժշտագետ |
Ստորագրություն | |
Moritz Moszkowski Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Archivio Storico Ricordi — 1808.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաուրիցի Մոշկովսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 22)։ |